Literary Bridge

www.lit-bridge.com
Տպել

ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Բիժան Ջալալի


Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը


Ես հավերժությունը
Փնտրել եմ խոսքում
Եվ իմ հոգին
Վաճառել եմ նրան

՞՞՞
Մահը
Ինչ ձրի է
Բոլորս այն վերցնում ենք
Բոլորս այն ճաշակում ենք

՞՞՞
Գարունը
Սիրո հեղափոխության եղանակն է
Եվ այն ինչ թաքնված է
Ի հայտ է գալիս

՞՞՞
Մեր ցանկությունները
Մեզ ուտում են
Ինչպես ջրի կաթիլները
Որ ծակում են
Ամուր քարը

՞՞՞
Ես ոչ բանաստեղծությունն եմ ուզել
Եվ ոչ աստղը
Եվ ոչ էլ ծաղիկը
Ես ցավն եմ ուզել
Որ բացվում է
Բանաստեղծության մեջ
Ծաղկի
Ու աստղի հետ միասին

՞՞՞
Իմ ծարավության ու քաղցածության համար
Հաց ու ջուր չուզեցի
Միայն օդ ուզեցի ճչալու համար

՞՞՞
Աշխարհը որ տեսնում եմ
Նման է թռչունի
Գունավոր թևերով
Նստած տիեզերքի բարձր ծառին
Աշխարհը որ տեսնում եմ
Մի օր կթռչի

՞՞՞
Ջուրը ինչ անմեղորեն էր թափվում
Փոքրիկ ջրվեժից
Եվ ինչ փութկոտ էր փախչում
Չաղտոտվելու համար

՞՞՞
Բանաստեղծությունը
Խաղողի ողկույզ է
Եվ նռան հատիկ
Եվ արևը ամեն հատիկում
Շողշողում է

՞՞՞
Որ կողմից էլ որ գնում եմ
Նորից վերադառնում եմ
Չգիտեմներին

՞՞՞
Երջանկությունը շրջանակել են
Ինձ համար
Հենց այս մի քանի ծառն է
Լուսամուտի շրջանակում