ԱՆՀԱՅՏ ՀԱՍՑԵՈՎ...
Երանուհի Ղանդիլյան
Բարև:
Դու դեռ ապրո՞ւմ ես: Զարմանալի է ու մի փոքր ծիծաղելի: Հարմարվե՞լ ես այս կյանքին:
Ո՞չ, արդեն նահանջո՞ւմ ես, քիչ-քիչ կորցնո՞ւմ քեզ: Խնդրում եմ, մի փոքր էլ դիմացիր, լարի՛ր վերջին ուժերդ:
Լսո՞ւմ ես:
Չէ՞ որ այնքան գեղեցիկ է կյանքը: Նայիր շուրջդ, տե՛ս, թե որքան անթերի է բնությունը: Նայի՛ր, նայի՛ր, հենց նոր ծնվեց... Արևը... Զգո՞ւմ ես նրա շողերի խաղը դեմքիդ: Այ, այդպես, փակիր աչքերդ ու նայիր նրան. զգո՞ւմ ես, թե նա ինչպես է շողքը կաթկթում դեմքիդ, ու պարանոցդ խտուտ տալով ծորում ցած, թողնելով մի տաքուկ հետք...
Չե՞ս զգում: Արդեն կորցրել ես հինգ զգայարաններից չո՞րսը:
Իսկ ո՞րն է մնացել:
Ո՞րն է հինգերորդը:
Վերջինը:
Լա՞ց ես լինում: Ներիր, ես չեի ուզում քեզ...
Անկեղծ ասած ինքս էլ եմ արդեն հոգնել կյանքի անիմաստ ու դատարկ էջերից, և ձանձրանում եմ նույնիսկ ամեն օր թերթել, քանզի միշտ սևագրություն է՝ խզբզված ու ճմրթված էջերի վրա...
Ոչ-ոչ, միայն թե հակառակը չհամոզես ինձ...
Խնդրում եմ, գոնե դու ապրիր:
Ապրիր քո մեկ զգայարանով՝ տեսողություն: Տեսնել, բայց չվերցնել: Չվերցնել հույսի ու ճշմարտության այն թույլ շողը, որ Աստված է տալիս: Տալիս է հենց այնպես, առանց պարտամուրհակի:
Չմեռնե՛ս: Հրամայում եմ...
Մի լքիր ինձ, իմ խի՛ղճ: Խնդրո՜ւմ եմ...
Կարծիքներ
uxxaki.....
hrashali e!!!
Posted by: ranger | July 21, 2008 10:15 AM
Անխոս, փայլուն է:
Posted by: Հըր | August 29, 2008 6:22 AM