ԵՐԱԶԱԹԱՓ
Գրիշ Դավթյան
Լույս ու մութ,
Լույս ու մութ,
Մթնշաղ է.
Երևում,
Չի երևում գիշերը։
Հազիվ անցնում է ճամփան,
Թեքվում է ոլորանը,
Հասնում է երազին.
Այնքան լավն է,
Այնքան քաղցր.
Իրականանում են ցանկությունները։
Մութ ու լույս,
Մութ ու լույս,
Աղջամուղջ է.
Երևում,
Չի երևում առավոտը։
Վերջապես ավելանում է լույսը,
Աղջամուղջը հալվում է
Լույսի մեջ.
Երազը անհետանում է։
Կանգ է առնում,
Վերադառնում է,
Անցնում է ոլորանը,
Փնտրում է երազին։
Լուսացել է,
Երազ չի մնացել...
Գլենդել, Կալիֆորնիա,
2007-01-19


Կարծիքներ
Հիանալի է,նօսր ու թեթեւ,երազ ու կեանք երանգաւորուած՝ կը ստեղծեն բանաստեղծական պահն ու ապրումները նրբերանագներու ընտիր հիւսուածքով:
Միայն «Իրականանում են ցանկությունները» տողը իր արձակունակ հնչականութեամբ եւ կոտրտուածութեամբ կէ հնչէ որպէս fausse note:
Սարգիս Վահագն
Posted by: Anonymous | April 1, 2010 1:22 PM