Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դիանա Չարըքյան-Մատիկյան


Ցնո՞րք, թե՞ իրականություն

Արցունքի վարագույրը բացեց,
նայեց լուսամուտից դուրս՝
Տա՜ք, տա՜ք արև...

Հետո շրջվեց,
զգաց սարսուռ,
Սենյակի սառնությունից...

Հայացքը հառեց սենյակի մի անկյունին
և ո՜վ զարմանք՝ նկատեց
Սառցե նրբատաշ մի գեղեցիկ սիրտ...

Նորից զգաց սարսուռ,
Անհույս դողաց սրտի սառնությունից՝
Այսքա՜ն նուրբ ու գեղեցիկ, և այնքա՜ն սառը...

Մոտեցավ, ուզեց շոշափել, փայփայել.
Չեղավ,
Ինքը հալվեց, սառեց...


Կին

Առեղծվածային էակ,
Նուրբ, բարի, վե՜հ,
Որին Աստված շնորհեց՝
Եղնիկի խոնարհություն,
Ծովի ալիքների ծփանք,
Քարի կարծրություն ու տոկունություն,
Արդար վրեժի ցասում...

Իր էությունը՝
Խորհրդանիշը մաքրամաքրության.
Իր հայացքը՝
Արուին սեր, կորով ու արիություն ներարկող.
Իր ձեռքերը՝
Մանկանը գուրգուրող, փայփայող, սնուցող.
Ինքը՝
Անձրևից զրկված ծիլ,
Կուրծք զարդարող անգին գոհար,
Հովից թրթռացող վարդի ցող...

Կինը՝
Մայր, սիրո անհատակ ծով...


Մայրերի Օր

Շուրջս լռություն.
Շրթերիս թառած
Մի քաղցրահնչյուն ու աստվածային
Թանկագին անուն...

Ձեռքիս մի պտղունց
Խունկ որպես նվեր՝
Տոնական օրվա...

...Ու ծնկի եկած շիրիմաքարիդ
Լցված հուշերով մոտիկ անցյալի
Խոստովանվելով հեզ հետ հաղորդվում
Անէանում եմ...

Դու աչքերդ փակ
Լսում ես ինձ լուռ...

Եվ թեթևացած դառնում եմ ես տուն
Ու մոմ եմ վառում նկարիդ առջև.
Այդ մո՞մն է կաթում,
Թե՞ ես եմ հալվում ու կաթում անվերջ...

Աղոթք

Եկա մի մեծ զամբյուղ մանուշակով…
Այս գիշեր նորից ես լաց եմ եղել.
Տենչում էի երկնքում մանուշակ ցանել,
Սակայն սև ամպերը խանգարեցին...

Եվ աղոթեցի, շա՜տ աղոթեցի.
Կենարար անձրև տեղաց.
Զգացի բույրը իմ ցանած մանուշակների:

Երեք գլուխ Ավետարան կարդացի...
Երեք անգամ համբուրեցի Ավետարանն
ու հպեցի ճակատիս.
Օ՜, Աստվա՜ծ իմ,
նորից թուղթը մնաց ճերմակ,
Իսկ ես գլխիկոր կանգնած քո առջև...


«»«»«»

Արտաքուստ փայլուն ձողերով վշտի
Վանդակ հյուսեցի.
Սրտիս խրճիթը դարձավ...


Հուշ տատիկից

Մարմանդ թափվող անձրև.
Եվ անձրևի քողից հառնող՝
Դո՜ւ
Սևազգեստ,
համակ ճերմակ ծերություն,
Դո՜ւ
Անսահման բարություն,
անկաշառ սեր,
Դո՜ւ
Մանկական խոցերիս դարման,
հավատքի կայուն սյուն.
Դո՜ւ երգերիս աղբյուր զուլալ...

Շալիդ խնկաբույրը ռունգերիս մեջ...
Դո'ւ միշտ արթուն,
Իսկ ես քնա՜ծ,
Դո'ւ անմար, մշտավառ լույս,
Իսկ ես մթնա՜ծ,
Դո'ւ կաթոգին ջերմություն,
Իսկ ես սառո՜ւյց...

Օ՜, կարոտդ, տատի'կ, սիրտս է վառում...


 

Կարծիքներ

First of all I want to thank all the people who designed this website and then I want to say that Im really proud to have a great grandmother like "Diana".She is full of sensation,joy and energy and that makes her so unique and lovely!
I wish you all the best and greateast success in all aspects of your LIFE!
Love You!XXXXX
Aylin

To my dear mother!
I just want to say that im really proud of you!You are very valuable for me and I wish you happiness and higher achievements in your life!
At the end i want to thank Juliet,Mr.Kolia and Lilit who designed this site,which was so impressive!
With love
Ida

We are very delighted for your success.Hearty congratulations & best wishes for a happy & successful life!
With best regards
Njdeh,Arsineh & Areg

To my mother!
Beautiful words from a beautiful hart.
Great job from a great person.

My compliments to Mr.Kolia Ter Hovannisian.
Mikaeil Madikians

To my mother!
Beautiful words from a beautiful hart.
Great job from a great person.

My compliments to Mr.Kolia Ter Hovannisian.
Mikaeil Madikians

To my beloved grandmother,

I want to congradulate you on your beautiful poetry work that has been posted on this site. The words in the poetry's truly come from your heart! Always looking forward to your fabulous work.

TO MY GREATEST GRANDMA THAT HAS THE SWEETEST HEARTH JUST WHANA TELL U HOW MUCHE I LOVE U AND HOW MUCHE I LIKE UR POEM WISH U THE BEST IN LIFE AND GOOD LUCK.

Chere Diana,

Je vous felicite et vous souhaite beaucoup beaucoup de succes.

Mes respects.
Edna

Հիասքանչ բանաստեղծություններ են

Ձեր Կարծիքը