ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐՈՒՀԻՆ

Չարենցի կանայք... Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան... Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե' նրա զգացական, թե' ստեղծագործական աշխարհում:
ԳԱՐՇԱՀՈՏԷՆ ՀԱՆԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Սագօ Արեան
Բացատրական բառարարին պէս, հոն է դարակներունէն վրան: Նիկողոս Սարաֆեան. այն հազուագիւտ մեծերէն մին, որմէ երբեք չեմ կրցած հրաժարիլ: Ու ամէնէն դժուար պահերուն. երբ մարդու քար սիրտը ջուր կը դառնայ, երբ կուզես ալ չխօսիլ, չտեսնել, չնշմարել ու լռութեանդ բեհեզը նետել ուսերուդ, վարագուրուիլ, ներս մտնել քիչ մը, սանկ պարսկական մուղամ լսելու... կը դիմես անոր:
ՆԵՐԻՐ ԻՆՁ՝ ԻՆՁ ՉՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ (FORGIVE ME FOR NOT FORGETTING ME)

Քսանմեկամյա Աստղիկ Օհանյանի գիրքը՝ գրված անգլերենով, ինքնահաստատման և ինքնաարտահայտման մեծ խիզախում է: Ասում են՝ ժամանակակից կյանքը հակված չէ գրքին ու գրականությանը: Բայց Աստղիկ Օհանյանի «Ներիր ինձ՝ ինձ չմոռանալու համար» գիրքը, որը լույս է տեսել նոյեմբեր ամսին ՀՀ Գրողների Միության հրատարակչության կողմից, ճիշտ հակառակն ապացուցեց:
ԱՆԻՄԱՆԱԼԻԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՒՄ

Արմինե Պետրոսյան
(Մտորումներ Սիրանույշ Օհանյանի «Քուն» պատմվածքի շուրջ)
Ժամանակակից մարդուն հուզում են բազում խնդիրներ, հարցեր, նա փորձում է բոլորովին նոր լուծումներ գտնել, հասկանալ անհասկանալին, բացահայտել անիմանալին: Կար ժամանակ, երբ մարդիկ հավատում ու վստահում էին գերբնականին, հրաշքներին, կախարդությանը, եղան ժամանակներ, երբ ամեն ինչ դարձավ գիտական փաստերի վրա հիմնված, կարճ ու կոնկրետ, իսկ հիմա՞...
ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Այս թեմայով շատ է խոսվել ու գրվել. չգիտեմ որքանով է ճիշտ «զույգ» բառի գործածությունն այստեղ, որովհետև «զույգ» ասելիս՝ պատկերացնում ենք ամուսիններ, ամոլ, նաև երկվորյակներ, զուգակիցներ, համադաս երևույթներ, երկտակ բաներ և այլն:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Լիլիթ Հովհաննիսյան
ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ԶԱՐՄԱՆՔԻՑ (Աիսեզ)*
ինչու՞ ես այդպես դանդաղ շարժվում,
ե՞րբ տեղ կհասնես...
«Ես չեմ ապրում, ես պարզապես գոյատևում եմ»,- այնքան հաճախ էր այս միտքն առկայծում նրա գլխում: «Մի՞թե ես հոգնել եմ ապրելուց: Բայց չէ՞ որ դեռ այնքան երիտասարդ եմ...».
ԵՍ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԵՄ

Արմինե Պետրոսյան
(Լուռ գիշեր է):
-Ձեռքդ տուր, գնում ենք:
-Ո՞ւր: Դուք ո՞վ եք:
-Ե՞ս: Ես քո ամենաբաղձալի ցանկության իրագործողն եմ:
-Ի՞նչ ցանկություն:
-Կարդա`:
ՌՈՒՍԵՐԵՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԻՋՆՈՐԴ ԼԵԶՈՒ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Հայաստանցիների հետ խոսելիս, անմիջապես զգացվում է ռուսերենի առկայությունը թե բառային, թե ոճային և թե առոգանության առումով: Դա ավելի ակնհայտ է կրթված խավի կամ «ինտելիգենցիայի» մոտ: Թվում է ոմանք նույնիսկ հպարտանում են, երբ խոսում են ռուսերեն, ասես ռուսերեն իմանալը զարգացած լինելու նշան է: Երբեմն ստացվում է այնպես, որ բարբառային կամ ժարգոնային հայերենը ավելի ազգային է քան գրականը:
ՉՔԷՆՆԱԼ

Սագո Արեան
Տիգրան Պասկեւիչեանի հեղինակած «Ներթափանցում» ֆիլմ-Էսսէն նայեցայ՝ «Գրանիշ» (www.granish.org) կայքէջին վրայ: Հզօր գործ էր, մանաւանդ հիմա, երբ այս թեմայով մտածելու տեղիք կայ մօտս:
... Բաւական բարդ վիճակներու մէջ էի, կորած չկայի, առանց գինովնալու թուղթի կտորները բոլոր պատռելու ելայ, ընկերոջ մը զանգելու հալ չկար վրաս, ըսի նայէ Վէվ գիրքս աղբաման պիտի նետեմ.:
ԹԵՐԹ.am-Ի ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԹԻՒ
![]()
Նորա Պարութճեան
2008-ին, Հայաստանի մէջ ստեղծուեցաւ ԹԵՐԹt.am էլեկտրոնային քառալեզու (արեւելահայերէն, անգլերէն, ռուսերէն եւ թրքերէն) թերթը ։ Այն մաս կը կազմէ Մետիա Սթայլ առցանց լրատուական ընկերութեան, որուն կը պատկանին նաեւ Հայ TV հեռուստատեսութեան եւ Aurora ձայնասփիւռի կայանները, Business Class ամսագիրը, armsport.am մարզական լուրեր, Կապիտալ օրաթերթը։
«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԱՇԻՍ ՓՐԿԵՑԻ»

Արմինե Պետրոսյան
Ժամանակակից հայ գրականության մեջ շատ են խամրող ու հառնող աստղերը, և այս աստղաբույլում, որը նոր որակ ու ձև ձեռք բերեց խորհրդային կարգերի փլուզումից հետո, իր յուրահատկությամբ առանձնանում է Կոլյա Տեր Հովհաննիսյանի արձակը:
ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Ծովափ: Ավազ: Ափին հպվող ալիքների շրշյուն: Նոսր ամպերի արանքից նայող արև: Ավազի հետ խաղացող փոքրիկ տղա: Լողազգեստով ավելի մեծ տղա՝ վաթսունը վաղուց լրացրած, որ փոքր տղայի հետ խաղալուց և խեցինների դատարկ պատյաններով ավազի վրա մարդու դեմք նկարելուց ձանձրացած՝պառկել է տաք ավազի վրա ու ձեռքի ափերը գլխի տակ դրած նայում է հազիվ երևացող արևի կլոր դեմքին:
ՍՓԻՒՌՔԻ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Սագօ Արեան
Շահան Շահնուր կը կարդամ: Այսպէս ցաքուցրիւ, ազատօրէն եւ հպարտի պէս: Այն քիչ հեղինակներէն է՝ Շահնուրն, որ զգացնել կուտայ, որ հպրտութեամբ պիտի կարդամ զինք: Շահնուրը քծնիլ չի սիրեր, շիփ- շիտակ բառը սլացքի պէս ու առանց կեղծիքի: Շահնուրը կ'ատէ կեղծիքը: Անոր խօսքը իրաւացի է, հակառակ անոր որ իր անունը արեւեմտահայ մամուլին մէջ շատ չի յիշուիր այսօր, բայց կը մնայ մէկը, որ ունի ըսելիք:
ՆԵՂԱՑՈՂ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՑ ԴՈՒՐՍ

Նաիրա Համբարձումյան
Անբացատրելին մեկնելու տենդագին որոնման ճանապարհին իրականության տիրույթ է ներխուժում հնարավորի փիլիսոփայական ընբռնումը, և իռացիոնալ, բնազանցական գիտակցությունը հայտնաբերում է աշխարհի քողարկվածության տիրույթը, տեսանելի դարձնում աշխարհի` որպես առեղծվածային կառույցի, դիտողականությունից դուրս մնացած կողմը` գոյի և անգոյի իմացաբանական ճանաչողության երկբևեռ ընկալումը:
ՍՈՒՐԲԻ ԼՈՒՍԱՊՍԱԿՈՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Գիսանե Հովսեփյան
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ
Սուրբեր կամ «Աստծո ժողովուրդ», «Աստծո բանակ», «Հիսուս Քրիստոսի զինվորներ» անուններով են կոչվում եկեղեցու կողմից սուրբ ճանաչված, սուրբ հոգով մկրտված սրբակյաց անձինք: Հայ եկեղեցին իր պաշտամունքի մեջ հատուկ տեղ է տալիս Սուրբերին՝ որպես քրիստոնյա հավատքի առաջնորդների և օրինակելի հավատացյալների, ում աղոթքը միջնորդական-բարեխոսական նշանակություն ունի:
ՎԱՀԷ ՕՇԱԿԱՆ, ՏԱՍՆԱՄԵԱՅ ՀԱՆԳՐՈՒԱՆ ՄԸ

Սագօ Արեան
Կաֆէին ծայրն եմ նստած, մինակ ու լուռ: Դէմքիս մկանները պրկուած են այսօր, ու գրելը իմ համար ծանր արարքի վերածուած է: Երեւի օրս ծանր էր, լեցուն մեծ անկումներով, լքումներով, անհասկնալի դիպաշարով, բեռով: Տանը վերջին պահուն մոռցուած գիրքերս կը մտաբերեմ ու կը յիշեմ, որ այսօրս պիտի պսակուէր Վահէ Օշականի մասին գրելով:
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ՝ ՕՌԼԱՆԴՈ

Արմինե Պետրոսյան
Միաժամանակ կին և տղամարդ...Մի՞թե հնարավոր է: Պարզվում է` այո': Այդպիսին է հռչակավոր անգլիացի գրող Վիրջինյա Վուլֆի "Օռլանդոն»` համանուն վեպի հերոսը: «Օռլանդո» վեպը բազմաշերտ և բազմաբովանդակ ստեղծագործություն է: Այստեղ շոշափվում են թե' հավերժական թեմաներ ու հարցեր, թե' կենցաղային մանրուքներ և, առհասարակ, այն հարցերի շղթան, որը միշտ զբաղեցրել է Վուլֆին ու կարմիր թելի պես ձգվում է նրա բոլոր գեղարվեստական և գիտական ստեղծագործությունների մեջ:
ԿԱՏԱՂԻ ՍԷՐՍ՝ ՊէՅՐՈՒԹ

Սագօ Արեան
Գրասեղանիս վրայ կուտակուած ունիմ Մահմուտ Տարուիշի բոլոր այն հատորները, որ տպագրուած են Րիատ Նաճիպ Ալ Րայիսիս հրատարակչատան կողմ: Գիրքերը կը կոչուին՝ «Թիթեռի Հետքեր», «Պարզ Տխրութեան Օրագիր», «Մոռացումի Յիշողութիւններ» եւ այլ անուններ: Բաւական երկար ժամանակէ ի վեր, որոշած եմ բաժիններ թարգմանել այս հատորներէն, մանաւանդ այն օրագրութեան բաժինը, որ կապուած է Պէյրութին:
Տիեզերքի վերջը, թե՞ սկիզբը փնտրելիս

Գոհար Աքելյան
Գրող-ապրումն արտահայտվելու սեփական տարածությունն է փնտրումը, սերնդակից գրողներին հաճախ համանման ապրումների տարածությունն է միավորում, իսկ ընդհանրական միտումներից անդին բացվող տարածությանն ուշադրության և ոաումնասիրության է կարոտ։ Սիրանույշ Օհանյանի անդրանիկ գիրքը խոհափիփսոփայական պատմվածքների ինքնատիպ փորձ է «Խորքում» ընդհանրացում-վերնագրով։
Ս Ե Ր Ը

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Սերը լույս աշխարհ եկավ դժվար երկունքով ճիշտ այն պահին, երբ աշխարհասասան դղրդյունով միանգամից խորտակվեց ու փոշի դարձավ մեր ժամանակների ամենամեծ պատվարը՝ «Երկաթե վարագույրը»: Չքնաղ Մայրը, հակառակ իր ավանդապաշտական հակումներին, գայթակղվել էր, թաքուն սեր էր խաղացել արտաշխարհից եկած բարձրահասակ, կապուտաչյա, շիկամազ անծանոթի հետ ու հղիացել վատ ժամանակներում:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՇՄԱՎՈՆՅԱՆ

Հերմինե Ադամյան
Մեծն լուսավորականի կենսագրությունից
18-րդ դարավերջին լուսավորական գաղափարների ազդեցության տակ գտնվող և հայկական շնչով ապրող հեռավոր Հնդկաստանի Մադրաս քաղաքում` եվրոպական առաջադիմական գաղափարների տեր, նվիրյալ հոգևորական և ազգասեր Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանը, նախաձեռնում և իրագործում է տպագրական բեղուն գործունեություն:
Վիրջինյա Վուլֆը և "կանացի "գրականությունը

Արմինե Պետրոսյան
Վիրջինյա Վուլֆ (Virginia Woolf, 1882 - 1941)...Մի նոր Սապֆո՞, թե՞ 20-րդ դարի բրիտանացի մի կին գրող, որ եկավ ապացուցելու կանացի ինտելեկտի հզորությունը, առաջ քաշելու հասարակական ու քաղաքական կարևոր հարցեր և գտնելու նորանոր լուծումներ, նոր ուժով պայքարելու կանանց և տղամարդկանց իրավահավասարության համար:
ՀԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Նաիրա Համբարձումյան
(Վահե Արմենի "Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ" ժողովածուի առիթով)
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպում` ներկայացնելով մորը որպես բարի, խոնարհ և ավետարանապաշտ մի էության, որի քրիստոնեական հավատի վերաբերյալ պատումները երբեմն առասպելական խորք են ստանում, Թոթովենցը գրում է. «Կոծում են հողմերը:
«Ես հորինեցի քեզ, ես ապրում եմ»

Նաիրա Համբարձումյան
1960-ական թվականներին ձևավորվեց լատինաամերիկյան նորարար վիպագիրների մի ամբողջ սերունդ (Միգել Անխել Աստուրիաս1, Կարլոս Ֆուենտես2, Խուան Ռուլֆո3, Գաբրիել Գարսիա Մարկես4, Մարիո Վարգաս Լյոսա5), որի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Խուլիո Կորտասարը:
ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ-ՈՍՏԱՆԻԿ ԱՏՈՅԵԱՆ (Կեանքն ու Սխրալի Գործը)

Սարգիս Վահագն
Արշիլ Գորկիին մեծութիւնը, անտարակոյս, իր հանճարեղ գործերուն մէջ կը կայանայ: Առանց դոյզն վարանումի կրնանք հաստատել, թէ Ամերիկեան այս հսկայ երկրին նկարչական ամենայատկանշական յեղափոխութիւնը իրագործեց, Վանայ Ծովուն ափունքներէն, Խորգոմ համեստ գիւղէն ընձիւղուած եւ ճակատագրի դառն հողմամրրիկով Նիւ Եորքի խառնարանին մէջ նետուած այս տեսլապաշտ, հանճարեղ տղան,
Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով...

Մարո Խաչատրյան
Վերնագրի համար ընտրված տողը Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպից է. շահնուրյան ցավագին ահազանգն էլ ի զորու չեղավ փոխելու «պատկերազարդ հայոց պատմության» ընթացքը. ձուլման, նահանջի վտանգը նոր սրությամբ է հառնում մեր օրերում,
«ՔՅԱՖԻՐԻ ՈՒԽՏ»

Գիսանե Հովսեփյան
«Քյաֆիրի ուխտ» անունն ստացած սրբավայրը գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Գյուղն ընկած է Ախալքալաքիից ուղիղ գծով 12 կմ հարավ-արևելք, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս, Աբուլ լեռան հարավային ստորոտին, Թափարվան գետի աջ կողմում, ծովի մակարդակից 1840-1890 մ բարձրության վրա:
«ԵԶԵՐՔ»-Ի ԱՆԵԶՐ ԵԶԵՐՔՆԵՐԸ...

Մարո Խաչատրյան
Բանաստեղծուհի Սեդա Գրիգորյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան): Նախնական և երկրորդական ուսումը ստացել է Լույսի և Կենաց վարժարանում: 1989-ին Բեյրութում ավարտել է Համազգայինի Հայագիտական հիմնարկի գրական բաժնի քառամյա դասընթացը, իսկ 1993-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության բաժանմունքը:
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ

Ֆելիքս Մելոյան
Սունդուկյանը, Պեպոն և մենք բոլորս
Ի՜նչ ազնվածին, ի՜նչ աստվածահաճո, ի՜նչ գեղեցիկ հարց է՝ «Բաս քո սրտի դավթարումն էլ վունչինչ չկա գրա՞ծ»: Ինչ էլ հնաբույր է, ինչ էլ հեռուներից է հնչում՝ պիտի որ չհասներ մեր ծանրացած ականջներին: Բայց տես՝ հասնում է, և մեր պատասխանն էլ դարձյալ հարց է՝ «Սրտի դավթարը վու՞րն է»:
ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սույն գրական փաթեթը մեզ է ուղարկել բանաստեղծի դուստրը՝ Գիսանե Հովսեփյանը Վրաստանից:
20-րդ դարի վերջի հայ բանաստեղծ Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում:
ՇԱՆԹԻ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐԸ (Ֆէմինիստական ընթերցում մը)

Մարուշ Գազանճյան-Երամյան
Մուտք
Այս ուսումնասիրութեան համար նկատի առած ենք Շանթի հերոսուհիներէն մէկ քանին՝ Մինէն («Դերասանուհին»), Մարկրիթը («Կինը») եւ Հաննան («Կայսր»):
ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԳՐԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Աշոտ Ալեքսանյան
Ի խույզ նորագույն գեղագիտության
Մենագրություն
Երևան, «Վան Արյան» հրատ., 2009, 400 էջ:
Ռոբերտ Մուզիլի գրականությունը
ԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Գրիշ Դավթյան
Բանաստեղծ Արտեմ Հարությունյան
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը արդի հայ գրականության հեղինակավոր դեմքերից է, որպես գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր, դասախոս Երեվանի Պետական Համալսարանի:
ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՆՔ (Գ)

Վաչե Եփրեմյան
Կրկին համեմատենք. Ինտրան «Ներաշխարհ»ն իր հեղինակեն դիտված» հոդվածում առանձնակի նշանակություն է տալիս բառերին ու նոր բառերի ստեղծմանը։ Բանի հիշատակումը բացակայում է. «Բառակերտությունն ինքնին ուշագրավ բան մ' է արդեն, ոչ միայն անով, որ արվեստագետի գործ է, այլ մանավանդ անով, որ արդյունք է վերացման եւ ընդհանրԻնտրայի Բնապատկերում տեսանելի նշաններ ու Անուններ կան,
ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՆՔ (Բ)

Վաչե Եփրեմյան
Մեզ զբաղեցնող խնդիրն արժեքավոր իմաստավորումներ է հայտաբերում Մեծարենցի գրականության մեջ:
Տեր Վարդան քահանա Ասլանյանին ուղղած նամակում Մեծարենցն իր ստեղծագործության ամբողջական բնութագիրն է վստահում հասցեատիրոջը. «Իմ գրեթե բոլոր քերթվածներ» այդ մեծ խոսակցության կը նկրտին... ի՜նչ երջանկություն տերեւի մը խարշափին մեջեն տեսնել տիեզերական զորության գաղտնիքը ու այդ փոքրիկ մասնավորեն մեկնիլ դեպ ի անհունը»։
ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՆՔ

Վաչե Եփրեմյան
Դեռեւս 1897թ. Հովհ. Թումանյանը նկատում է Հայոց մշակութակերպի բացառիկ լինելության ճանապարհը։
Խոսքը վերաբերում է «Տպավորություններ» բանաստեղծությանը, որի սահմաններում արդեն հստակ տարբերակվում են վերեւն ու ներքեւը, ժամանակն ու տարածությունը, պատմությունն ու լռությունը, ներաշխարհն ու արտաշխարհը։
ՓՈՔՐԻԿ ՍԻՐՏՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ

Նաիրա Համբարձումյան
Բ.Գ.Թ. - դոցենտ
Հին ժամանակներում, երբ մարդիկ գրել - կարդալ չգիտեին, ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրերի ստեղծագործություններ պատմում էին բերանացի՝ մեկը մյուսին փոխանցելով, մեկը մյուսին սովորեցնելով։
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՆՈԹԵՐ

Մարուշ Գազանճեան-Երամեան
Հազար եւ Մէկ Եկեղեցիներու
Նոր Քաղաքը՝
Մոնթրէալ
Ոչ ոք խօսած էր Մոնթրէալի մասին, թէեւ շրջապատէս շատ շատեր այցելած էին ու վերադարձած:
ԲԱՆԿՈԼՆԵՐ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Նոր ժանրերն ու դրանց տարատեսակները ծնվում և ստեղծվում
են տվյալ ժամանակի ինտելեկտուալ ու գաղափարական մթնոլորտի անմիջական ազդեցությամբ։
ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
Համդրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, ծնվել է 12.2.1885 Կ.Պոլսին մերձակա Սիլիվրի գյուղաքաղաքում:
Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, Պարտիզակի ամերիկյան վարժարանում: Ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել է որպես բժիշկ Լոզանի հիվանդանոցներից մեկում:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գառնիկ Արունց Սարգսյան
Նյութը, որի մասին պետք է խոսեմ, ցավոք սրտի նորածիլ չէ ու ցավոք սրտի դեռ ծիլեր է տալիս, արմատ է խորացնում ու սպառնում է, որ բունն էլ կհաստացնի:
Նախ, ասեմ, թե ինչու՞ հանդգնեցի խոսել այս խնդրի շուրջ: Ճիշտ է, ես ընթերցողների բժիշկ-փաստաբան-պաշտպանը չեմ ու չեմ էլ կարող ու չեմ էլ ուզում, բայց մեկն եմ այն ընթերցողներից, ով պարտավոր չէ ջղաձգվել,
ՍԵՌԻ ԹԵՄԱՆ ԱՐԴԻ ԱՆԳԼԻԱՏԱՌ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Մարուշ Երամեան
Ոչ ոք կրնայ լրջօրէն պնդել,
թե բառի մը գրուիլն ու կարդացուիլը
ավելի վնասակար է,
քան անոր մեր մտքեն անցնելը:
Վահէ Օշական
ԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Փորձում եմ գրել ոչ թե «Բնագիր» և «Ինքնագիր» հանդեսների և դրանց շուրջ ծավալված տարաբնույթ ու հակասական կարծիքների, այլ նոր գրական շարժումներին կամ ճշմարիտ արվեստին հումք մատակարարող՝ մեր հասարակության մեջ առաջ եկած փոփոխությունների (վարանում եմ գործածել «զարգացում» կամ «առաջադիմություն» բառերը, որովհետև ոմանք շատ դեպքերում նման փոփոխությունները համարում են հետընթաց) մասին, կամ տվյալ դեպքում՝ «համարձակ հայ կնոջ» ոդիսականի մասին:
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

Գրիշ Դավթյան
Իսպանահունչ այն հռչակուած բանաստեղծուհին է, որ գրաւած լինելով իսպանախօս ժողովուրդների սիրտը, և արժանացած լինելով բազմաթիւ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, բայց արդէն հեղինակաբար հնչում է հայաղողանջ։ Իր բանաստեղծութիւնները իսպաներէն կամ անգլերէն, նա նաև գրում է հայերէն. դա մեծ տեղաշարժ է հեղինակի ու հայ ընթերցողի փոխյարաբերութեան մէջ, ըստ որում դա տեղի է ունենում թարգմանչի չմիջնորդուած, հեղինակային հայերէնով, որպէս ստեղծագործութիւն։
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը». դրանք աստվածային էին , աստվածահաճո եվ զորեղ: Մինչ օրս եվ դեռ մի ողջ հավերժություն հայ ազգը աղոթելու է Նարեկացու շուրթերով...
ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիերն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

Դանիել Վարուժան
Համադրեց՝ Հասմիկ Սաիբեկյան
ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛
Հայր իմ., օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ.
Նոր կյա՛նք մ՚ ինծի կը սպասե։
Պատանությունն ես թողուցի, նոր արյուն
Երակիս մեջ կը վազե։
ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Գրիշ Դավթյան
Գրական ակնարկ
Աշխարհի սփիւռահայ զաւակն է նա, նկարագրով ջամբուած պապենական ազգահայրենասիրութեամբ, հայ-հայաստանասիրութեամբ. կրթուած ու մշակուած եւրո-ամերիկեան մշակոյթի ու մտածողութեան ընտիր ճաշակով, որ մարդու իր զգացումները և մտորումները հեղեց իր բազմաժանր ու գունեղ գրականութեամբ՝ հայ գեղարուեստական արձակի գանձարանի մէջ:
ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ...

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Պոեզիայի ներկան եւ վաղը
Մառախլապատ ժամանակներ են պոեզիայի համար. մոտ անցյալի նրա փառքից
եթե անգամ նշույլներ իսկ մնացել են, ապա, ցավոք, որեւէ իրական-շոշափելի ներգործությունից՝ զուրկ եւ անուժ՝ մարդկային-հասարակական խոր ու հրաշալիտրամադրություններ հարուցելու։
ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

Վահան Տերյան
Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Աշնան մեղեդի
Աշուն է, անձրև...
Ստվերներն անձև
Դողում են դանդաղ...
Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
ՊՈԵԶԻԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
1. ԲԱՌԻ ԵՒ ՈԳՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
«Ոչ միայն միտքը - բառն է տրոհվում, շունչը անորսալի, հորմոնը փակ»
Գիտակցության (մտածողության) վրա կեցության որոշիչ ազդեցության մասին մարքսյան աքսիոմատիկ սահմանումը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել փիլիսոփայական մտքի անդաստանում։
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Հասմիկ Սարիբեկյան
Այս տարին Հայաստանում հռչակվել է իբրեվ Սարոյանական տարի՝ ի պատիվ նրա ծննդյան 100 ամյակի: Այս փոքրիկ ակնարկով պիտի փորձեմ բացել վարագույրը նրա անհատականության եվ արվեստի դեմ:
ԵՎ ՄԻ ՇՂԱՐՇԻՐ ԿԵՐՊԱՐԴ ԲՆԱՏՈՒՐ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Պարզ թվացող հարցերի մի շարան հաճախ լռելյայն ուղեկցում է ստեղծագործող անհատին եւ ստիպում նրան խորապես ճանաչել իր բաժին իրականությունը, ճշտել ընթացքի մի շարք կոորդինատներ։
ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ - ՍԱՅԱԹ ՆՈՎԱ

Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան
Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,
Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

Համո Սահյան
Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյան>
Ե՞վ Ինչ է տվել
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը-
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ»-Ի

Ժիլա Մոշիրի
Գրականությունը արվեստի այն տեսակն է, որ առանձնանում է տեքստային յուրահատկությամբ: Իր հազարամյակների տևողության ընթացքում, ցայժմ, գրականությունը բառերի միջոցով փոխանցել է մտքեր ու իմաստներ. իսկ երբ խոսքը գնում է տեքստի ու բառերի մասին՝ անմիջապես մեր մտապատկերում հառնում են թուղթն ու գրիչը:
ՄԵՐ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ

Համադրեց՝ Հասմիկ Սարիբեկյանը
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ-1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Գրիշ Դավթյան
Հայ Ժողովրդի արվեստի և գիտության միջոցով ստեղծած ու պատմականորեն արժեվորած գործերը մեր մշակութային ունեցվածքն է. այդ ունեցվածքը առաջացնողը մեր ազգային կյանքն է. մեր հայրենացված կենսաձևն է, ապրուստն է։ Քաղաքակրթությունը հակադրվում է բարբարոսությանը։ Մշակույթը ազգ է դարձնում ժողովրդային հասարակությանը։
ՎԵՐՋԱՊԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վարուժան Այվազյան
«Ճանճի ամիսը» վեպի առիթով
Որովհետև կենդանի օրգանիզմ է՝ ունի ավիշներ և ժամանակի մեջ սնուցվում է։ Եթե ավիշը կարող է ծանոթ թվալ, դեռ չի նշանակում, որ գործն ինքն է. ուրեմն ճանաչելու համար պետք չէ ավիշով կողմնորոշվել,- թեև դա գայթակղիչ է։
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Դվին Գալստյան
«Լինում է, չի լինում, մի սիրունիկ արքայադուստր է լինում։ Բայց արքայադուստրը կախարդված է լինում, այն էլ այնպիսի մի կախարդանքով, որը կանհետանար միմիայն սիրո առաջին համբույրով։ Գեղեցկուհին փակված է կրակաշունչ աժդահակի հսկողության տակ գտնվող ամրոցում։ Բազում քաջ ասպետներ աշխատել են նրան ազատել իր բանտից, սակայն չեն հաջողել։ Աժդահակի փակի տակ՝ ամենաբարձր աշտարակի ամենավերին սենյակում, նա սպասում է իր իսկական սիրույն և նրա առաջին համբույրին...»:
ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Պետք է հաշվեհարդարի ենթարկել այս հարցը։
Հարցը ներկայումս գործածվող տարբեր ուղղագրությունների վերացման պահանջն է, միայն մեկ ուղղագրության տիեզերական կիրառության կարիքը հայերենում։
Ուղղագրության հարցին չպիտի խառնել արևելահայերենի և արևմտահայերենի խնդիրը։ Ուղղագրական և գրական ու բարբառային հարցերը տարբեր բնագավառներ են այս խնդրում։
ՉԱՐԵՆՑԻ ՁԵՌՔԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Գրիգոր Լուսավորիչ պողոտայի համար 15-ը սխալմամբ փնտռում էի հանդիպակաց մայթում՝ Մաշտոցի խաչմերուկից վեր:
-Չէի՞ք ասի, ո՞ւր է «Աղբյուր»-ի խմբագրատունը,- դիմեցի երիտասարդ մի վաճառորդուհու, որը խոժոռ նայեց ինձ ու առանց մի բառ ասելու, ուսերը արհամարհական վեր քաշեց:
ՊՈԵԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ

Քենեթ Քոչ
Քեյթ Ֆերլ
Պոեզիան կարդալու համար է։ Լավ է կարդալ այն առանձնության ու լռության մեջ որ հաճույք զգաս, մտածես ու հասկանաս այն, ինչ պիտի հասկանաս։ Ընթերցանությանր մեծամասամբ նման է արվեստի նմուշին նայելուն կամ երաժշտություն լսելուն։ Եթե ուժեղ զգացողություններ ունես բանաստեղծության կամ արվեստի մի գործի նկատմամբ, բնական է այդ մասին խոսելու ցանկությունը
ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՄԵ՞ԿԸ, ԹԵ՞ ՄՅՈՒՍԸ

Դվին Գալստյան
Հաճախ սիրում ենք ասել, թե էս ի՞նչ զարմանալի ազգ ենք, երկու հանրապետություն ունենք, երկու գրական լեզու, երկու կաթողիկոսություն եւ վերջապես երկու (կամ ավելի ճիշտ երեք) ուղղագրություն։ Այս վերջինը թերևս ավելի վիճահարույց լինելով՝ դարձել է նաև խնդրի քաղաքականացման կիզակետ։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ
(Հատված «Թևերին Քնած» գրքից)

Քենեթ Քոչ
Քեյթ Ֆերըլ
Շատ երիտասարդ գրողներ չեն գրում բանաստեղծություն այնպես, ինչպես կարող են, որովհետև նրանք կարծում են, թե բանաստեղծությունը պիտի որևէ ռիթմ, չափ ունենա, այն պիտի ինչ-որ խորիմաստ բանի մասին կամ հատուկ լեզվով պիտի լինի, նրանք կարծում են նաև, որ ամեն ինչ կատարյալ արված լինի և կարևոր է մնալ այն թեմայի սահմաններում, որով սկսել են: Կան որոշ հիմնական բաներ, որ օգտակար կլինի իմանալ:
Իմ հայկական անձնագիրը

Կոլիա Տէր Յովհաննիսեան
Ամեն անգամ Հայաստան ճամբորդելիս, երբ ինքնաթիռի ուղեկցորդուհին ինձ է մեկնում Հայաստանի Հանրապետութեան անցագրային հարցաթերթիկը, դա մերժում եմ գլխի թեթև շարժումով և անսքօղ հպարտութեամբ. ինձ հարկաւոր չէ, ես հայկական անձնագիր ունեմ: Իսկ Զւարթնոցում վերից եմ նայում մուծումներ կատարելու և անցագիր (վիզա) ապահովելու համար հերթի կանգնած ուղևորներին...