ԼԻՐԻԿԱԿԱՆ ՏՈՂԵՐ

Հասմիկ Հոխանյան
* * *
Աշնան անձրևը
Չիրականացած գարնան սպասումի
Թաղումն է սգում,
Անձայն մորմոքում:
------------------------------------------------
Նկարի հեղինակն է Հասմիկ Հոխանյանը
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գոհար Մեժլումյան
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Անտարբերության սպանդ է ամենուր,
Սիրո կոտորած, նախանձի տարափ...
Ես այս ամենը կկոչեմ այսօր անհավատություն,
Անհավատ նախանձ,
Անհավատ չարիք,
Անհավատ սիրո պոռթկում շուրջ բոլոր`
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասմիկ Սիմոնյան
*
և հեթանոս աստվածները զգուշացրեցին`
կգան օրեր
թռչունները կթռչեն հեռվում
ծառերը կանաչ կլինեն
երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն
ցանկությունները ծնողների
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գոհար Մեժլումյան
ՀՈԳԻՍ ՈՒ ՍԻՐՏՍ
Հոգիս ու սիրտս նստեցին սեղան,
Ինձ էլ դատավոր կարգեցին իրենց:
Հոգիս տառապած` ա՜խ կանչեց, ասաց...
-Սի՛րտ իմ, դու միակ ու հլու ընկեր`
Սիրահարվել ե՜մ...
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Վադիմիր Պողոսյան
Զղջումի խոսքեր
Տարիներ հետո կզղջամ գուցե, որ քեզ սիրելով մնացի դադար,
Որ բացված սիրտս վարդաստան դարձրած քեզ պարգև չարի,
Ու հին երազից արթուն չդարձա, որ քեզ մեկնեցի, այլ ոչ թե առա,
Ու, համեստորեն, ես լուռ խոկացի, երբ քո հայացքը ուրիշում տեսա...
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Նորա Պարութճեան
ԻՆԿԱՅ
«Կարօտ»ի պէս անգոյն բառերէն
ոստումով մը դուրս թռայ.
ինչո՞ւ այսքան դժուար է ըլլալ այնտեղ ուր որ ես.
ճմռթկուած թուղթի պէս
պիրկ ժեսթ մը զիս դուրս նետեց
անտարբեր՝ մէկ օր առաջ
այնտեղ գրուած պատմութենէն։
ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Սամվել Մարտիրոսյան
(Գրված Առնո Բաբաջանյանի «ՆՈԿՏՅՈՒՐՆ»-ի համար)
Մի՞թե մեկ ուրիշն էլ կընդունի ինձ քո ձեռքից,
Դու իմ երկնային,
Դու իմ կարեկից,
Մի՞թե մեկ ուրիշն էլ կվառվի այդ կրակից՝
Մեն-միակ սիրո,
Մեն- միակ երգի...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիշ Դավթյան
Ի ն ք ա մ փ ո փ ու մ
Մերթ ինքնամոռաց, որպես ճգնավոր,
Մերթ վեհերոտ, որպես կալանավոր,
Մերթ գթառատ, որպես բուժքույր,
Մերթ ինքնամատույց, որպես սիրուհի...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորա Պարութճեան
Մահու կենաց խնդիր է
կ'աղաչեմ այսօր
ինծի մտիկ մի ըներ
բայց մնա՜
հեգնանքդ ծածկած
գլուխդ շարժէ
իրաւունք տալու պէս
ՀԱՅՔՈՒՆԵՐ

Մարուշ Երամեան
Այնքա՜ն հեռու քեզմէ։
Ովկիանոսին ոռնոցէն վեր
շնչառութիւնդ կը թնդայ։
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Գրիշ Դավթյան
Թ Ե Վ Ա Բ Ե Կ
Արծաթվել են օրերս՝ հին օրերի թուխության,
Երբ արեվը միշտ ջերմ էր, ես էլ վառվռուն.
Ծանծաղվել են մազերս անցյալների ճոխության,
Տարիներս են կուտակվել ծանր ու խոհուն:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վահե Վան
* * *
Արտի մեջ գուցե լորիկն է երգում,
Այնպես եմ ուզում ես նրան լսել,
Այս ով է ձայները ինձնից խլել
Ու բանտել կյանքս լռության խեցում:
« Գ Ա Ր Ո Ւ Շ Ա Լ Ի Ա » Շարքից

Գարուշ Հարյանց
ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ
1.
Ամեն ինչն էլ քաղցր սկիզբ
հաստատ ունի, իմ բարեկամ,
հետո է, որ դառնանում է
սիրահարի համբույրն անգամ:
ԹԱՆԿԱՆԵՐ ԵՎ ՀՈՔՈՒՆԵՐ

ՍԱՐԳԻՍ ՎԱՆՅԱՆ
ԹԱՆԿԱՆԵՐ
<<<>>>
Բաժանվեցինք:
Քամին դեռ ինձ է բերում
Հեռացումիդ առագաստի
Ծվենները՝ վրան թելեր՝
Առանց ասեղի:
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Մարտիրոսյան
ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿԸ ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ՏԱԿ
Իմ խեղճ, իմ խեղճ շնիկ,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:
Իմ խեղճ, իմ խեղճ անձրև,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:
ԿԱՊՈՒՅՏ ՀԵՌՈՒՆԵՐՈՒՄ...

Մարի Մարտիրոսյան
Ժամանակից դուրս սիրում եմ քեզ...
Ժամերը հոսում են, ու անակնկալները ամռան մրսում են շոգից...
Արագահոս վայրկյանները , որ ծանրանալով ժամանակի խաչբառն են լրացնում,
Երբեք չեն մարի քեզ ինձնից խլել...
Վազող ամիսների ոտքերի արանքով ճարպիկորեն վերջաբանն է սողոսկելով
անցնում ամսեամիս,
ԼԻՐԻԿԱԿԱՆ ՔԱՌԱՏՈՂԵՐ

Գրիշ Դավթյան
Խ Ե Ն Թ Ա Ղ Ջ Ի Կ
Ես նրան կանչեցի՝ խենթ աղջիկ,
Նա խենթ էր ու գերող խենթի պես.
Մայրմուտի հովերում մի պարիկ
Թխաչվի, սեվահոն, մթագես...
ԱՊԱԿԻԻՆ ԸՆԴՄԷՋԷՆ

Նորա Պարութճեան
Անունս
Ան չի գիտեր անունս.
զիս կը կոչէ բոլորին պէս.
կը տեսնէ ինչպէ՛ս
ամէն առաւօտ
տունէն դուրս կ՛ելլեմ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարի Մարտիրոսյան
* * *
Ներկած մազերի կարմիրը թափվում է կրծքիդ. մեռա.
Խաշած ժամանակը կորցրեց իր համը ու...ես փղձկացի ապագան քո նոր շապիկին.
Հայրական խոսքը սրտի ցլամարտում խլացավ,
Ու նախընտրեցի երեք ապտակ. Աստված եռյակ է սիրում ու...
...Հավատացյալ Սնահավատությունը այստեղ էլ թուլացավ. սառը ճաշ ուտելուց է.
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
* * * * * * *
Սառցալեռն է լողում,
սառցալեռն է լողում,
ես էլ՝ լողացող մի սառցալեռ:
Ես այն չեմ, այն չեմ,
ինչ դուք եք տեսնում,
ինչ երևում է աչքերին ձեր:
ԴԷՊԻ ՎԱՐ

Նորա Պարութճեան
***
Ձախողութեան ովիկանոսը
ապառաժ մը սահեցաւ։
Այնտեղ գտաւ
բեկորներու վերածուած
իրենպէսներ
մահաքունի անդորրին մէջ
ժամանակի լուռ մեծութեան ունկնդիր։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Մարտիրոսյան
ՀԱՅԵԼԻ
Նրան,
ՈՒմ ամեն օր տեսնում ես դու հայելու մեջ,
Նրան,
Ով ամենից շատ քեզ է նման,
Նրան,
Ով համբերատար կրկնում է քո բոլոր շարժումները,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գարուշ Հարյանց
ԼՍԱԾՍ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՆՎԱԳԸ
եղել է իմ նորածին լացը,
երբ տատմերը խփել է քամակիս,
որ համոզվի, ո՞ղջ եմ, թե՞ անմահ:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Մուշեղ Բաշյան
Քո շուրթերի կիսաբացից...
Քո շուրթերի կիսաբացից
Իմ աշխարհն է կյանքով լցվել,
Քո շուրթերի կիսաբացից
Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
ԱՐԱՐԱՏԸ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ

Սամվել Մարտիրոսյան
Երա՞զ էր, թե՝ ցնորք,
ԵՎ ո՞վ դա մտածեց՝
Ելնել ու բարձրանալ ինձանից վեր,
Լինել Արարատից ավելի նոր,
ՈՒ հանդգնեց լինել ավելի ծեր:
ԼԻՐԻԿԱԿԱՆ ՏՈՂԵՐ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
* * * * * * *
Դու գնացիր,
Քո ետևից «մնաս բարով»
ասաց նաև Տրտմությունը,
Մնաց Խինդը...
Իսկ դու գիտե՞ս ինչ տխուր է,
Երբ որ Խինդն է մնում մենակ:
ԵՐԿՈՒ ԳԱԶԵԼ

Գրիշ Դավթյան
[Առանց Հոր չկա Մայր։ Առանց Մոր չկա Հայր]
ՀԱՅՐԻԿԻՍ
Դու իմ գլխին հովանավոր Արարատ ես, հայր,
Ամպ ու զամպի դեմ ամրակուռ իմ վահանն ես, հայր:
Երկրից երկիր թե զորք ելնեն ու բախվեն թափով,
Դու ես պաշտպան մեր տան հարկի, դու զորավար հայր:
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Սամվել Մարտիրոսյան
ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կռունկները թռչում էին այսօր ամպերից էլ բարձր:
Ես հույսով նայեցի երկինք,
Ես նրանց գարնանային վարար ջրերի փրփուրների հետ շփոթեցի,
Եվ այնտեղ, ուր նրանց թևերը ցած իջան անձրևների պես տեղատարափ,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՉՔԱՀՈՒԼՈՒՆՔ» ՇԱՐՔԻՑ

Գարուշ Հարյանց
ԲԱԼԼԱԴ
Նոր տուն գնալիս՝
հին տան ամեն մի ծանոթ անկյունը նորից նայում ես,
մտնում մտազբաղ կերպարանքի մեջ լուրջ հեռացողի,
տարտղնում հինը:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիշ Դավթյան
Ց Ո Լ Ո Ւ Մ Ն Ե Ր
Ոչ թե պատահական,
Այլ հազվադեպ ես լցվում աչքերիս մեջ,
Իբրեվ ընկեր ու ցանկալի,
Որ հայտնվում ես որպես լիրիկ միանձնուհի,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Մարտիրոսյան
Ընտրություն
Ինձ անկյուն է քշել աշնան պաղ քամին,
Նա դողում է, ե՛ս էլ եմ դողում,
Ես գիտեմ, նա ուրիշ տերևներ էլ ունի ,
Բայց ինձ հե՛տ է խաղում, ինձ հե՛տ է խաղում:
Թ Ա Ն Կ Ա Ն Ե Ր

Էդուարդ Հախվերդյան
***
Սևաթույր ագռավ
Ի՜նչ գունազարդ ես
Տերևաթափ աշնանային այս այգում
Չորացած ճյուղեը այրվել են
Մենության խավար գիշերներում
ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Հախվերդյան
Սառը
Սրթսրթան
Սառնամանիք է
Բեղ ու մորուքս
Դոկտոր Ժիվագոյի բեղ ու մորուքի պես
Սառցակալել են
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդուարդ Հախվերդյան
Կյանք
Վաղուց
Հայտնվել եմ այս կինոդահլիճում
Ֆիլմը
Եռաչափ
Վատ մոնտաժ արած
Նույն Ֆիլմն է
Ն Ա Հ Ա Տ Ա Կ Ն Ե Ր Ի Ն

Գրիշ Դավթյան
Մեր սրտերի մեջ բուսել են ծաղիկներ,
Ծաղիկները ձեր սիրո,
Նվիրումի ծաղիկները անթառամ
Ու բուրավետ,
Կյանքի, սիրո ու քաղցրության վայելքով։
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրանույշ Օհանյան
***
Պատիժը դանդաղ, դանդաղ է գալիս.
Ես հասցնում եմ կրկին մեղանչել,
Արբելով` գոռոզ, հղփացած հոգով
Խրոխտանում եմ արդարության դեմ:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴՈՒՔ ՎԱԽԵՑԵՔ...
Դուք վախեցեք շիրիմներից առևանգված,
Ու վանքերից մեր քարուքանդ դուք վախեցեք,
Մատուռներից և ուխտերից մեր անարգված,
Մեր կորցրածից, ձեր գտածից դուք վախեցեք:
«ՀԻՐՈՍԻՄԱ» ՇԱՐՔԻՑ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ
Նկարեցեք իմ աչքերը՝ տրված սոսկումի թոնին,
Նկարեցեք իմ աչքերը դարիս սարսափի ֆոնին,
Նկարեցեք իմ աչքերը, իմ աչքերը՝ խոնջամար,
Սահմռկելի տեսիլների խառնաշփոթ մի աշխարհ:
ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2)

Արմենուհի Սիսյան
* * *
Աղոթքիս մեջ հարություն առնող երազներս,
որ մեռել էին առօրյա գործերիս մեջ,
արտասվեցին իմ աչքերում
ու ձգվեցին դեպի երկինք՝
ամփոփվելով ամպերի մեջ՝
քուլա՜-քուլա...
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
VIP-Երազներ՝ Երևան - Փարիզ օդանավում
1.Կլոր նավակի պես է` ոչ արդիական օդանավի նման:
Պատրաստված է ոսկուց ու տուֆի խառնուրդից,
թե՞ քանդակված է ճարտարորեն:
Չունի նա ոչ ծածկ եւ ոչ կողապակի,
սակայն ապահով սավառնում ես նրա ներսում նստած.
ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմենուհի Սիսյան
* * *
Ես մաքրեցի աչքերիս փոշին, որ գիշերից հետո էր նստել, ասացի Լույսին, որ բարի է նա ու մտա իմ ծաղկաթերթերի մեջ...
Հրեշտակը համբուրել էր միտքս...
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Նազելի Գալստյան
Գարուն
Ողջո'ւյն քեզ գարուն,
Սպասում էի քեզ:
Հոգնել եմ արդեն ձմեռն ապրելուց...
Կարոտել եմ բուրմունքիդ այս մեղմ,
Ա'խ, ինչ անուշ է...
ԽԱՂԱՂԱԲԱՐ

Գրիշ Դավթյան
Խաղաղությունը, որ դու ես բերում
Նման է դաշտի հանդարտ ծփանքին,
Որ խլում է ինձ մաշող հոգսերից,
Տանում է փափուկ իղձերիս հեռուն,
Սրտիս մերձավոր,
Ուզածիս նման...
ԱՐԵՎԻ ՄԱՍԻՆ ԼՍԵ՞Լ ԵՍ...

Մարիամ Կարապետյան
***
Ռիթմ,
ինչ-որ ռիթմ`
մինչև վերջ չտառապածների
թեթև հանգով...
Ինչ-որ
անցած աշուն...
ԱՀԱ՛

Մարուշ Երամեան
1-Ահա՛ երկիրը ցաւի
եղեր էր որ
յովատակներ ամպերուն դէմ վրնջեն
եւ հովերուն հետ մրցին
անձրեւներն հանդերձ դառնան
կամ արեւը վարագոյր
ՆՇԱՆԻ ՍՏՎԵՐՈՒՄ

Թոնդրակ
***
Բզկտված
ոչ մի ապրումի
ոչ մի բառի մեջ
չես պարառի Սիրտը...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գևորգ Սնխչյան
Թավշալաթե պուպրիկ
Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»
Տառապանքներիս ճնշող ծանրության
Ճորտն էի... և արդ
Ստրուկն եմ անդեմ,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիշ Դավթյան
Վերսփյուռ
Իրանից Ամերիկա մեկնելու ճամփում
Ո՜հ, այս բոլոր մեկնումներից ուժաթափ է իմ հոգին,
«Գնաք բարի» ասելներից ոգեթափ է իմ հոգին,
Որ գնում են հարազատներ ու ընկերներ սրտակից,
Տանում անդարձ սեր ու հուշեր... չեն կրկնվի էլ նորից:
ՆԱՊԱԱ՜...*

Սագօ Արեան
Առաւելագոյնը կրնայի պոռալ այս քաղաքին համար.
Որուն արգանդին մէջ,
Պահուած են հլուններ կապոյտ ու սեւ.
Բացարձակ ճիշդին հասնելու իմ փորձերս,
Պիտի կախուէին անոր նեղ ու սեւցած շէնքերէն...
ՀԻՇԻՐ, ԼԱՈ՛

Կարեն Մարդանյան (Գարմար)
Ազատություն
Ես այնքան եմ ազատ,
Որքան որ ազատ եմ
Շատն ու քիչը սրա
Ես դեռ չեմ հասկանում:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիշ Դավթյան
Փ ո շ ե հ ա տ ի կ
Օրերի այս ջերմից, որ կյանքի վայելքն է,
Խենթ սիրտս ճաք է տվել...
Արեվի փախած մի շող
Այդ ճեղքից
Ահա ընկել է հորիզոնին:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Հրաչուհի Ալիխանյան
Երբ ինձ ասում են,
Որ ես շատ բարդ եմ,
Բարդ, անլուծելի,
Ես ընդունում եմ
Չընդունելո՜ւ պես...
ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բանաստեղծություններ անտիպից
(1989-1990)
* * *
Եկավ աշունն, եկավ
ոսկեձեռն էլի,
եղյամ պսակ հագավ
Աբուլ լեռն էլի:
Գ Ի Ն Ե Ձ Ո Ն

Գրիշ Դավթյան
Սիրտս որպես սիրո սկիհ, սերս մեջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գավաթս, իմ ժողովուրդ հայրենի:
Նավասարդի նվիրական ավանդներով սրբեղեն
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղեն:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նաիրա Սիմոնյան
***
Լույսով օրհնվեց,
կենաց վճիռը,
ես կորզեցի կյանքս
մորս արգանդում,
բեղմնաբջիջս էր
անշուշտ զորեղը,
բայց սիրածարա՜վ,
հար սիրատոչո՜ր,
եկավ ,կարգադրեց
ԲԱՆԱՍՏԵՍԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ("ՆԿԱՏՈՒՄՆԵՐ" ԳՐՔԻՑ) Բ.

Նաիրա Հարությունյան
Ես այնքան համառեցի այս ցավը չգոռալ,
Որ ձայնալարերս խզվեցին։
Հիմա իմ կյանքի գերագույն նպատակը
Այս համրությունը երգեցիկ դարձնելն է,
Որ այն ձեր ականջները չծակի։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԴԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ
Արմատները սնվում են ավշահյութով հոգու,
կորուսյալների հառաչով ու արյամբ,
ցեղի ղողանջներով անլռելի:
Արմատներից սաղարթ`
Կ Ա Ր Օ Տ

Սարգիս Վահագն
Դրախտ Կորուսեալ
Մա՛րդ,
Ընդմիշտ վտարուած դրախտէն եդեմական,
Ոչ թէ արգիլեալ պտուղն համտեսած ըլլալուդ համար,
Ոչ թէ սողունին ու Եւային անսալուդ
Կամ ոչ իսկ անտեսելուդ համար պատգամն Աստուածութեան:
Գ Լ Ա Ք Ա Ր Ե Ր

Գարուշ Հարյանց
Երգ
Ասողի շատախոսությունը
լսելու դատապարտվածի
առաջին պատիժն է,
երկրորդը՝
իմաստ որոնելու
անհարմար վիճակը,
Ա Ն Ի

Վահան Մելիքյան
ՄԻ ԻՋԵՑՐՈՒ ԻՆՁ ԱՍՏՂԵՐԻՑ,
ԱՅԴ ԱՆՀԱՅՏԸ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ...
Իմ մտքերի ճամպրուկն առած՝
Թափառում եմ աշխարհում:
Մտքերը՝ շատ, բառերն՝ անթիվ,
Տիեզերքը՝ անհատնում:
ԿՈՏՐԱԾ ՀԱՅԵԼԻ

Մարուշ Երամեան
մեղեդին
որ մեզ կ՚ագուցէր
կորսնցուց իր խազերը
ու մնաց մերկ հովին պէս
որ կ՚ոռնայ քանիերորդ գիշերն ըլլալով
ու չի խաղաղիր
Լ Ի Ն Ե Լ Ո Ւ Թ Յ Ա Ն Մ Ա Ս Ի Ն

Գրիշ Դավթյան
Նայում եմ հորիզոնին
Ու հաստատում եմ երկնի ու երկրի համբույրը
Շրջագծված լազվարթով,
Որ իմ երջանկության հուռութքով է շքեղացած:
ԲԱՆԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՋՐՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ" ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Գոհար Գալստյան
ՋՐԱՊՏՈՒՅՏ
Պատմի՛ր ինձ աղոթող շուշանների մասին՝
Ջրի վրա ծնված, ջրի վրա մեռնող,
Գուշակների հեգնած անանց սիրո մասին
Պատմի՛ր ու վերծանիր, իբրեւ նրբին մեկնող...
ՈՒ ԹՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ...

Նաիրա Հարությունյան
(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)
Ու թվում է նորից,
Թե աշխարհում դու կաս.
Նույնիսկ արթնանալուց
չեմ վախենում...
ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ

Նաիրա Հարությունյան
(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)
***
Ես այդպես էլ երբեք չեմ իմանա
Ինչ է պատմում ծղրիդը.
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՂՔ

Գրիշ Դավթյան
Մանուշագույն անուրջներով
Ու թառանչով տրտմաթախիծ հուշերի
Վերհիշում եմ հին ու խարխուլ,
Ավեր գյուղի վեհ խորհուրդը գիշերի...
Ծ Ի Ա Ծ Ա Ն

Հասմիկ Սարիբեկյան
Իմ հորինած երկինքներում
Ամպն արձակեց հուսո զրնգուն մի ճիչ,
Եվ օդը լաց եղավ երջանկությունից...
Օդը պարզ եղավ, եվ արեվի միջից
Մի լուսե թարթիչ շոյեց երազը իմ`
Ու ծիածան եղավ.
ՔԱՄԻՆԵՐԻ ՊՍԱԿ

Գարուշ Հարյանց
Մետաֆորմոզ - 2010-06-17
Ես
Ռաբինդրանաթ
Թագոր
եմ
ՀԻՄԱ ԱՐՄԱՏ ԵՄ

Գառնիկ Արունց Սարգսյան
Հիմա արմատ եմ
(Սաղարթագիր)
Ես նախկին կյանքում
էպոս եմ եղել.
չեմ եղել ուրեմն,
ուրեմն չկամ...
ԲԱՌ ՈՒ ԲԱՆ

Գրիշ Դավթյան
Բառ ու բան
Աշխարհը մեր մտածածի ու արածի արտացոլումն է,
Որ պատկերվում է մեր առօրյայում:
Օրորիր օրորոցը քո կյանքի,
Որ մեկն է աշխարհի օրորոցներից,
ՏԻԵԶԵՐՔԸ՝ ԱՍՏԾՈ ԲԱՑ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ

Հրանտ Ալեքսանյան
Բանահովտի Հայազավրը
1.
Ես բանահովտի պարեկ հայազավրն եմ.-
հին ու նորածագ մարտահրավերները
լազերային սրի պես մխրճվում են
իմ գերզգայուն հյուսվածքներից ներս:-
ԵՐԳ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

Սեդա Գրիգորյան
Կը դիւթէ զիս առաւօտն այս որ կը բացուի երակներէս
Ու կը փռուի խրոխտաբար մինչեւ իրերը յետին
Հոգիիս մէջ կը պարագրեն երջանկութեան ստուերներ
Ու միջոցը կը լայննայ կ'ըլլայ շքեղ երգարա՜ն...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջուլիետա Խաչատրյան
Խենթորեն սիրել
Որպեսզի տիեզերքը
դուրս չգա
հավասարակշռությունից,
և գետակի
հորդաբուխ ողջույնները
նրան ընկալվեն`
ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՍՏՄՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 252 ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆՏՈՆԻ ԱՊԵՐԱԽՏ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄՆԵՐԸ

Գրիշ Դավթյան
Արահետը սկսվում է ծնողներիս գերեզմանից,
Հեռուներից, որ հորիզոնի այն կողմն է,
Չի հասնում աշխարհի ծայրին,
Բայց հասնում է սրտիս միջուկին,
Որ ավելի տարողունակ է
Քան երկրի ու երկնքի համբուրվող հորիզոնը:
ՃԱԿՏԻ ԳԻՐ...

Սագո Արեան
Եղիկին Գայայեան՝ ուշացումով...
Ապրիլի արեւը դալուկ ու անխելք,
Մնացորդ հովը եւ օդը գէշ,
Յետոյ երեկոյեան սպասուած չորուկ քամի ու անձրեւ...
Յետոյ մենք բոլորս...
Ճակտի գիր...
ՈՐՈՇԵԼ ԷԻ ՉԱՍԵԼ

Գառնիկ Արունց Սարգսյան
Գարնանային կարճ մտորում
Գարունը գոյանում է
դեռ չխոստովանված սիրո,
դեռ խոսել չսովորած մանկան աչքերի,
դեռ չապրված ներշնչանքի,
դեռ չհորինված բառերի,
ՄԻ ՕՐ ՀԱՍԿԱՑԱ

Գառնիկ Արունց Սարգսյան
Աշնանային բեկորներ
1.
Անձրևը ճոճում է մեր տրամադրությունը՝
Այն բարուրելով իր ցանցաձև ափերով,
Մ Ա Ր Գ Ե Ր

Գրիշ Դավթյան
Մարգեր
Իմ պարտեզի մարգի վրա
Եղնիկների ոտնահետքեր կան դալար։
Իմ մանկության եղնիկներն են,
Արևին նո՛ր համբուրած,
ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ

Ազատ Մաթյան
Որմնանկար 1
Մի հրեշտակ է,
Պոկվել է վանքի որմնանկարից,
Թևերը ամպոտ,
Թափանցիկ, թեթև իջել է գավիթ:
«ՊՈՐՏԱԼԱՐԻՑ ՀԵՏՈ» ՇԱՐՔԻՑ

Գարուշ Հարյանց
Հայրիկ
գլխատիր
ազգադավին
ու գլուխն էլ
լոգարանի
աթոռ
դարձրու
ԵՐԱԶԱԹԱՓ

Գրիշ Դավթյան
Լույս ու մութ,
Լույս ու մութ,
Մթնշաղ է.
Երևում,
Չի երևում գիշերը։
ՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՔԵՑԻՆ ՄԵԶ, ԱՇԽԱ՛ՐՀ

Նաիրա Համբարձումյան
Ծնվեցինք,
Նույն անունով կնքեցին մեզ
Աշխա՛րհ,
Մենք երկուսով
Ամռան երկվորյակները դարձանք:
Քանզի երկուսս էլ
Խորշում ենք ժամանակի
Թրատող մելանե ցրտից:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդուարդ Հարենց
Նոբելյան բանախոսություն
Երգի Հայը խելագարվեց,
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի՛նքն էր ուղեղի տեղ։
ՀԻՆ ԵՐԿՐԻ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ

Մարիամ Կարապետյան
***
Ապրում էի արեւի մեջ` յոթերորդ հարկում,
դիմացը դաշտեր էին:
Արեւը խիտ էր ու տաք,
ու նյութը հոսում էր մաշկիս վրա:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդուարդ Հախվերդյան
Հայրենիք
Զուր էի սիրտս պաշտպանում
Դու լավագույն
Դիպուկահարն էիր
ԳՆՈՒՄ ԵՄ ԷԴՅՈՒԴԻ (Բ. Մաս)

Էդուարդ Հախվերդյան
***
Գնում եմ էտյուդի
Քարերը վարդագույն են
Ծառերը վարդագույն են
Սարը
Երկինքը
Ամպերը վարդագույն են
ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆ

Գրիշ Դավթյան
Չեմ հիշում,
Շատ բաներ չեմ հիշում...
Միայն հիշում եմ,
Որ շատ բաներ եմ մոռացել:
Հսկայական մոռացությունների հիշողություն:
ԳՆՈՒՄ ԵՄ ԷՏՅՈՒԴԻ (Ա. Մաս)

Էդուարդ Հախվերդյան
Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
ԳԻՇԵ՛Ր, ՄԻ ՓՆՏՐԻՐ ԱՅՐՒՈՂ ԱՉՔԵՐՍ

Աննիկ Շահմուրադեան
Ես տուրք չեմ տալիս
Մակերեսային գեղեցկութեանը,
Մինչև իսկ եթէ մնամ չընթերցւած...
...
Ձմեռը եկել,
Չոքել է դռան ,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիշ Դավթյան
Սիրով զինավառ
Ահա եկել եմ մասնակցելու
Այս կռվին,
Զի զինավառ եմ իմ սիրով,
Այլ ոչ սրով,
Որ ավարտին
Ժանգում է արյան ճապաղով:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԳՐՎԱԾՔ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Ավագ Եփրեմյան
* * *
Ըմբռնել ժամանակի հոսքը.
սեր ու ողբերգություն, ծաղիկ ու երկաթ,
մահվան մասին մտածված խոսքը,
որ տեւում է ավելի երկար,
քան կյանքն ինքը, քան Բոսխը
եւ իր դժոխքը - յուղաներկած։
ՄԵՐԿ ԽԻՂՃՍ

Աննիկ Շահմուրադեան
Անճար լռութիւն
Խորամանկ է կեանքը...
Իր մեղքերով է
Խիղճը մեր դատում,
Ու մոռանում է
Իր սխալների
Կրկնութիւնը:
ԱՆՁՐԵՒ ՆՈՅԵՄԲԵՐԻ

Սագօ Արեան
Տանջուած անձրեւ Նոյեմբերի,
Ե՞րբ պիտի սրբես վէրքի վրայ գոյացած արցունքը
և վերադարձնես ինձ դէպ իմ ճանապարհ.
Անձրեւ բարի ու ռիթմիկ, ինկող անձրեւ նման Թավալքին,
որ կը հպուի Նախնեաց հողին...
ԵՐԵՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Կարեն Անտաշյան
Հայրենասիրական բնույթի
ճամփորդական նոթագրումներ
Օր I
Ուստեն փող էր տվել, որ իրեն տանեն
տատի պատմած էրգիրը,
ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄ

Գրիշ Դավթյան
Ամբողջացում Ա
Հեռուն տատանվում է հորիզոնի գծի վրա
Գիծ է, գիծ չէ, հեռուն է, հեռուն,
Որ տատանվում է,
Ծածանվում է
Մտքիս ու ցանկությանս առագաստով:
ՔԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ

Մելանի
***
Ո՞ւր ես արեգակ,
Որ սիրտս բանամ,
Շողերիդ գրկում
Հալվեն հույզերը երազանքներիս.
ԱՆՈՒՇԻԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Կարեն Անտաշյան
(Տատիս հեքիաթների չափ հին
Անուշիկի պատերազմը)
-1-
Շունչս կտրվում է... միակության մտքից...
-2-
Մի պատահական մայրաքաղաքի
պատահական հեղափոխության ֆոնին,
ՍԱՂՄՈՍՆԵՐԻ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Նաիրա Համբարձումյան
***
ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Գիշերային լույսերով վերածնված,
Կեղտոտ ուրվագծիդ մեկնած ափի մեջ,
ՏԵՍԵԼ ԵՄ...

Սոնա Սերոբյան
***
Տեսել եմ, թե ինչպես հաճախ գույն է փոխում աշխարհը,
Դառնում կեղտոտ ու գարշելի՝
Ինչպես գետինը հորդառատ անձրևից հետո.
Տեսել եմ, թե ինչպես փոխվում են մարդիկ,
Դառնում կեղծավոր ու անտանելի՝
Ինչպես ծաղրածուն բեմի վրա երկար մնալիս...
Մ Ե Խ

Գրիշ Դավթյան
Սա այն կարծրացած ճիչն է մարդու,
Որ կաթեց հողին,
Եվ մետաղացավ դարերով քարթու
Ընդերքում հողի,
Կացավ պեղողին,
Որ եկավ դարիս հսկա գիտությամբ,
Փորեց շերտերը մայր հողագնդի,
«ԱՄԵՐԻԿԵԱՆ ԵՐԱԶ»

Սագօ Արեան
Այս ալ Մահմուտ Տարուիշին
Ամերիկեան երազը պիտ աւարտի,
Կնքուած, կնքեալ մեռնող երազ,
Իրական չդարձած բոլոր երազներուն պէս.
ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ

Նաիրա Համբարձումյան
«Մի զարմանա. մասնագիտությունս
մետամորֆոզներն են»
Ի. Բրոդսկի
Դու խոսում ես ջո՜ւր,
Եվ գաղտնիությո՞ւն,
ԱՀԱԿՈՒ ՁԱՅՆԵՐ

Սագօ Արեան
Ռէալ փոլիթիք հրամցնողներուն
Ձայներ կուգան ականջիս, բացարձակ լռութեան մէջ։
Ահարկու ձայներ,
Լուսանկարներէն, թերթի սիւնակներէն,
ձայնասփիւռէն եւ հեռատեսիլին պաստառներէն...
ՀԱՄԱԳՈՅՈՒԹՅՈՒՆ

Գրիշ Դավթյան
Լինել ու զգալ...
Դա մի երգ է սերտ,
Որ արբունքիդ հետ հառնում է քո մեջ
Ու սրտիդ խորքում բորբանում անշեջ.
Որ հեքիաթներ է սնում հոգեթով.
Որ փայում է քեզ կույսի ժպիտով,
ԳԵՂԵՑԻԿ ԲԱՌԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Աշոտ Գաբրիելյան
***
Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ,
Ու մերկացած բառերդ քեզ հետ տարար,
Որ քեզ արտասվելու ժամանակ լինի...
ՄԵՆԱԿՅԱՑՆ ՈՒ ՑԱՎԸ

Ազատ Մաթյան
Օդանավային աղետի բոլոր զոհերի
և նրանց հետ ողջակիզված եղբորս՝
Մասիսի պայծառ հիշատակին
Հեռու աշխարհի շփոթից հախուռն,
Հեռու նրա ճոխ խրախճանքներից,
Փախած հոգեմաշ խոհերից տխուր,
Որ այնքան շատ էր բաժին հասել ինձ,
ՈՍԿԵՇԱՊԻԿ

Կարեն Մարդանյան (Գարմար)
Մեր ճանապարհը անհայտությունն էր`
Արկածախնդիր բախտն էր քմահաճ,
Նորից հին երգն էր, կրկնվող նույնը`
Մեր ճանապարհը կոչվում էր նահանջ:
ՈՐՊԵՍԶԻ ՀԱՄԲՈՒՐԵՄ

Գրիշ Դավթյան
Վարդերը բուրում են
Զգացումներիս զովն է
Որ դիպչում է ինձ
Բուրում է:
ԻՄ ՓԱՐՎԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

Գառնիկ Արունց Սարգսյան
Կենսագումար
Ամենավերևը ցածր է ավելի,
քան ոտնաթաթերիդ ազնվությունը...
ԱՄՈՒՐ ԿԸ ՍԵՂՄԵՄ ՁԵՌՔԸ...

Սագո Արեան
Կրակը դժվարին, երբ կը վառես գլանիկը
Անզօրութեան պահերուն
Տիեզերքի խենթ, հզօր ալիքներուն դիմաց
Եւ քաղաքին դիմաց,
Որ պատուած է դեղին մշուշով,
ԻՆՁՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՂԹ ՄԻ ՄԵԾ ՃԱՄՓԱ Է

Նանոր Պետրոսյան
***
Ոնց են դեմքերը մոռացվում
Նախկինում ամենօրյա տեսարանները օտարանում
Ծանոթ անունները փոշիով պատվում
Մի պուճուր կարոտին կարոտ մնացած մարդիկ
Մեր գլխում միայն ախ են անում
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՉԱՍԵՄ

Գառնիկ Արունց Սարգսյան
Մարգարեությունդ կռահեցի
Պարույր Սևակին
Նույն քո կռահած
Բիճերը դարի պոռոտաբերան
Հիմա անվանդ անուն են դնում...
ԻՍԿ ԳԻՏԵ՞Ս ՈՎ ԵՄ

Գառնիկ Արունց Սարգսյան
Պապս Հեգելին լողով հաղթել է`
Կտրել անցնելով մեր Վանա ծովը...
Դեկարտից, Կանտից բարձր է երգել,
Ու Բեթհովենին ստիպել է խոսել...
Արիստոտելից պարտք է վերցրել
Երկու զույգ գուլպա,
Տեղը ծիրանի շիվեր է տվել...
Ս Ր Տ Ա Տ Ա Պ

Գրիշ Դավթյան
Մաքրված Էջ
Անցյալներ կան, որ
Չեն վերադառնում
Նույնիսկ հուշերում...
Դու էլ երևի դրանցից մեկն ես։
ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՆՎԻՐՈՒՄ

Գառնիկ Արունց Սարգսյան
Մի թող խեղճանամ
Ես իմ բոլոր-բոլոր ապրումները շիտակել եմ
և քո առաջ պարզ եմ ինչպես որ կամ:
ԲԱՆԿՈԼՆԵՐ (Ե)*

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
***
Ձգվում են նավթամուղները բիքֆորդյան քուղի գալարումով-
թվակիր աշխարհների,
քաղց ու իշխանության կայսրությունների միջով։-
Մեծ հրդեհները բռնկվում են կարճ միացումից երազանքների,
որ արևհարվում են մայրուղիներին խելակորույս։-
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թադևոս Տոնոյան
Փշրանքներ
Տեր իմ, ես չեմ մասնակցել սրանց գինի ու հացին,
Թեև իրենց սեղանից ինձ փշրանքներ են նետել,
Իմ մեղքն այն է, որ ոչինչ չավելացրի եղածին,
Ու չթողի քո որդուն ողնացողունն իմ էտեր։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Մարդանյան (Գարմար)
Վայրի անտառ-21*
Չխոնարհվե՛ս ու չնկճվե՛ս,
Ոչ մի անգամ մարդկանց առաջ,
Քեզ չեն ների եթե ընկնես,
Եթե ընկնես, վեր կաց նորի՛ց,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԴԵԺԱՎՅՈՒ» ՇԱՐՔԻՑ

Աշոտ Գաբրիելյան
***
Ամեն օր իմ կողոսկրից
Նույն աղջիկն է պոկվում,
Որպեսզի չզգա
Իմ դավաճանության սարսուռը...
ՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՔԵՑԻՆ ՄԵԶ, ԱՇԽԱ՛ՐՀ

Նաիրա Համբարձումյան
Արարումը մեռավ ինչ-որ տեղ,
Երբ մարդը,
Նույն փարիսեցին,
Սկսեց թափառել
Քաղաքիս վերջույթներում
Եվ ապա կամա՜ց,
ԲԱՆԿՈԼՆԵՐ (Դ)*

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
***
Օրը կարմրատակած կծկվում է ջարդված խաչքարի
բեկորների միջև- ծանր հևալով, բերանը բաց։-
Ուրացման պատանքները հերմետիկ ծածկում են
նստավայրերը հուշ ու ազատության։-
ԹԱՔՆՎԱԾ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Հեղինե Ա' Դանիել
Ընդամենը երեք տառ
Կյանքը շրջագիծ է` բաղկացած բազմաթիվ կետերից, իսկ մենք այդ կետերի բազմության ընդամենը մեկ թաց հետքն ենք...
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Գրիշ Դավթյան
Անցավոր
Կյանքը սորուն մի ստվեր է,
Մշուշ է ու շամանդաղ,
Որ սահում է,
Որ անցնում է,
Որ փարատվում է խաղաղ
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Շարական Հայաստան
Աստված շրջել է փոքրասիական
բարձրավանդակում գեղանկարյալ,
գմայլվել նրա շունչ ու կերտվածքով-
գրել՝ Նաիրի, ապա՝ Հայաստան։-
ՈՏՔԴ ԿԱՄԱՑ ԴԻՐ

Նանոր Պետրոսյան
սարի ետեւում երկինքն է մենակ
ու էդտեղ ես էլ կամ ազատ
ու կա հողը փափուկ սփռված
սսս....
ԽԱՌՆ ՔԵՐԹՈՒԱԾ

Սագօ Արեան
Հոգիս թեթև թռչուն է կապոյտ,
Որ չունի վերացական իմաստ,
Ոչ ալ կը սպասէ վերագրումներու.
Կը մտնէ ամէն տեղ,
Ամէն պատշգամբ ու ամէն դուռ...
ԲԱՆԿՈԼՆԵՐ (Գ)*

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
***
Մի ուրվական է շրջում անդադրում
մայրցամաքների խաղաղության, տենդի և խոկմունքի միջով-
աներեր ընթացքով չինգիզխանյան.-
և ուրվականը մարդաշխարհին արար,
ֆլորաներին ու ֆաունաներին սրսկում է փութով
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիշ Դավթյան
Ջինջ
Այս ինչքա՜ն ջինջ ես,
Որպես չգործած մեղքի արտասուք,
Աչքիցս կաթող մի երազ գուցե,
Որ անհետել է վաղ այգաբացին
Շքեղ, պերճաշուք
Հայացքը թողել տենչող նայվածքիս...
ԲԱՆԿՈԼՆԵՐ (Բ)*

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
***
Արևածաղկի դաշտում անծիր
մատակ գոմեշն ավանդույթ է ծամում
և խմբերգերը արմատների։-
ԾԻԱԾԱՆ

Հասմիկ Սարիբեկյան
***
Իմ հորինած երկինքներում
Ամպն արձակեց հուսո զրնգուն մի ճիչ,
Եվ օդը լաց եղավ երջանկությունից...
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ

Գրիշ Դավթյան
Գարուն ու ծիծեռնակներ
Գարուններ կան,
որ իրենց ծիծեռնակներն ունեն,
որ եղանակավորում են
տարին, ժամանակր,
որ կյանքն է։
ԲԱՆԿՈԼՆԵՐ (Ա)

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
***
Տաք կանչերի պարը սառցի վրա։-
Դարձիր անպայման թևերով ու խղճով։-
Ծերուկ բարությունը գայթում է փողոցում՝
սլացող մեքենաների առաջ։
Դ ՈՒ Ր Ս

Մարուշ Գազանճյան - Երամյան
Դուրս ելայ տունէս
եւ ալ երբեք երբեք
չվերադարձայ
եւ մինակ էի
ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԻՀԱՐԿԵ ԱՌԱՆՑ ՔԵԶՆԻՑ ՀԱՐՑՆԵԼՈՒ

Գառնիկ Արունց Սարգսյան
Լեզուս ինչո՞վ կտրեմ
Այնպես ես նայում քո խեթ հայացքով,
Կարծես սաստում ես, որ էլ չխոսեմ:
Կարելի՞ է խոսել, ասա՛,
Չե՜մ համբերում...
ԿԱԶԱ ԵԼԻ՛Ր ՄԱՀԵՆ...

Սագո Արեան
Կը մտնեմ աշխարհը հին Արեւելքի,
Անցած լուսանկարներ եւ թուղթեր հաւաքելու.
Ճամբեզրին արմաւի ծառեր կը խօսին
Հին լեգուով մը, ինծի անծանօթ ու շռայլ.
Երագներս կը փակեմ պատուհանիս տակ
Ու պատուհանս քիչ մը վեր հանելու պէս կը նայիմ հեռուն.
ՈՐ ԻՆՁ ՀԱՍԿԱՆԱՍ...

Գառնիկ Արունց Սարգսյան
Բայց սովորեցի
Ես մի քիչ դժվար եմ շնչում`
Կողերս ջարդված են,
Թոքերս ավելի հաճախ
Հևում են կարծես,
Այլ ոչ թե շնչում...
ՇՈՇԱՓՈՒՄ ԵՄ ԼՌՈՒԹՅՈՒՆԴ

Գառնիկ Արունց Սարգսյան
Մեջբերում «Գրքի» Շապիկից
Ես ծնվածս օրվանից Գառնիկ Սարգսյանն եմ:
Վկան` տողերս ու Դուք:
Ես բանարար եմ կամ բանարարող,
Բայց բանարարությամբ դեռ չեմ կարողանում հացս վաստակել:
ՈՒ ԴԱ ՆՄԱՆ Է...

Նանոր Պետրոսյան
***
ու դա նման է առավոտը շուտ հայտնաբերված
ձյանը ծածկած
անկողնու մեջ աչքերդ կկոցած
կիսամութ, կապույտ առավոտյան մայրիկի ձայնից քնից արթնանալու
հաճույքին
ՍԵՐԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ

Տիգրան Մարտիրոսյան
***
Սերը չի լինում միակողմանի,
Քանզի այդ դեպքում փուչ է ու թերի:
Սերը չի լինում միաթևանի,
Քանզի այն պիտի բերկրանքից պարի:
ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ...

Սիրանույշ Օհանյան
* * *
Խորախոր հիմքեր՝ փորված ձեռքերով,
Եղունգների տակ՝ արնախառն հող,
Գլխիվայր շրջված երկինքներ ու սով.
Խորախոր հիմքեր՝ անդունդներ կանչող։
ԲՈԼՈՐ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՍԻՐԱԾ ՀՅՈՒՐՆ ԵՄ

Նանոր Պետրոսյան
ազատություն գոռալով
մենակություն որսալով
խցանները ատամներով հանելով
կապվում ենք իրար հետ կոմպյուտերներով
Ձ Յ ՈՒ Ն...

Հասմիկ Սարիբեկյան
* * *
Ձյուն է՝
Շշուկով հոսող բանաստեղծություն,
Թախծություն ճերմակ,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԱԺԱՄԻՆ
Ի՞նչ բաղադրություն ու կերպ է առնում սերը-
հավքն այդ բազմաթեւ, ուրուն շնորհագեղ,
ուղի գտնո՞ւմ է մարմնի անկաշկանդ երջանկությունը,
երբ պատերազմ է, պատերազմաժամ`
իբրեւ ներկայի լիազոր-պատվիրակ օրինամեծ...
ԽԵՆԹԱՑՆԵՄ ԲԱՌԵՐԸ...

Մարուշ Գազանճեան- Երամեան
* * *
Խենթացնեմ բառերը
նետեմ էջի անկողնին
փնտռեմ ծայրամասերը անոնց
լոյսին հանեմ հեռու թաքուն կետերը
եւ համբուրեմ եւ համբուրեմ համբուրեմ
ԵՐԵՔ ՔԵՐԹՈՒԱԾ

Մարուշ Գազանճեան- Երամեան
Երախտագիտութիւն
հիմա որ հեռու ես
մեծ գաղթի մը լռութեան մէջ պարուրուած
կը ծաղկին ձնծաղիկները յուշերուն
ՄԵՆՔ ՀԱՄԱՌ ԵՆՔ ՇԱՏ...

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Աղետն այս անգամ աշխարհը ցնցեց...
Եվ այդ ցնցումից՝ թե Հայաստանում փլվեցին տներ,
Թե հնադարյան ժողովուրդը մեր
Մի անգամ ևս իր դժխեմ բախտին
Նետեց պայքարի մարտահրավեր,
ԾԻԱԾԱՆԻ ՏԱԿ

Գրիշ Դավթյան
Այս գույները, որ թափել ես իմ սրտում,
Գունավորել են կյանքիս հեքիաթը,
Իմ կենսավեպի
Այս ամենալավ ծավալում...
ԵՐԿԻՆՔԸ ԹՈՂ ՊԱՏՄԻ

Հեղինե Ա՛Դանիել
Դատարկություն... Ճիչ անէության... Կանչ սեփական հոգու փրկության...
Դատարկություն է, երբ նա լքում կամ ուղղակի հեռանում է, բայց ոչ նրա հեռանալու համար ես դատարկվում, այլ քո զղջման ու ափսոսանքի գլուխ բարձրացնելուն պես: Այն դողից, որ կորցնում ես քեզնից մի կտոր, մի փոքրիկ հյուլե, որ ծնվել ու սնվում էր նրա ժպիտից:
ՁՈՆ ԱՐԵԳԱԿԻՆ

Էսթեր Դավիթյան
Ի՞նչ եմ երազում
Մեկ, երեք, հինգ, յոթ և ապա ինն գրեցի թղթին,
բայց ոչ հենց այնպես, ինքնանպատակ կամ հանուն խաղի։
Մեկր գրեցի ի նշանաբան Արարչին մեր Տեր,
երեքը՝ կյանքի իարհուրդր խորին հույս, հավատ ու սեր,
Ս Ե Ր

Մելանի
Սեր
Սերս թաքուն
բուռն թափով ցնցում է բորբ
սիրտս արնավառ.
Գրգիռ է այն արտասովոր
երակներում իմ մարմնացած,
դարձած... արյուն...
ԱՇՆԱՆԱՅԻՆ

Գրիշ Դավթյան
Ոսկե աշուն
Չսիրեցի քեզ բնավ,
Բայց երգեցի քեզ հաճախ,
Ոսկե աշուն,
ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Էսթեր Դավիթյան
Անսահմանություն
Իմ ու դրացուս տները իրար մոտիկ են այնքան,
թվում է, ձեռքս եթե երկարեմ, կհասնեմ զանգին,
ցանկապատ գցել, սահման են գծել մեր միջև սակայն,
ինքր իր կողմից, ես իմ կողմից եմ նայում երկնքին։
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԿԱՆՈՆ ԲԻԲԼԻԱ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Նոյը եկավ, հետո` աստվածներ բազում,
խայտաթեւ հրեշտակներ թռան-եկան,
բոլորը ափ ի բերան զարմացան ու հիացան լիաթոք
եւ հագեցած սրտով մեռան Հայաստանում:
ԱՉՔԻՑ ԿԱԽՎԱԾ ԱՐՑՈՒՆՔ...

Հեղինե Ա՛ Դանիել
Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում: Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:
ՈՂՋ ԼԵՐ ՄԱՀՄՈՒՏ ՏԱՐՈՒԻՇ

Սագօ Արեան
Իջիր աստիճաններէն,
Վար ու կամաց.
Պիտի բռնես լոյսի թելէն
Ու տանիս հետդ յիշողութիւններդ.
Բարակ թել մը կը կապէ քեզ
Անցեալիդ։
ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ

Սոնա Սերոբյան
***
Երբ գիշերը տարածում է թևերն իր խավար
Եվ քամին գիշերային լուսնի թախծոտ երգի հետ
Սողոսկելով բաց փեղկից պատուհանից
Շոյում է ձեռքերս ու այտերս դալկացած,
ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ...

Նաիրա Համբարձումյան
***
Օդի կապույտ երակները
Հիմա ինձ օգնում են
ավելի ազատ շնչել.
Հիմա,
Երբ հողաթմբին բացված մենավոր
ծաղկի նման Արևի ջերմության պակասն ունեմ
ՔԱՐՏԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ ԱՄԵՆ ՊԱՀԻ ՀԱՄԱՐ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
...
Խելահեղ ամբոխներին դյութանքով տանել
առավոտի ու վարդավառի միջով,
առաջնորդել նրանց Տիրոջ տաճարների խաղաղությամբ՝ որպես
միամիտ-նորադարձ պատանեկիկների,
ՍԻՐՈ ՇՇՈՒՆՋՆԵՐ

Լիլիթ Միրիբյան
***
Ինձ ստիպում ես նորից գրել,
Նորից բառերի քաոս-աշխարհից
Գտնել երազներ, հեքիաթներ լուսե
Ու ընծայել քեզ։
ԲՐՈՒՏԱԳՈՐԾ ԱՆԾԱՆՕԹ ՄԻ ՄԱՐԴ

Սագօ Արեան
Ժամանակներ, բրուտի աչքերով
Երբ կաւը կր դառնայ աւազ,
Ու ինքնագոհ աւազը կր խամրի աչքերուդ...
Այսքան երկար ժամանակ
Նոյն բրուտի աչքերը
Հողին ձեւ տալու
Ու կաւէն բառ կորզելու համար,
ԵՍ ԿԳԱՄ

Նաիրա Համբարձումյան
* * *
Աստղերը
Ելարաններն են երկնքի.
Ես կգամ
Եվ ծղրիդի երգին կխառնեմ
Հարդագողի ոսկին,
ԲՌՆԿՎԱԾ ԱՄԱՌ

Գրիշ Դավթյան
Իմ տաք սիրուց է շոգում ամառը,
Հույզերիս բովից թեժ է ու բորբոք.
Արևն ընկել է սրտիս անտառը,
Սիրո հրդեհ է գցել անողոք։
ՎԱՂՎԱ ՕՐԸ, ՈՐՈՒՄ ՊԻՏԻ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ

Տիգրան Մարտիրոսյան
Վաղվա օրը, որում պիտի մենք ապրենք
«Այսօր» միմյանց բարևում ենք
Որպես պարտականություն:
«Հաջողություն»՝ ցանկանում ենք
Իբրև ձևականություն:
ԴՈՒ ԵՎ ԵՍ

Մելինա Նազարյան (Մելանի)
Լուռ երազանք
Ա՜խ, որքա՜ն եմ լուռ երազել
Գիշերներիս՝ աստղեր շողուն,
Եվ արեգակ՝
մութ երկնքում ցերեկներիս...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Մարտիրոսյան
* * *
Ասում են, թե Հրաշք չկա,
Ապա ի՞նչ է ծնվելը:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրանույշ Օհանյան
Տեսիլք
Մի լուսեղեն ու սպիտակ ձեռք սևմութ խավարի միջից
Հառնեց հոգուս երկնքում, հրե սիրտս թրթռաց.
Նա լուռ հանեց հուր-արյունով լցված սիրտս հնոցից,
Ճզմեց ճերմակ իր բռի մեջ, կրակ-արյունը ցոլաց:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասմիկ Սարիբեկյան
Մկրտում են օդը կռունկները սեվ՝.
Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Բաց արա ամպե վարագույրդ լույս,
Եվ մի քիչ արեվ, արեվ տուր հոգուս.
Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝
Տուր ինձ գույներ՝ երջանկությունը պատկերելու…
ՆՈՐՋՈՒՂԱՅԱԿԱՆ

Գրիշ Դավթյան
(Անավարտ էլեգիա)
Հին Իրանի անուշ մովում
Աղոտացող իմ քաղաք,
Զնգում էիր այն օրերում
Որպես ծնծղա ու զանգակ։
ՄԻԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Սագօ Արեան
Սարքուն Պուլոսի յիշատակին
Միակ բանաստեղծը կօշիկները
Դռան առջեւ կը հանէ.
Գիտէի, որ Սարքուն Պուլոսին մասին պիտի գրեմ,
Անոր մասին լսած չկան մեր մօտ.
Ի՞ՆՉ ՎԱՅՐ Է ՍԱ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ, Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ...

էդուարդ Հախվերդյան
Զրույց Դանտեի, Թ.Ս. էլիոթի, Ֆ. ֆարրոխզադի եւ ... Ձեզ հետ։1.
Եվ ինչու՞ ողբալ...
«Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով»,
ԶԱՀՐԱՏԸ ԵՐԱԶԻՍ

Սագո Արեան
Զահրատը երազիս եկաւ,
Մետամորֆոզ:
Զահրատը կրկնակի երազիս եկաւ
Ու ականջիս
Սենց ցածր ձայնով ըսաւ,
ԿՈՐԱԾ ԱՐԵԳԱԿ

Սոնա Սերոբյան
Իմ հեքիաթը
...Լիներ հեռու մի երկիր,
Կապույտ երկինք, մի խրճիթ,
Ու խրճիթում այդ փոքրիկ
Լինեինք ես ու մի տիկնիկ:
Փ Ա Ռ Ա Ն Ձ Ե Մ

Մարուշ Գազանճեան- Երամեան
Ա.
էջին կամ սաւանին սպիտակը կը խուժէ
անխուժելի տարածքներ,
եւ կը հրէ մտնելու, բանալու, պատռելու
ահագնութեամբ, հեշտանքով,
կը տարածուի ըլլալու սպիտակը անապատին,
որ սկիզբէն իսկ չկար,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դիանա Չարըքյան-Մատիկյան
Ցնո՞րք, թե՞ իրականություն
Արցունքի վարագույրը բացեց,
նայեց լուսամուտից դուրս՝
Տա՜ք, տա՜ք արև...
Հետո շրջվեց,
զգաց սարսուռ,
ՍԻՐՈ ՄԻՆԻԱՏՈՒՐՆԵՐ

Դվին Գալստյան
Կապույտ էր ամեն տեղ՝ մուգ կապույտ,
Հետո, երբ կապույտը անցավ,
Մի վարդ կար՝ վարդագույն, վարդագո՜ւյն
Ա.
Մութ էր:
Ներս մտա:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մելինա Նազարյան (Մելանի)
Մի նոր ծնունդ
Մի նոր ծնունդ՝
լուռ ու անցավ
Երազանքի ճամփաներից աղբյուր առած,
Մարմնավորվա՜ծ...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարուշ Գազանճեան - Երամեան
«»«»«»
քրտինք
մատներու տակ պտուկներ լոյսի
անյայտ աղբիւրէ
ծանրութիւն կ'իյնայ դէպի վեր
թեւերով տենչի
ՎԵՐՄԱՐԴԵՂԱՅԻՆ
(Reincarnational)
Գրիշ Դավթյան
Ես միշտ եղել եմ հեռավորության մի բնավայրում,
Եվ իմ էության ինչոր երանգում
Մի լուրթ արևի ցոլանք է շողում
Ժամանակների տարածության մեջ։
ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՐՄԱՆՏԻՆ
Գրիշ Դավթյան
Ապրել է երազկոտ մի տղա
Թեհրանի խճողված քաղաքում,
Շրջել է բանաստեղծ մի տղա
Թեհրանի ասֆալտե մայթերում։
Աչքերում եղել է մի կարոտ,
Մտքերը երկնքի խորքերում,
Իր տանը նստել է ծեր շան մոտ,
Աղավնին ճախրել է վերևում...
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նորվան
«»«»«»
Քո հանցանքն էր,
եթե մի քիչ շուտ ձեռքդ ինձ հասներ՝
կհաղթեիր...
Հիմա էդպես ծուռ մի նայիր՝
ես երբևէ ոստիկանի գլխարկ
չեմ ունեցել գլխիս,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրիշ Դավթյան
Գ Ի Ն Ե Ձ Ո Ն
Սիրտս որպես սիրո սկիհ, սերս մեջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գավաթս, իմ ժողովուրդ հայրենի:
Նավասարդի նվիրական ավանդներով սրբեղեն,
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղեն:
ԲԱՆՏԻ ԵՏԻՆ
Սագօ Արեան
Բանտի ետին,
Չեմ գիտեր անձրեւը
Տամուկ Սենեակի ձեղունէն
Ներս կ՚ի՞յնայ։
Բանտը հարսանիք է, կը գրէի վաղ՝ 90-ին.
Բանտը ճակատագիր է,
Ամրոց։
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Վ. Օ.Շ.Ա.Կ.Ա.Ն.
Սագո Արեան
Կիպրոսի մենութեան ահաւոր անձրեւը
Կը կաթկթի ականջներուս բլթակին վրայ,
Ու անձրեւէն ետք սոսկալի,
Կը կախուին հագուստներս արեւու խոնաւ հէքիաթներուն վրայ,
ՍԵՐ ԵՎ ԽԱՉ
Աղվան Մինասյան
«»«»«»
Ու նորից խաչմերուկ, և նորից անցորդներ,
Ես և դու և նրանք.
նույն ճամփով գնացինք.
Թողնելով մի փոքրիկ ոտնահետք,
Որ քամին, անձրևը ջնջեցին:
Այս տողերը տառապում են ջերմախտով
Նորվան
«»«»«»
Այս բանաստեղծության հաջորդ տողերում
մի տղա կհայտնվի,
որը տարիներ հետո
հոր պիջակը պիտի հագնի ու մեծանա,
ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿ ԵՐԿՐԻՍ ՀԱՄԱՐ
Սագօ Արեան
Լիբանան, այլեւս չեմ կրնար ցաւդ ամոքել,
Բոլոր րնկերներս լքեցին քեզ,
Լքեցին ու հեռու ճամբորդեցին.
Մնացի ես,
Երբ թախիծը մեծնայ
Կը նայիմ վիրաւոր երկինքիդ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արման Հարությունյան
Ադամ
Գուցե երկնքում անտառներ չկան .
Եղնիկներ չկան եւ
եղնիկներին սպանող չկա :
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թադեվոս Տոնոյան
Ժամը
Երբ վերջիվերջո
Մեզ էլ այցելի
Ժամը երկնքի հրավերների,
Չարևապատում
Դւին Գալստեան
գիծ է մի ուղիղ գիծ ու վրան է դրւած ամէն ինչ ամէն ինչ կպած իրեն նախորդող կամ յաջորդող ուրիշ ինչի ես էլ էդ գծի վրայ նստած մի ինչ եմ քո ու քո նման ինչերի հետ միասին
Էդվարդ Հախվերդյան
Իմ սիրտը լեռներում չէ...
Բանաստեղծ Հայկ Հրայրին
I. Ահա և ես...
Դյուրախոց թիրախ,
Որին շարունակ պիտի խոցոտեն
Եվ աստվածները հզոր ու չարկամ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ջուլիետա Խաչատրյան
Քեզանից հետո
Քեզանից հետո
ես ապրում էի
ափերիս մեջ մնացած
քո մարմնի բույրով,
ՍԵՐ՝ ԵՐԿՅՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ
Վահե Արմեն
Գիշերները
Աչքակապուկ էինք խաղում
մեր բակում:
Ն Վ Ե Ր
Վահե Արմեն
1.
Ափերիս մեջ
Կրա՜կ եմ բերում, սեր իմ,
քե'զ համար:
ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳ ՊՈԵՏԻ ԿՅԱՆՔԻՑ
Վահե Արմեն
1.
Այսօր
Ո'չ մի ձեռք
Քեզ չի փրկելու,
Չի կարոտելու
Վաղը ոչ մի սիրտ:
ԱՆԴՈՒՌ ՊԱՏԵՐ
Վահե Արմեն
Բանաստեղծ Ռ. Բենին
Գոնե այս չորս պատի վրա,
Որ պարուրել
Ու մոլեգին ճնշում են ինձ,
Լիներ մի դուռ՝
ՃԻՉ
Վահե Արմեն
Տաճարում աղոթքի չոքած
պոռնիկի պէս,
Կամ պոռնկատան մեջ շրջող
ճգնավորի՝
Ես, վառվելով պա'ղ
հայացքների բոցերում,
Տարիներ չբացված
բռունցքներս բացում




















