Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ՍԻՐՏԵՐ ՄԷԿՏԵՂՈՂ...

Յարվարդ
***

Սիրտեր մէկտեղող
Կարճագոյն ուղին
Գիծ մըն է ուղիղ
-Ըստ Երկրաչափին-

Եկո'ւր տե'ս որ այս
Աշխարհագրութեան
Էն կարճը սակայն
Էն դիւրինը չէ

Գագաթներ կապող
Կարճատև ճամբան
Կամուրջն է ճօճուող
Ու սարասափազդու

Քարտէսին վրայ
Բեն մօտ է Այբին
Բայց և իսկին մէջ
Հեռաւոր - հեռո՜ւ

Սիրտեր մեկտեղող
Հին ու կուռ ուղին
Գիծն է Ծուռումուռ
-Ըստ Հողագործին-

Կ'իջնէ փշածածկ
Ցից կածանն ի վար
Ու կմագլցի
Բարձր սարն ի վեր

2007

 

Ձեր Կարծիքը