ԻՄ ԵՐԵՔ ԵՍ-ԵՐԸ

Արմինե Պետրոսյան
Գիտակ.- Այո՛, սիրելինե՛րս, ձեզնից շատ շնորհակալ եմ քաջալերող խոսքերի համար:
Սերինե.- Մենք ենք շնորհակալ քեզ, որ մեզ տրամադրում ես քո հիանալի ստեղծագործություններն ընթերցելու հաճույքը:
Գարուն.- Այո՛, այո՛, մեզ համար քո յուրաքանչյուր բառն արվեստ է:
Քաջիկ.- Ես անգիր եմ արել քո վեպերի ու վիպակների ամենագեղեցիկ տողերը:
ՎԵՐԵՎ ՈՒ ՆԵՐՔԵՎ ՎԱԶՎԶՈՂ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Սամվել Մարտիրոսյան
Բառնաուլում, Չեգլեցովի №7 տանը, մեզանից բացի ուրիշ հայեր չեն ապրում: Դրա համար էլ, եթե մեկնումեկիս հետ ինչ որ բան է պատահում, ապա հարևանները միամտաբար կարծում են, թե դա բոլոր հայերի մոտ է այդպես, և առանձնակի նշանակություն չեն տալիս այդ դեպքերին:
Իսկ թե ինչե՞ր կարող են պատահել մեր շենքում, և հատկապես մեր շքամուտքում, ամենից լավ գիտեն փոքրիկ Արմենը և նրա ավագ եղբայրը՝ Մկրտիչը:
Ծ Ա Ռ Ը

Նարինե Կռոյան
Տանիքներից բարձրացող ծուխը եղանակի խոնավությունից վերև չէր բարձրանում, ծանրանում էր, նստում տների վրա՝ ասես դիտավորյալ ընդգծելով նրանց դժգույն ու խարխլված էությունը:
Թաղի երկշարք տների արանքում առանձնանում էր Ջիվանի կացարանը: Այն դուրս էր մնացել ծխի ու խոնավության անիմաստ պայքարից. փայտ չունեին, և վառարանի պարապ տեսքից սառնություն էր փչում:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Հասմիկ Հոխանյան
Ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը
«Հենց այն, որ լույսը բացվում է, արևը շողում է, դա արդեն իսկ երջանկություն է»,- հաճախ եմ լսում այս սնամեջ, մտացածին խոսքերը, որոնք երբևէ ինքս էլ եմ արտահայտել:
Բայց ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը, երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ: Արդյոք մտածե՞լ եք,թե ինչպիսի թախիծ է իր հետ բերում լուսաբացը, իհարկե՛ ոչ, չէ՞ որ դուք միայն ձեր մասին եք մտածում:
....................................................................
Նկարի հեղինակը Հասմիկ Հոխանյանն է:
Պ Ո Չ Ը «ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ» շարքից

Սամվել Մարտիրոսյան
Շատ վաղուց է եղել:
Ինչքա՞ն, ոչ ոք չգիտի:
Բայց մինչև հիմա էլ մարդիկ հիշում են ու ծիծաղում:
Հիշում են, որովհետև սա մի սովորական դեպք չի: Այսպիսի բաները մարդու հետ կյանքում մի անգամ են պատահում, կամ էլ բոլորովին չեն պատահում:
Իսկ ծիծաղում են, որովհետև դա հենց իրենց հետ է պատահել:
ՈՒրեմն լսեք, թե բանն ինչպես է եղել:
ՈՉԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Լիլիթ Հակոբյան
Չեմ ուզում խոսել, լռել եմ ուզում... Այսօր ուզում եմ համր ձևանալ, բայց հոգիս այնքան բարձր է գոռում, որ խլանում են ձայները բոլոր: Ես էլ չեմ կարող լռեցնել այն վայրի ճիչը, որ իմ ներսում է ու չի պապանձվում: Լռել եմ ուզում, բայց չի ստացվում, ամեն ինչ շատ է լռելու համար: Իսկ եթե գոռամ ... Ո՞վ ինձ կլսի, բոլորն են գոռում, իմ խղճուկ ձայնը չի էլ հասցնի անցնել այն տարածությունը, որ լի է ձեր գոռոցներով:
ՇՆԵՐԻ ՎԵՐՋԸ

Սամվել Մարտիրոսյան
Առաջ էլ մեր բակի դուռը սողնակով չէր փակվում:
Գիշեր-ցերեկ բաց էր: Մի կողքի վրա կախված ճոճվում էր, ճռճռում, պատեպատ խփվում, գոռգոռում ու վերջ ի վերջո հանգստանում:
ՎԵՑ-ՄԵԿ-ՎԵՑ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Մարիշը ճմլկոտաց անկողնում, շուռ եկավ կողքի ու նորից քնելու անհագ ցանկություն զգաց: Երեկ երեկոյան ամերիկահայ տուրիստների մի ամբողջ խմբի էին հյուրընկալում. «Աղջիկ ջա՛ն, էս բեր, աղջիկ ջա՛ն, էն բեր»... անդադար պատվերներ էին տալիս. այնքան գնաց, եկավ, որ ուժասպառ եղավ: Լիզայի մեջքը ցավում էր. բոլոր ծանր սկուտեղները ինքը մատուցեց:
ՄԵԿ ՕՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Լիլիթ Հակոբյան
Տե՛ր աստված, այս ինչ ձայն է այսպես անողոքաբար սղոցում նյարդերս: Բայց իմ առջև բացվող տեսարանն ավելի զզվելի ու նողկալի է: Հիմա հասկանում եմ, որ պատրաստ եմ ամենաթանկ գինը վճարելու, որպեսզի երբեք այլևս այս տեսարանի ականատեսը չդառնամ:
ԻՆՔԸ, ԵՍ, ԻՆՔԸ

Սիրանույշ Օհանյան
Գնում ես տուն: Գործից: Հոգնած, ջարդված, կոմպից բողոքող աչքերով: Նստում ես երթուղային տաքսիբուս: «Տուկ-տուկ,- բախում են ներսիցդ,- էսօր Օպերա իջնենք, էլի՛»: «Չէ, հավես չկա, համ էլ սոված եմ»:
ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ...

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Գիսանեն չէր շտապում և հաճույք էր զգում հայելու նման հարթ հատակի վրա ընթացող ուղեպայուսակի անիվների ձայնից: Ժամեր շարունակ գամված լինելով ինքնաթիռի նստատեղին` այժմ քայլելու մեծ ցանկություն ուներ. նույնիսկ հրաժարվեց շարժական կոնվեյերից ու նախընտրեց քայլելով կտրել ժամանակակից շքեղ օդանավակայանի երկար միջանցքը, որի ծայրին նշմարվում էին դեպի թռիչքային ելքեր տանող համարները՝ դեղին ֆոնի վրա սևով նշված:
ՃԱՇԸ

Արմենուհի Սիսյան
-Դեռ ժամանակ ունեմ, մինչև նրա գալը կհասցնեմ,- մտածեց կինն ու նստեց կտրատելու լվացած բանջարեղենը: Նա իսկապես հուզվում էր. առաջին անգամ պետք է ճաշ պատրաստեր: Կհաջողվե՞ր արդյոք: Գուցե ավելի շատ հուզվում էր այն պատճառով, որ առաջին ճաշը պատրաստելու էր իր սիրած մարդու համար... Արդյոք նրան դուր կգա՞ր իր պատրաստածը:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Լիլիթ Հակոբյան
Մենախոսություն քեզ հետ
Նայե'ք նրան. ասես, կատարելություն լինի, ասես, ոգեղեն արարած լինի, կարծես թե ինչ-որ մեկը կախարդական վրձինով զգուշությամբ ստեղծել է նրա պատկերն ու նրբանկատորեն կերտել կերպարը: Նա միս ու արյունից է և ունի հոգի, ունի զգացմունքներ և հույզեր, ապրումներ և հոգսեր: Նա սիրում է և ատում, ներում և մոռանում, հասկանում և ոգեշնչում, նա օգնում է, նաև` խանգարում
ՃԱՐՃԱՏՈՒԿԻ ԾԱՂԻԿԸ

Նարինե Կռոյան
Ճարճատուկի ծաղիկն օտար է իր ցողունի վրա: Կարծես զավեշտասեր մեկի ձեռքը նրա կապույտ ծաղիկները դիտավորյալ է կպցրել ծռմռված մետաղալար հիշեցնող թփին: Երևի ուրիշ մոլորակից է այն եկել ու այդպես էլ չի հարմարվել երկրաբնակի իր պարտականություններին:
ԾՈՎԱՅԻՆ ՔԱՄԻ

Արմենուհի Սիսյան
Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս... Հնարավո՞ր բան է: Բայց ես զգում եմ նրա կանչը, զգում եմ նրա բույրը: Ավելին. լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում: Աստվա՜ծ իմ, որքան հարազատ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ:
ՄՂՁԱՎԱՆՋ

Կարեն Մարդանյան (Գարմար)
_ Ներս արի՛: Հանի՛ր կոշիկներդ: Սկզբից զգուշացնում եմ,այստեղ չեն ծխում, իրադրությունը չբարդացնես, առանց այն էլ շատ բողոքներ կան քո դեմ: Կարճ կյանքիդ ընթացքում հասցրել ես մի քանի թշնամի վաստակել, մի աղջիկ, որ քեզ շատ էր սիրում, այժմ քեզ «ի սրտե» ատում է, ու նկատի ունեցի՛ր, սա ատելության այն տեսակն է, որում սեր չկա, իսկ դա լուրջ մեղադրանք է:
ՍԻՐՈ ԺԱՄԱՆԱԿԸ

Սաթ Ալեքս
-Չէ՜, հնարավոր չի այսպես շարունակել. նրա հետ հաստատ մի բան կատարվում է: Երեկ աշխատանքից եկավ և նույնիսկ չհետաքրքրվեց, թե ի՞նչ եմ արել օրվա ընթացքում, ընթրե՞լ եմ, թե ոչ: Ուղղակի մեջքս շոյեց ու շտապեց լոգասենյակ:
ՄՏԱԾՎԱԾ ԿՅԱՆՔ

Տաիշա Աբելար
Կյանքի փորձը նրան մի անգամ համոզել էր, որ անհայտության դեմքին նայելը մարդու պապանձում է: Երբ նորից առիթ եղավ, համարձակությունը չներեց կրկնել հինգ տարի առաջ արածը:
Ոնց որ երեկ լիներ, երբ Վազգենը հեռախոսով ուղիղ 48 րոպե թախանձագին խնդրում էր թողնել ամեն ինչ ու իր հետ գնալ Ավստրալիա: Այնտեղ կբառաչեին նրանց կովերն ու կմայեին ոչխարները:
Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԻՐԱԿԻՆ

Սամվել Մարտիրոսյան
Ես բազմաթիվ ծրագրեր ունեմ կապված հաջորդ գարնան հետ:
Երբեմն նրանք ինձ չափազանց փոքր ու անօգնական են թվում, ու կարծես բոլորովին էլ իմը չլինեն, բայց դա ինձ չի անհանգստացնում:
Պարզապես իմ տարիքում մարդիկ ամեն ինչին նայում են ճիշտ այնպես, ինչպես ծնողներն իրենց մեծացող երեխաներին են նայում:
ԻՄ ՓՈՔՐԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի)
Որոշեցի:
Վերջ, գնում եմ...
Նստեցի, գրեցի մի երկար նամակ բոլոր հարազատ մարդկանց`բոլորի ներողամտությունը հայցեցի, ասացի որ սիրում եմ իրենց, խնդրեցի շատ չտխրել ու չմոռանալ ինձ: Մաղթեցի, որ օրհնված լինեն:
ԳՏՆՎԱԾ ԱԳՌԱՎՆԵՐ

Անրի Գրիգորյան
* * *
Նիկոն գորտերի համար էր սիրում ամառը:
Ձմեռ էր: Քաղաքի վրա սպիտակ ծուխ էր թանձրացել: Մի համարձակ ագռավ, որ անջատվել էր ճյուղից և սուզվել մշուշի մեջ, կամաց-կամաց անհետացավ, կորավ:
ԱՆՏՐՈՒՍԻԿ ՏԱԻՇԱ

Տաիշա Աբելար
Գլազոկից ինձ էր նայում համառությամբ լցված մեծահասակ կնկա մի զույգ աչք: Չնայած, որ չեմ սիրում անծանոթ մարդկանց առաջ դուռ բացել, բայց սա մի նենց պլշված էր նայում դռանս ու նենց հաստատակամությամբ էր կանգնած, որ ուզեի-չուզեի պիտի դուռը բացեի:
Հ Ա Ն Գ Չ Ե Լ

Սամվել Մարտիրոսյան
Հանգչե՞լ:
Քո շշունջներից ես այսօր իմացա, որ դա նշանակում է նաև քնել, հանգիստ առնել: Առաջ ես այդ բառը ոչ ոքից չէի լսել: Մինչև օրս, ինձ համար կար մեկ ուրիշ, ավելի վսեմ, ավելի անձնվեր ու տագնապալի մի բառ՝ այրվել:
ՀԵՔԻԱԹ ՇԱՐՔԻՑ

Տաիշա Աբելար
Կապույտ ճնճղուկների արահետը
Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:
Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:
ԱՐԵՎԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ

Սամվել Մարտիրոսյան
Անսահմանության սահմանները
-Եթե մեկնումեկը ձեզ ասի, թե մարգագետնի այն կողմում վերջանում է օրը, մի՛ հավատացեք: Դա սուտ է, չլսված մի սուտ: Եվ դա ոչ մի ընդհանուր բան չունի ոչ արեգակների, և ոչ էլ թիթեռնիկների հետ:
Ո՞վ կմտածեր, թե ես այսօր կսկսեի խոսել:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Տաիշա Աբելար
(Գրող-արձակագիր, բլոգեր)
Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:
Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ` ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե ոնց էր նա մտածում, սակայն հավանականությունների տեսությունների համաձայն` հենց այդպես էլ մտածում էր:
ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Սիրանույշ Օհանյան
- Այստեղ աղմուկը շատ է,- անվերջ բողոքում էր ընկերս:
Հոգնել էի բողոքներից: «Ա՞յս էր մեր ընկերությունը»,- մտածում էի նորից ու նորից, երբ վերսկսում էր նույնը: Վերջին անգամ չդիմացա.
- Ոչ մի աղմուկ էլ չկա,- մի պահ նայելով աչքերին, ապա` ինձ` նրա թիկունքից նայող հայելուն, առարկեցի,- քեզ թվում է:
Լռեց` խոսքը բերանում: Շրջվեց, նայեց հայելուն: Հետո` ինձ: Շրջվեց:
Ք Ա Ր Ա Փ Ը

Սամվել Մարտիրոսյան
Եթե մեկ ուրիշ կյանքում մենք նորից հանդիպենք իրար, ես համոզված եմ, որ նույն ապառաժը կմնամ ու չեմ զղջա դրա համար, որովհետև նա՝ ինքն էլ քամուց բացի ուրիշ ոչինչ չի կարողանա լինել:
Հազարավոր տարիների հեռվից ես մի չնչին կասկած անգամ չունեմ, որ այդ քամուն՝ ինձ նման ապառաժը միայն կսանձեր:
ԿՅԱՆՔԻ ՀԱՄՆ ՈՒ ԳՈՒՅՆԸ

Սաթ Ալեքս
Մանկուց չէր սիրում սև և սպիտակ գույները: Գուցե պատճառն այն էր, որ իր պապիկի հուղարկավորության օրը, բոլորը սևազգեստ էին ու լացում էին... Նա լաց չէր լինում, նա նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչու են բոլորը իրենց տանը հավաքվել. «Եթե բոլորը լացում են ուրեմն ես էլ պիտի լացեմ», մտածում էր Ալիսան, բայց ինչքան ջանք էր գործադրում, ինչքան ուզում էր մի տխուր պատմություն մտաբերել, որ լաց լիներ՝ չէր ստացվում, որովհետև ոչ մի տխուր բան չէր հիշում:
ԱՐԴՅՈ՞Ք ՍԻՐՈՒՄ ԵՄ

Արմինե Պետրոսյան
Արդյո՞ք սիրում եմ նրան...Այս հարցի պատասխանից է կախված` դիմե՞մ վճռական քայլի, թե՞ ոչ: Սիրո՜ւմ եմ, շատ եմ սիրում, կյանքիցս առավել... հիմարություն, ծեծված խոսքեր են մտքիս գալիս... բայց ինչու՞ հիմարություն, եթե ամեն մի սիրող մարդ զգում է նույն զգացումը, մտածում է նույն ձևով, ուրեմն դա հիմարությու՞ն է, հո մոդա չէ՞, որ ժամանակի հետ փոխվի...
ԿՈՒՅՐ ԳՆԴԱԿԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Փողոցից լսվում էին կրակահերթի չոր ճարճատյուններ, որոնց հետևում էին հատ ու կենտ կրակոցներ:
-Աստված գիտի, երբ կավարտվի էս ամենը,- ցրտից կծկվելով՝ասաց պաշտոնաթող ենթասպա Սադեղի կինը՝ Ամենեն և ծածկոցը փաթաթեց ոտքերի շուրջը:
-Ասում էի, չէ՞, նավթը խնայողությամբ գործածեք, մի կաթիլ նավթ չի մնացել, երեխաները մրսում են,-ասաց Սադեղը և դժվարությամբ բարձրացավ գետնից:
ԱՆՀՆԱԶԱՆԴ ՍԻՐՈ ԵՎ ՆՐԱ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ

Սամվել Մարտիրոսյան
Ոչ էլ կփնտրեր նրան գայլը, եթե այդ կանչն այդքան նման չլիներ իր իսկ սեփական ձայնին:
-Աո՜ւ... աո՜ւ...
Լսվում էր կեսգիշերային լռության միջից:
Միայնակ էր գայլը:
Գիշերն էլ էր միայնակ:
Երբեմն նրանց թվում էր, թե լուսնից բացի աշխարհում էլ ոչինչ գոյություն չունի ու դժվար թե երբևիցե գոյություն ունենա:
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԿԱԴՐԵՐԸ

Վարդգես Օվյան
«Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար...»։ Բայց դա ե՞րբ էր, է՜, Հովհաննես Թումանյանի օրերում, «մութ ու խավար» ժամանակներում։ Եթե ճիշտն եք ուզում իմանալ, Սաքոն ոչ մի տեղ էլ չի փախել, թքել, դուրս է եկել էն մութ ու ձանձրալի ծմակներից, նստել առաջին պատահած ավտոբուսը և մեկնել մայրաքաղաք...
ՈՍԿԵ ՔԱՂԱՔԸ

Սամվել Մարտիրոսյան
Տուն-տան ետևից վերջանում էր քաղաքը:
Երկաթգծերն այստեղ խառնվում էին, խճճվում, այս կողմ, այն կողմ վազում, ու անպայման ընկնում մեկնումեկի ոտքի տակ:
Ծաղիկներ կային հատուկենտ, մոլախոտեր, կոտրված, մի կողմ շպրտված աղյուսներ:
Ամեն ինչ այստեղ հիշեցնում էր բաժանման մասին:
Ք Ո Ւ Ն

Սիրանույշ Օհանյան
Նա ասում է, որ ես նման եմ մանկության հեքիաթների կախարդված Արքայադստերը, որը մի ամբողջ կյանք կանգնել է լուսամուտի առաջ ու սպասել... տիրուհին ծիծաղեց, իսկ մայրիկը ժպտաց: Բոլորն ինձ էին նայում: Չշրջվեցի. նա չշարունակեց:
Հետ-առաջ, հետ-առաջ, հետ-առաջ-հետ... չիպ-չիկ...
ՊԱՏԱՆԻՆ ՈՒ ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Քսանմեկերորդ դարի մի պատանու ուռկանի մեջ ոսկե ձկնիկ ընկավ ու խոսեց մարդկային լեզվով.
-Ինձ ազատիր, և ես կկատարեմ քո երեք ցանկությունները:
Պատանին չշշմեց. տարբեր լեզուներով խոսող ամեն տեսակ կենդանիներ, հրեշներ ու ճիվաղներ շատ էին հանդիպում գրքերում, կինոնկարներում, նույնիսկ համակարգչային խաղերի մեջ: Ուստի որոշեց խաղ անել ձկան հետ:
ԱՂՋԻԿՆ ՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Վերջին անգամ ստուգեց իրեն հայելու մեջ, շտկեց ականջի տակից դուրս պրծած մազերն ու նայեց թևի ժամացույցին. դեռ ժամանակ կար: Մեկ ժամից պիտի մասնակցեր արտերկրից եկած մի գրողի մեծարման երեկոյին, ուր ներկա էր լինելու նաև իր սիրելի բանաստեղծը: Մեկ ժամից, սակայն ինքն արդեն կազմ ու պատրաստ է. որքա՜ն անհամբերությամբ ու անձկությամբ էր սպասել այսօրվան: Մոտեցավ գրասեղանին, նորից բացեց գիրքը, կարդաց մի քանի էջ ու թեթև ներկած շուրթերը հպեց բանաստեղծի լուսանկարին:
Ժ Պ Ի Տ Ը

Կոլյա Տեր Հովհաննիսյան
-Հիմա ձմեռները նախկինի պես շատ ցրտաշունչ չեն,- ասաց Զեյթոլլահը և նայեց պատուհանից դուրս,- մի կարգին ձյուն էլ չի գալիս:
-Հա՛, տարիներ առաջ, հիշում եմ, օրեր շարունակ քսանից երեսուն աստիճան ցուրտ էր լինում, և ամեն տեղ սառցակալում էր,- ասաց աղա Ռեզան:
Դրսում ձյունը շարունակում էր մաղել, բայց գետին չհասած՝ հալվում էր: Միայն պատուհանների քիվերն ու մերկ ծառերի ճյուղերն էին մասամբ սպիտակել:
ԵՐԳՈՂ ՍԿԱՀԱԿԸ

Միքայել Աբաջյանց
Սկահակի տեսքն ապշեցուցիչ էր: Թանգարանի պահեստի փայտե դարակին դրված էր բազմաթիվ ինչ-որ միացություններով, վատ թափանցիկությամբ անձև մի սրվակ: Եվ թե ինչո՞ւ էր պրոֆեսորն այդ սրվակն սկահակ անվանում, ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ: Նա խոսում էր այն մասին, որ դա, հավանաբար, մեծագույն հայտնագործություն է հնագիտության բնագավառում, որովհետև Հայաստանից բացի ոչ մի տեղ աշխարհում այդպիսի հնությամբ ապակյա առարկաներ չեն գտնվել:
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Արմենուհի Սիսյան
Կինը
Կինը մենակ էր տանը: Հիվանդ էր նա: Երբևէ չէր եղել այնպես, որ անհանգստանար իր համար: Բայց հիմա անհանգիստ էր, որովհետև վատ ինքնազգացողությունն առավոտից չէր լքում նրան: Անհանգստությունն աճում էր, ինչպես աճում էր ցավը սրտի շրջանում` երբեմն վերածվելով շնչահեղձության:
ՇՏԱՊԻՐ ՍԻՐԵԼ... (Գ. Մաս)

Երանուհի Ղանդիլյան
Աննան անջատեց համակարգիչը և դրեց մի կողմ: Բազմոցի վրայից վերցրեց շոկոլադե սալիկը, մի փոքր կծեց և ավելի կծկվեց վանդականախշ շալի մեջ: Սենյակում ցուրտ էր: Դռան մոտ դրված պայուսակից լսվեց բջջայինի ձայնը:
-Տեսնես ո՞վ է,- մտածեց, բայց ծուլացավ տեղից վեր կենալ:
Երևում էր, որ զանգահարողը շուտ հանձնվողներից չէր. զանգը համառորեն չէր դադարում:
ԶՐՈՒՅՑՆԵՐ

Սաթ Ալեքս
Վերելակը
Մարին մոտեցավ շենքին, որտեղ ապրել էր ողջ իր գիտակցական կյանքը: Ե՛վ շենքը, և՛ բակը, և՛ շենքի մոտ եղած ամեն բան նրան հարազատ էին: Շենքի շքամուտքում ինչպես միշտ լռություն էր, Մարին սեղմեց վերելակի կոճակը և շատ քիչ սպասելուց հետո վերելակը հյուրընկալ բացեց դռները:
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Էդգար Փոթիկյան
Մեքենան
Մեքենան բաժին հասավ ինձ գերազանց վիճակում, դա կարող են հաստատել բոլոր նրանք, ովքեր այդ հիշարժան օրը մեր տանն էին, հետևաբար նաև ականատես եղան, թե ինչպես հայրս, սեղանի գլխին նստած, դանդաղ ոտքի կանգնեց, ապա բաժակը ձեռքին մի կարճ կենացով շնորհավորեց ծննդյանս օրը և գրպանից հանելով մեքենայի բանալիներն ու ինձ մեկնելով հանդիսավոր ասաց.
ՇՏԱՊԻՐ ՍԻՐԵԼ... (Բ. Մաս)

Երանուհի Ղանդիլյան
Օրագիրն էր: Կապույտ կազմով, տեղ-տեղ մաշված:
Բացեց առաջին իսկ պատահած էջը և սկսեց կարդալ.
«... 15.01.09, ժամը`17:12
Արմանը զանգեց: Ասաց , որ քրոջ նվիրած դրամապանակն է կորցրել, այսինքն, առավորտյան արթնացել է, տեսել չկա, ու բարկացած` իմ նվիրած դրամապանակը նետել է աղբաման` նկարս էլ մեջը: Այդ պահին ուղղակի նողկանք ապրեցի:
Ատում եմ ...»
ՃԵՐՄԱԿ ԶՐԱՀՆԵՐ

Միքայել Աբաջյանց
... Հիմա արդեն վրեժ լուծելու միտքն իսկ անհեթեթ էր թվում:
Մինչև վերջին պահը նա լավ գիտեր, թե ինչու է եկել այստեղ: Իսկ հիմա... Վրե՞ժ լուծել... Այս լքված գյուղի՞ համար...
Ծխնեհան դռան արանքից տնային հանգած ջերմության հոտ էր տարածվում: Օդի շարժումից ճռնչում էին լուսամուտի փեղկերը:
ՇՏԱՊԻՐ ՍԻՐԵԼ...

Երանուհի Ղանդիլյան
ԼԵՄ
Նոյեմբերյան ցուրտ և մառախլապատ երեկո էր: Անձրևի կաթիլները միալար և տաղտկալի թմբկահարում էին խանութների ապակիները:
ՃԵՐՄԱԿ ԱՇՏԱՐԱԿ

Միքայել Աբաջյանց
Անուրջներիս քաղաքի բաղձանքների գագաթը ճերմակ աշտարակն է: Նա շատ ավելի բարձր է շրջակայքի բոլոր շինություններից և երևում է քաղաքի ուզած կետից: Կանգնած է նա բետոնի, քարի և երկաթի, սլացիկ կամուրջների, մեքենաների և արտանետվող աղտոտ գազային հորձանքների մեջ՝ խոյանալով ժխորի և փոշու վրա, արտացոլվելով բոլոր պատուհանների ապակիներից:
Գ Ա Գ Ա Թ

Մարուշ Երամեան
Միասին գագաթ հասեր էին:
Ճամբան դիւրին չէր եղած, նախ որ շատ էր քարքարոտ եւ ուղի չկար. Իրենք պիտի բանային նոր ուղիներ, գտնէին ոչ շատ մացառոտ վայրեր, վերցնէին փուշերը եւ քայլ նետէին:
ԳԱՐՈՒՆ

Սիրանույշ Օհանյան
Այն օրերին, երբ երևում է Լեռը, նշաններ են ի հայտ գալիս, և գործեր ի կատար ածվում, քանզի Լեռն ինքը նշան է և արարում:
Այսօր մեկն է այդ օրերից:
Վաղ գարունն արդեն խռովել է սրտերը, ընդհատել բնության անդորրը: Թմբիրից զարթնել է ծովը ննջած, և վա°յ այն քամուն, որ կշոյի նրա` փոթորկուն գեղուհու անխռով դեմքը:
Ե Վ Ա

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Չորս տարվա բացակայությունից հետո տան շեմքից ներս անցնելիս Եվան չզգաց սովորական խանդավառությունը: Իր գալու առթիվ մայրն աշխատել էր կարգի բերել տունը, նույնիսկ ծաղիկներ էր դրել միջանցքի սեղանին, բայց տեղ-տեղ զգացվում էին մոր՝ կենցաղային մանրուքների հանդեպ անուշադրության ու անփութության հետքերը:
ՍԻՐԵԿԱՆ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ՀԱՄԱՐ

Էդգար Փոթիկյան
Ճակատագրին չեմ հավատում, չեմ ուզում պատկերացնել կյանքիս ընթացքը նրա անկանխատեսելի շրջանակների մեջ: Ես ընդամենը ցանկանում եմ ազատ լինել, զերծ` չգրված օրենքներից ու անտեսանելի կապանքներից: Ուզում եմ տեսնել կյանքս սպիտակ թղթի նման, որի վրա մի օր ինքս կգրեմ իմ պատմությունը:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Էդգար Փոթիկյան
ԺԱՄԱՑՈՒՅՑԸ
Այն, որ ժամացույցը ետ էր ընկնում, ես գիտեի ի սկզբանե, բայց երբ առաջին անգամ այն ձեռքս առա, որոշեցի չմտածել այդ մասին, նամանավանդ, որ ժամացույցը թանկ էր ինձ համար. այն հորիցս ինձ մնացած միակ հիշողությունն էր:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Ես 85 տարեկան եմ:
Լիլիթ Շահմուրադյան (Չուչի)
Այնպես եմ ուզում կյանքս նորից սկսվի: Հիմա, երբ 85 եմ, կրկնակի եմ սիրում կյանքս: Կյանքը հիասքանչ է, այնքան գեղեցիկ: Այնքան ինձ հետաքրքրող բաներ կան: Նայում եմ իմ երիտասարդ թոռնիկին և ինձ թվում է՝ ես եմ 24, իսկ նա՝ 85: Ես դեռ կարող եմ սիրել: Իմ աչքերն իսկույն փայլում են տղամարդ տեսնելիս:
ՎԵՐԱԴԱՐՁ

Սոնա Սերոբյան
-Որքա՜ն գեղեցիկ է այս երկինքը` պարզ, կապույտ, որ կարծես ձուլվում է աչքերիս ու դառնում իմ անսահմանությունը,-ասաց Աննան ու չքնաղ, լուրթ աչքերը հառեց վեր: Բելլան հիացմունքով էր նայում Ռուսիայից վերադարձած իր ընկերուհուն. նրան մի պահ թվաց, որ, իրոք, երկնի կապույտը ցած է իջել ու տարածվել Աննայի աչքերում:
HAPPY HALLOWEEN

Սագօ Արեան
Հոկտեմբեր էր՝ լաւ կը յիշեմ, տարբեր տիպի հոկտեմբեր մը: Լաւ պիտի զգայիր, երբ քու մեծահարուստ մերձաւորդ նախօրոք որոշուած ծրագրով քեզ պիտ ընդունէր Կանադայի լայն ու շշմելիօրէն գեղեցիկ եզերքներուն մէջ: Ամէն ինչ նախատեսուածին պէս, 2002-ի հոկտեմբերի վերջին շաբաթը ոտք կը դնէի Կանադայի «Մայր» հողին:
ԱՊՐԻԼՅԱՆ ԿԱՅԾԵՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
-Վերջապես կասես` էդ ներկը ինչի՞ համար ես պատրաստում,- հարցրեց Ռուբը և նորից նայեց պատուհանից դուրս, ուր երևում էր Թուրքիայի հյուպատոսարանի կտուրին ծածանվող, աստղի ու մահիկի նշանով կարմիր դրոշը:
ՊԱՐՍԿԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ

Զավեն (ԱՄՆ)
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Առանց սառույցիVodka
Ծիծաղը սրտի խորքից է և նրա համար միևնույն է այս կամ այն սեղանը: Ծիծաղում, մոտենում ու հարցնում է.
- Որևէ բան չե՞ք ցանկանում:
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Սիրանույշ Օհանյան
Մարդն աչքերիս առաջ հալվում էր, ու հնար չկար դա կասեցնելու: Ես նրան վաղ մանկությունից եմ ճանաչել: Հիշում եմ, թե ինչպես էր երբեմն անցնում ավանի արահետներներով: Գնում էր դաշտերից հեռու, դեպի մեծ լեռան ստորոտը, դեպի մութ անտառը: Երեխա էի, ու բոլոր երեխաների նման երկյուղածությամբ ու հարգանքով էի նայում մութ անտառ գնացող մարդկանց: Այդպիսինները քիչ էին: Անտառի մասին շատ հեքիաթներ էինք լսել:
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՊԵՍ ՍԿՍՎԵՑ

Սամվել Կոսյան
Ինչ որ մեկը թղթե ագռավներ էր վաճառում... Քամին ճոճում էր ագռավների թղթե մարմինները և խշշոց հիշեցնող կռկռոցը տարածվում էր փողոցի երկարությամբ, շուլալվում էլեկտրասյուներին, ապա քրքիջի վերածվելով հայտնվում էր սրա-նրա դեմքին... Դեմքերից մի քանիսը ծանոթ էին... Չէր հիշում նրանցից որ մեկն է երբևիցէ քրքջացել...
ՆԿՈՒՂՈՒՄ

Սամվել Կոսյան
Կիսապատուհանից ներս ընկած արևի շողը կիսելով հատակը, դիմացի պատի վրա լուսավորել էր ինչ որ մեկի կողմից կավիճով գրված " Մենք բոլորս ենք այլանդակ" անիմաստ նախադասությունը, չնայած նկուղում ոչինչ իմաստավորված չէ, ամեն ինչ կեղտոտ է, բորբոսով ներծծված և բուրում է ճահճահոտով: Նկուղի պատերին ուրիշ մակագրություններ էլ կային, բայց շողը նրանց չէր հասել և մարդկային մտքի շատ " գոհարներ" մնացել էին չգնահատված:
ԻՆՉՈՒ Է ԵՐԿԻՆՔԸ ԿԱՊՈՒՅՏ

Սիրանույշ Օհանյան
Մանկուց էր տանջում հարցը, թե ինչու է երկինքը կապույտ:
Ենթադրությունները, կարծիքներն ու երևակայությամբ ընդունած պատկերացումները փոփոխվում էին իր ներքին աճին զուգընթաց:
Փնտրեց բոլոր հին ու նոր հեքիաթներում` չստացավ պատասխան:
Ուսումնասիրեց ողջ գիտական միտքը` չբավարարվեց: Եկավ այն համոզման, որ գիտությունը երբեք չի պատասխանում ինչու-ին, այլ միայն` ինչպես-ին:
ԸՆԴՎԶՈՒՄ

Մելանի
Մանկական անհոգությունը չէր խանգարում ինձ ընկալել մեր տան մեջ սպասվող մուտալուտ փոփոխությունը: Իսկ դա կապված էր մեր ընտանիքում նոր անդամ ավելանալու խոսակցությունների հետ:
ՏԱԳՆԱՊԸ

Սարգիս Վահագն
- Ա -
Փախուստը տկարութիւն է, չըսելու համար՝ դասալքութի՛ւն:
Պարզ է թէ, ոչ ոք պիտի ուզէր ցուցադրել իր այդ տկարութիւնը: Ամէն պարագայի, իւրաքանչիւրս պիտի գոնէ փորձուէինք բացատրել, արդարացնել կամ մեղմացնել մեր թոյլ տուած տկար այդ արարքը:
ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Սիրանույշ Օհանյան
Դովորդը հանգիստ քնած էր` գլուխը ոտքերով ծածկած, աչքերը բաց և ուշադիր` ինչպես միշտ: Հարկավոր էր զգոն լինել. ամեն պահ կարող էր պետք գալ իր օգնությունը: Շոշափուկներ հիշեցնող բազմաթիվ ոտքերը հանգիստ փարվել էին պստլիկ գլխին, և իրանը մեղմիկ օրորվում էր. Դովորդն արդեն զգում էր, որ այսօր իր օրն է:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Սաթ Ալեքս
Փիլիսոփայություն
Օր ու գիշեր: Լույս ու խավար: Սև ու սպիտակ: Երկիր ու երկինք: Չար ու բարի: Կրակ ու ջուր: Քաոս ու կարգուկանոն: Աստված ու սատանա:
Հավերժ միասին...
Հավերժ պատերազմ...
Զ Ի Գ Զ Ա Գ

Ալիս Հովհաննիսյան
Նա ծնվեց ակամա. մի պահ փայլատակեց ծննդկան մոր գլխավերևում և անմիջապես էլ ուզում էր մի ճեղք գտնել, պահվել, մինչև որոշվի իր բախտը:
-Ահա նա, սքանչելի Զիգզագը, շանթն ու լուսավորությունը,- լսվեց մի ձայն Վերից:
Ա՜խ քաշեցին ծնունդն ընդունող բժիշկը և մանկաբարձուհիները:
ՋԱՀԵԼ ՎԱՆԱԿԱՆԻ ՓՍՈՐԱԾ ԱՂՈԹՔԸ

Վիկտոր Հովսեփյան
(հատված «ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵԴԵՄ, ԿԱՄ ՈՐՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ԱՐԱՔՍԸ» վեպից)
Կարսեցի Հովակիմը իր որդուն երբ տարավ, հասցրեց Սուրբ Անտոնյաց վանք, իր մեջ երդում խոստովանեց. «Զորավորդ Սուրբ վանք Անտոնյաց, քո անունով մի մատուռ էլ ես պիտի կառուցեմ՝ իմ մերկ կռնակին կրելով քարերը, որ պահապան լինես որդուս»:
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի)
Ցեխ...
Չգիտեմ կանցնե՞մ այս կամուրջը, թե՞ ոչ...
Որքան առաջանում եմ, այնքան ծանրանում են ոտքերս, կարծես ցեխի գնդեր լինեն. իսկ մարդիկ շուրջս ծիծաղում են, նրանք երջանիկ են ու առողջ։
Որտե՞ղ է իմ ուժը։
Մ Ի Ւ Ս Ը

Սարգիս Վահագն
- Ա -
Ո՞վ եմ ես:
Ես ե ՞ս եմ, թէ ուրիշ մը: Գուցէ այն մի՞ւսը...
Ո՞վ պիտի որոշէ ու վճռէ: Անշուշտ՝ ո՛չ ես: Երբ ե՛ս ըլլամ որոշողը, վստահ եմ, բոլորդ զիս խենթի տեղ պիտի դնէք: Բայց, Աստուած վկայ, խելքս գլուխս է եւ պայծառ մտքով է որ կը կրկնեմ հարցումս.- Խնդրե՜մ, ըսէք՝ ո՞վ եմ: Ես ե՞ս եմ, թէ ուրիշ մը:
Անպայման այն մի՞ւսը...
VACUUM

Մարուշ Երամեան
1-Metamorphosis. F. Kafka
.
2-Plot. Joyce Carol Oats.
3-Vacuum.
Օր մը չէր, որ արթնցաւ եւ ինքզինք այս պարապին մէջ գտաւ: Պարապը սկիզբէն կար, ոչ քաոսային, այլ ծրագրուած, դասաւորուած:
ԵԹԵ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԿԵՂՏՈՏԻՐ ԴԻՄԱՑԻՆԻՆ՝ ԿՓՐԿՎԵՍ... ԳՈՒՑԵ...

Սաթենիկ Ղազարյան
(պիես մեկ գործողությամբ)
(Տնօրենի առանձնասենյակ է մտնում 30-40 տ. տղամարդ, ձեռքին գլանաձև տարա, ճանճասպան նյութի պարունակությամբ, որից նյութ է բաց թողնում շուրջը, և նաև տնօրենի վրա )
Տնօրեն - Ի՞նչ եք անում...
ԱՐԴԻ ՀԵՔԻԱԹ

Սարգիս Վահագն
Կար ու չկար, հեռո՜ւ հեռուն, ձիւնասպիտակ լեռներէն ու մեծ ովկիանոսէն անդին, արձակ դաշտերու եւ հեքիաթային եղեւիներու մէջ կորսուած գիւղ մը կար, անունը՝ Կրինվիլէյճ: Աշուն ձմեռ, ձիւնը կը նստէր հոն կուտակ-կուտակ, իսկ գարնան, խելահեղ կանաչ մը կը փրփրէր ամէն կողմ: Ամառը բարիքի ծով կը դառնար Կրինվիլէյճը: Ջուրը առատ, օդը մաքուր՝ դրախտի պէս բան մը:
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉԸ

Հրաչյա Սարիբեկյան
Արամ Պաչյանին, որ գրել է
«Ճանապարհ հեծանիվով» պատմվածքը
Հավերժական շարժիչ (Perpetuum mobile) -
Երևակայական մեքենա, որ կարող է աշխատել
առանց էներգետիկ ռեսուրսների կորստի:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Կինը դժվարությամբ էր բարձրանում շրջանաձև հին աստիճաններով: Երկար միջանցքին չհասած՝ քթին զարկեց ծանոթ մգլահոտը, որի հանդեպ զգայնություն ունեցող ամուսնու մեջքին կարմրագույն պզուկներ էին հայտնվել: Կնոջ սրտի մեջ տեղադրված արհեստական փականի տկտկոցը թույլ լսվում էր գիշերային լռության մեջ:
ՍԽԱԼՄՈՒՆՔ

Սիրանույշ Օհանյան
Ամենուր անթափանց խավար էր: Հնարավոր չէր հասկանալ` վանդակում է, թե անսահմանորեն արձակ տարածությունում: Վախ ազդելու չափ տարօրինակ զգացողություն` միագույն խավարի մեջ զանազանում էր խավարագույն, անհասկանալի, սակայն որոշակի ձև ունեցող արձանացած կերպարներ:
ՄԻ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ

Նանոր Պետրոսյան
Մաս-0 (շարունակությունը իրեն նախորդող երկու հղումներում)
Անկողնումս պառկած խաղ էի անում արևի հետ: Մեկ` աչքս թաքցնում էի վերմակի տակ, մեկ` հանում: Ձանձրացա պահկվոցիկ խաղալուց: Խոր հոգոց հանելով պառկեցի մեջքիս և սավանը քաշեցի վրաս:
ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Վարդգես Օվյան
Նոր տարվա հեքիաթ
Ամանորին քիչ ժամանակ էր մնացել: Ձմեռ պապը մի անգամ եւս մանրազնին պրպտեց Մոսկվայում լույս տեսած «Աշխարհի քարտեզը», բայց դարձյալ չկարողացավ գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
ՄԻ ԱՌԱՎՈՏ

Սիրանույշ Օհանյան
Արթնացա սովորականից ավելի առօրեական մի զգացումով: Զարմանալիորեն հանգիստ էի քնել գիշերը, աներազ. մի բան, որ վերջերս ավելի հաճախ էր պատահում: «Հավանաբար, կյանքս հունի մեջ է ընկնում արդեն»,- անտարբերությամբ մտածեցի: Ժամացույցն անտարբեր իր սլաքներն էր առաջ տանում: Վեր կացա, հագնվեցի:
ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Վարդգես Օվյան
Տատիկը և շախմատը
Երբ ես սովորում էի երրորդ դասարանում, մայիսյան մի օր, իններորդ դասարանցի իմ եղբայր Անդրանիկի հետ շախմատ էի խաղում ու մտքում տոնում ինձ համար սովորական դարձած հաղթանակը, տատիկը՝ նստած բազմոցին, թելի երկու կծիկները մեր ոտքերի շուրջ ինչ-որ տեղ գլորելով, ձեռագործ էր անում ու երբեմն ուղղում քթից ցած սահող ակնոցը:
Պ Ա Հ Ա Ն Ջ

Սիրանույշ Օհանյան
Նվիրյալը գիտեր, որ ինչ-որ տեղ իր համար ինչ-որ բան է պահված, ու ինքը գնում է դրան ընդառաջ: Լիներ քնած թե արթուն, սանդուղքով բարձրանալիս թե անդունդը գլորվելիս, աղբակույտը քչփորելիս թե երկնքին նայելիս` նա գիտեր, համոզված էր, որ ամեն ինչ տանում է դեպի թաքուցյալը:
ՄԵԾ ՄԱՄԸ

Վազգեն Օվյան
Բոլորը եկան, մարդ չմնաց...
Շ. Ազնավուր
Եկել են բոլորը: Ասես, պայմանավորվածության համաձայն, իջել են նույն գնացքի նույն վագոնից, միասին շտապել այստեղ՝ կանխագուշակելով, որ Մեծ մամի հետ բան է պատահել:
ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
ՄԻՆԱ
Շահի գնդապետների կանայք երեք ընդհանուր առանձնահատկություն ունեին՝ տարիքով շատ փոքր էին իրենց ամուսիններից, գրավիչ էին և անհավատարիմ: Մինան մեկն էր նրանցից:
ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Վարդգես Օվյան
ԱՐՁԱՆԸ
Երբ նա պաշտոն ստացավ, նրա բոլոր ծանոթներն, ընկերներն ու բարեկամներն ուրախացան: Նրանք բոլորը մտածեցին, որ վերջապես բախտը ժպտաց, իրենք էլ թիկունք կունենան: Իսկ ամենից շատ ուրախացավ նա. վերջապես բոլորը կիմանան, թե ով է ինքը: Աշխարհում ամենաշատը ինքն էր իրեն տեսնում, և առաջինը հենց նա հասկացավ, թե ով է ինքը:
ԿԻՍԱՎԵՐ ՏԱՆ ՊԱՀԱԿԸ

Գուրգեն Խանջյան
Եվ հիմա, ահա, կանգնած եմ այստեղ, այս... Սակայն չշտապենք, քանի որ իրադարձությունը, կարծում եմ, արժանի է` որպեսզի պատմեմ սկզբից ու հանգամանորեն, որքան էլ անհամբեր լինեմ։
ԱՆՏԻՊ ԷՋԵՐ ՕՇԱԿԱՆԷՆ...

Յակոբ Օշական
Ես
Քաղաքի ծնունդ մը, գրեթէ նկուղի մը մէջ, օրրնի տեղ ունենալով լուածքի տաշտը: Նիհար, զրկանքի մանկութիւն մը, ուր քու կաթը կը ծախեն մեծերուն համար: Քաղաքի դպրոց մը, տարօրինակ անունով, որ առանց հացի տունեդ կառնէ քեզ ու կու տայ աւելորդ պատառները կուշտերուն:
Բ Ա Խ Տ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
-Հրթիռները հարվածում են կուրորեն, ընկնում են ուր պատահի,- ասաց Բեհնամը դժգոհ,- արձակում են առանց նշանառության. Գիտե՞ս, հիմնականում, թշնամու նպատակը բնակչության մեջ խուճապ ստեղծելն է... Անունն էլ պատերազմ են դրել ու դրանով արդարացնում են մարդկային ամենամեծ շանորդությունը:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրանույշ Օհանյան
Լուսինը պտտվում է։ Երկրագունդը պտտվում է։ Արեգակը պտտվում է։ Ամեն ինչ պտտվում է։ Նույնիսկ Տիեզերքն է պտտվում։ Պտտվում են իմ շուրջը։ Գլուխս նույնպես պտտվում է, երբ փորձում եմ պատկերացնել այդ բոլոր պտույտներն ու հասկանում եմ, որ հնարավոր չէ զգալ և ո՛չ մի պտույտ։
ՀԱՐՍԱՆԻՔ

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
Օ՜, հարսանիքներ պատերազմական,
Սիրո գորգ՝ փռած հորի բերանին...
Եվ. Եվտուշենկո
Աշնան մթնած երկինքը մանր անձրեւ է մաղում:
Ինձ կանգնեցրին փեսայի կողքին, վառվող մոմը դրին ձեռքիս, ասացին՝ քեզ լուրջ պահիր, քավոր ես:
ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Գնել Խաչատրյան
- Գնացինք ֆուտբոլ խաղալու,- բացելով դուռը ժպտաց Ու-ն:
Հրճվանքով դուրս ցատկեցի: Ֆուտբոլ չեմ խաղում, սակայն սիրում եմ զբոսնել ֆուտբոլի անհրապույր դաշտը եզերող մարգագետիներում, և հետևել Ու-ի ինքնամոռաց խաղին: Ու-ի ներկայություն, նրանից սփռվող խաղի հրճվանքը, ջինջ երեկոյան երկինքն ու սարերից փչող հովը թռթիռով են լցնում սիրտս:
ԱՐՏԱՌՈՑ ՍԵՐ

Սոնա Սերոբյան
- Ես քեզ սիրում եմ, խնդրու՛մ եմ, ես առանց քեզ չե՛մ կարող, սիրո՜ւմ եմ,- անդադար լսվում էր Մարիամի ձայնը մեր ննջասենյակները իրարից բաժանող միջնորմի մյուս կողմից:
Մարիամը քսան տարեկան էր։ Ապրում էր ծնողների հետ, քույր ու եղբայր չուներ։ Սովորում էր մանկավարժական համալսարանում։
ԵՐՐՈՐԴԸ

Նառա Վարդանյան
Վերելակն օդի մեջ հաստ պարաններից ճոճվեց, ընդհատ-ընդհատ թափահարվեց, լույսն անջատվեց։ Երեք հղի կանայք փորերը երկու ափով գրկեցին, ճչացին։ Վերելակ մտնելիս նրանք միմյանց ժպիտով ճանապարհ էին տվել։ Խորը ներքևից ճտճտոց լսվեց, հրդեհի լույսը անկյունաձև շողերով դռան անցքերից պատերին շարվեց։ Վերելակը կանգնեց։
ՏԱՊԸ

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
Հիմա Շարմաղը կգա: Կգա անտառի կողմից, ձորից կգա ցողաթաթախ ոտքերով, Սառնաղբյուրից կգա կուլան ուսին, այտերը՝ խոնավ, շուրթերը՝ խոնավ, ժպիտը՝ ցողոտ-շողոտ վարդ, բանջարանոցից կգա՝ քթոցը լիքը թաղից նոր կտրած պզուկոտ վարունգներով, կգա Վերին հանդից՝ կարմիր թաշկինակի մեջ մի քանի փունջ դաղձ ջրակոտեմ...
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՆ ԵՎ ՍԱՎԱՌՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Լիդա Նալբանդյան
Ասում են` գալիս է ամեն մարդու կյանքում մի պահ, երբ դրանից հետո այլևս ոչինչ և ոչ ոք չեն հուզում: Դու կանգնած ես լինում մի խաչմերուկում, որտեղ մտածողություն և բանականություն ասվածը այլմոլորակայինի մասին հեքիաթի է նմանվում: Ուղղակի հեքիաթ, որ հորինել են, որպեսզի գույն տան ինչ-որ մեկին, ինչ-որ կերպ:
ԵՂԲՈՐԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Գնել Խաչատրյան
Ավտոբուսի ժամանումը տատանվում է երեկոյան երեքից յոթի միջև: Նույնիսկ մեկ անգամ ժամը տասին հազիվ տեղ հասավ: Բոլոր դեպքերում նա այնտեղ է երեքից տասնհինգ րոպե պակաս:
ՇԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վարդգես Օվյան
Դրսում մի շուն էր հաչում: Սկզբում ուշադրություն չէի դարձնում, բայց նա ոչ մի կերպ ձայնը չէր կտրում, ու նրա հաչոցները սկսեցին կամաց-կամաց ազդել նյարդերիս վրա:
Նա հաչում էր շատ անճաշակ ու ապաշնորհ ձեւով: Այդ հաչոցում ոչ մի զգացմունք ու վերաբերմունք չկար: Պարզապես հաչում էր այդ շունը, ու ձայնը կտրելու մտադրություն չուներ:
ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ՆԵՐՔԵՎ

Սիրանույշ Օհանյան
Գաճաճը հևիհև բարձրանում էր լեռն ի վեր։ Ետևում էր թողել ծաղկաբույր մարգագետիններն ու հասել էր հավերժական ձյուներով պատված տիրույթներին։ Մի քիչ էլ քրտինք թափի և ահա ոտք կդնի սրբազան գագաթին։ Սա իր գեղեցիկ մոլորակի բարձրագույն լեռնագագաթն էր՝ պայծառ արեգակի սառը ճառագայթները վսեմությամբ անդրադարձնող։
ԻՄ ԼՈՒՍԱՎՈՐԻՆ

Լիդա Նալբանդյան
Նորահարսի զգեստի անարատ ճերմակից փաթիլներ կորզելով` ապրիլ ծերունին շռայլում էր մեզ: Շռայլում, որ լավ հիշենք այրող արևի և ցրտի հակադրությունը, որն այնքան կտրուկ և հատու էր, որ ապշեցինք:
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Նառա Վարդանյան
Երազանք
Խենթություններս լրիվ հավաքած, կորուստներս առանց հաշվելու ու առանց լռելու՝ սիրահարաված հիմարի պես վազում եմ նրա ետևից... Փնթի սիրահարի նման շաղ եմ տալիս զգացմունքներս...
ՇԱՐԱԴՐԱՆՔ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ (Բ)

Լիդա Նալբանդյան
Մարմնովս հանկարծ ցավեցնող սարսուռ անցավ... Մտածում էի` միգուցե ճի՞շտ էիր, երբ ասում էիր, թե շատ եմ մտածում, բայց տեքստը ամբողջացնելու, առավել ևս սկսելու համար ուղղակի անհրաժեշտ է մտածել: Սենյակի լույսերը մարեցին և գրչի հարվածներից թուղթը հանգիստ շունչ քաշեց:
ՔԱՐԱՎԱՆԸ...

Երանուհի Ղանդիլյան
Ժամանակի պես անսկիզբ ու անվերջ սորում էր անապատը... Շուրջ բոլորը միայն դեղին ավազ էր։ Քարավանը դանդաղ ու ծանրաքայլ սողում էր առաջ։ Քարավանը հառաչում էր... Մարդկանց քարավանը...
ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ

Մելանի
Վերջին անգամ այստեղ եղել էր տարիներ առաջ: Եվ այնուհետև երբևե չեր ցանկացել այցելել նույն վայրը: Սիրում էր այն պահպանել իր հուշերում այնպես, ինչպես տեսել էր առաջին անգամ:
ՇԱՐԱԴՐԱՆՔ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ (Ա)

Լիդա Նալբանդյան
Ոտնաթաթերը նրա զգում էին հողի ամբողջ խոնավությունը: Ոտաբոբիկ քայլելու մանկությունից ձեռք բերած սովորությունը հետզհետե վերհիշելով` ընկնում էր այդ զարմանալի և անհիշելի օրերի գիրկը` ևս մեկ անգամ վերապրելով դրանց բերկրանքը:
ՇԱՐԱԴՐԱՆՔ ԵՐԵԿՈՅԱՆ

Լիդա Նալբանդյան
Շարադրանք երեկոյան
Երեկ, երբ դեռ նոր էի դուրս գալիս հսկայական բիզնես կենտրոնի սրճարանից` առաջին հարկում բացված, միանգամից զգացի անձրևի հոտը, և ահա հենց հաջորդ առավոտ անձրև տեղաց:
ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Սիրանույշ Օհանյան
Աշխարհը կառուցված է պատերից և դռներից։ Դռները փակ են, և ամուր են պատերը։ Ամեն դուռ և ամեն պատ ունի իր գաղտնի համարը. համարներն արտահայտվում են թվերով, սակայն ոչ ոք չգիտի, թե որտեղից են սկիզբ առնում թվերն ու որտեղ են վերջանում։
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

Լիդա Նալբանդյան
Սիրում եմ սիրել
Ամբողջ օրվա ընթացքում այդ սենյակում մութ էր լինում, միայն առավոտյան վախվորած արևի թելիկները ներս էին թափանցում պատուհանից և գրկում չաշխատող ժամացույցը: Այնուհետ առհասարակ երկնչում էի բաց անել տան պատուհանները:
Ա Ն Կ ՈՒ Մ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Տղամարդը մի պահ կանգ առավ, երբ դեմքին զգաց սարդոստայնի տհաճ հպումը և նայեց վեր: Նկուղը տանող աստիճանավանդակի պատերն ու թեք առաստաղից կախված դժգույն լամպը պատված էին փոշուց սևացած սարդոստայններով:
ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

Լիդա Նալբանդյան
Զգայարաններ
Լուսավոր թախծի երգը զնգում էր մաշկի տակ, և փշաքաղության ալիքը հետզհետե լցնում էր կոպերի թասը վարդագույն ջրով: Դրան միախառնվում էր վայելքի հաճելի ալիքը` եկող որովայնից և բարձրացող մինչ կոպերի թասը` լցնելով այն վարդագույն ջրով:
ՆԱՐԳՈՄԵՆԴԱ

Գնել Խաչատրյան
Մեծ դերասանը
Չէր ցանկանում դերասան լինել։ Ուղղակի դա իր անձի լավագույն ներկայացումն էր։ Դրսևորումը լայնորեն ընդունվեց և ժողովուրդը նրան «Մեծ» կոչեց։ Ամենաշատը այդ վայնասունից խորապես վշտացավ հենց ինքը:
ՇԱՐԺԱԿԱՆ ՎԵՐՆԱՀԱՐԿ

Լիդա Նալբանդյան
Նվիրվում է Ելենային
Եվ այդպես ամեն կեսօրին նա անձրևանոցով կանգնում էր սրճարանի դիմաց և սպասում: Շատ անգամներ էր արցունքոտ աչքերով հեռացել: Եվ ամեն անգամ միևնույն ծանոթ դեմքը դուրս էր գալիս սրճարանից: Թևատակին միշտ ունենում էր մի նոր օրիորդ:
Խ Մ Ո Ր

Մարուշ Գազանճյան - Երամյան
-Գացի. ճաշը չուշանայ։
Եւ դուռը թափով քաշեց։
Գիշերը տոպրակ մը ալիւր բերեր էր.
-Մամայիս սեմսէկէն շինէ վաղը։
-Ի՞նչ, միսո՞վ, երեսը բա՞ց,- Լուսիկը հարցուց տագնապած։
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Վարդգես Օվյան
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՎԵԼ
Աշխատանքային օրվա վերջում, երբ ապահովագրական ընկերության աշխատակից Մայքլ Վիլյամսը՝ երեսունն անց, միջահասակ մի տղամարդ, դուրս եկավ շենքից, փողոցում նրան մոտեցավ ծանոթ դեմքով մի երիտասարդ և, թեթև շփոթված, ասաց.
ԳԻՏՆԱԿԱՆԸ

Գնել Խաչատրյան
Հանրաճանաչ բժիշկ ծնողների և նրանց գիտական շրջապատի ներքո հասունացումը պրպտուն մտքով օժտված երիտասարդին ուղղորդեց բժշկության և մարդաբանության հրաշալի ու բարդ գիտության խորքերը։ Իր իղձերի մարմնավորումը՝ բարձրակարգ համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի ուսանելու տարիները ապրեց որպես երջանիկ ակնթարթ։
Ո Գ Ի

Մարուշ Գազանճյան-Երամեան
-Շշշ...
Առանց գլուխը շարժելու աչքերը վեր առաւ դիրքին վրայէն եւ նայեցաւ ձայնին կողմը. ննջարանին դուռն էր, անցքը, եւ անցքէն անդին բաղնիքը, որուն բաց դռնէն մութը կը նայէր անտարբեր։ Շարունակեց ընթերցումը։ Երկու բառ դեռ չէր կարդացեր.
ՁՆՀԱԼԻՑ ԱՌԱՋ

Հեղինե Ա՛ Դանիել
Քո ճամփին փշրված լույս:
Ուշացել էր աշունը այս անգամ էլ, շտապե՛լ էր, անձրևե՛լ, որոտացե՛լ, բայց ուշացել էր...
Աշունը վաղուց էր իմ մեջ,շա՜տ վաղուց, դեռ նախորդ աշնանից թողնված խաշամից մնացած` հույսից կախված, այդպես քառորդ դար է գո՞ւցե իմ ճոճվող հույսը:
Տ Ե Ս Ի Լ Ք

Սիրանույշ Օհանյան
Քաղաքն առերևույթ հենց այդպիսին էլ թվում էր։ Սակայն կային քչերը, որոնք համոզված էին, որ դա քաղաք չէ, այլ՝ անվերջորեն ձգվող շախմատի տախտակ։ Նրանք երբևէ բարձրաձայն չէին մտածում։ Այդ պատճառով էլ միայն իրենք գիտեին, որ քաղաքի բնակիչներն այն չեն, ինչ կարծում են իրենց։
Ա Ն ՈՒ Ր Ջ

Մելանի
Հազիվ տասներկու տարեկան էի, ուժեղ սիրահարված մեր դպրոցի տղաներից մեկին: Սովորելն ինձ համար դարձել էր անմիտ կամ երկրորդական մի զբաղմունք: Դրա հետևանքով՝ երբեմն խայտառակ նիշեր էի ստանում: Դպրոցից հաճախ զանգահարում էին ծնողներիս ու գանգատվում՝ հարցնելով ցածր նիշերի պատճառը: Պարզ էր, որ մայրիկս անտեղյակ լինելով բուն պատճառից՝ զարմանում ու վշտանում էր:
ՏՂԱՆ ԵՎ ՈՍԿԵԶՕԾ ԱՐԿՂԻԿԸ

Վարդգես Օվյան
Տղան սովորում էր չորրորդ կուրսում, աղջիկը՝ երկրորդ, բայց նա աղջկանից մեծ էր վեց տարով: Նա վաղուց ավարտած կլիներ ինստիտուտը, եթե չլիներ պատերազմը, որ նրանից խլել էր հինգ, իսկ իր ասելով, մի հարյուր տարի:
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՆՍՏԱՐԱՆԻՑ

Վարդգես Օվյան
- Երիտասա՛րդ, չես լսում...
Ես նայում եմ մեր թեկնածուի ակնոցի հետևում պատսպարված աչքերին ու հասկանում, որ նկատողությունն ինձ է վերաբերում: Ձևացնում եմ, թե ընդունում եմ քննադատությունը և կրկին համոզվում, որ այս անիծյալ դասախոսությանը չպիտի մնայի:
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԿՅԱՆՔ

Վարդգես Օվյան
Արցախի ազատության համար
նահատակված հայրենակիցներիս հիշատակին
Հեռվից մերթ խուլ, մերթ երկար դղրդյունի պես լսվում են հրանոթների ու պայթած արկերի որոտները։ Քաղաքը դեռևս լրիվ չի ձերբազատվել պատերազմի վերքերից։
ԿՅԱՆՔԵՐ

Գնել Խաչատրյան
Կյանքեր
Հաշիշով ողողված ժամանակը հեռացել էր։ Սենյակում տիրող անսովոր լռությունը էլ ավելի էր հավաստում կասկածները։
ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ

Նվարդ Օհանջանյան
Ճանապարհը երկար է ու հոգնեցուցիչ:
Մարդը կանգ առավ տեղում, պարկը դրեց ճամփամիջին և շտկելով մեջքը՝ հայացքն ուղղեց հեռուները: Հավանաբար, մի 10-15 րոպեից տեղ կհասնի:Հիմա երևի տոնածառի շուրջը բոլորած՝ հանդիսությունների սրահում երեխաներն անհամբեր իրեն են սպասում:
ԱՄԱՆՈՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ...

Հեղինե Ա.Դանիել
Իջնում են... Այնպես գիրկընդխառն են պարում, ասես Սերն ինքն է նրանց հովանավորում: Փափուկ,արծաթափայլ էակներ, որոնք շտապում են ու չեն ուզում զիջել իրենց տեղը երկրում հարազատ մեկին: Չէ՛, այս ձյան փաթիլները միշտ էլ խենթացրել էին նրան ու այսօր էլ չէին խղճում նորից խաբված մարդկային հոգուն:
ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Վարդգես Օվյան
ԾԱՂՐԱԾՈՒՆ
Վարժեցրած շներով համարն ավարտվեց։ Արիստոկրատուհու պահվածքով, միջին տարիքի արտիստուհին գլուխ տվեց և, հանդիսատեսների ծափողջույնների ներքո, թողեց մանեժը։
ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Սիրանույշ Օհանյան
Տարբեր են երկնքի խորությունն ու հարթությունը, տարբեր են Լեռան բարձրությունն ու խորությունը։
Եղավ այնպես, որ Լեռան բարձրությունն անհանդուրժելի դարձավ։ Հսկայաբար ու անտարբեր փռված՝ նա ճնշում ու խանգարում էր բոլորին։
ԱՄԵՆԱԹԱՆԿԸ

Վարդգես Օվյան
Ես երիտասարդ էի և ունեի շատ երազանքներ։ Ես ուզում էի ամեն ինչ իմանալ և ամեն ինչ ունենալ։ Ես կարծում էի, թե կարող եմ ձեռք բերել աշխարհում ամենաթանկը, բայց չգիտեի, թե ինչն է ամենաթանկը։ Ես երիտասարդ էի և անհոգ, ու մտածում էի, թե մահն ինձ համար բացառություն կանի։ Եվ մի օր որոշեցի պարզել, թե որն է ամենաթանկ բանն աշխարհում։ Ես որոշեցի ձեռք բերել այդ ամենաթանկը։
ՀԱՅՐԻԿՍ

Շաքե Ամիրյան-Պետրոսյան
Հայրիկս մեր տան ու տոհմի Աստւածն էր։ Իսկ ինքը՝ Հայրիկս, երկու Աստւած ունէր հայ գրականութիւնը եւ Դաշնակցութիւնը։
Կանայք նրա հրեշտակներն էին, եթէ ենթարկւում էին ու չէին փնթփնթում։ Մայրս բամբակ էր, հայրս զանգակ։ Ու ողջ գաղթօջախում զիլ զրնգում էր նրա իշխանական անունն ու ազգանունը։
ԵՐԿՈՒ ԿԻՆԵՐ

Մարուշ Գազանճյան - Երամյան
Նոյն ծուռիկ կտուրին տակ երկու ընտանիք էին Անահիտը իր զաւակներուն հետ, եւ քիւրտ Մերալը իր թուրք ամուսինին եւ թերաճ աղջկան Պերեվանին հետ։ Կ՚ապրէին հանգիստ դրացնութեամբ. կարծես եղած չըլլային 96-ի ջարդերը, եղած չըլլար Մեծ Եղեռնը։
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Շաքէ Ամիրեան - Պետրոսեան
Լոբոտներ*
Առաւօտ. դեղնագոյն հաբ, ջուր, զուգարան, սուրճ:
Վազ տուր աշխատանքի, գրիր, ջնջիր, սրբագրիր:
Արանքներում նորից սուրճ, զուգարան, յորանջ, ստից պատրւակ, ու փախուստ դէպի դատարկ տուն, համակարգիչ, միտք բթացնող խաղեր:
ՈՒ Լ Ի Կ Ը

Գնել Խաչատրյան
Օրը արևոտ էր և խոստումներով լի։ Ոչխարի հոտը սփռվել էր ողջ արոտավայրով։ Ոչ ոք չէր սպասում ուլիկի ծննդյանը, բացի մորից։ Արոտավայրի խոտը սահմանափակ էր, իսկ ուլիկը ուտելու կարիք կունենար։ Գոնե գառնուկ ծնվեր, ավելի սակավ պահանջներով։
Ինչևէ, ուլիկը ծնվեց, անտեսելով հոտի վերաբերմունքն իր նկատմամբ։
Խ Ո Ս Տ Ո Վ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սիրանույշ Օհանյան
Նշանակություն չունի, թե ով առաջին անգամ ինձ սպառնաց Ահեղ դատաստանի հեռանկարից էլ ավելի սարսափելի այդ խոսքերով. «Օկի, լավ իմացիր, աշխարհում ոչինչ թաքուն չի մնում»: Կարևոր չեմ համարում նաև այն սրտակեղեք հայացքը, որով ամեն անգամ տանջում էին ինձ այս անցավոր կյանքի երկրային դատավորներս, երբ հայտնաբերվում էր հերթական թաքստոցս։
ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵՐԵՆԱԴ

Վարդգես Օվյան
Դեկտեմբերն արդեն կիսվել է: Չորրորդ օրն է՝ ձյուն է մաղում: Սկզբում անմիջապես հալչում էր, բայց երրորդ օրից ավելի ցրտեց, և ողջ քաղաքը ծածկվեց ճերմակափրփուր ձյան սավանի տակ:
Վաճառողուհի աղջիկը վաղուց համոզվել է, որ խանութում հաճախորդների ավելի մեծ հոսք է նկատվում հատկապես կեսօրին և աշխատանքային օրվա վերջում:
ԱՆՁՐԵՎՈՐԴԵՐ

Սիրանույշ Օհանյան
ճաքճքել է ողջ մարմինս և շնչահեղձ եմ լինում։
Աևձրևորդերս հեռացել են խորը, խորը։ Այնտեղ՝ խորքերում, դեռ պահպանվել է նախաստեղծ խոնավությանս կենսատու շունչը։
Չ Ա Չ Ա Ն Ա Կ Ը

Նվարդ Օհանջանյան
- Ալո՛, Կարեն Վահանիչ, ողջո՛ւյն, սիրելիս: Ինչպե՞ս ես, երեկվա խրախճանքից հետո ինչպե՞ս է տրամադրությունդ: Ընդմիջմանը տուն գալո՞ւ ես, ի՞նչ պատրաստեմ. քո՞, թե՞ իմ սիրած կերակուրը...
- Մի րոպե, սպասեք, ես ոչ թե Կարեն Վահանիչը, այլ՝ Կարեն Հարություն...
Զ Ի Ն Վ Ո Ր Ը

Վարդգես Օվյան
Աշնան արևը սկսեց կամաց-կամաց խոնարհվել դեպի արևմուտք: Զինվորը, հանգցնելով ծխախոտը, գետնից վերցրեց հին ուսապարկն ու շարունակեց ճանապարհը ամայի դաշտով: Արդեն երկու ժամ քայլում է ամռան արևից այրված ճանապարհով: Նորից սկսեց վերհիշել հայրենի գյուղը, իրենց տունը՝ գյուղի ծայրին:
ՄԱՍՐԵՆԻՆ ՈՒ ԲՈՒՆ

Գնել Խաչատրյան
Մասրենու պատկերը նույնն էր...
Վաղը Բուն կհաշվի, որ տասնհինգ տարի է անցել իրենց վերջին հանդիպումից, և կզարմանա, որ ժամանակը աննկատ է անցել Մասրենու կողքով։
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ...

Երանուհի Ղանդիլյան
- Կրա՜կ։ Արագ-արագ։
- Ոչ մի քայլ չնահանջել։
Լսվեց ավտոմատների կրակահերթ, և թշնամու զինվորներից երկուսը անշնչացած ընկան գետնին։
ԱՆԱՎԱՐՏ ԶԵԿՈՒՅՑ

Սիրանույշ Օհանյան
...դուք հիշում եք պատմության պահպանած անցյալի բեկորները։ Միլիոնավոր կյանքեր առաջ օվկիանոսի աղի խորքերում թափանցիկ արարածներ գոյացան։ Առասպել է պահպանվել նրանց իր ձևը շնորհած ջրային Աստծու մասին, սակայն ես չեմ ցանկանում դրանց կրկնությունը պարտադրել ձեզ։
ԱՌԱՆՑ ՔԵԶ

Լիլիթ Միրիբյան
Կիրակի
Ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է։
Վ. Սարոյան
Փաթիլները միմյանց գրկած այնքան մեղմորեն են ցած իջնում, որ թվում է՝ վալս են պարում։ Զարմանալի ոչինչ չկա։ Միշտ էլ մեզ մոտ գարնանը ձմեռ է լինում։
ՈՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԵՐ

Երանուհի Ղանդիլյան
...Շենքերի ջրհորդաններով ծորում էին քաղաքի լույսերը։ Արդեն կեսգիշեր էր, բայց փողոցները դեռ մարդաշատ էին։ Սրճարանները լի էին այցելուներով։ Գալիս էին զույգերով, գալիս էին խմբերով, ահել, ջահել բոլորը զբոսնում էին, կարծես չծրագրված տոնախմբություն լիներ...
ՑՆՈՐՎԵ՞Լ, ՍՊԱՆԵ՞Լ, ՉԱՊՐԵ՞Լ... ՉԳԻՏԵ՛Մ...

Հեղինե Ա՛ Դանիել
Ծնո՛ւնդ, Դո՛ւ, խա՛ղ, սե՛ր, ցա՛վ, երա՛զ, գերեզմա՛ն, հրաժե՛շտ, փախո՛ւստ, ես ու...
Մա՛հ, Ե՛ս, զզվա՛նք, հաճո՛ւյք, կյա՛նք, օրորո՛ց, բա՛րև, գրկո՛ւմ, դու ու...
ԴՈԿՏՈՐ ՉՈՒՆ

Խորեն Արամունի
Չին դռան փեղկը կասկածանքով քաշեց, դուռը թեթև ճռռաց ու ճեղք բացվեց, այնքան, որ կարողացավ գլուխը դուրս հանել։ Դռան հետևը միջին հասակի ազգությունը դժվար որոշվեիք, տղամարդ էր։
- Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում։
- Հերրին եմ, Ալֆա տպարանից, Միսիս Չիին եմ խնդրում։
ԿՅԱՆՔԵՐ

Գնել Խաչատրյան
Նախաբան (գրքի նախաբանը)
Տունը՝ բաղկացած մեկ սենյակից, հիմա ունի ծով, անապատ և փոքրիկ անծայրածիր երկինք, որը մեղմորեն ծածկել է մյուս երկուսին՝ պաշտպանելով սառնամանիքից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և օտարների կասկածամիտ աչքերից։ Ծովը պարուրել է անապատին՝ սենյակի միջնամասում, ու խաղում է նրա վարսերով։
ԱՆՀԱՅՏ ՀԱՍՑԵՈՎ...

Երանուհի Ղանդիլյան
Բարև:
Դու դեռ ապրո՞ւմ ես: Զարմանալի է ու մի փոքր ծիծաղելի: Հարմարվե՞լ ես այս կյանքին:
Ո՞չ, արդեն նահանջո՞ւմ ես, քիչ-քիչ կորցնո՞ւմ քեզ: Խնդրում եմ, մի փոքր էլ դիմացիր, լարի՛ր վերջին ուժերդ:
Լսո՞ւմ ես:
ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ

Հեղինե Ա՛Դանիել
«»«»«»
Սիրում է, չի սիրում: Ուզում է, չի ուզում: Կանչում է, չի սպասում: Ծամում է, չի լացում:
Ինչ-որ մեկը վազում է, մեկը արդարություն կորզում, մեկը գոռում, աղերսում.
-Մնա՛:
ՉՈՐՈՐԴ ՕՐԸ

Խորեն Արամունի
Պատմվածք սկսվում էր այսպես.
«Քնել եմ ուզում..»։
«Քնել ես ուզում, գնա քնիր»,- զայրացավ ընթերցողս ու գիրքը մի կողմ շպրտեց։
Ես չնեղացա, որովհետև պատմվածքս ոչինչով չտուժեց, համոզված էի, որ այն ընթերցող կգտնի։
Կ Ա Ր Ո Տ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
-Էլ էստեղ ոտք չեմ դնելու, վերջին անգամն է,- անցնելով անձնագրերի ստուգման կետից, բարձրաձայն ասաց ամուսինը՝ դողալով բարկությունից:
-Լա'վ, կամաց, մի բղավի'ր, ամոթ է,- սաստեց կինը,- բոլորը մեզ են նայում:
-Նայում են, նայեն,- չէր հանգստանում ամուսինը,-
ԱՄԵՆԱԳԱՐՆԱՆԱՅԻՆԸ

Լիլիթ Միրիբյան
Ամենագարնանայինը
Տերևը կանաչ էր գարնան պես ու մտածում էր, որ գարնան նման մագնիսային ձգողականություն ունի։ Պարզապես մի դժվար խնդրի առաջ էր կանգնած, ինչպե՞ս առանձնանալ մյուս գարնանագույներից, ինչպե՞ս ցույց տալ, որ ինքն ամենագարնանայինն է։
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԸ

Սիրանույշ Օհանյան
Հագուստի աշխարհը մեծ էր, և այնտեղ կային հագուստներ կյանքի բոլոր դեպքերի ու տարվա բոլոր եղանակների համար։
Մանեկեններն աշխատանքի էին գալիս ամեն առավոտ։ Նրանք ավելի վաղ էին ներկայանում տեսուչներին, որովհետև պետք է խնամքով նախապատրաստվեին ցուցադրության համար։
a, b, g ...

Շանթ Բաղրամյան
Ավետիս պապը նստել էր իր պես հին ու տանջված աթոռին։ Իսկ ես ջանում էի նրա շուրջ համախմբել իր երեք տղաներին, հարսներին ու տասնյակ թոռներին բոլորին մեկտեղ լուսանկարելու համար։Ֆախուրյանները աշխատանքային օրվա ընթացքում դժվար են հավաքվում։
ԳԻՆԱՐԲՈՒՔ

Երանուհի Ղանդիլյան
Այսօր կրկին խնջույք է:
Եկել են բոլորը՝ բոլոր երեքը: Խորհելու համար այսքանն էլ բավ են: Իմ Ես-ն էլ է ներկա: Նստել է անկյունում ու անսքող հետաքրքրությամբ շուրջն է նայում, փորձում հասկանալ այսչափ կարևոր ու շտապ հավաքի պատճառը:
ՍՏՎԵՐՍ

Խորեն Արամունի
Արևը բոլոր աղոթքներիս խտացած իրեղեն վկան է։ Արևը իմ ծնելության երաշխիքն է, արևի աչքերին նայել չեմ կարող։
Վաղ առավոտյան երբ նրա հերթական վերելքն էի ողջունում, ականջիս ինչ-որ ձայներ հասան։ Շրջվեցի։ Բան չկար։ Ամայության վրա փռված ստվերս հուշեց իմ ծնելությունը։ Մի քանի քայլ աջ, հետո ձախ... ինձ հետ էր։ Նստեցի։ Կարճացավ։
ԿԱՆԱՉԱՉՅԱ ԼՈՒՍԵ ԱՂՋԻԿ

Հեղինե Ա'Դանիել
Այնտեղ Ես եմ
Այնտեղ, ուր Բարև-ը ձուլվում է կարոտին, Ես կծկվում եմ, դառնում մի բուռ փոշի, վազում քո ոտքերի տակ, ձուլվում քեզ ու բարձրանում վեր:
ՍԵՐ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏՔ

Երանուհի Ղանդիլյան
Եվ դարից երկար ձգվում է օրը
Հրդեհ է։
Հիացեք, այրվում է երկինքը մայրամուտի մեջ։
ԽԱՉՄԵՐՈՒԿ

Սոնա Սերոբյան
Կանաչ. նարնջագույն. Կարմիր: Կանաչ...
- ճանապարհը մերն է, անցանք...
Մեքենաներն ու մարդիկ գալիս են, հասնում խաչմերուկին, երբ կարմիր է, սրտնեղված կանգ են առնում, և անհամբեր սպասում՝ կանաչ լույսին:
Կանաչ լույսը ամենացանկալին է բոլոր խաչմերուկներում. կյանքի խաչմերուկներում՝ նույնպես,
ՄԻՍՍ ԱԼԻՍԸ

Խորեն Արամունի
Ամեն հինգշաբթի միսս Ալիսը հաճախում էր վարսավիրանոց։ Թե քանի տարի ընդմիջում չէր տվել, չէր հիշում, իսկ վարսավիրի վկայությամբ՝ վեց տարվա ընթացքում միայն երկու անգամ, դա էլ անկողնային լինելու պատճառով, հեռախոսով խնդրել է, որ սպասարկությունը կատարեն տանը, ապա և ծերանոցում։
ԱՍՏՂԵՐ, ՃՆՃՂՈՒԿՆԵՐ

Սիրանույշ Օհանյան
Ամեն գիշեր քնելուց առաջ Կան նայում էր աստղերին։ Սովորություն էր, որը ձևավորվել էր տարիների ընթացքում և դարձել անհրաժեշտություն։ Հատկապես սիրում էր ձմռան ցուրտ, պարզկա գիշերների երկինքը։ Երբ ամպամած էր լինում, և օրերով չէր երևում արեգակը, գիշերները դառնում էին անդեմ ու անհրապույր։
«ՀԱՄ ԴՐԱԽՏԻ, ՀԱՄ ԴԺՈԽՔԻ ԴՈՒՌՆ ԵՍ ԴՈՒ»

Շաքե
Հյուլե առ հյուլե, բջիջ առ բջիջ: Ցավոտ, անխուսափելի: Հասունացում, թե՞ ծերացում: Իսկ սաղմը դեռ մեջդ է: Աղջնակն ու կինը տակավին կիսատ, չապրված: Հոսում ես ետ, դեպի սկիզբը, թափառիկ պատառիկներ. բաց ճախրանք հանց ծիծեռ` կտրան ծերից: Սալաքարին կանգնած նանը, նախատատը: Մահվան առաջին այցը: Մահը՝ մի քանի կաթիլ արցունք և կարկաչուն ծիծաղ ու հռհռոց:
ՉԵ՞Ս ՈՒԶՈՒՄ ՄԵՈՆԵԼ , ՏԱ'Տ

Խորեն Արամունի
Խորհրդավոր երեկո էր։ Տատս մեռնում էր։ Շուրջ քսան այր ու կին տարբեր դիրքերով նստած փոքրիկ սենյակում սպասում էին։ Ոմանք նույնիսկ անհամբեր էին, կարճ տարածության վրա գնում գալիս ու տխուր հայացքով, սենյակի կենտրոնում, հատակին պառկած մահամերձ տատիս էին նայում։
ՍՏՎԵՐԱՑԱԾ ՄԱՐԴԸ

Խորեն Արամունի
Հարյուր քսան փաունդանոց, վաթսունը բոլորած սևամորթ մի անտունի էր, անգլերենով ասում են homeless: Չգիտեմ homeless բառը ինչքան անցյալ ունի, բայց ԱՆՏՈՒՆԻ- ին մեզ, հայերիս համար, հարազատ դարձած պատմական բառ է, դարերի խորքը տանող բառ, այն նաև հայկական ժողովրդական երգի ինչ որ տեսակի անվանում է։
ՀԱՏՎԱԾ

Սիրանույշ Օհանյան
Անկառավարելի դիպվածների ինքնազարգացող շղթաներով կաշկանդված երկինքները սպասում են իրենց ազատագրմանը։ Ես նայում եմ ժամանակի խաբուսիկ, մերթ ծերության, մերթ նորածնի կնճիռներով պատված դեմքին և որոնում նրա հայացքը՝ ուղղված ապագայից անցյալ։ ժամանակը թռչուն է. նրա աչքերը հակադիր կողմեր են նայում, և մարդկային ուղղագնա հայացքն անզոր է բռնելու թռչնային զույգ աչքերի տարամետ հայացքները։
ԿԱՂԱՆԴԻ ՆՎԵՐԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Ձմեռ պապին մտահոգ էր: Նվերների ընտրությունը տարեցտարի դժվարանում էր: Աշխարհի տարբեր կողմերից քամիները բերում էին անհամար տրտունջներ ու դժգոհություններ: Մարդիկ շատ էին փոխվել, երեխաները` նույնպես: Նախկինում նրանք գոհանում էին տիկնիկներով, արջուկներով, փուչիկներով ու քաղցրավենիներով:
ՍՊԱՍՈՒՄ

Խորեն Արամունի
Գրեյսը թեթև ժպիտը դեմքին անվաթոռին նստած, եկող գնացողին բարևում, ժպտում, օրհնում, շնորհակալություն հայտնում ու ձեռքը թեթև թափահարում էր։
Գրեյսն իր ծննդյան թվականը չէր հիշում, նրան թվում էր թե աշխարհի հետ ծնվել ու աշխարհի հետ գնալու է։
Ծերանոցում առանձին սենյակ էին հատկացրել Գրեյսին , ինքը չգիտեր թե քանի տարի առաջ էին իրեն բերել այդտեղ։
ԹԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Պատանի հասակում հարյուր մետրը վազել էր 12.4 վայրկյանում ու դարձել շրջանային ախոյան: Հիմա որքան զոռ էր տալիս ոտքերին, չէր կարողանում հասնել առջևից թեթևասահ քայլող բարձրակրունկ կնոջը: Տղամարդը չհասցրեց տեսնել կնոջ դեմքն ու միայն զգաց նրա անուշաբույր հևքը, երբ կինը համարյա քսվելով առաջ անցավ իրենից:
ՄԻՍՏՐ ՕՐԼԻՆ

Խորեն Արամունի
Քաղաքի հետ էր ծնվել Միստըր Օրլին։ Նույն տարիքն ունեին։ Միստըր Օրլին գիտեր դա։ Համաքաղաքացիները տոնել էին իրենց քաղաքի իննսուն ամյակը, բայց մոռացել էին Միստըր Օրլիին։
ՀՆՁՎՈՐԸ

Սիրանույշ Օհանյան
Լեռան ընդերքում անսահմանորեն տարածվող անջրդի հողերում թափառող սերմնացանը հանկարծ կապույտ երկնքին նայելու սուր պահանջ զգաց։ Շտապով բարձրացրեց գլուխն ու զայրացած բղավեց անակնկալ ցավից.
ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ

Խորեն Արամունի
Պատմվածքս ավարտեցի ու մեծ ոգևորությամբ հեռախոսը ձեռքս առա։ Համար հավաքեցի։ Այդպես է, երբ, անկախ իր տեսակից, որևէ գրություն եմ ավարտում, զանգահարում եմ։
ԱՆՀՆԱՐԻՆ ՍԵՐ

Սիանոյշ Օհանյան
Կանխազգացումն իր հոտն ունի. դա ծաղկաբույր խոնավության հոտն է, որ լցնում է ռունգերս անձրևից առաջ։ Ամբողջ էությունս սկսում է շնչել կանխազգացման արբշիռ ու ցավոտ հոտը։ Ես արդեն գիտեմ գալիքի իմ ապրումները։
Հ ա յ տ ն ու թ յ ու ն

Սիրանույշ Օհանյան
Այսպես պարզեցի, որ միայնակ Լեռն ունակ է օրհնել և անիծել։ Դրանով իսկ հասկացա, որ այդ Լեռն ապրում ու շնչում է այլ օրենքներով։ Տարբեր է նրա աշխարհը, տարբեր են նրա սկզբունքները։ Լեռան ոգին օտար էր թվում մյուս լեռների համեմատ։
Ա ն ա վ ա ր տ վ ա ծ ու թ յ ու ն

Սիրանույշ Օհանյան
Համակարգչի սև, փայլփլուն էկրանը մեկեն լուսավորվում է կապույտ երկնքի պես, և անշունչ մկնիկի անխոջ սլաքը որոնում-արթնացնում է լռության գրկում թաղված երգերին։ Գիշերվա մթին, դատարկ աչքերը նայում են շղարշված լուսամուտի պղտոր ապակիներից, իսկ համակարգիչն անզոր ոռնում է.
Փիլիսոփան ու շագանակագոյն աղջիկը

Շանթ Բաղրամեան
Հանդարտ գոյներով պատած երջանկութիւնը կամաց-կամաց իր տեղը տալիս էր ժանտախտային դեղինի: Փիլիսոփան հիւանդացել էր... Տարիների ցաւը երկաթափոշու պէս մոխրագոյնով էր ներկել նրա հոգին, իսկ հիմա անձրևի ներքոյ վազում էր ձերբազատւելու կաշկանդող սահմաններից:
Ա ն կ ո տ ր ու մ ը

Սիրանույշ Օհանյան
Գետի մեջտեղում մեծ ու անհրապույր մի քար էր դուրս ցցվել. այդ քարի վրա գլխիկոր նստել էր քայլողը: Արևն անխնա այրում էր թիկունքը, ջրի անդորրաբեր ձայնը թվում էր զայրացուցիչ ու անհանգստացնող: Երկինքը սպիտակել էր սպասումից, իսկ քայլողն արդեն անտարբեր էր դրա հանդեպ: Գետը հանդարտ իր ուղին էր շարունակում:
Ա Վ Ա Ր Տ

Սիրանույշ Օհանյան
Որոնողը քայլում էր, հա' քայլում, քայլում ու փնտռում էր, բայց չէր գտնում:
Ոչ ոտքեր ուներ, ոչ ձեռքեր: Ականջները վաղուց արդեն խլացել էին, անօգուտ զարդարանք դարձել, ուստի ճամփեքից մեկի ընթացքում կտրել-դեն էր գցել: Աչքերն էլ կուրացել էին,
Բ ռ ն կ ու մ ն ե ր

Սիրանույշ Օհանյան
Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում էին դեպի երկինք, միմյանց բախվում-զորանում: Կայծերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում- գտնում մեկմեկու:
Ց Ա Վ

Սիրանույշ Օհանյան
Ծանր էր կրելը: Ուսերը կտոր-կտոր էին լինում ու փշուր-փշուր թափվում սրտին: Սիրտն այրունաքամ էր լինում ծակող բեկորներից, բայց քնքշանքով տեղավորում էր դրանք իր թաքուն խորքերում:
Աշունը, ագռավը, սեմինարը

Սիրանույշ Օհանյան
Աշունը ժպտում էր դպրոցի բակում աճած բարդու կատարից: Ագռավը թառել էր երկաթյա սանդուղքի վերին աստիճաններից մեկին: Գեղեցիկ էր: Վզի ու կրծքի մի մասը գորշ կապտավուն երանգ ուներ, և աղջիկը շատ ցանկացավ բռնել ագռավի հայացքը: