ՄԵՐՈՒԺԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ՝ «ԵԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ, ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆՔ»:

Հարցազրույցը վարեց Գիսանե Հովսեփյանը
Մերուժան Շահումյանը մանրանկարիչ է: Ծնվել է 1951 թվին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 1980 թվին ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստական ակադեմիան: 1992 թվից սկսած նրա նկարները ցուցադրվում են Վրաստանի և արտասահմանի տարբեր պատկերասրահներում: Նրա գործերից կան Էջմիածնի Վեհարանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Իռլանդիայի, Հունաստանի տարբեր հավաքածուներում: Մեր զրուցակիցն է ճանաչված մանրանկարիչը:
Ի՞ՆՉ ԿԸ ԿՈՐՍՆՑՆԵՆՔ

Մարուշ Երամյան
Ի՞նչ կը կորսնցնենք, երբ բանաստեղծ մը կորսնցնենք...
Մտածած չենք. որովհետեւ մեզի կը թուի, թէ չենք կրնար բանաստեղծ մը կորսնցնել:
Ճիշդ է: Բանաստեղծը կ'ապրի մեր մէջ իր տողերով եւ իր արտաշնչանքով, որ կը ներշնչէ մեզ:
Բայց կը կորսնցնենք իր գալիք տողերը, իր սոսկական գոյութիւնը, որ տարօրինակ ապահովութիւն մը կու տար մեզի.
«ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐԱՏ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Հարցազրույցը վարեց Գիսանե Հովսեփյանը
Միջնադարի հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյան» պոեմից առանձին հատվածներ առաջին անգամ վրացի ընթերցողին ներկայացրել է բանաստեղծ, թարգմանիչ, Վրաստանի Գրողների միության անդամ, Հայաստանի և Վրաստանի Գրողների միությունների Ե.Չարենցի և Ի.Մաչաբելու անվան մրցանակների դափնեկիր Գիվի Շահնազարը:
«Իմ մէջս եղած բանաստեղծը ուրիշ մարդ մըն է...»
Մարօ Խաչատրեան
Լոնդոնաբնակ մեր հայրենակից Մանուէլ Ադամեանը` պայծառ մի մտաւորական, մէկն է նրանցից, ում մասին ասում ենք` հանրային գործիչ է: Իսկ ո՞վ է հանրային գործիչը Սփիւռքում, եթէ ոչ անձնուէր, սեփական քայլերի մէջ ուրիշների քայլերի ուղղութիւնը հոգացող մարդ: Եւ ոչ միայն Սփիւռքինն է Սփիւռքի հայ մտաւորականը. նա անում է ամէնը` իր եւ միւսների քայլերն ուղղելու դէպի Հայրենիք. իւրաքանչիւր գործ Հայրենիք մտնելու «անցագիր» է կարծես... Մ. Խ.
ՈԳԵՇՆՉՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լուսինե Վայաչյան
(Անակնկալ զրույց «Բագին» գրական ամսագրի փոխխմբագիր Սեդա Գրիգորեանի հետ)
Սեդային հանդիպեցի Գրողների միության բակում: Հեղձուկ դահլիճից, ուր ընթանում էր Գրողների համահայկական համաժողովի փակման արարողության մասը կազմող «սովետի» ֆորմատի հայասեր-հայրենասիրական-հայեցի համերգը, դուրս էի եկել մաքուր օդ շնչելու եւ մի գլանակ ծխելու: Ինձ մոտեցավ մի կին ու հարցրեց.
«Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ»...

Հարցազրույցը վարեց` Հայկուշ Շահբազյանը
Մեր հյուրն է բանաստեղծուհի, գրականագետ, մանկագիր Նաիրա Համբարձումյանը: Նրա «Ես բառ եմ դարձել» ժողովածուի բանաստեղծությունների տողերից էլ ծնվել են նրան ուղղված հարցերը:
Արտատպությունը` «Գլաձոր» թերթից:
«ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱՎՈՐ ԵՄ ԶԳՈՒՄ, ՔԱՆ՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ»

"SPIEGEL"-ի հարցազրույցը Օրհան Փամուքի հետ:
Անգլերենից թարգմանեց՝ Դվին Գալստյան
Մեր ընթերցողներից շատերին ծանոթ է թուրք գրող՝ Օրհան Փամուքը, թե' 2006 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շահելու բերումով և թե' Մեծ Եղեռնի մասին կատարած իր արտահայտություններով, որոնք հանգեցրին նրա դատավարությանը Թուրքիայում: Նա ճանաչված գրող է ողջ աշխարհում և իր գրքերը թարգմանվել են ավելի քան 45 լեզուներով:
ԱՐԴԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Սիրիահայ հանրաճանաչ բանաստեղծուհի և գրականագիտուհի, բանասիրական գիտությունների թեկնածու՝ Մարուշ Գազանճյան - Երամյանը հետևյալ հարցերն է հասցեագրում «Գրական Կամուրջ»-ի բոլոր գրողներին:
Ցանկալի է, որ այս ֆորումին իրենց մասնակցությունը բերեն նաև հայ բանաստեղծությամբ հետքրքրվող անհատները.
ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Ֆորումին իրենց սիրահոժար մասնակցությունն են բերել հետևյալ անձիք.
1. Ամիրյան-Պետրոսյան Շաքե՝ լրագրող, լուսանկարիչ (Իրան-Թեհրան) (ՇԱՊ)
2. Գազանճյան-Երամյան Մարուշ՝ բանաստեղծուհի (Սիրիա-Հալեպ) (ՄԳԵ)
3. Դավթյան Գրիշ ՝ բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան, նախագահ՝ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԱՄՆ-Գլենդել) (ԳԴ)
4. Կարապետյան Հրայր՝ քիմիկոս (ԱՄՆ-Նյու Ջերսի)(ՀԿ)
5. Սուրենյան Վարուժ ՝ գրականագետ, հրապարակախոս, գլխավոր խմբագիր՝ «Հանդես արվեստի ու գրականության» պարբերականի, (Իրան-Թեհրան) (ՎՍ)
6. Օհանյան Սիրանույշ ՝ երիտասարդ արձակագրուհի (Հայաստան-Էջմիածին) (ՍՕ)