ՍԿԶԲՈՒՄ ԷՐ . . .
Վարանդ
ԹԱԼԻՍՄԱՆ
Եօթնալար քնար Լ.-ին
1-ԾՆՆԴՈՑ
Դու պտուղն էիր առաջին՝ Աստծոյ,
Այն դաշն Աստծոյ,
Որ խօլ քաոսի,
Խենթ տարերքի մեջ
Սուզեց իր կայտառ առնականութեան,
Արդար գոյութեան
Նիզակը հրոյ,
Սլաքը սիրոյ.
Սէրը յարդարեց ու համաչափեց
Մղձաւանջը հիր,
Այնտեղ դնելով իր սերմերը բիլ,
Դրանք ծծելով
Կորիզներ կարմիր,
Դարձան այն լոյսը մանիշակագոյն,
Որ խտանալով,
միգամածութեամբ,
Դարձաւ աստղաբոյլ,
Ապա ճառագայթ,
ճառագայթը՝ թուր.
թուրը վարդաջուր,
Վարդաջուրը՝ վարդ,
Վարդը ծառ,
Ծառը՝ եդեմ ու դրախտ,
Իսկ դու՝ պտուղ վառ
Դրախտի ծառի կատարին պայծառ...
Դու ժպտում էիր
Արեւների դէմ,
Ստւերների դէմ,
Դու ժպտում էիր
Երազով անծայր,
Մաքուր ու արդար,
Իսկ երբ քեզ դիպան
Առաջին կնոջ
Մատները դալար,
Դու ստացար բոյր,
Դու ստացար թոյր,
Դու հագար մշուշ,
Կարմիր ծիրանի,
Ոսկեղէն շուրջառ։
Երկու հիր թիթեռ
Քեզ դարձան ժիր թեւ,
Ու դու սահեցիր
Իբր հասուն պտուղ,
Դու սարսռացիր
Իբր կաթող պտուկ
Ու մինչ հասնեիր հողին փուխր ու տաք՝
Հասակ նետեցիր, դարձար հրեշտակ։
Դու պտուղն էիր առաջին Աստծոյ.
Գեղեցիկ էիր
ու յաղթահասա՜կ...
2– ԵԴԵՄՈՒՄ
Թափառում էիր օրերով երկար
Դրախտի մաքուր կածաններում վառ.
Տեսնում էիր լուրթ լճեր ակաթէ,
Ուր մուգ լեղակը զմրուխտ էր հագել.
Տեսնում էիր ցուրտ
Խճեր ապակէ,
Ուր լոյսը իր հուր
Սլաքն էր բեկել,
Տեսնում էիր մութ
Գագաթներ հարուստ,
Ուր արփին
Բոսոր ցոլք էր արձակել,
Տեսնում էիր թուխ նուռը արնահունց,
Որ արփու դիմաց իր սիրտն էր ճեղքել,
Տեսնում էիր լոյս,
Տեսնում մարգ ու բոյս,
Հւսնդարտւում էիր
Ու հարստանում՝ հոգով ի վերուստ։
Դու պտուղն էիր առաջին Աստծոյ.
Դու մաքուր էիր,
Անապակ էիր.
Դու սնւում էիր ոգեղէն հացով,
Դու մատուռ էիր,
Հրեշտա՛կ էիր ...
«»«»«»
Եդեմից ելար,
Քայլեցիր ազատ
Տիգրիս ու Եփրաւո
գետերի հովտով,
Վերացար հոտով
Պարտիզակների ծաղկեփունջերի,
Վերացար տեսքով
Այն լոյս կոյսերի,
Որ արշալոյսի լուրթ մշուշների
Շղարշի ներքոյ,
Արեւագալի հեթանոս երգով,
Օծանւում էին ջրերի կայտառ
ու լուրթ ալիքով։
0, նրանք ճեմում ու խայտում էին,
Նրանք յարդարւում ու կայթում էին,
Նրանք քրքջում, կատակում էին
Ու վարգում էին
Գետերի պայծառ, անծայր եզերքով...
Դու ինչ որ շնչից
Խիստ վախում էիր,
Ինչ-որ կախարդւում,
Աւաղո՜ւմ էիր,
Դու գաղտագողի
Աչք էիր ածում,
Առնականանում... Նւաղում էիր...
Թարմանում էիր,
Վերանում էիր,
Համրանում էիր,
Լուռ ձայնում էիր,
Յայտնւում էիր,
Թաքնւում էիր,
Քամիների դէմ... Քարանում էիր...
3– ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նրանցից մէկի
Հայեացքն էր պայծառ,
Նրանցից մէկի
ժպիտըն էր չար,
Նրանցից մէկը ձիգ էր իբրեւ ծառ,
Միւսը՝ հանքից նոր պեղւած մարմար։
Մէկի լանջն էր արեգակ արդար,
Միւսի ոտքը
Կաթնաթոյր տեսիլ,
Մէկի վարսն էր
Կախարդական լար,
Մէկի իրանը
Բամբիռ ու փանդիռ...
Դու նայում էիր, հիանում էիր,
Աակայն գանգիդ մէջ
ժխոր կար ահի
Դու նայում էիր, վերանում էիր,
Աակայն ահիդ մէջ
Ստւեր կար մահի...
Սաւաոնում էին սեւ ուրւականներ
Ու բերում նաշը քո նախնիների,
Թափառում Էին բութ հարցականներ,
Որոնում տուտը
Պատասխանների...
Չէ՞ որ զարմ էիր դու տաք արիւնի,
Չէ՞ որ զարմն էիր այն գորշ գարունի,
Որ արեւի տեղ կարկուտն Էր ծեծել,
Որ աւիւնի տեղ
Սառոյցն էր ծծել անհեթեթ ձիւնի,
Դու ծնունդ էիր մորթւած մի լոյսի,
Ցօշոտւած յոյսի,
0, լսիր, լսիր,
0. յիշիր, յիշիր՝
Դու ծնունդն Էիր Արեան քաոսի...։
...................................................................
...................................................................
....................................................................
... Նրանցից մէկի շուրթը շատ էր նուրբ,
Միւսի աչքը ճառագայթ էր լուրթ.
Պտուկը մէկի
Արիւնախանձ նուռ,
Մէկի ձեռքերը
Տատրակ ձիւնաթոյր,
Մէկի ծիծաղը աւետում էր կեանք,
Մէկի իրանը՝ ոսկիների հանք.
Մէկի մէջքն ի վար ջրվէժ էր լուսէ,
Մէկի բումբերը՝ բարձիկ մետաքսէ,
Մէկի վզի շուրջ վառւում էր ժպիտ,
Մէկի պորտի շուրջ՝ կապոյտ մարգարիտ,
Միայն դու էիր թափառ ու անձուկ,
Միայն դու էիր թէ՛ ջահ, եւ թէ՛ շուք...
4– ԹԱԼԻՍՄԱՆ
Նրանցից մէկին
Սրտանց կապւեցիր,
Նրա կէզ սիրով
Անապատւեցիր.
Ողջը լաւն էին,
Ողջին սիրեցիր,
Սակայն այս մէկի
Սիրոյց պարտւեցիր։
Օրեր, ամիսներ խենթ թափառեցիր,
Սրտիդ հնոցում բոցեր պարեցին,
Սակայն երբ եկաւ մերժումը դժնի՝
Յոյսիդ արմատը հատեց սուր կացին։
Կրկին երազի սերմեր ցանեցիր,
Կասկածի որդը
Սրտից վանեցիր,
Սակայն երբ եկաւ մերժում կրկնակի՝
Յոյսիդ գաւաթը ջարդւեց յատակին։
... Ապա մօտեցաւ
Սիրատենչ մի կին՝
Տարփալից մի ջին.
Ապաւինեցիր
Նրա տաք գրկին,
Սակայն երբ եկաւ պահը ընտրանքի՝
Կրկին համբառնեց
Նայադը նախկին...
Կինը համրացաւ,
Իջաւ աղօթքի.
Ջինը զայրացաւ
ԵՒ ապաւինեց՝
Յուռութ-անէծքի.
Կինը աղօթեց,
Ջինը անիծեց
ԵՒ բախտդ նետեց
Բոցի լեզւակին՝
Օձի ուլունքին։
Խանդեց, աղօթեց,
Ձեռները կրծքին.
-Տէր, հրեշտակդ
Գոռոզ է անչափ:
Խանձւեց, անիծեց,
Կրծքերը՝ ձեռքին.
-Զարկւի՛, փոթորկւի՛,
Բայց չհասնի ափ։
«»«»«»
Քո միակ մեղքը
Սէր էր մի անչափ,
Ու նրա մեղքը
Սէր էր մի անափ.
Նոյն ճախարակն էր
ԵՒ ուրիշ ոչինչ.
«Ես քեզ եմ սիրում,
Իսկ դու՝ ուրիշին...»:
Սակայն նա, որին
Դո՛ւ էիր բաղձում
Ողջ գանձը հոգուդ
Համարեց փոշի.
Մի օր արթնացար.-
Մեկնել էր ընդմիշտ,
Քո... Այգեպանի
Որդու հետ լպիրշ...։
5– ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄ
... Եւ այնուհետեւ դու դաժանացար,
ԵՒ այնուհետեւ նաեւ չարացար,
Նախ հասակով մէկ
Կարգին կարճացար,
Ապա լայնքով մէկ՝
Կլոր՝ ուռճացար։
Փորդ նմանեց
Գոմէշի տիկի,
Քամակդ՝ պարկի,
ճաղատդ՝ կապկի։
Քթածակերդ առին միայն հոտ
ճարպոտ եղունգի,
ճենճերոտ թոքի...
Ակնախոռոչիդ
ճպուռ կուտակւեց,
Շրթիդ անկիւնին՝ փրփուրը թուքի։
Ակօսի փոխան
«Սեւ փոս» փորեցիր,
«Երգեր»–ի փոխան
«Մեղքեր» գրեցիր,
Ներկի փոխարէն
Վէրք տրորեցիր,
ճենճերի փոխան՝
ճանճեր շամփրեցիր...
Ծաղիկդ թողած՝
փշեր շոյեցիր,
Շաղիկիդ վրայ շանթեր շողացրիր,
Շւաքը թողած՝ լոյսում հանւեցիր,
ճաշիդ փոխարէն - կաշիդ ծամեցիր։
Ծամի փոխարեն՝ ծարիր սիրեցիր,
Սրտի փոխարեն
Պորտին փարւեցիր,
Կնճիռների մեջ
վաստակի տեղակ,
յարգանքի տեղակ,
Նշմարեցիր լոկ... քացախի առւակ.
Պարանի նման
Պառաւ խաղացրիր,
Կիրքը այրեցիր,
Կոնքը դաղեցիր,
Նարգիզը արիր խիստ ցաք ու ցրիւ,
Հոտին թանկ տւիր, բոյրն առար ձրի։
Չը երջանկացար վեհ ունեցածով,
Աչքդ դուրս մնաց
Ուրիշի ցածով.
Դժոխքը հապա
Կը լինի ինչպէ՞ս–
Դու ժանգառ կուտես,
ժանգը կուտի քեզ...
Պայթում ես, քանզի
Պահեստն ես ամբողջ
Աշխարհի արաց
արած մեղքերի.
Մինչ ուրիշները
Քայլում են առողջ՝
Դու ես շնչում թաւ,
Դեղնախաւ փոշին նրանց ոտքերի...։
6– ԶՈՒԼՈՒՄԱԹ
Աղմուկ ես լսում
Երազներիդ մէջ,
Որդեր են վազում
Աւազներիդ մէջ,
Մի գաւաթ գինիդ
Կիսով դառնում սեւ,
Միւս կէսն՝ արիւն
Սեւ մազերիդ մէջ։
Մաշկիցդ ելնում
Կծու գոլորշի,
Իւղած վարսերիդ
Թառում է փոշի.
Հաճոյքիդ պահին
Ձգում հրմշտոց,
Հեշտանքիդ պահին՝
հյանգարող փքոց,
Ծաղկէ մահիճում Առնում ես գէշ բոյր,
Ծանծաղ ճահիճում՝
Կորուսեալ խաչբուռ,
Շիկահեր արտում՝
Թաղման սեւ թափօր,
Թափուր գաւաթում՝
Ձկան թեփ, փետուր...
Դիմակի տակում
Կիսաբաց աչք կոյր,
Կոպի արանքում՝
Դռնակ, վարագոյր։
Ոտքերդ գալար
Վիշապներ են թեք,
Գանգդ միզանօթ,
Մաշկդ՝ դեղին թեփ։
Ընդմիշտ զգում ես
Մի ներքին շոգ-տօթ,
Ողբանքում՝ հեգնանք,
Քրքիջում՝ սեւ բօթ...
Դժոխքը հապա
Կը լինի ինչպե՞ս,
Դու ժանգառ կուտես,
ժանգը կուտի քեզ...։
7– ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ
Պատժւեցիր դու
Ոչ թէ սիգալու,
Գոռոզանալու,
Այլեւ երկուսին,
Այլեւ երեքին...
Միաժամանա՛կ չօգտագործելու
յանցանքով մթին,
յանցանքով խրթին։
Դու՝ պտուղն էիր Աստծոյ՝ առաջին,
Դու մաքուր էիր, Անապակ էիր,
Քեզ կերպափոխեց
Թալիսման ու Կին,
Դու մատուռ էիր,
Հրեշտա՜կ էիր...