ԹԱՔՆՎԱԾ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
Հեղինե Ա' Դանիել
Ընդամենը երեք տառ
Կյանքը շրջագիծ է` բաղկացած բազմաթիվ կետերից, իսկ մենք այդ կետերի բազմության ընդամենը մեկ թաց հետքն ենք...
Ծովի ...
Տղայի անգույն գունավորներից ծովե արցունքներ էին վազվզում:
Վազվզում էր ծովը:
Երկնքի...
Տղայի անթիկունք մեջքից քամին պոկրտում էր գրկումների բազմաթիվ թրծված ժպիտներ:
Քամոտվում էր երկինքը:
Հողի...
Տղայի անկրունկ գարշապարից հողը ներծծում էր բոլոր անտեղի համբյուրները:
Համբուրոտվում էր հողը:
Տղայի...
Տղայի շրթունքներից փախչում էին անուններ` հասարակ ու հատուկ տառատեսակներից բաղկացած հնչյուներ, փախչում էին դեպի ծովը... ու ընդամենը մեկ անվան երեք տառ...երեք տառ կառչած էին շրթունքներից...
Գոռում էր, ճչում էր , անիծում էր...
Երեք հնչյուն...
Սերտաճել էին երազում տաք ու սերոտ շրթունքներին, ընդամենը ուզում էին ապրել շրթունքի հենց կենտրոնում, թեկուզ ոչ բազմահարկ հնչունաբանությամբ:
Ախր միայն ապրել...
Մեկ լիարժեք անուն:
Տղան ընդամենը ուզում էր գեթ մեկ րոպե ապրել առանց ոչինչ չասող անվան ...
Ընդամենը ուզում էր շնչել լիաթոք:
...
Ծովից...
Տղայից չպոկվեցին և ոչ մի երեք տառ, չմնաց և ոչ մի անուն` հասարակ ու հատուկ:
Ծովից դուրս թռան բոլոր ժամկետանց անունները. ծովը հոգնել էր:
Երկնքից...
Տղայից չազատվեցին և ոչ մի հնչյունատառ բառեր. չգոյացավ գոնե մեկ ամպիկ:
Հողից...
Տղայից չծլեցին և ոչ մի անունաբույր գոլորշիներ, չխոնավացավ գոնե մի թիզ հողատարածք:
Տղայից...
Տղայից ... ընդամենը մեկ, լոկ մե՜ծ ցանկություն...
Քո ափսոսը քո հետ:
Ես կարող էի լինել ...
Ես կարող էի գրկաբաց ժպտալ ,
Թույլատրել անպատեհ գլուխդ` գոգերիս,
Հոգնած ոտքերիս` հոգնած գլուխդ...
Կարող էի մերսման սրահ - անկողնումս
Ուսերիցդ բազո՜ւմ հարցեր ցած գլորել,
Կարող էի տանջված հոնքերդ մատնասանրել ու,
Ու լուռ ժպտալ` աչքերիցդ հոսող անհոս արցուքներին:
Կարող էի թիկունքից պաշտպանել անծանոթ բոլորների`
Ծանոթ ու ցավոտ անհամ բարևներից անգամ:
Կարող էի գինաթափ մատներիդ լույս ընծայել,
Թաթախել մեղրոտ ամառներում ու ...
Ու մի քիչ տոթել հոգնածներին:
Կարող էի ականջներիդ մատնագիշերներ արձանագրել ,
Հետ-գրությամբ նոր հանդիպումներ փաստել,
Կարող էի անքուն ժամանակաձևերդ փափուկ...
Համեղ քնքնշանքների վերածել:
Կարող էի ուղղակի լինել :
Լինել լինելու պես:
Դու ...բայց:
Դու չհասկացար` չուզելուդ հատկապես ո՞ր գույնը,
Իմ ուզելու վրձնահարվածին էր կարոտ.
Ես չէի ուզում, որ ուզես ընդամենը այսքանը...
Կարծիքներ
Minchev verj chkardaci qani vor arajin banastexcutyun@ akanjs sxocum er...txayic...covic....krknutyunner@ voch miayn tulacnum ein banastexcutyun@ aylev zgayakan ,,animast larum,, ein stexcum
Posted by: Mane | May 11, 2009 10:16 PM
Շնորհակալություն մինչև վերջ չկարդալու համար, քանի անիմաստ լարումը արդեն իսկ առաջին զգացումն էր, որ կարող էիք դուք զգալ:
Հ.Գ. Սա բանաստեղծություն չէր :D
Posted by: Հեղինե Ա'Դանիել | May 12, 2009 1:01 PM