فارسي

ՍԵՐԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ

  |  


Տիգրան Մարտիրոսյան


***

Սերը չի լինում միակողմանի,
Քանզի այդ դեպքում փուչ է ու թերի:
Սերը չի լինում միաթևանի,
Քանզի այն պիտի բերկրանքից պարի:

Միակողմանի կարող է լինի
Սիրահարվելը` ձգտելը հրին:
Այն կարող է լոկ հիացմունք լինի
Թախծոտ, տանջալի, բաղձանքի գերին:

Սերը լինում է լոկ երկկողմանի,
Քանզի այն լիքն է շնչով արևի:
Այն պիտի լինի մեկ զույգ սրտանի,
Եվ աշխարհին ջինջ ժպիտ պարգևի:

Այն պիտի բոցվի, հուրհրա, երկնի,
Երկնի ծիծաղով, ժպիտով բարի,
Դառնա ճախրանքը կապուտակ երկնի,
Երկնի երգերով, երբեք չմարի:

Երկնի գարունքով, ծաղկունքով երկնի,
Երկնի քնքշանքով ու կրքով հրի:
Երկնի կարոտով, սպասումով երկնի,
Եվ Լույսով երկնի ու պտղաբերի:


***

Սիրում եմ քեզ մեղմ ու հանդարտ լճակի պես,
Անտառներին քնքուշ շոյող նուրբ հովի պես:
Սիրում եմ քեզ ջրում յոթվող պարզ լույսի պես,
Սարալանջից մեղմ կարկաչող առվակի պես:

Այրվում եմ ես հանդարտ այրվող վառ մոմի պես,
Ոչ թե բոցվում մի պահ բոցվող վառոդի պես:
Սիրում եմ քեզ քո աչքերի զմրուխտի պես,
Եվ սավառնում հոգուդ խորքում արևի պես:


***

Երջանկության ավետումի նետի նման
Մխրճվեցիր դու սիրտը իմ:
Ամբողջացման արարումի կայծի նման
Ձուլեցիր քեզ հոգուս հրին:
Երանության պարգևումի հույսի նման
Պարուրեցիր մարմինը իմ:
Գեղեցկության տարածումի վարդի նման
Բոցեցիր դու աչքերը իմ:

Եվ ես սիրո հավերժացման գրչի նման
Ձոնեցի քեզ երկերը իմ:
Անմար սիրո իմաստացման մտքի նման
Տվեցի քեզ մտքերը իմ:
Պայծառ սիրո լուռ հաստատման Լույսի նման
Պարզեցի քեզ ձեռքերը իմ:
Եվ դու այգի ծիրանացման բոցի նման
Ջերմ շոյեցիր այտերը իմ...


***

Ոչ թե կրոնի, այլ անմար սիրո խորանի առջև
Խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ:
Ոչ էլ անհունի, այլ քո հայացքի քնքշության առջև
Նուրբ վանկարկում եմ` ես սիրում եմ քեզ:
Մտքիդ լազուրի և սրտիդ զուլալ մաքրության առջև
Մեղմ շշնջում եմ` սեր, սիրում եմ քեզ:
Ոչ էլ գարունի, այլ հոգուդ անծայր ծաղկունքի առջև
Աղաղակում եմ` ես սիրում եմ քեզ:
***

Գարնանամուտն իր ողջ ձայնով կարկաչում է իր աղոթքը,
Ու անցնելով քո աչքերով մխրճվում է սրտիս խորքը:

Ամառնամուտն իր ողջ փայլով արարում է այգի գովքը,
Եվ անցնելւվ քո ձեռքերով ծիածանում մտքիս խորքը:

Աշնանամուտն իր գույներով լուռ վրձնում է հույզի ծոփքը,
Ու անցնելով քո շուրթերով լուսավորում հոգուս խորքը:

Ձմեռնամուտն իր ճերմակով մեղմ պատում է կյանքի հոսքը,
Ու անցնելով քո մտքերով մաքրազարդում օրվա խոսքը:

 

Կարծիքներ

APRES KETTES SHAT LAV ASMUNKETINK KO EJ@ !

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)