فارسي

ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳ ՊՈԵՏԻ ԿՅԱՆՔԻՑ

  |  


Վահե Արմեն


1.
Այսօր
Ո'չ մի ձեռք
Քեզ չի փրկելու,
Չի կարոտելու
Վաղը ո'չ մի սիրտ:
Գիտե՞ս՝ քանի՜սն են
սուզվել այս ծովում,
Իղձերը թաղել կոհակների մեջ:
Այս խենթ ջրերում
Խենթ պոետներն են
նավարկում միայն,
Ճանապարհորդում՝ առանց նավազի...


2.
Վաղո՜ւց է, Աստւած,
չեմ հարբել քեզ հետ:
Երանի այսօր
խմենք միասին,
Գնանք Ռեմբոյի դուռը թակելու,
Գնանք նրա հետ
Պոետների պես
մի քիչ... թախծելու...

 

Կարծիքներ

Shat artasovor er!!!

Ձեր Կարծիքը