فارسي

ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՆՎԻՐՈՒՄ

  |  


Գառնիկ Արունց Սարգսյան


Մի թող խեղճանամ

Ես իմ բոլոր-բոլոր ապրումները շիտակել եմ
և քո առաջ պարզ եմ ինչպես որ կամ:
Ես իմ անցած ուղու
գալիք խաչմերուկները ծռել,
դեպի քեզ եմ թեքել,
Որ դու ինձ հետ իմը լինես,
ոչ թե լինես մոտս ու քեզ չզգամ:
Ես այսպիսինն եմ.
մի քիչ բոբիկ
ու զգում եմ հողի խնավությունն անգամ,
Գուցե շատ դեպքերում ճանապարհը հարթ է,
Կոշտուկներն են անցած ճանապարհիս
ինձ ցավ տալիս,
Բայց ես քո առաջ կրծքաբաց եմ,
ուր ոչ մի գլուխ չեմ թողել ննջի...
Ես քո առաջ կանգնած
ու ճակատով էլ եմ ժպտում քեզ
Ու պատրաստ եմ փոշի սարքել,
քամուն տալ վաստակներս էլ,
Միայն դու քեզ ազատ
ու ինձնով դու քեզ զգաս...

Ես այսպեսինն եմ. բոլորանվեր քո լինելուն,
Եվ ուզում եմ ձեռքիս նման դու էլ իմը լինես այնպես,
Որ երբ ուզեմ աչքերս տրորել,
հապաղումը չզգամ...

03.06.2009


Առաջին աստճանի նվիրում

Ուրեմն այսպես...

Տևածս կյանքի չափ
Փնտրելու համար
Ես ինքս ինձ պարգևատրեցի
Քեզնով:

* * *

Խոսքեր չեմ փնտրում
Քեզ պարգևելու.
Դրանից ավել
Մնացած բոլոր տևումներս
Քեզ եմ ընծայում:

02.06.2009


Բարևամուտ

Թարմությունը ծափծփվում է
Ամեն առավոտ,
Երբ ուզում եմ արթնությունս
Հասցնել քեզ:


Ապրելը գլխապտույտ է

Շուռումուռ եմ տալիս գլուխս
Տարբեր կողմեր...
Կյանքը մեկընդմիշտ քաոս է...

Գլուխս մարմնիս փորձում է տարուբերել...
Աշխարհը ու՞մ պոկված գլուխն է...


Մի բան խոսիր ինքդ քեզ

Իմ խոսքը տձև է
Ու չեմ պատրաստվում
Օրինակներ բերել:
Իմ խոսքը վրան
Կարմիր պտեր ունի,
Ծիրանագույն զոլեր
Ու երկնագույն խոռոչ:
Իմ խոսքը երբեմն լայն է.
Երբեմն երկար:
Իմ խոսքի ծոպերը կոշտ են,
Արմատները գանգուր:
Իմ խոսքը մեղեդու սկիզբն է,
Օրինակներ էլի զլանում եմ բերել...

30.05.2009


 

Կարծիքներ

These are good poems realized in literary tender taste and esthetic wholeness. I congratulate the author.

Հարգելի Գրիշ Դավթյան, շնորհակալ եմ ուշադրության համար:
Կարծում եմ ստեղծագործողը նման է ծառի: Ու եթե չունեցավ արմատ ու չսնվեց հողից, պտուղ էլ չի տա...

Առավոտից իրիկուն
կարդում եմ ձեր դեղնագույն
ու դառնաշունչ երգերը,
իսկ դուք իմոնք չեք կարդում:
Բա էլ ո՞րն է ձեր դերը...

Իմացեք, որ երկնքում
նախ ոգեղենն են հարգում,
հետո՝ ոտն ու ձեռքերը...

Խաչիկ Մանասելյան - «Հույզի և Հույսի շողեր», Երևան, «Նահապետ», 2009, էջ 23

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)