Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

ԱՐՔԱՅԻՆ ՀՂՎԱԾ ՁԵՎԵՐԻՑ ՄԵԿՈՎ

Վարուժան Այվազյան

Երգում ենք սեր, երգում ենք մահ,
Երգում պայքար ու աշխատանք,
Մեր երգերում, սակայն, չկա
Այսօր ո՛չ սեր, ոչ խոհ, ո՛չ կյանք։–
Ե.ՉԱՐԵՆՑ


Բանականության այս անարժեք, տխուր ժամանակներում, իրոք, ի՞նչ է գրականությունը (ավելի շատ որով ապրել ենք, քան իրականությամբ), հատկապես այն դեպքում, երբ բացակա է նրա որոնելի մարդը։ Այսօրվա պատրանքներում, ուր թափառող դարավոր մարդը շատ է տարաբնույթ ու բազմակերպ, թերևս չկա այն նմանօրինակը, ում հետ համադրենք ու տեսածներս հասկանանք, քանի որ հատկապես մարդուն ավելի շատ նմանակելով ենք հասկանում ու պատկերում, քան մեր իսկ իրական տեսածով՝ քանի որ ապրողը միշտ նոր է. չեմ ուզում դասդասել ու կուսակցություն առ կուսակցություն վերլուծել նրանց ասելիքները, ինչի ներքո հիմնականում տաքուկ ծածկված են։ Այնքան հմուտ, որ անգամ մարդ հասկացությունն է վերացել, երբ նկատի է առնվում որևէ մեկը, հասկանալիության համար միանգամից ընդգըծվում է, թե որ կուսակցությունից է,– ինչն ահա ավելի շուտ է տվյալ մարդու անունը, քան նրա իսկ բուն անունը։
Պատմության փշրանքային իմացությունների, սեփական մղձավանջների, կարոտների ու պատրանքների այս խուռներամ կյանքում, իհարկե, հասկանալի է այն վիթխարի համարձակությունը, որ պահանջվում է որևէ մեկից կողքի իսկական մարդուն տեսնելու համար։ Հիմնականում գրողի այս խնդրին ժամանակի ընթացքում եթե պատասխանեն երեք-չորս հոգի, կհամարվի, որ հրաշալի է. որովհետև գրողն է իր ժամանակի բոլոր մարդկանց ու իրերի վկան ու պաշտպանը։ Դրա համար էլ այս կեղծ հարցը, որ բնորոշ է օրվա ժամանակին, մենք ևս դեռ շատ երկար ենք կրկնելու։ Իրականում գրականությունն ընդամենը ստեղծվում է, փոշին տալով օրվան, որոմը՝ քամուն՝ ժամանակին, իսկ ցորենը պահելով-պահպանելով մարդու համար, ով միշտ լինելու է ճիշտ ժամանակին իր համար ստեղծված ճիշտ գրականության արժանի տերը։ Օրինակ՝ ե՞րբ մարդը դարձավ որևէ համարյա հմուտ կուսակցություն,– անշուշտ՝ չենք կարող նկատել, բայց արագությունը գոնե տեսանելի է ու համոզիչ (այսպես կամ նման օրինակով ավելի ենք պատասխանում հարցին, թե՝ ինչ է անում գրականությունը, քան եթե փորձենք գրականագիտական բացատրություններ որոնել)։ Եվ իհարկե, նման վիճակը որովհետև աներևակայելի է՝ անօրինակ ու գաղջ, մարդկայնորեն համարյա անխոցելի մի հասարակության պատկեր, միաժամանակ դատապարտված է տեղապտույտի, որ թվում է, թե որևէ տեղ է գնում, բայց իրականում ոչ մի տեղ էլ չի գնում, որովհետև գնալու տեղ չունի։ Որովհետև, նախ, գնացողին չի ճանաչում (այսինքն՝ թե՝ ո՛վ է ինքը), իսկ գնալու տեղը այս դեպքում լրիվ երկրորդական է։ Որպես աղբյուր սուզված ջրերը երկրռւմ են բարձրանում ու միայն մարդու համար։ Հրաշալի մի իրականություն, որի հետ հաշտ ենք, որովհետև կողքներիս փթթում է ժողովրդավարություն կոչված պարզունակ ու սիրելի մացառուտը, վտանգավոր ավելի, քան Քարիբդան ու Սկիլլան, ուր և ճռվողում է, օրինակ, մեր այսպես կոչված ժւսռնալիստիկան կամ նրա ստվերը՝ ադամանդների նման շրջանակված բազմաթիվ «ֆոնդերով» ու մասամբ էլ պատգամավորներով, որովհետև իրականում չունենք, ինչպես գրականությունը, որ անտեր է ավելի, քան եթե ունենայինք։ Որովհետև, լավագույն դեպքում, կամ եթե այս հարմարավետ գրականությունը առանձին նախատիպարներ է մատուցում կամ ընդհանրապես մարդուն առանձին դիտողություններ անում, երբեմն նախատում, հաճախ պատմական ու քաղքենի խորհարդներ տալիս և ստեղծում ւսրժեքներ, որոնք ծածկում է ինչով ուզեք, միայն թե այդ աղբին հանկարծ կյանք չխառնի, որ մահացու վտանգավոր «նյութ» է։ Նույնիսկ սեփական կենսագրությունն իսկ նմանակելով ապրող մարդկանց՝ թվում է մեծ լվացք ենք սկսել, սպասում ենք գարնան մի թափանցիկ քամու,– բայց և՛ ձեռագիրը չի այրվում, և՛ կենսագրությունը չի լվացվում։
Այս 2-3 հազարամյա, երբեմն էլ 10 հազարամյա կամ նույնիսկ աշխարհաստեղծման օրերից եկող մշակույթը նույնիսկ ուսերիս մեզ առաջ մղող բեռ չի դարձել, որովհետև ոչ թե գրողով, այլ երկրով չենք գիտակցում։ Իրականում կյանքը ևս, որ ապրում ենք, մերը չի, քանի որ ապրում ենք ևս մոտավորապես գիտակցելով նախագահ, պատգամավոր ու նախարար, որոնք կյանքինն են, ինչի ականատեսը լինելուն ենք կարոտում մահից խուսափելու համար։ Թեև գրականությունը միայն լավ գրքերով չէ. այն կենսակերպ է ու մտածողություն, խորը, ինչպես արյուն,– բայց ասել՝ չունենք լավ գրականություն, չի նշանակում, թե չունենք լավ գրողներ ու գրքեր։ Ինչպես որ մրցանակները բարձր գրականության գնահատականներ չեն, այնպես էլ լավ գրող համարվելը, որովհետև լավ գրողը նույնիսկ մեկ կամ երկու սերնդով չի որոշվում։ Իզուր չէր, որ նշեցի ժուռնալիստներին (հատկապես հեռուստա...), որ արդեն որևէ իշխանության անհրաժեշտ հավելվածի իրենց դերն ունեն ու իբրև այսպես կոչված՝ ընդդիմություն, հետամուտ են ժողովրդավարական արժեքների, ինչպես ասվում է, որոնք անշուշտ, չկան, քանի որ ժողովրդավարությունն ինքը առհասարակ աշխարհում չկա, թեև, օրինակ, Հայաստանում, ֆոնդերի մի ողջ ոստայն ունի, որ սնուցում է այն ամենը, ինչ չի ծախվում; ժամանակն ավելի է առաջ վազում, քան մենք կանք իրականում, թեև հիմնականում մենք էինք լինելու ժամանակը։ Բայց հենց ժամանակն է, որ ավելի է սխալ, քան մարդը,– որ ավելի քիչ է նմանակում, քան ժամանակն ինքը,– թեև ժամանակ ասելիս հասկանում ենք ոչ թե այսպես կոչված նվաճումները բարեկեցության ու հարմարավետության ոլորտում, այլ հենց բուն կյանքայնությունը, որ իրականում չգիտենք, թե ինչ է։ Այղտեղից է մահվան սարսափը մեզ ավելի մոտիկ, քան ասենք, որևէ լուրջ կրոն, որովհետև ոչ մի պտուղ դուրս չի գալիս իր կորիզից առանց կյանքի խոսքի: Ստամոքսի ռիթմով հյուսված այս առօրյայում, որ իրականում բուն կյանքն է, փոքր - ֊ինչ անդին ձյան կուտակի պես նախապես մաքրված է, ասես այլևս չկա: Գյուղը իր համարյա միջնադարյան խաղաղությամբ մեր շարժման բուն չափը լինելով (քանի դեռ հողն ավելի է մեզ մոտիկ, քան առօրյա հարմարակեցությունը) արդեն, օրինակ, դիակ է մեր անթիվ գաղավւարների ոտքերի տակ. նույնիսկ չնկատվեց, թե իրականում նա որքանով էր դուրս շպրտվել մեր կյանքից, որ սոսկ քաղաքակյաց ժողովրդավարությանն էր պատկանում,– բայց հացն ահա գոնե մեզ վերադարձնում է այդ կորսված գյուղ՝ ինչպես նախահայրենիք։ Տարօրինակ չէ՞, օրինակ, որ մեր արձակագիրները ծնունդով գյուղացիներ լինելով, կարոտներն հագեցնելու համար, լավագույն դեպքում, Բակունց են գոնե կարդում թաքուն կամ «գիր սովորելով», բայց՝ Ավետարանով կիսածածկված։ Իհարկե, մենք էլ իմացանք, որ հարաբերությունն է, որ հակասումն է նյութի և չիմացանք հարաբերության բերածը, որ խաբկանքն է մարդու։ Հողին ու ծառին անգամ մտածել տվող այս երկրռւմ առայժմ ամեն ինչ անբանական է, և դեռևս հողն ու ծառն են մեր իրական մտածողները, որ աշխարհին ավելի են դիմանում, քան մենք։ Դրա համար էլ այսօրվա գրականությունը նետահար եղնիկի է նման, որ կյանքի վիրավորանքն է ուզում ծածկել մարդուց իբրև սպեղանի։ Եթե անմիջապես զինվորին ճամփա հարթող գրականություն չունենք, նշանակում է աշխարհի դեմ կռիվ ունեցող զինվոր չունենք,– որովհետև նա էլ էր լինելու մեզանից, մեզ հետ պիտի աճեր, ապա ո՞ր աշխարհում է եղել նրա կռիվը գոնե վերջապես պետության այս երկրռւմ, որ ողողված է նախկին պիոներական - այժմյան կուսակցական խոստումներով, որոնք երբեմն– պատահական առնչվում են գոնե կենսական հարցերի, որոնց ետևում ժողովուրդ պիտի լիներ, ով ահա գլխավորապես զբաղված է, ասենք, Հայ Դատի մորմոքներով կամ Հայրենիքի ողբով, որոնք սնուցող կուսակցությունները ջանասիրաբար մարդուն են վերացնում ա ռայժմ ներքին մանկուրտիզմի մեթոդներով կամ բուն մերոն ցական քաղծառայության խորհրդով և կրոնն անգամ դարձնում կուսակցական, որ ժողովրդին տրվող հարվածի ուժգնությունն է նշում։
Ավելի դժվարը որևէ բան մերժելն է, ոչ թե ընդունելը կամովին կամ պարտադրաբար,– ասում են, իսկ ընդունում ենք անխտիր կամ իսպառ անտարբեր, որովհետև դա ժողովրդի որևէ շերտի (իմա՝ կուսակցության) խնդիրն է, համարյա կարիքը, ոչ թե բուն ժողոփւդի, որ դեռ ոտքերի տակ հող, կրծքում՝ երկիր է զգամ,– իսկ ո՞ւր է այդ ժողովուրդը, որ իրականում ոչ որևէ բան է ընդունում, ոչ էլ մերժում կոնֆետի սովոր երեխայի նման՝ իրեն հասանելիք վարկերի փշրանքներն ահա ընդունելով իբրև օրվա հաց։ Օրվա հացին մնացած ժողովուրդը օրվա միտք ու կամք ունի։ Բայց գոնե մեկ անգամ այդ ժողուվուրդ ասվածի աակ հասկացվե՞լ է ապրող մարդ, որը համբերություն, կամք կամ նույնիսկ վճռականություն ունի։ Առայժմ ոչ, քանի նրանը հերթականորեն ու հատիկ-հատիկ մեռնելն է, երբեմն՝ բազմանալը, վասն պատմական գաղթականության ու ևս պատմական եղերերգության։ Այստեղից է պատահաբար դուռը բացողի ճիչը, թե՝ մարդ կա՞ այս երկրռւմ։ Իսկ եթե այդ դուռը բացողր մեր դրսեցի-արտասահմանցին է (որոնց դեսպանատներն ու «ֆոնդերն» արդեն Հայաստանի կեսը գրավել են), ապա անպայման կտա խորհուըդներ, որոնք սկսվել են աշխարհի ծննդյան օրից ու հին են նույնքան (օրինակ՝ երբևէ մեկը նայե՛լ է, թե վերջին տասը տարում այդ դրսեցիները քանի՞ խորհրդատվական գրքեր են նախկինում գրել ու այսօր տպագրել Հայաստանում, ուր առայժմ ապրող մեծ գրողն օրինակ, Ֆրանսիայի դեսպանն է),– իսկ հային բնորոշ հարցախուզությունը այնքան հրաշալի– «տգետ» է, որ մեր դրսեցու խորհուրդ տալն արդեն դառնում է տիեզերական։ Բայց սա բոլորովին՝ էլ պատահական չէ. մեր մեծերն անգամ որևէ դրսեցու իրականում որևէ լուրջ բան չեն ասում, ինչպես նրանց մեծերը մեզ (կամ մեր հետևողականությանը), ինչը, նշանակում է, թե որևէ լուրջ հայացք հենց գրականությունների այդօրինակ հարաբերությանը ամեն ինչ իրական կցուցանի։ Թեև այդ հայացքն ունենալուն չենք համարձակվի, սակայն ոտքներիցս կախված քարի նման այդ հարցերի բւււզմությունը թերևս մեր խարանն ենք հւսմարելու, որովհետև դեռևս գուցե դարի պատմություն է պետք, որպեսզի ապրենք ու նոր համարձակվենք իրական կամ բուն կյանքին մարդու հայացքով նայել։ Որովհետև միջին չինովնիզմը ավելի է թալանամ երկիրն ու մարդուն, քան օլիգարխ հարուստները, սակայն կողոպուտը վերագրում ենք մեծահարուստներին։ Ահա՝ սեփական հացը գողացողին այդպես չենք կարողանում տեսնել և ընկալում ենք ոչ իրական, մի նմանակելի նշանով, ինչը ճշմարիտ չէ, ապա ինչպե՞ս ենք տեսնելու կյանքի այս թաքցվածությունը, որի ներքո դարեր ի վեր շարունակում ենք յոլա գնալու՝ մարդուց դուրս այս ճակատագիրը։
Կյանքի ժամանակը ոչ մարդուս տարիքն է, ոչ շրջապատի թոհուբոհը, ոչ էլ շրջակա հարաբերությունները, մարդուն կորցնել՝ նշանակում է հենց կյանքի ժամանակը կորցնել,– դրա համար էլ քիչ թե շատ երեալի կենսագրություններ չեն ծնվում, աչք տրորող ճակատագրեր այս կյանք չեն այցելում. հյուր չունեցող տան նման՝ անթակոց է մեր տան դու¬ռը։ Թերևս այդ տանն իրո՞ք մարդիկ չեն ապրում, որովհետև կյանքի բոլոր օրերն արդեն թվով վատնված են և ապրել փորձողին վիրավորանքից հետո եկող զզվանքն է մնացել զարդարուն պատմության փառահեղ վւշրանքներով, անշարժ և վաղուց հուսահատ։ Գրողի տվածն էլ է կասկածելի՜ ինչպես պետական որևէ վարկ, ընթերցող կոչվածը թեև նրա կարիքն ունի, բայց չգիտի՝ գրողի այդ տվածը կյանքում ու կյանքի համար պե՞տք է իրեն։ Դրա համար էլ կյանքն ավելի շատ բանահյուսությանն է մոտ, քան գրավոր մշակույթին (ըստ դարաշրջանի լեզվի կարելի է համարյա ճշգրիտ որոշարկել, թե երբ են հավատացել ու երբ կարդացել,– թեև այդտեղից ենք մխիթարվում, թե գրականությունը օրվա բան չէ. հետո՛ կկարդան։ Ապագայի այս խոհը, որ հաշվում է կյանքի ինքնին շարունակելիությամբ, ահա չի թողնում հենց այս պահին ու հիմա խորհել,– որովհետև՝ ինչպես ապագա, մարդը իրականում չունի հետոի խոհը)։
Եթե այսօր գրվածը այսօր պետք չէ, ապա հետագան կարող է լինել այսօրվա մոտավոր նմանակը,– ուրեմն՝ հետագայում ևս պետք չէ, քանի որ, նաև, հետագան էլ ունի իր գրողները, խնդիրները (թեև անթիվ մեր «ազգային ծրագրերը» այդ հետագան էլ են արդեն ապագայից վտարել, մյուս կողմից էլ. ապրում ենք այսօր, բայց կարդում հիմնականում անցյալի գրականություն և ավելի շատ այդ գրականության ժամանակում ենք, քան այս գրականության, որ առայժմ մեր կյանքն է կոփում,– ասես գրողին մենակ թողած իր գործի հետ ու ավելորդ և մեր կյանքն ապրելով իբրև նրա գրի նյութ)։ Այս փոքրիկ համարձակությունից էլ, ասես, արյուն՝ շատ հներից եկած պատմահայրենասիրությունը, որ պատմավեպ է ենթադրում, ահա իր հերթին կոտրում է մեր առտնին կամքը,– չնայած մեր հանգուցային թվացող պարտությունների մասին են բոլոր պատմավեպերը, սակայն գլխավորը մտածողությունն է, ինչն ահա ուշացումով սովորում ենք ու ապրում վերջին հաշվով միշտ մնալով նյութ մեզանից հետո եկողների համար։
Կյանքը սիրում ենք, նույնիսկ ապրելիս կարոտում, որովհետև այն լեցուն է հիմնականում ու թերևս միայն մեր երևակայությամբ ու կյանքով,– իսկ մահից անդին միագիծ է ու անպայման կյանքից աղքատ։ Դրա համար էլ օրվա հացի այս երևակայությամբ գրականություն չի ստեղծվի, քանի որ մենք կյանքի համար ենք դեռևս այստեղ, ոչ միօրինակ մահվան ու նախորդ սերնդի կիսատ հույսերի ու տրտում վրեժների:
Անհատույց չէ կյանքի խոհը։

«Գրական թերթ», 2005

 

Ձեր Կարծիքը