فارسي

ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

  |  


Էսթեր Դավիթյան

Անսահմանություն

Իմ ու դրացուս տները իրար մոտիկ են այնքան,
թվում է, ձեռքս եթե երկարեմ, կհասնեմ զանգին,
ցանկապատ գցել, սահման են գծել մեր միջև սակայն,
ինքր իր կողմից, ես իմ կողմից եմ նայում երկնքին։

Ու մտածո՞ւմ է արդյոք դրացիս, թե այս աշխարհում
նյութր միշտ ունի ինչ-որ ցանկապատ ու ինչ-որ սահման,
ասես թե չասես, սա իմն է, իսկ դա քեզ է պատկանում,
ի՜նչ երանություն, ամենքինն է բիլ երկինքն անսահման։

Երբ օդ չմնա քո քառակուսի հողակտորում
աջ, ձախ, ետ, առաջ ցանկապատերից խեղդամահ լինես,
թև տուր երազիդ, թռիր, սավառնիր անհունի մովում,
ուր քեզ չեն ասի երկնակտորիս սահմանր չանցնես...

Էքսպրոմտ

Թե ի նչ մտածեց կաթիլր փայլուն,
մեծամտացավ, որոշեց թաքուն
իր ամպ մայրիկից պոկվել-հեռանալ,
թռչունի նման օդում սլանալ։

Թռավ։ Պտտվեց գլուխր սակայն։
Ամպր ցած կախվեց, որ փրկի նրան։
Չկարողացավ։ Անհույս, զայրացած
Փշրվելո՜ւ ես վերևից գոռաց։

Ա՜խ, փշրվեցի , արձագանք տվեց
կաթիլր վարից, գետին զարնրվեց,
և փայլուն մարմնից չոր հողին մնաց
աստղաձև, անփայլ իր պատկերր թաց։

Հաջորդ վայրկյանին սա Էլ վերացավ
հողր ցամաքեց, տեղր չորացավ...
Կաթիլի կյանքի այս պատմությունր
ինչպես սկսվեց, այնպես վերջացավ։


Վարագույր

ժանյակազարդ ու դարսերով բազում
պատն ի վար սահել, իջել կամացուկ,
իբրև անտարբեր իր համար նազում,
սակայն զույգին է հսկում նա ծածուկ։

Հսկում է զույգի սերն ինքնամոռաց,
որ իրար խառնել գիշեր ու ցերեկ,
մեղրալուսնի խենթ վայելքով արբած,
չգիտեն այսօր, չգիտեն երեկ...

Ու սավառնում են հրաշք թռչունի
թևերին տրված Ադամն ու Եվան,
չար աչքր այնտեղ անելիք չունի,
զի վարագույրն է նրանց պահապան։

Իր բարի աչքով տեսնում ամեն ինչ,
աննախանձ լսում բարի ականջով,
քողարկում նրանց, չի թողնում ոչինչ,
ոչինչ երևա ապակու միջով։

Ու չի երևում, մնում է թաքուն։
Ու բամբասանքր մնում է քաղցած։
Ու զայրանում է անտեսիլ ուրուն,
քանզի չի բացվում սերր իր դիմաց։


Տեսնել չգիտես

Իմ թախծի պահին կամ ուրախության,
իմ արցունքների կամ ժպիտիս մեջ
դու ինձ ես տեսնում։

Թե տեսնել գիտես,
թե սոսկ չես նայում, տեսնու՜մ ես նաև,
ինչպես է հապա, որ քեզ չես տեսնում
իմ թախծի պահին կամ ուրախության
իմ արցունքների կամ ժպիտիս մեջ...

Դու նայել գիտես։ Դու նայել գիտես։
Բայց տեսնել, ավա ղ, դեռ չես սովորել։


Ես սավառնում եմ

Ես սավառնում եմ...
Իսկ դու մի շտապիր ծաղրուծանակել,
թող, որ վերջացնեմ իմ ասելիքդ։

...Մարմինն ինչ է որ, մտածիր ապա,
մի քանի տասնյակ տարվա հյուրր չէ՞ այս հողի վրա,
մի քառակուսի, որր կլորվում, հետո գլորվում
ու վերջացնում է իր պատմությունր։

Այս չէ՞ մարմինր. հրում է սրան, փարվում է նրան,
ատում երրորդին, չորրորդին սիրում (բայց արղյո՞ք սիրում),
մի քիչ հասկանում ու հիմնականում
չի էլ հասկանում ինչր հասկացավ,
բայց... բարբառում է բարձր նյութերից։

Այս նույն հանճարր կարո՞ղ է գոնե իմ չափ անճարակ,
մեկ-երկու բառով հոգին սահմանել։
Հոգին անսկիզբ, հոգին անվախճան,
տիեզերքի մեջ մեկ այլ տիեզերք անսահմանության...

Ես ավարտեցի իմ ասելիքր։ Հիմա ծիծաղիր։
Ես սավառնում եմ։ Իսկ դու՞, կարո՞ղ ես։
Եթե կարող ես, բառեր մի ասա,
պահն հավերժացրու, սավառնիր ինձ հետ՝
լցրու անդունդր մենություններիդ, մենություններիս...

Եթե կարող ես, լռել սովորիր, որ չթելաղրես,
որ ես իմ կամքով իշխանությանդ հպատակ դառնամ
և քեզ առաջնորդ կարգեմ թռիչքիս։

Եթե կարող ես, ինձ քո բազեի թևերին առած՝
ամպ ու աստղերից վերև սլացրու,
հազարամյա այն ծեսի փոխարեն,
եթե կարող ես, տիեզերակա ն հարսանիք արա։

Եթե կարող ես, ամպի շղարշից ձևիր հագուստս,
արևից ձուլիր օղակդ սիրո,
երկինքր՝ խորան, աստղերն՝ հարսնաքույր,
լուսինր կարգիր պսակիդ վկան...

Եթե կարող ես, այնպե՜ս աղոթիր,
որ Տերր լսի ու հավերժացնի
տիեզերական այս սիրո շղթան։


 

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)