Ս Ե Ր
Մելանի
Սեր
Սերս թաքուն
բուռն թափով ցնցում է բորբ
սիրտս արնավառ.
Գրգիռ է այն արտասովոր
երակներում իմ մարմնացած,
դարձած... արյուն...
Զրուցում եմ մերթ սրտիս հետ
մենութեան մեջ վայրկյանների,
Մերթ վերացած երազում եմ,
Մերթ արտասվում,
Մերթ զայրացած ելք եմ փնտռում,
Մերթ անցնում եմ ուղիներով՝ անցեալ դարձած,
Մերթ դեգերում ապագայի բավիղներոււմ...
Եվ անընդհատ
քո անունն եմ ես շշնջում.
ու նայելով աչքերիդ մեջ
թոթովում եմ սիրո խոսքեր...
Սիրում եմ քեզ...
Եվ իմ սերը
այնքա՜ն հորդուն,
այնքա՜ն վարար,
թևեր առած՝ բուռն թափով
հոսում է իմ երակներում
միախառնված արյանս հետ...
Դրդում է ինձ խոսել, քայլել,
արտասվել լուռ,
և... ծիծաղի վարագույրով
մենությունս չեզոքացնել...
Խելագար ե՞մ գուցե դարձել...
Ա՜խ, թափառում եմ խելացնոր
մերթ անցյալում,
մերթ ծալքերում ապագայի
Սակայն ուր էլ հայացքս հառում՝
Քո պատկերն է գալիս ցցվում աչքիս առջև...
Սիրում եմ քեզ...
Եվ իմ սերը
Հանց մի գրգիռ արտասովոր
երակներում իմ մարմնացած
արյուն դարձած
էությունս է ցնցում այնպես...
ԿԳԱ ՄԻ ՕՐ
Կգա մի օր,
Երբ դու կանցնես՝
Իմ մենության անապատից,
Ուր մոխրացած սիրտս համակ
Գետնատարած կտարածվի քայլերիդ տակ:
ճամփիդ հառած ու քայլերիդ՝
Աչքերս հույսով
Կփարատեն մթությունը
Իմ մենության անապատի:
Գիշերների խավարի մեջ անհույս կորած
Հոգիս ցավոտ
Մարմին առած՝ կսլանա արագաթև
Մթան խորքից,
Ուր արթնացող հին հուշերից
Կծաղկի նոր, գողտրիկ երազ...
Եվ վերստին կհնչի վառ երգը սիրո,
Հին օրերի երջանկության,
Կնահանջի անվերադարձ
Լռությունը սիրտս մաշող...
Կգա մի օր
Երբ դու կանցնես՝
Անծայրածիր անապատից իմ մենության ...


Կարծիքներ
SER SER SER ....
HERIK E YERKEK SER!
SERE ABRELOO HAMAR E ..
VOCH LALOO...
Posted by: sako arian | November 16, 2008 3:10 PM
Իհարկե որ սերը լալու համար չե և հենց այդ պատճառով է որ ես սեր եմ երգում չե որ ես ապրում եմ սիրով ...
Առաջարկում եմ նորից ընթերցել ու կհամոզվեք:
Posted by: Anonymous | November 16, 2008 9:02 PM
Ես քո արվեստի մեծագույն երկրպագուն եմ կեցցեսսսս
Posted by: Հասմիկ | November 26, 2008 1:06 PM
Շնորհակալ եմ Հաս ջան, ես քեզ շատ եմ սիրում:
Posted by: Մելանի | December 19, 2008 3:13 PM
so lovely. congratulations
Posted by: Tadeh | June 3, 2009 11:36 PM