Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էլենա Արմաշ


Օազիս

Գրիր , ասում է
թե ինչպես է տեղավորվում
արեւը մանկան փո~քր ափերում
գրի՛ր ինչպես է կապույտը երկնի
անհունանում ավելի
սեւ աչքերի մեջ ...


Ոչ մի բուռ ցորեն
երկնի պնակում
ոչ էլ մի պատառ երկինք ՝ սեղանին
ուր է պոետը խելագար ...


Գրի՛ր , ասում է
մինչ ես անճարակ
քերծում եմ դեմքը
նրա աչքերով ինձ նայող թղթի ...

Վերապրում


Դու եկար
Ձեռքիդ մեջ քամի
տան
զառամյալ օդը
կծկվեց մի պահ
ու հեռացավ առանց հագուստի :


Պրպտեցի գրպանները
Թաքցված էր այնտեղ
մի պտղունց արեւ
գույնը օրերիս
շշուկները մի հարազատ ստվերի
ու գողացված մի ծով ...

Կեսգիշերային կանգառ


Կանգառում կեսգիշերվա
պառկում եմ սալաքարերին տագնապներիս
նա ( անունը ՝ չգիտեմ )
մատներով իր հայացքի
պարուրում է մարմինս
պարուրում հոգիս

հեծած սլաքին վայրկյանների
աստիճաններ եմ բարձրանում անվերջ
գիտեմ
կհանդիպեմ նրան
հաջորդ աստիճանին նստած
բռան մեջ
նռան յոթ հատիկներ ...

 

Կարծիքներ

Elena jan ,
shat goghtrik yev tpavorich togher en .
Yereq banasteghtsutyunnerid mej el teyev tkhrutyun ka , baytc togheri mej tagnvats Huysn ou Havatkn ou Ser@ chi vripum @ntertcoghi achkeritc .
Ketces Elena jan
yev banasteghtsakan aprumnerd linen haratev...

Էլենա ջան, ինչ լաւ է, որ միացար կամուրջի ընտանիքին ;-) հաճոյքով կարդացի գործերդ :-)

Elena jan,
shad urakhem yev aisbes banasdeghdzutyand jahe gelusavori hogud janabarhe.

sharunagir...

Sht sirun er kukur jan .
Shnorhavorum em kez, yev parxenumem vor kez nman mi banasteghtz kuyrik unem.

Ձեր Կարծիքը