ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՆՔ (Գ)
Վաչե Եփրեմյան
Կրկին համեմատենք. Ինտրան «Ներաշխարհ»ն իր հեղինակեն դիտված» հոդվածում առանձնակի նշանակություն է տալիս բառերին ու նոր բառերի ստեղծմանը։ Բանի հիշատակումը բացակայում է. «Բառակերտությունն ինքնին ուշագրավ բան մ' է արդեն, ոչ միայն անով, որ արվեստագետի գործ է, այլ մանավանդ անով, որ արդյունք է վերացման եւ ընդհանրԻնտրայի Բնապատկերում տեսանելի նշաններ ու Անուններ կան, որոնք հեռավորության զգացողություն են առաջացնում (Բոդհի, Բուրգ, Սֆինքս, Խենթ, Սվեդենբորգ եւ այլն), հորիզոնական, տարածական ծավալումներ գրանցում, իսկ Մեծարենցի Բնապատկերը խաղաղ է, քանի որ նրանում տարածությունն էական արժեւորում չունի։
Ներաշխարհից Երկինք ընկած «տարածության» մեջ հայտնակերպվող Բնապատկերը այլ սկզբունքով է տարրակազմվում՝ իմաստավորը Ձայնն է, Լույսը, Գույնը, Ձեւը, Բույրը եւ ոչ թե, ասենք, ծառը, ծաղիկը, Անունը կամ լեռը։ Եթե սրանք այնուամենայնիվ հայտնվում են բնապատկերի տիրույթում, ապա գրեթե միշտ իրականացվում են փոխաբերության սահմաններում.
Արտերուն մեջ... խարտյաշ խուրձերն ինկան գիրկ գրկի ,
Քարին քսվող սի՛րտս ալ ինկավ ցայգերուն մեջ խորին, (110)
Միստի՜ք վարդ եւ այլն... (48) Իրականության մեջ ծավալվող բնապատկերը ներքին հայացքի համարժեք անդրադարձն է։ Եվ եթե տեղանք-բնապատկեր է առարկայացվում, ապա անպայման հեռացվում է տարածության խորք, «թաքցվում» է, որպեսզի խաղաղ ընկալումին տրվեն ձայները, բույրերը, լույսը. «Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանկարը փռված» (43)։
Ներաշխարհում ծավալվող բնապատկերը, բնականաբար, ընկալման այլ դիտանկյուն ու չափանիշներ է ենթադրում, եւ Մեծարենցի բանաստեղծության ժամանակի մեջ կրկնարարվող աշխարհը Ճանաչելի է դառնում հետեւյալ նշանակարգի հաստատումով.
1.Լռություն - Արարմանը նախորդող վիճակ
2.Լույս - Արարման ներընթաց եւ վերջակետ
3.Սպասում - Հայտնության կանխատեսում
Երկինք - Ներաշխարհ - Երկինք փոխանցումների շղթան իմաստավորվում է Լռության մեջ՝ քաղաքակրթության ժխորից հեռու. «Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր» (29), «Համատարած անդորրության մը մեջեն Մեռան ճիչերը ցորեկին» (68)։
Լռությունը կամ արարմանը նախորդող համավիճակը ինքն իր ներսում անգամ հատկանշվում է անթերիության ձգտումով («դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն» (46)։
«Ինքնադատության փորձ մը...» հոդվածում Մեծարենցը վկայում է. «Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն է»(243)։
Սպասման համավիճակը չպետք է հասկանալ հիվանդ մարդու՝ ապաքինվելու պարզունակ հուսավառության իմաստով։
Նման առիթներով ու ազդակներով բանաստեղծական ժողովածու չեն հեղինակում, հրատարակում, հետո էլ հանդես գալիս պաշտպանական-մեկնական հոդվածով։
Ավելին՝ կենսաբանական գրգիռներով առաջնորդվող անհատը հազիվ թե ժամանակ վատնի Նարեկացու Խորհուրդը բացահայտելու նպատակով։
Մեծարենցի մշակութաբանական արարքը ժամանակային չափումների շրջանակում է դիտարկելի, նրա բանաստեղծությունն իրոք տեւում է երկնամերձ ոլորտներում։
Ուրեմն՝ եթե Մեծարենցը վկայում է սպասման մասին, ապա դա սովորական հոգեվիճակ չէ, այլ մշակութաբանական նշան, գաղափար, ճակատագիր եւ, վերջապես, արարմանն հարաբերող համավիճակ։
Բանաստեղծի գրի ուշադիր ընթերցումն ամրապնդում է այս համոզումը։ Սպասումն իբրեւ մշակութաբանական տեւողություն ընթեռնելի է հայտնության կանխատեսման իմաստով, որին նախորդում են լույսի (արարման ներընթաց ու վերջակետ) զգացողությունն ու վերջնական տեսանումը։
Սպասումն ու լույսը Մեծարենցի բանաստեղծական աշխարհում հայտնակերպվում են գրեթե միաժամանակ. «Ես կը սպասեմ հորդ ու վճիտ լույսերուն» (37), «ու կըսպասեմ, որ ծագի հոգվույս պայծառ Կիրակին». (48) - «Ծագի պայծառ Կիրակին» նշանաշարի առաջին երկու միավորները անկասկած լույս են նշանակում, լույսի նշանակությամբ է հնչում նաեւ Կիրակի ձեւիմաստը։
«Ես դեռ կըսպասեմ ալեկոծ Անցքի՜ն» (58), «Ձայներ... Որոնք անդին զիս կը տանին» (44) նշանաշարերում Լույսը կամ Լույսի Տարածությունը ենթադրելի իմաստակերպեր են, սակայն դրանից «իրերի դրությունը» չի փոխվում։
Մեծարենցի Հեռացումը՝ որպես եւ՛ կենսադեպ, եւ՛ մշակութաբանական Արարք, ամբողջանում - ավարտվում է բանաստեղծության շրջանակից դուրս՝ հայոց առեղծվածի տեւականության ներսում, ընդ որում, հեռացումն այս դեպքում ընդարձակ, անսահման ներվիճակի նշանավորումն է, որի մեջ ներառվում են անհատական մահվան ու աշխարհի բնապատկերի շրջանակից դուրս արարչական հայեցակերպ առկայելու, հայոց անհատակերպը տիեզերական ներքին ժամանակում տեսանելու ու հոգեւոր հայրենիքի վավերական անեզրությունը սահմանադրելու մշակութաբանական տեւողությունները:
Այս տեսանկյունից Մեծարենցը, որպես Միայնակ Անձ, Նարեկացու «Մատեանի» տիեզերա-մշակութաբանական ճակատագրի իրականացումն է կամ Նարեկացու ինքնատիպ, բայց «նույնական» վերաէավորում-արտացոլքը մշակութակերպի ընթերցման այլ ժամանակավայրում:
Մեծարենցի երեւույթը (անձը եւ գիրը) կարելի է նշանավորել իբրեւ հավաքականության կրկնարարման հնարավորություն. այս դեպքում երեւույթը կհայտնակերպվի որպես Փոքր Մհերի՝ քարայրից արձակվող գրում առկայված տիեզերաբանական երազանքի իրագործված խորհրդանշան - ընդհանրացումացման»։
(Վերջ)

