Այս կայքի մասին
Գրական Կամուրջի հիմնական նպատակն է համահայկական մակարդակով հայ գրասեր հասարակությանը ներկայացնել սփյուռքահայ և հայրենի ժամանակակից գրողներին, նրանց հեղինակային ու թարգմանական երկերը`օգտվելով ինտերնետային կապի անսահմանափակ հնարավորություններից, ինչպես նաև խթանել ընթերցասիրությունը երիտասարդության մեջ:
Գրական Կամուրջը չունի որևէ գաղափարական կամ քաղաքական ուղղվածություն: Չկան նաև ուղղագրական (ավանդական և արդի), լեզվական (արևմտահայերեն և արևելահայերեն), սեռային, ոճային կամ թեմատիկ սահմանափակումներ:
Գրական Կամուրջը պարբերաբար թարմացվում է: Ստացվող նյութերը հերթականությամբ տեղադրվում են կայքէջում և ժամանակի ընթացքում տեղափոխվում արխիվ. չեն պահպանվում ոչ ակտիվ հեղինակների գործերը՝ ըստ խմբագրության հայեցողության: Նյութերի հրատարակման իրավունքը նույնպես վերապահված է խմբագրությանը:
Գրական Կամուրջի նյութերի արտատպման իրավունքը վերապահված է, ուստի նման ցանկության դեպքում խնդրում ենք հղում կատարել կամ նշել տվյալ նյութի կամ նյութերի աղբյուրը:
Այսու երախտագիտությամբ կոչ ենք հղում Հայաստանի և Սփյուռքի հայ գրողներին, գրական հաստատություններին, մտավորականությանը, հայերեն պարբերականների, համացանցային ֆորումային կամ այլ հայերեն կայքերի խմբագրություններին, ԻԳՄ-ին, ՀԳՄ-ին, ԿՀԳՄ-ին՝ նյութերով ու խորհուրդներով զորավիգ հանդիսանալ Գրական Կամուրջին:
Խնդրում ենք առաքված նյութերին կցել նաև հեղինակի լուսանկարն ու կենսագրական տեղեկություններ:
Գլխավոր խմբագիր և պատասխանատու՝
Կոլյա Տեր Հովհաննիսյան (koliaderh[at]gmail.com), Իրան
Խմբագիրներ՝
Մարուշ Երամեան (maroushyeram[at]yahoo.com),Արևմտահայերեն գրականություն, Սիրիա
Գիսանե Հովսեփյան (gisella.gisella[at]yandex.ru),Արևելահայերեն գրականություն Վրաստան
Ուեբ-մաստր`
Լիլիթ Տեր Հովհաննիսյան (lilit78[at]gmail.com),Լոս Անջելես-ԱՄՆ
Մեզ կարող էք դիմել՝
info@lit-bridge.com էլ-փոստով
կամ
0098 21 8830 25 33 ֆաքսի համարով:
Գովազդի բաժին
ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ կայքի գործունեության ընդլայնման շնորհիվ այսուհետև դուք ունեք հնարավորություն` գովազդելու ձեր կայքը, հրատարակած գրքերը, պարբերականները, այլ նյութեր, ինչպես նաև կարող եք տեղադրել հայտարարություններ: Համագործակցության և հավելյալ տեղեկությունների համար գրել հետևյալ հասցեով՝ koliaderh[at]gmail.com.