Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արման Հարությունյան


Ադամ


Գուցե երկնքում անտառներ չկան .
Եղնիկներ չկան եւ
եղնիկներին սպանող չկա :


Գուցե երկնքում
մարդն էլ ինձ նման մենակ է հիմա :


Այսպես շարունակ


Ես քո անունը հագնեի նորից .
Անունդ ՝ մաքուր , զո~վ ու կապուտակ .
Հետո քայլեի այս արեւի տակ ,
Նորից այրվեի ,
Նորից թափվեի այս արեւի տակ ...
Քանի չի եկել ,
Ինձ էլ չի ցրել
Գիշերը մաքուր , զո~վ ու կապուտակ :

Ակնարկ


Ո՛չ մեր կյանքն է սպիտակ .
Ո՛չ մեր մահերն են զուտ սեւ .
Ո՛չ կրակն է եռանկյուն .
Ո՛չ ջուրը նախշ եռատող .
Ո՛չ աշխարհքն է մեզ հայտնի
եւ
ո՛չ Աստվածն է անհայտ ...


Ես դեռ տեսնում եմ հեռուն
բայց չեմ տեսնում որ
չկամ


Աշխարհիկ


Քանի գնում
Ադամն այնքան
Խշխշում էր դարեդար ...


Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Եւան բայց նույն
փափուկն էր ՝
ինչ-որ կար :

 

Կարծիքներ

Sireli Arman ,
dzer banasteghtsutyunner@ kardalov misht mets hajuyk em stanum .
Inchkan lav e yerb banasteghts@ chi shatakhosum yev yerbemn mi qani pok@r khoskov steghtsum e gegharvestakan mi METS gorts...

գեղեցիկ էք գրում, շատ հաճելի է ձեր գործերի ընթերցելը :-)

Ձեր Կարծիքը