ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՉԱՍԵՄ
Գառնիկ Արունց Սարգսյան
Մարգարեությունդ կռահեցի
Պարույր Սևակին
Նույն քո կռահած
Բիճերը դարի պոռոտաբերան
Հիմա անվանդ անուն են դնում...
Քո աղով համ են տալիս անհամին,
Բայց քո հետևից պախարակում են...
Դե, ետ մնալուց նեղվում են,
Ոչի՜նչ...
Ատամանվիդ տակ
Ճզմում են իրենց`
Անունդ տալուց
Ու չե՜ն հասկանում,
Որ մանրանում են...
...Դե այդպիսին է
Քո իսկ կռահած
Բախտը բիճերի,
Դու էլ հո՞ գիտես...
Անհաղթ Էքսպրոմտ անամսաթիվ խոսքիդ հիշատակին
Անտեղի շքախումբը քո բառերի
Ստիպում է մտածել, որ դու էլ
Մեկն ես մոլորված նրանցից,
Ով շտապեց, սակայն տեղ չհասավ:
Անիմաստ հղումներդ կրոնի,
Հավատքի մեկնումներդ անորակ
Եվ ոչինչ չարժեն և ոչինչ չարժեն,
Երբ փաստերնը հնչում են հորինված:
Կլանված ինքդ քո հորինած հեքիաթով`
Այնքան ես տարվել հեքիաթով,
Որ երկնքից ընկած երեք խնձորն էլ
Ուղիղ խփել են ճակատիդ
Ուղեղդ ցրել են առհավետ:
Դու քեզ սարքել ես իմաստուն.
Բայց քո մեջ իմատը ուրիշինն է,
Եթե նույնիսկ այն ներկա է այնտեղ:
Եթե չլիներ ուրիշը
Չէիր լինի նաև դու:
Այդ ուրիշն էլ սակայն
Հաղթել է և քո մեջ,
Քանզի դու նրա պատրանքը
Քեզ համար իմաստ ես դարձրել:
Կանցնես դու նաև, հավատա
Ու քեզ պես բարբաջանք բազմիցս,
Կմնա սակայն
Թեկուզ կասկածս ավելի համոզող,
Քան պնդումդ անիմաստ:
Խոսում ես վստահ,
Ու ցավոք խոսում ես միայն,
Ու ցավում եմ, որ խոսքդ
Քեզ համար թանկ է այդքան:
Լռում ես սակայն տարորեն
Բարդում ես պնդումդ ուրիշի վզին,
Ընկրկում թեկուզ շատ չնչին հարցումից,
Թե հետո այդ հետոն քո իսկ մոգոնած
Հանուն ո՞ր պտղումի բանական
Կապրի որպես ստույգ առեղծված:
Ես թեկուզ կասկած եմ հարուցում,
Բայց իմն եմ հարուցում
Ու չեմ հատուցում այլոց
Մոլեգին հեքիաթը
Արդեն քո բերանով հորինած:
Անտեղի երթը բառերիդ
Աղքատիկ մտքերիդ հորձանքում
Աղերսում են ինձ մտածել,
Որ դու էլ մեկն ես նրանցից,
Ովքեր շտապեցին հավատալ
Հորինած հեքիաթին անավարտ,
Նմանվել հերոսին հեքիաթի, չնայած`
Հերոսը հերոս է հեքիաթում,
Իսկ կյանքում` մթի մեջ
Մի ստվեր անպատկեր:
Բայց ինչու՞չասեմ
Եվ այս մեկ անգամ էլ
Ես իմ ծիծաղից
Բաժին եմ հանում
Ձեր բոլոր իմաստուն մտքերի վրա
Կյանքի ու սիրո ու նման տարբեր բաների մասին:
Իսկ դուք հարցրե՞լ եք`
Թե կյանքը ինքը,
Ի՞նչ կարծիք ունի
Իրեն վերաբերող
Ձեր մտքերի մասին:
Ես ծիծաղում եմ...
Բանաստեղծությունս
Ձեզ խոցող խոսք է,
Ձեր արածի համար ձեր մեջ զղջում հարուցող,
Անիմաստությունը ձեզ ցույց տվող ուղեցույց:
Ես ծիծաղում եմ...
Ու գուցե խոսքս ձեզ հունից հանի
Ու դուք կատաղեք.
Այն սուր է գուցե չափից առավել...
Ծիծաղիր, կանցնի...

