ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Շարական Հայաստան

Աստված շրջել է փոքրասիական
բարձրավանդակում գեղանկարյալ,
գմայլվել նրա շունչ ու կերտվածքով-
գրել՝ Նաիրի, ապա՝ Հայաստան։-

Խոստովանության գիր էր հոգեբուխ՝
տիրական ձեռամբ՝ առ Հայատարածք,-
եւ պատմութիւնը՝ ինչպես սիրահար,
խենթորեն սուրաց լայնքերով նրա-

լեգվին՝ սիրերգ ու շշունջներ խաղուն,
եւ քրքումով է, եւ հույժ գինավառ,
ներբողում է ու...խանդով մի եղյալ
մարմինը նրա արյունապատում...

Աշխարհագրքի շարական-էջն ես՝
խորան-երկնքի մանրապատկերով,
եւ կրկնվում ես ոգեղենաբառ
գլուխ առ գլուխ՝պատվիրանապես։

Աշխարհը՝ հնչուն-կենդանի Սուրբ գիրք,-
անհերքելի է մտոք ամենայն,
նա ճշմարիտ է էջով՝ Հայաստան,
եւ պարականոն՝ կագմությամբ մի այլ։

Հայկական Էլիքսիրը

Եւ մի երկար դար հայը աշխարհում խռով շրջում է
ցեղասպանության այցեքարտով եւ՝
կաղապարվում որպես ... նոր արմենոիդ։-
Տե՛ր, ագատիր մեզ բանդագուշանքից,-
ցավը ծածկում է ցեղակիցներիս դեմքը՝ թմբիրում
խորասուզվածի դիմակագիպսով։-
Ողբերգությունից հունցել են ... բրենդ,
եւ ճանաչվում են անշփոթելի-
ցավահարները, խուճապի որդիք,
այլոց ձեռքերից բախտ մուրողները։-
Իսկ հոգում Հայի ստվերոտվում է ագգային ոսկին՝
փայլակող, ինչպես սոսենու ներքո՝
էլիքսիրով լի գունագարդ սափոր։
(Գաղտնագրված է նախշերում նրա.
«Պատժել ցեղասպանին Գաբրիել հրեշտակի գերազանց ոճով -
անաղմուկ մտնել ներսը մեղապարտի
ու ճանկել նրա սանձարձակ ոգին ՝ առ հանգուցելոց»
):


Հայ իմ, դե խմիր հյութն անմահական
եւ ցեղիդ խորին ցավը տար ինչպես անմռունչ տիտան։


Ապրիլ, 2009թ.
Ստեփանակերտ

 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)