Lit Bridge
ՍԽԱԼՄՈՒՆՔ
Ամենուր անթափանց խավար էր: Հնարավոր չէր հասկանալ` վանդակում է, թե անսահմանորեն արձակ տարածությունում: Վախ ազդելու չափ տարօրինակ զգացողություն` միագույն խավարի մեջ զանազանում էր խավարագույն, անհասկանալի, սակայն որոշակի ձև ունեցող  արձանացած կերպարներ: Խավարը շարունակ փոփոխում էր գույները. սկզբում ամեն ինչ մոխրագույն էր, ապա, ասես թանձրանալով` սևացավ, հետո մեկեն դարձավ շլացուցիչ սպիտակ ու սկսեց բոցկլտալ ծիածանի բոլոր գույներով: Թվում էր, թե խավար-տարածությունը վառվում է`  լափելով ինքն իրեն: Խավարում արձանացած կերպարները, իրենց գույնով խավարից չզատվելով, սպառնալիորեն նայում էին` դանդաղորեն այրվելով: Նրանց մոխիրն էլ խավարի գույն ուներ:  Խավար-խարույկը այրում էր ինքն իրեն, տարածությանը և արձանացած կուռքերին: Կուռքեր որոնողը սարսափահար գոռաց ու բացեց աչքերը: Մղձավանջ էր:
Կեսգիշեր էր: Շուրջը մութ էր ու անթափանց` երազի խավարի պես: Կուռքեր որոնողը դեռ անշարժ պառկած էր. նրա ծանր շնչառության ձայնը վախեցնում էր իրեն, ասես դա ինքը չէր, այլ` դաժան երազում գտնվող ինչ-որ մեկը: Սենյակի պատերը լուծվել էին ձմռան աներկինք գիշերվա խավարում, ու կուռքեր որոնողին թվում էր, թե պառկած է անկշռելիության մեջ, վիթխարի  ու սև տիեզերքի չնչին մի հատվածում, փոշեհատիկից էլ փոքր ու արհամարհելի: Կուռքեր որոնողը կծկվեց հուսահատության ճնշող զգացումից: Հիշեց նախորդ կեսօրվա անսովոր ապրումը. քայլում էր մարդաշատ փողոցով` նայելով մայթեզրերով ձգվող հարյուրամյա հսկա, սլացիկ ծառերին, ու հանկարծ պատկերացրեց, որ դիտում է աշխարհը վերևից, անսահմանորեն բարձր տիեզերքից.  պտտվող հսկայական գնդի վրա վխտացող բազմաթիվ մանրիկ, մշտապես շտապող դանդաղաշարժ արարածներ, որոնք երևակայում են, թե կարող են դատողություններ անել իրենցից վեր բաների մասին:  Ինքն էլ մեկն է այդ փոքրիկ, անինքնաճանաչ արարածներից. նրանց պես անհասկացող ու ինքնահավան, նրանց պես տկար ու մեծամիտ: Կուռքեր որոնողը զայրացավ իր էության մեջ ապրող վհատ մտքերի չճանաչված հեղինակի վրա: Դժվար, դժվար է ապրել`խորագիտակ հոգում կրելով մեկից ավելի իրարամերժ արարածներ, որոնք  շարունակ ինչ-որ բան են քննարկում` վիճելով ու ուշադրություն չդարձնելով իր` կուռքեր որոնողի հուսահատ ջանքերի վրա` խաղաղություն հաստատել այնտեղ, որտեղ անդադար պայքարն է կյանքի գոյության շարժառիթը:
Լուսանում էր: Խավարն աստիճանաբար տեղի էր տալիս. մեծ աշխարհի բազմաթիվ իրերն ու երևույթները վերստանում էին իրենց գույները, որոնց տիրում են ցերեկվա լույսով: Կուռքեր որոնողը ծուլանում էր: Անհրաժեշտ էր վերագտնել ոգու աշխույժն ու բռնել հերթական որոնումի ճամփան: Գիշերվա անհեթեթ թվացող երազը գուցե ճշմարտության նշույլն է կրում իր մեջ, գուցե դա զգուշացում է, որը չի կարելի անտեսել: Կուռքեր որոնողը դողաց վերահաս կորուստների մասին մտքից: Ո՛չ, ո՛չ: Առանց այդ էլ չափազանց դաժան է վարվում ապագան իր հետ` շարունակ բերելով նորանոր կործանումներ: Ընդամենը մի քանի օր առաջ ինքը կորցրել էր իր գտած վերջին կուռքին, որն անհաղթելի էր թվում:  Կուռքեր որոնողը փշաքաղվեց սարսափից: Աչքերի առջև կրկին պատկերվեց անմարդկային տեսարանը: Ձեռքերով ծածկեց վախեցած հայացքը, բայց ապարդյուն. երևակայությանը չես կարող արգելք հանդիսանալ: Մինչդեռ վերջին կուռքի կործանման տեսարանը շարունակում էր համառորեն իրեն նայել: Կուռքեր որոնողը դադարեցրեց անօգուտ պայքարն ու ակամա սկսեց դիտել քմահաճ հիշողության սարսափելի շարժանկարը. կանգնած է ինքը` կուռքեր որոնողը, իր հզոր ու անպարտելի վերջին կուռքի առաջ, հմայված նրա զորությամբ ու իմաստնությամբ, ձեռքերը պարզած դեպի նա: Ցանկանում էր, որ Մեծ կուռքը թևեր տա իրեն: Արդեն վստահ էր, որ մոտ է նվիրական երազանքի իրագործմանը. ակնթարթ էր անհրաժեշտ, որ Մեծ կուռքը նոր ոգով օծեր իրեն: Եվ Մեծ կուռքը ցնցվեց,  ապա օրորվեց տեղում. նրա սրբատաշ իրանը նմանվեց կայծակների հետագծերով նախշված երկնքի: Կուռքեր որոնողը, անմիտ երջանկության ժպիտը դեմքին, չհասցրեց նույնիսկ ըմբռնել պահը, երբ վերջին կուռքը ճարճատյունով փուլ եկավ` բեկորների տակ թաղելով իր նվիրյալ երկրպագուին:
Կուռքեր որոնողը փշաքաղվեց, սակայն շարունակեց քայլել հիշողության հետքերով: Ինքը օրեր թաղված մնաց վերջին կուռքի բեկորների ու փոշու հաստ շերտի տակ: Հավատացրեց ինքն իրեն, թե սա է վերջը, սա է անդրշիրիմյան կյանքը, և ավելի հաճելի էր սեփական սուտին հավատալ, քան գիտակցել, որ ամեն ինչ կրկնվում է, ամեն ինչ կրկնվեց նորից. հազիվ վերստին ձեռք բերած, հազիվ մոտ երազելի նպատակին` տապալվեց հերթական վերջին կուռքն ու թաղեց իրեն իր փլատակների տակ: Կուռքեր որոնողը չէր ցանկանում վերադառնալ խաբուսիկ կյանքին:
Ժամանակն անտարբեր շարունակում էր իր ընթացքը: Մարմինն  ապրել էր ուզում, և կուռքեր որոնողի դատարկված հոգին չկարողացավ երկար պայքարել թևերի կարևորությունը չգիտակցող մարմնի դեմ: Մոխրից սևացած մարմնով ու հոգով դուրս սողաց վերջին կուռքի փլատակների տակից, թոթափեց երբեմնի սրբազան  աճյունի մնացորդներն իր վրայից և սկսեց նոր կուռքի ջանադիր որոնումները:
Կուռքեր որոնողը փորձեց կտրել հիշողության թելը: Հասկանում էր` ինքը ոչնչով մեղավոր չէ,  որ չի կարողանում ապրել դատարկ հոգով: Որքան էր կշտամբել ու անիծել ինքն իրեն մյուսներից տարբեր լինելու համար: Միևնույնն է` շարունակում էր համառ, հաճախ  ապարդյուն որոնումները, որոնք մշտապես ավարտվում էին դառը ողբերգությամբ, իսկ իրեն մնում էր ողբալ ավերակ կռատներում: Վաղուց էր հասկացել, որ սեփական էության դեմ պայքարը միշտ իր պարտությամբ է ավարտվելու, վաղուց էր հասկացել, որ չի կարող ապրել առանց այդ պայքարի: Հաճախ մտածում էր, որ եթե չլինեին կուռքեր, ինքը կստեղծեր դրանց` իր իսկ պահանջը բավարարելու համար: Բայց կուռքերը կային, ու իր համար ավելի հեշտ էր դրանց հայտնաբերելը: Եվ հետո, որքան էլ դաժան  լիներ հերթական կուռքի կորուստի ցավը, իր իսկ ստեղծածի կործանումն  ավելի դառը կլիներ: Մահացու կլիներ:
Կուռքեր որոնողը ցնցվեց, թափահարեց գլուխը` ասես կամենալով թոթափել ծանր, անտանելի մտքերը, ապա վեր կացավ անկողնուց: Արևը ծագում էր. նրա առաջին շողերը ջերմորեն շոյեցին կուռքեր որոնողի տխրամած դեմքը: Կուռքեր որոնողը պայծառություն զգաց, թեթևացած հոգին ժպիտով արձագանքեց արեգակի սիրառատ  գգվանքներին:  Արևը խրախուսանքով հիշեցրեց նոր օրվա խնդիրը` մոռանալ անհեթեթ երազն ու բռնել նոր կուռքի որոնման տանջալից ճամփան: Կուռքեր որոնողը վերցրեց ճամփորդական պայուսակն ու գավազանը և ճամփա ընկավ:
Կուռքեր որոնողը հայտնաբերում էր նոր կուռքեր, կառուցում նոր կռատներ, ականատես լինում հերթական կուռքի անդառնալի կործանմանը: Մշտապես դատարկ հոգին, որը կարճ ժամանակով լցվում էր նոր հույսերով, ապա կրկին  զրկվում հերթական փխրուն բնակչից, տոչորվում էր կուռք ունենալու այրող ծարավից:  Կուռքեր որոնողի տիրակարոտ հոգին սպասում էր նրան, ով կգար ու կտիրեր իրեն, կհատատվեր որպես անխորտակելի սրբություն, որպես կյանքի իմաստ ու նպատակ: Գալիս էր նոր կուռքը, թվում էր հզոր ու անհաղթելի, հաստատվում էր կուռքեր որոնողի երջանկացած հոգում, խոստանում հավիտենություն և թռիչք: Կուռքեր որոնողի հոգին լցվում էր հույսով ու երջանկությամբ, համակվում նոր տենչերով ու երազներով, տարածում ձեռքերը դեպի նոր կուռքի ահեղ, զանգվածեղ արձանը` ծանրությամբ բազմած այնտեղ, ուր սրբարանն է հիմնադրվում: Կուռքի անխոս արձանը անքթիթ նայում էր կուռքեր որոնողին, թվում ամենակարող ու  անպարտելի, ապա անհասկանալիորեն փշուր-փշուր լինում մի ակնթարթում` թաղելով կուռքեր որոնողին իր ծանր, կործանարար բեկորների տակ: Կուռքեր որոնողը հանձնվում էր մշտանորոգ վհատությանը, ցավով ապրում փոշու ու փլատակների անկյանք կույտի տակ. օրեր անց դուրս էր սողում ու վերսկսում որոնումները` հետապնդվելով խավարագույն երազի հոգեմաշ մղձավանջից: Ամեն ինչ կրկնվում էր նորից: Կուռքեր որոնողը չէր հասկանում, թե ինչն է իր ձախորդության բուն պատճառը, թե ինչու են կործանվում իր հոգու տիրակալները: Ժամանակի հետ հաճախակի սկսեց կռվել նորահայտ մտքի հետ. կգա վերջին և ամենաանարժան կուռքը, ու ինքը կմնա նրա փլատակների տակ: Կուռքեր որոնողը սկսեց վախենալ գալիք ժամանակներից:  Երազը շարունակում էր սպառնալ խարույկի դատաստանով: Կուռքեր որոնողը չէր հասկանում, թե որն է իր սխալը:
Երբ վերջին կուռքի փլատակներում կործանված կուռքեր որոնողի մաշված հոգին թափանցեց այնտեղ, ուր այդպես էլ չկարողացավ հասնել կենդանության օրոք, կրկին տեսավ միևնույն երազն ու ապրեց իր գտած բոլոր կուռքերի կործանումը: Եվ կուռքեր որոնողը հասկացավ, որ ինքը կո՛ւռք չէ, որ պետք է որոներ:
«ՊՈՐՏԱԼԱՐԻՑ ՀԵՏՈ» ՇԱՐՔԻՑ
Հայրիկ
գլխատիր
ազգադավին
ու գլուխն էլ
լոգարանի
աթոռ
դարձրու
ի վերջո
պիղծ աչքերը
փակ են մնալու
էլ չի տեսնի
ոչինչ
Ազատազրկում
ես
աքսորական
վեց
պատերի մեջ
ինձ հետ
արեւն ու
ստվերները
ողջ
խաչն ինձ
չի օգնի
խավարում
ստերջ
լույսն էլ
դժվար թե
շուրջս տա
բողբոջ
Ընթացք տխուր զուգահեռներով
երեկ
խոսքը
գույնը
հնչյունը
ծաղիկը
նստացույցը
այսօր
փաստը
հիշողությունը
տառապանքը
պատճառը
հետեւանքը
վաղը
վերստին
մութը
ցուրտը
սովը
ստրկությունը
եթե
քնած
մնանք
մեր
նժարի
մեջ
Բացահայտում
ակոս առ ակոս
նվաճեցինք ձեւը
թիզ առ թիզ
մոտեցանք իմաստին
բայց մնացինք էլի
մեր ստվերի գերին
ցերեկը լինելով
գիշերը չլինելով
Նամակ
ես
սպասում
եմ
թե
դու
երբ
կգաս
իսկ
եթե
չգաս
ուրեմն
չկաս
արի
որ
լինես
Տրոհում
անտառ
ծառ
փայտ
չորսու
աթոռ
թիկնաթոռ
բազկաթոռ
ճոճաթոռ
անվաթոռ
մեղադրյալի աթոռ
գահ
իշոտնուկ
Աջ կոշիկ
Ես չգիտեմ, թե դու ո՞վ ես,
սպանված ես բերանքսիվայր,
բայց կոշիկդ պատռված է,
այն էլ տակից:
Ջուր չէ՞ր քաշում
փողոցներում Իսթանբուլի,
որ նոր կոշիկ չառած՝
մեռար...
Ո՜վ Հրանտ Դինք,
ամենազո՜հ,
աջ կոշիկդ հուշում է, որ
շա՜տ ես դժգոհ:
Ի՞նչ պատահեց,
կրակեցին քեզ թիկունքի՞ց,
թե՞ ճակատից ընդունեցիր
ծովեծովը...
Ո՞ւմ փոխարեն
դու հեռացար դեպի դրախտ,
քանի՞ անգամ պիտի լինի
15 թիվ...
Պարզ թէ ոչինչ,
կա կոշիկդ աջակողմյան,
որ պատռված էլ պատմում է
հայի մասին:
Գինն ազատության
(բալլադ քրոջս՝ Թանգանուշի հիշատակին)
Իմ ավագ քրոջ հյուրն էի մի օր,
ընկղմված էի փափուկ անկողնում,
բայց քնաթաթախ վեր թռա ես, որ
լուրջ ականատես լինեմ մի բանում:
Քույրս լեղաճաք, ձայնով նվաղուն
ինձ արթնացրեց՝ աղաղակելով.
-Վե՛ր կաց, արի տես որ անգամ գյուղում
գինն ազարության մարում են խելոք:
Ու մենք վազեցինք դեպի հացատուն,
ես քար կտրեցի հենց շեմքի վրա,
գլուխ չէր հանի ոչ մի իմաստուն,
զոհը փախել էր, իսկ ոտքը նրա
թակարդի մեջ էր, կրծած ազդրով,
առ քեզ հանելուկ համաշխարհային,
ապրելու կամքը չես կտրի թրով,
թե պատկանում ես դու ապագային:
Այո, առնետը չկար ծուղակում,
նրա փախուստը եռոտանի էր,
փաստն այս հիմա էլ է աղաղակում,
զի կրծողազգին դեռ կենդանի է:
Վկայություններ
ա)
Մեր միջեւ հույս կար՝
հազիվ բնակված:
Հավատ կար, որ կորավ
ջրհեղեղի հետ:
Վերջապես սեր կար՝
ատելության թիրախ:
բ)
Մեր միջեւ ձայն կար՝
տունդարձի արձագանքով:
Հարեւանի աղջիկ կար,
որ զոռով գնաց մարդու:
Երկնաքեր բամբասանք կար
ու վախ հասարակական:
գ)
Մեր միջեւ անձրեւ կար,
որ լվանալը թողեց արցունքին:
Մեզնից ոչ ոք սուտը չմաքրեց,
ավելին՝ համարեց զենք:
Ախր, բաց էին բոլոր դռները,
պատուհանները՝ նվաճված:
դ)
Վերին արտերի սեմնացան,
հաշտեցրու մեզ նորից:
Տար քո ետեւից անխռով
սեպի գագաթը լեռան:
Այնտեղից հեշտ է ընկնել
ուղիղ խաղաղության մեջ:
Լոս Անջելես, ԱՄՆ
«Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ»...
Մեր հյուրն է բանաստեղծուհի, գրականագետ, մանկագիր Նաիրա Համբարձումյանը: Նրա «Ես բառ եմ դարձել» ժողովածուի բանաստեղծությունների տողերից էլ ծնվել են նրան ուղղված հարցերը:
- Ի՞նչ է լինում, «Երբ դատարկվում են հայելիները»:
- Մենության տրտմությունն ավելի է մգանում:
- Ինչո՞ւ «չեն խանգարում իրար ձյունն ու կրակը»:
- Նրանցից յուրաքանչյուրն իր ճակատագիրն ու ճանապարհն ունի:
- «Երկնքի արքայության ուղեգիր ո՞վ պիտի տա»:
- Մենք` մեզ:
- Ո՞րն է այն «լուսամուտը», որ բավական է «մենության փոքրիկ ձեռքերը խաչելու» կամ «արև ունենալու  համար»:
- Սերը:
- Ինչո՞ւ է պետք սիրել:
- Ամբողջանալու համար:
- Ինչո՞ւ չխորհել` «ինչպես են ապրում ծաղիկները»:
- Նրանք նման են մարդկանց, իսկ մարդ-գոյն անկանխատեսելի է։
- «Իմ բախտը բերել է, Ես մարդ եմ ծնվել»...
- Որովհետև մարդ էլ կա, մարդ` էլ:
- «Սերը կորցնել ու հետո գտնել» հնարավոր չէ՞:
- Հնարավոր չէ:
- Հանդուգն չէ՞` «Կյանքը այն տողն է, որ հիմա գրում եմ»:
- Ո՛չ, որովհետև գրում եմ կյանքից, որովհետև տողս շնչում է, հետևապես` ապրում:
- Բանաստեղծությո՞ւնն է, «որ տանելու է մեզ Սկիզբը դեպի»:
- Բանաստեղծությունն է` բանաստեղծությունից դուրս:
- Ե՞րբ «առավոտ բառի մեջ նորից արև կլինի»:
- Երբ արդարության մասին միֆը նորից ապրի:
- Լսո՞ւմ եք արդյոք «ոտնաձայնը լռության»:
- Լռությունը լսել և հասկանալ ընտրյալներին է տրված միայն:
- Ո՞րն է  Խուան Միրոյի «Երազների գույնը»:
- Կապույտը, բայց մաքուր կապույտը:
- «Լույսի ու ձյունի խառնուրդը» հաստա՞տ սերն է:
- Այո՛, քանզի այդ խառնուրդից են ծնվում աշխարհի բոլոր մանուկները:
- Ինչո՞ւ վերջակետ չեք սիրում...
-Մենք անկախ ենք մեր ապրելու ժամանակից, այն մենք չենք որոշում:
- «Երբ քեզ չեն դիմավորում, Դեռ չի նշանակում, որ դու չես եկել»:
- Բացարձակ ճշմարտություն է, քանի որ հարաբերական է` նա, ով «եկել է», արդյո՞ք եկել է... Ամեն ինչ ժամանակի ուսերին է:
- Ժամանակը բուժո՞ւմ է «բոլոր բաց վերքերը»:
- Բուժում է, ուղղակի պետք է կարողանալ ազատվել ոչ միայն վերքերից, այլև սպիներից:
- «Այս բեմում խաղալուց հոգնել եմ». ո՞ւր եք ցանկանում վերադառնալ:
- Ոչ թե վերդառնալ, այլ նորից սկսել:
- «Երբ հոգիդ մանուշակագույն էիր ներկում, Ի՞նչ էիր կարծում, մանուշակի հոգի՞ ունես...». ո՞ւմ են ուղղված այս խոսքերը:
- Երկերես, յոթնաստառ և հարափոփոխ տրամադրություններով մարդկանց, որոնց «չվանին խոտ դնել չի կարելի», որոնց ոչինչ չպետք է վստահել:
- Ձեզանից հետո հաստա՞տ ոչինչ չի փոխվի:
- Կփոխվի, իհարկե` ես չեմ լինի, բայց դա գոյության նորմալ ընթացք է:
- «...երազը Տաճար է տանում Նույնիսկ անհավատների՞ն...»:
- Այո՛, քանզի երազանքներն իրականանում են միայն հավատով...
- Փորձում եք «ապրել աղոթքի նմա՞ն»:
- Աղոթքի պես անընդհատ մաքրվելով:
- «Թեթև սահանքները կյանքի» այդ ինչպե՞ս եք բացում:
- Սահանքները կան, ուղղակի պետք է դրանք բացահայտելով` կարողանալ շրջանցել:
- «Ես ապրելու ճանապարհ եմ փնտրում այնտեղ, Ուր չկա ոչ մի ճանապարհ»:
- Կյանքն է այդ:
- Կարո՞ղ է հայացքը «տաք» լինել այնքան ու «հասկանալի»:
- Եվ միանգամի՛ց հասկանալի:
- «Պե՞տք է փնտրել ձևն ապրելու»:
- Ամեն վայրկյանը, ամեն ժամը, ամեն օրը որոնում է, և ապրելու ձևը փնտրելը` որոնման ծես:
- Թուղթը «արժանապատվության զգացո՞ւմ» ունի:
- Պետք է հարգել թուղթը, որի վրա գրում ես: Այն արժանապատիվ է` գրածիդ հանգույն:
- Այդ ե՞րբ է, որ «գորտերը բանաստեղծում են»:
- Երբ կյանքը պրոզա է դառնում:
- Բոլոր «նորածին զգացումների՞ն» է «անհապաղ խնամք հարկավոր»:
- Այո՛, ինչպես նորածինը, երբ խնամում ես, ինչպես բույսը, երբ նոր ես աճեցնում:
- «Ինչպե՞ս է մեկնաբանվում ճախրը»:
- Արևի ցեղակցության հրկիզումով:
- «Որքա՞ն է Ժայռի քնքշության չափը` Նրա հոգում ծնված ծաղկի նկատմամբ»:
- Իր խրոխտության չափով:
- «Եթե մենակ ես` Ոչի՞նչ ես ուրեմն»:
- Մեկը ոչնչի հանրագումարն է:
- «Ինձ հասկանալն էլ դժվար է»: Ինչո՞ւ է դժվար:
- Որովհետև ճանապարհը, որով գնում եմ, դուրս է ինձանից:
- Ինչո՞ւ եք լուսին սիրում:
- Լուսինը միշտ խորհել է տալիս:
- Ինչպե՞ս եք «հրաշեկ արևից ապագա սարքելու»:
- Արևը կյանքն է, կյանքը` ինչ-որ բան ստեղծել-թողնելու հնարավորություն:
- Դուք բա՞ռ եք դարձել: Ո՞րն է «բառի» բանալին:
- Ի սկզբանե էր ԲԱՆՆ...
Արտատպությունը` «Գլաձոր» թերթից:
ՄԻ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ
Մաս-0 (շարունակությունը իրեն նախորդող երկու հղումներում)
Անկողնումս պառկած խաղ էի անում արևի հետ: Մեկ՝ աչքս թաքցնում էի վերմակի տակ, մեկ` հանում: Ձանձրացա պահկվոցիկ խաղալուց: Խոր հոգոց հանելով պառկեցի մեջքիս և սավանը քաշեցի վրաս: Արևը այնտեղ էլ էր թափանցում, փոքր երեխայի պես կարծես չէր ձանձրանում նույն խաղից և ստիպում էր՝ շարունակեմ այդ խաղը. նույնիսկ մի փոքր ջղայնացա, որն առաջացրեց հոնքերի կուտակում: Գնա՞մ վազելու: Արդեն երեք ու կես տարի է՝ որոշել եմ առավոտյան գնալ վազելու: Բայց չի ստացվում: Ավելի կոնկրետ՝ ծուլանում եմ: Միշտ ասում են, որ դժվարը առաջին քայլն է, բայց կարծեմ վազելու պարագայում դա այդպես չէ, որովհետև քայլը անելուց հետո պարտավորված ես ամեն առավոտ կրկնել նույն քայլը, իսկ ես այդքան համբերություն չունեմ:
Մաս-1 (սա դեռ վերջ չէ)
Մի անգամ, դեռևս մի հինգ տարի առաջ, երբ ուսանող էի, դուրս եկա վազելու մի տղայի հետ, որին հավանում էի և որը հակառակ ինձ, կամ ավելի ստույգ արտահայտվելու համար, հակառակ իմ էության (ուզում եմ պարզ հասկանաք իրադրությունը), առողջ ապրելակերպի կողմնակից էր: Ես արդեն ստել էի ասելով, որ չեմ ծխում և որ շատ հետաքրքրած եմ լեռներ մագլցելով: Նա լեռների մասին խոսում էր մեկ ու կես ժամ մեր առաջին հանդիպման ժամանակ, որի ամբողջ ընթացքում լարված լսում էի իրեն, վիզս ձգած. իր պատկերացմամբ, դա իմ լավ մարզավիճակի մասին էր խոսում, իսկ ինձ համար՝ ընդամենը ներվային վիճակ, որն առաջանում է ծխողների մոտ չծխելու դեպքում: Հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք  հաջորդ առավոտյան վեց անց կեսին գնանք վազելու, որպեսզի լավ մարզավիճակում լինենք մեզ սպասող լեռները հաղթահարելու դժվարին ճանապարհին: Վե՞ցն անց կես. բացառված է: Ես ամեն տարի ունենում էի ամենաքիչը երկու վերաքննություն, քանի որ չէի կարողանում ստիպել ինձ առավոտյան արթնանալ ու ժամանակին ներկայանալ քննության: Նախընտրեցի ամբողջ գիշերը արթուն մնալ: Սենյակումս ծխելով քայլում էի և նախավարժանքներ անում. ոտքս էի ձգում, հետո ձեռքերով էի վարժություններ անում, բայց քիչ, որովետև ծուխը մտնում էր աչքս, բավարարվում էի ոտքերով: Վեցին, արդեն, պայմանավորված տեղում կանգնած՝ ծամոն էի ծամում: Նա եկավ և զարմացավ ծամոնիս վրա, քանի որ նախավարժանքից առաջ ծամոն չեն ծամում, դա կամ նյութափոխանակության, կամ մկանների վրա լավ չի ազդում: Ինչևէ: Սկսեցինք վազել: Երեսուն մետրից հետո փորձեցի զսպել հազս: Ասեմ, որ բավականին դժվար է զսպել հազը վազելու պահին, մանավանդ, երբ կողքինիդ հետույքի թշիկներն անգամ չեն շարժվում: Հարյուր մետրից հետո որոշեցի ոտքս ոլորել ու ցավից կանգ առա: Համոզեցի նրան, որ նա շարունակի. իրեն սպասում են լեռները, իսկ ես մի կերպ կհասնեմ տուն: Նա համոզվեց և մտահոգված դեմքի արտահայտությամբ՝ շարունակեց վազքը, իսկ ես սկսեցի հազալ, հետո վառեցի ծխախոտս և նստեցի այգու նստարանին:
Այդ օրվանից որոշեցի այլևս չստել: «Ճանաչիր ինքդ քեզ և դու երջանիկ կլինես», ինչպես ասել էր Պլատոնը կամ մյուսը , էն մեկը` Արիստոտելը, կամ ով ուզում է լիներ: Դա ինձ դուր է գալիս, դրա հիմքում ընկած է՝ մի պայքարիր ինքդ քեզ հետ: Ընդհանրապես ինչո՞ւ ես պայքարում, ծխող ես` ծխիր, ընտրիր մեկ այլ ծխողի և մինչև կյանքիդ վերջ հանգիստ եղիր քո բերանի հոտից ու ատամներիդ դեղնավունությունից: և համակերպվիր, որ քո կյանքի ընկերը չի լինելու ամուր հետույքի թշիկներով: Եվ անպայման ստուգիր նրա կամքի ուժը, որպեսզի հանկարծ մի օր նա չհայտարարի որ գնում է վազելու և, որ լավ կլինի դու էլ միանաս իրեն ու առավոտ շուտ այդ թույնը չլցնես թոքերդ: Ընտրիր մեկին, ով կրծում է եղունգները, որպես՝ բացահայտ ապացույց թուլակամության:
Մաս-2
Եթե այս ամենը գիտեմ  ինչո՞ւ եմ ուզում գնալ վազելու: Հարցը տեղին  է: Ըմմմ... Որովհետև սիրում եմ վաղ առավոտյան օդը: Սուտ: Ես կնախընտրեմ ամբողջ գիշեր աշխատել միայն առավոտյան պարտավորված չլինեմ աշխատանքի գնալ: Այդ իսկ պատճառով ինձ կոչում են ժուռնալիստ: Շաբաթը մեկ հայտնվում եմ խմբագրատանը, հանձնում եմ վերջին վայրկյանին վերելակում ավարտված հոդվածս և գոհ վերադառնում տուն: Լավ է, չէ՞, ապրել առանց զրկանքների: Ինչո՞ւ պիտի զրկանք կրեմ: Դա ի՞նչ վիրուս է, որ ամբողջ մարդկությունը կրում է իր մեջ: Զրկանք կրեմ,  որ մաքրագործվե՞մ: Ապուշություն. զրկանք կրելուց չարանում ես և սկսում ես չսիրել քո եղբայր-հարևանին և նախանձել, որ նա ավելի քիչ զրկանքներ կրելով՝ ավելի լավ մեքենա է վարում և ավելի մեծ էկրանով հեռուստացույցով ֆիլմեր նայում իր անկողնում: Իսկ դու չես կարող քեզ դա թույլ տալ, քանի որ դու ունես մեկ հեռուստացույց, փոքրիկ, որը մեծաքամակ կնոջդ իրավասության տակ է և բրազիլական ախմախ սերիալների համար է արտադրված: Ցինի՞կ է: Միգուցե: Բայց համաձայնեք, որ ճշմարտություն կա այս ամենի մեջ: Այդ իսկ պատճառով ես զրկանքներ  չեմ կրում և բավարարվում եմ ցածրակարգ ժուռնալիստի պիտակով, երբեմն զզվում եմ պարապ տեղը անուն հանած ժուռնալիստից, բայց, դե, ես գիտեմ, որ կարող եմ ավելի լավ գրել. դրա համար շատ շուտ հանգստանում եմ կանչելով մեր շենքի դռնապան լակոտին իմ սենյակ: Տռախ-պռախ, և պառկած ես անկողնումդ, որի սավանները փոխվելու կարիք ունեն և ծխում ես քո ծխախոտը: Հեշտ ու հանգիստ:
Լավ, դուք կհարցնեք՝  եթե ես ճանաչել եմ ինձ, ապա ինչո՞ւ չկա իմ կողքին այն մեկը: Դե, ո՞նց ասեմ, գալիս են` գնում, ունենում եմ երբեմն եկարատև ռոմաններ, բայց դե վերջում պարզվում է, որ մեր ռոմանից բացի, ինքը ունի նաև ուրիշ ռոման ու միանագամից ռադ եմ անում: Եթե ես տրվում եմ ամբողջությամբ, եղբայր, բարի եղի՛ր դու էլ տրվել ամբողջությամբ: Ես կհամաձայնեի քեզ հետ, եթե մենք լինեինք 80-ի մոտ, բայց եթե մենք դեռևս մեր ծաղկուն շրջանում ենք ուրեմն կներե՛ս, ամիգո, ցտեսությոն: Հակառակ իմ ցինիկության ես նվիրվող մարդ եմ, սիրել գիտեմ և դա հաստատ եմ քեզ ասում: Բայց և ունեմ կամքի ուժ և ինչքան էլ քո կարիքը ունենամ, ես քեզ չեմ զանգի, թեկուզ բարձիս կեսը կուլ տամ: Այո, ունեմ կամքի ուժ և ես դա հիմա կապացուցեմ: Կհագնվեմ ու կգնամ վազելու, եթե էլ չվազեցի, ապա կգնեմ սուրճ, ծխախոտ և կգնամ քայլելու ու կվայելեմ առավոտյան արևը, որը մինչև հիմա ինձ հետ խաղ է անում համառ երեխայի պես, որին երես ես տվել խաղալով, հետո ձանձրացել ես, բայց նա քեզնից ձեռ չի քաշում:
2004 կամ 2005
ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԳՐԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Ի խույզ նորագույն գեղագիտության
Մենագրություն
Երևան, «Վան Արյան» հրատ., 2009, 400 էջ:
Ռոբերտ Մուզիլի գրականությունը
Ամեն անգամ անդրադառնալով որևէ գրական երևույթի և այն արարող մարդ-էակի ստեղծագործությանը, բնական հարց է ծագում. ինչու՞ և ինչպե՞ս է հնարավոր ուսումնասիրել որևիցե կոնկրետ մարդու, գրողի կամ արվեստագետի կյանքը, նրա թողած գրական ժառանգությունը:
Որքանո՞վ է այն միտված համամարդկային գոյության, տիեզերական նախազարկի առեղծվածի պարզաբանմանը, ժողովուրդների ու քաղաքակրթությունների պատմության խորքերը թափանցելուն, կեցության ու գոյության իմաստի վերհանմանը:
Չէ՞ որ ամեն կոնկրետ մարդու կյանքը, թող որ նաև՝ գրողի, անկրկնելի է և այդու՝ նվազ ընդհանրական: Բայց նաև յուրաքանչյուրի կյանքն ու գործը, մանավանդ մեծ գրողի ու մտածողի, իր եզակի-մասնավորության մեջ անհրաժեշտաբար բաղհյուսված է տիեզերական համանվագի առհավական ամբողջին, որն ուսումնասիրելով՝ մտահասու ես լինում Կենաց Տվիչի վեցնօրյա արարչության խորհրդին, մարդ-արարածի նվիրական ձգտումներին ու տքնանքին, նրա ուժին ու մեծազորությանը, բայց նաև` չնչնատեսլությանը, մեծ Անհայտի առջև նրա խարխափումներին ու ընկրկմանը, փոթորկահույզ ոգորումներին ու ինքնահաստատման ջղաձիգ որոնումներին... մասնակիցը դառնում բնության ու նրա ինքնադրսևորման առանձնաշնորհյալ կերպերից մեկի` մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտին:
Մտածող, ստեղծագործող էակը նորովի ու յուրովսանն բացահայտում է աշխարհը, իրեն շնորհված հորինաստեղծ կամքով այն ենթարկեցնում սեփական տիեզերակարգի պատկերացումներին, առաջարկում իր ախտորոշիչներն ու դեղատոմսային մոտեցումները, հավակնոտության պոռթկման պահին` երբեմն նույնիսկ վերջնալուծումները, որոնք, անընդունելի լինելու դեպքում անգամ, միևնույն է, մարդուս մեջ արթնացնում են սեփական փորձով ու սեփական պատկերացումների ներածի չափով աշխարհն ու կյանքը ճանաչելու բնազդային, ինքնակա ձգտումը:
Այսպես է և Ռոբերտ Մուզիլի` մարդկային ոգու այդ անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող, պեղող, քննախույզ-գիտնականի պարագայում, ստեղծագործող մի էակ, որն իր մտքի ու ոգու հանապազ ուժն ու կորովը նվիրաբերեց աշխարհներից լավագույնի, իմա՝ չիրականացած հնարավորի որոնումներին, ընդհուպ մոտեցավ կեցության խորհրդի ճանաչողությանը և ընկրկեց նրա վերջնական բանաձևման անկարելիության, որ է՝ անթուլատրելիության սարսափահարույց արգելապատնեշի առջև:
Մուզիլի ստեղծագործությունը տակավին քիչ է ծանոթ հայ ընթերցողական, գրական-հասարակագիտական շրջանակներին, ուստի մեր խնդիրն է` սույն ներածականի սահմաններում նախնական ներկայացմամբ ի ցույց դնել գրողի գեղագիտության առանցքը կազմող հիմնարար հասկացությունները, ընդհանուր փիլիսոփայական խնդրադրությունը, դավանած գեղագիտական-բարոյագիտական հայացքները, ապա և` համառոտակի ուրվագծել մենագրության մեջ ընդգրկված ստեղծագործությունների գրության հանգամանքներն ու դրանց առնչությամբ շրջանառության մեջ դրված գաղափարական մոտեցումներն ու ներկայումս այս խնդիրների վերաբերյալ տիրապետող մեկնաբանական փորձերը:
Ավստրիացի մեծանուն գրող Ռոբերտ Մուզիլի ստեղծագործությունը բացառիկ տեղ է գրավում 20-րդ դարի գեղարվեստական մտքի և ընդհանրապես մտքի պատմության մեջ:
Մուզիլի գրական վաստակի նկատմամբ ողջ աշխարհում հարաճուն հետաքրքրությունը պայմանավորված է ո'չ միայն և ո'չ այնքան նրա ստեղծագործական անկրկնելիության երևույթով, այլև` որ գրողի արծարծած համամարդկային հնչեղություն ունեցող, հավերժության ծիրին բաղհյուսված գաղափարներն ու մտահոգությունները առավելագույնս նպատակաուղղված են վերլուծելու, ի ցույց դնելու ժամանակակից մարդու «գիտակցության աշխարհը»: Սա՛ է, որ մշտատև թարմություն է հաղորդում մուզիլյան արձակին ու հետաքրքրական դարձնում պատումի ամենադժվարամարս տեղիներն ու բազմաբարդ ծալքերն անգամ:
Մուզիլի երկերը դժվար են ընթերցվում, և, ընդհանրապես, ինչ նյութի որ նա դիպչում է՝ այն դառնում է բարդ, նույնիսկ՝ բազմաբարդ, բայց ո'չ երբեք խրթին: Սակայն այդ բարդություն կոչվածը ինքնանպատակ չէ, սա այն բարդությունն է, որ ասելիքի խորությունից է ծնվում:
Եվ ընդհանրապես՝ ամեն ինչի մասին չէ, որ կարելի է պարզ արտահայտվել, ինչպես որ մեր օրերում հասարակական կառավարումն են իրականացնում այն աստիճան պարզունակ միջոցներով, որ վերջինս վերածվել է իր իսկ հակադրությանը՝ անհեթեթության, երկրներ ու ժողովուրդներ ղեկավարելու ծաղրի: Մուզիլի ստեղծագործությունն աչքի չի ընկնում դեպքերի զարգացման հետևողական հոգեբանական պատճառաբանվածությամբ, դեղատոմսային վերջնալուծումներով, սուր ու գրավիչ սյուժեներով, որովհետև այստեղ ողջ գործողություն կոչվածը տեղի է ունենում բուն իսկ գիտակցության ոլորտներում, ուր և արտացոլվում ու իրենց գեղարվեստական մեկնաբանությունն են գտնում կյանքը խորհրդանշող բազմազան առեղծվածային իրողությունները:
«Ներքին հայացքի» մուզիլյան այս աշխարհատեսության կերպը պայմանավորել է նրա ստեղծագործությանը բնորոշ մենախոսական բնույթը:
Գրողի ստեղծագործություններում կենսական փաստի մատուցման երկու կարևորագույն սկզբունքային միավորներ գոյություն ունեն՝ իրականություն և հնարավորություն: Գրողի գլխավոր ձգտումը իրականության կարգը հնարավորության կարգով փոխարինելն է, ընդ որում՝ առաջինը երկրորդի աղճատված արտապատկերումն է, ուստի իր տեղը պետք է զիջի ցանկալի ակնկալիքին,  աշխարհիս երեսին պիտի վերահաստատվի իրականացված հնարավորության (կամ՝ Արիստոտելի բնորոշմամբ ասած՝ «էնտելեխիալ պոտենցիայի») տեսլականը: Այս առումով գրողի մոտ կարևորվում է «փոփոխություն» հասկացությունը. ձգտելով փոխել մարդուն՝ դրանով իսկ նա ցանկանում է վերափոխել աշխարհը:
Այս իմաստով՝ մուզիլյան աշխարհայեցողական համակարգում կենտրոնական հասկացությունը ուտոպիան է, իր իսկ բառերով ասած՝ «այլ  կացությունը» կամ «այլակեցությունը», կարճ` «այլությունը», որ դառնում է նրա կյանքի գլխավոր ստեղծագործության՝ «Մարդն առանց հատկությունների» վեպի փիլիսոփայական գերխնդիրը:
Ուսումնասիրողները միաբերան պնդում են, որ 20-րդ հարյուրամյակի դարակազմիկ վեպն այլևս ո՛չ Թոմաս Մաննի «Կախարդական լեռն» է, ո՛չ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», ո՛չ Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», ո՛չ էլ Մարսել Պրուստի «Որոնումները», այլ այն մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, որ հղացվել է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքականության ու խորհրդապաշտության շաղախից. «Մարդն առանց հատկությունների»՝ փառահեղ, ինչպես հյուսիսային արևը և զգլխիչ, ինչպես հրավառությունը:
Մուզիլի ստեղծագործություններում իրականության մատուցման տեսականացված մտակառույցները հաճախ ցրում են նրա երկերը որպես զուտ գեղարվեստական գրականություն դիտարկելու ընթերցողական նախատրամադրվածությունը, դժվարացնում նրանց ընկալումը որպես այդպիսին:
Ամփոփիչ բանաձևումների, տպավորիչ «մեծավերջ» լուծումների արվեստագետ չէ Մուզիլը, նրա գրողական գլխավորագույն հատկանիշը անընդհատ ու գերլարված որոնումն է, նրա տարերքը ոչ թե հակադրությունների արհեստական հաշտեցումն ու ներդաշնակեցումն է, այլ հակասական ու իրարամերժ հնարավորությունների վերաիմաստավորումն ու դատողական ընդունակությունների բազմահանգույց կծիկը ընդհուպ մին-չև իմացականության դաշտի անթուլատրելի, վտանգաշատ սահմանները բացելու ու բացահայտելու անհավակնոտ հավակնությունը: Նման հակադրություններով գործառելու հետևանքը հաճախ լինում է այն, որ վերջիններս կրկնակի, բազմակի անգամներ ավելի անհաշտ ու անհանդուրժող են դառնում. թո'ղ որ այդպես, միայն թե չկորսվի իրերի էությանը մերձենալու մարդուս դատողական ու զգայական պահանջմունքների մշտահմա թելը:
Այսպիսով, Մուզիլի գեղարվեստական ու փիլիսոփայական համակարգում երևույթների գնահատման և չափման միավորը ժամանակակից մարդու գիտակցությունն է, ընդ որում՝ այդ գիտակցություն կոչվածը փորձության է ենթարկվում ներքին պառակտվածության ու ինքն իր հետ անհաշտմտերմության գահավեժ կտրվածքով:
Գրողին հետաքրքրող մարդկային տիպն առաջին հերթին «հոգիներն անդամահատող», «ուղեղի ապագա մարդն է», «սեփական օրգանիզմը մանրադիտակի տակ զննող բնախույզ գիտնականը»:
Նա քննում է մարդու ու մարդկայինի ա'յն կիզակետը, ուր իրար են հանդիպադրվում բանականությունն ու բնազդը՝ միտքն ու հոգին պեղող, ճանաչողության դաշտում երկհեծան իշխող դատողական ու զգացական զուգադիր սկիզբները: Լինելով մաթեմատիկոս և ինժեներ՝ Մուզիլը նպատակ էր դրել «մաթեմատիկան» միահյուսել «պոեզիայի» հետ, բանականությունը՝ բնազդի:
Բայց մի բան է՝ ինչպե'ս պատմել ժամանակակից մարդու հոգսերի ու ապրումների մասին, բոլորովին մեկ այլ բան՝ դրանց լուծման եղանակները քննելը: Այս իմաստով՝ Մուզիլի մեծագույն արժանիքը թերևս այն է, որ նա չի խաբվում գեղագիտականի ու բարոյականության սահմանների խնդրում, որոնք միասնական են հանդես գալիս նրա ստեղծագործություններում:
Նա քննում է գոյաբանական և իմացաբանական խնդիրների ամբողջությունը՝ գեղագիտականի ու բարոյականության փոխսերտաճած, անքակտելի շաղախի դիտակետից:
Գրողին անհանգստացնում է ո՛չ միայն և ո՛չ այնքան ոճական, որքան՝ էկզիստենցիալ խնդիրը: Սակայն «հոգու սահմանային վիճակների» պատկերման սկզբունքը ևս լիակատար կերպով չէր բավարարում նրան, ավելի շուտ՝ այն նրա կողմից որպես վտանգավոր ու ճակատագրական արկածախնդրություն էր գիտակցվում, որն, ի վերջո, հանգեցնում է «դատապարտվածության ու անելանելիության անսահման զգացումի» գաղափարին, որն էլ համակում է բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակվում են «սահմանային գոտուց» ներս թափանցել:
Նույն չափանիշներն են ընկած մարդկային փոխհարաբերությունների, սիրո, գեղարվեստի, բնական ու հասարակական երևույթների, նաև բնագիտության ու քաղաքականության նկատմամբ գրողի ճանաչողական մտասևեռումի հիմքում:
Մուզիլը մշտապես գործառում է իրականության և հնարավորության խիստ վտանգավոր սահմանաբաժանին՝ ընթանալով ասես վիհի եզրին, ամեն վայրկյան ցած տապալվելու սպառնալիքին ակնդետ: «Ամառային շոգ կեսօրին երկնքից ցած ընկած ձյան փաթիլ» , «Տոնկա» նորավեպում այսպես է Մուզիլը բանաձևում անարատ հղիություն առեղծվածը, ասել է թե՝ ակնհայտ անհնարինությունը։
Անբացատրելին մեկնելու տենդագին որոնման ճանապարհին մուզիլ-յան աշխարհայացք է ներխուժում արտասովորի կարգը՝ որպես տրված իրականության մեջ հնարավորի կամ զուգահեռաբար խաղարկվող «թեական իրականության» ներկայություն, որը, չնայած իր պատրանքայնությանը, խարխլում է իրականություն կոչվածի բացարձակ եզակիության ձգտման հավակնությունը, վերջինս հավասարեցնելով պատահականորեն կյանքի կոչված ընդհատական իրավիճակների դիպվածաշարային պար-զագույն գումարի:
Այստեղ է, որ Մուզիլի գլխավոր ստեղծագործության` «Մարդն առանց հատկությունների» վեպի առանցքային հերոսը հռետորա-կան հարց է տալիս՝ «Որքանո՞վ է իրական իրականությունը», որին ի պա-տասխան վեպի առաջին իսկ գլխի շարադրանքից կարելի է եզրահանգել՝ «իրականություն գոյություն չունի», քանի որ, ի վերջո, «ամեն ինչ կարող էր նաև այլ կերպ ընթանալ»:
«Այլ կացություն կամ այլակեցություն», կարճ ասած` «այլություն»: Ընդսմին՝ այստեղ որոշիչ է դառնում մտածողության ընթացակարգի հատածականությունը, նրա տարածաժամանակային ուղղվածության բուն իսկ վեկտորայնությունը.
«Համաձայնվի՛ր, որ մարդկային ազատությունը գլխավորապես այնտեղ է, ուր դու բոլորից տարբեր ինչ-որ գործ ես կատարում, մինչդեռ մարդկանց մեծամասնությունը միշտ նույն բանն է անում. դրանում մի ինչ-որ անիծված, դժոխային իմաստ է թաքնված, երբ մարդ նույնիսկ տների հատակագծերն էլ միանման է հղանում:
Մի անգամ ես մագլցեցի զգեստապահարանի վրա միմիայն այն նպատակով, որ մեկ անգամ էլ գոնե ուղղահայաց շարժում կատարեմ, և պետք է խոստովանեմ, որ այն տհաճ խոսակցությունը, որին մասնակցում էի այդ ժամանակ, այնտեղից ինձ բոլորովին մեկ այլ կերպարանքով ներկայացավ»:
1 Ռ. Մուզիլ, երկերի ժողովածու, «Տոնկա», Երևան, 2005 թ., էջ 294
ԵՐԱԶԱԹԱՓ
Լույս ու մութ,
Լույս ու մութ,
Մթնշաղ է.
Երևում,
Չի երևում գիշերը։
Հազիվ անցնում է ճամփան,
Թեքվում է ոլորանը,
Հասնում է երազին.
Այնքան լավն է,
Այնքան քաղցր.
Իրականանում են ցանկությունները։
Մութ ու լույս,
Մութ ու լույս,
Աղջամուղջ է.
Երևում,
Չի երևում առավոտը։
Վերջապես ավելանում է լույսը,
Աղջամուղջը հալվում է
Լույսի մեջ.
Երազը անհետանում է։
Կանգ է առնում,
Վերադառնում է,
Անցնում է ոլորանը,
Փնտրում է երազին։
Լուսացել է,
Երազ չի մնացել...
Գլենդել, Կալիֆորնիա,
2007-01-19
ՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՔԵՑԻՆ ՄԵԶ, ԱՇԽԱ՛ՐՀ
Ծնվեցինք,
Նույն անունով կնքեցին մեզ
Աշխա՛րհ,
Մենք երկուսով
Ամռան երկվորյակները դարձանք:
Քանզի երկուսս էլ
Խորշում ենք ժամանակի
Թրատող մելանե ցրտից:
Շոգեկառք-ժամանակը ճեղքում է
Ժամանակը`անհունով լեցուն:
Եվ անհետանում ժամանակի մեջ`
Ժամանակով` բեռնավոր:
Երբ  աշխարհի  հետ  իմ  մահից  խոսեցի,
Ձայնս  հասավ  չարձագանքող  պատին:
Լռության  ձկներն  ինձ  հուշեցին` մահն իմ
Պետք  է  թաքցնեմ  նույնիսկ  ինձից:
Գետը`
Ուշացած մարգագետին:
Երկինքը`
Խարույկ աստղերի:
Մահը`
Հաղթված ինձանից:
Հողն  այլ  բան չէ, քան  անհայտությունը,
Ուստի  ծնվելիս
Գալիս  ենք  անհայտից,
Եվ  հեռանալիս
Գնում  ենք  անհայտը:
Բացվի՛ր,
Քանզի չեմ կարող
Բազում մեռածների միջով
Տանել ինձ:
Մոխրոտների հեքիաթներն այլևս ցնորք են`
Տեղակայված քաղաքիս
Արվարձանների և
Կենտրոնի մերկ
Գարշապարի տակ,
Որի խոցելիության չափը,
Հայտնի էր դեռևս
Աքիլլեսի ծննդից առաջ:
Պայծառացումը մտքի`
Մի պահ
Խելագարին
Ներկայի հետ է կապում:
Պարզվում է, սակայն,
Որ այն
Ոչ ազնվացեղ խառնուրդ է
Ներքին և արտաքին տեսիլների
Թափանցիկ խառնաշփոթում:
Լռել  է  աշխարհը
Եռացող  ասֆալտի  տակ:
Եռացող  ասֆալտին`
Վազում է բոկոտն  կյանքը
Եվ  այրում
Հարթաթաթությունը  ոտքերի:
Կիսալուսնի խորքում
Զարմանքից քարացած
Օրվա հայացքը
Մի պահ վերացավ
Եվ սկսեց սահել
Հողի կարծր ստինքների
Կաթնահոտ օրհնությանն ընդառաջ:
Ապրելու հպարտությունը,
Երբեմն շփոթում ենք
Սովորական,
Շարքային ստվերների
Խոնարհումի հետ:
Իմ մարմինը լցվում է
Լռությամբ
Հեռացող քո ոտնաձայների,
Եվ հեռվում
Հորիզոնը
Դադարում  է նմանվել քեզ...
Այժմ ինձ ես նայում
Նույն հայացքով,
Ինչպես այն գիշեր,
Երբ ավարտվել էին բառերը,
Եվ թափանցիկ, կուսական քողը մութի
Իր տեղը զիջում էր առավոտին:
Ոչ մի կրակ  չծնվեց
Առավոտյան  արևի շողերից,
Երբ  փորձեցի
Հայելու դատարկության մեջ
Տեսնել
Տեսիլքը քո սիրո:
Ես գիտեմ.
Ես նորից կլսեմ արձագանքները
Հավերժական բախումների:
Եվ  նույնիսկ
Մահից հետո
Չի դադարի հանդիպումը
Ռեալիզմի հետ:
Ես գիտեմ
Ես մշտապես
Առավել հասուն կլինեմ,
Քան մահը իմ:
Այստեղ,
Ուր  նույնանում են արևն  ու  հողը,
Սաղմնավորվում են
Առասպելները բոլոր,
Եվ  հիշատակները,
Օրերի  անդարձ  մայրամուտներից`
Դեպի մեզ  են գալիս
Իմացության  սերմերի միջոցով:
Երբ  քամին  կորավ երկնի թավուտում,
Ծնվեց  անձրևը
Եվ   մերկացող  ճյուղերին
Հիշեցրեց
Իրենց  տարիքը:
Աշխարհը` լի լուրերի առատությամբ,
Աշխարհը` քար ու  հողի բեռից կքած`
Փոքրիկ գերեզմանների ճիչ է դարձել,
Դարձել է արնաշաղախ տիկնիկների բողոք:
Իմ  հոգու  մեջ  հազար  երազ,
Ու  ես` վերցրած  հազար  երազ,
Անցնում էի  ճանապարհս,
Օրը  հատնում էր,
Ու ճանապարհը   չէր  վերջանում:
Միակ  ճշմարիտ  երգն  է  սա.
Որ  գրվելու  է
Մատյանում  տիեզերքի,
Մատյանում  կյանքի,
Մատյանում  դրախտի,
Եվ  Նույնիսկ`  դժոխքի,
Ճշմարիտ, ճշմարիտ  եմ  ասում:
Թե  մահվան մասին չիմանար  աշխարհը,
Գուցե  հավերժ  ապրե՞ր,
Գարուն-պատրանքը կդառնար  մի դար,
Եվ  ձկնորսները  կձգեին  առագաստները
Հեռավոր  նավակների:
Մենք  երդվեցինք  աստվածներին,
Կյանքո՛վ  երդվեցինք`
Հավերժ  ապրել.
Օ՜, եթե հավերժ  ապրեի՜նք...
Ամիսը  մայրանում է,
Եվ  ծերատված  լուսինը
Լցվում է նորից:
Ամի՛սը  գուցե  ասի`
Կդառնա՞  նորից  գարունը:
Եվ  նրա  համար,
Որ  կյանքը  փրփուր է,
Եվ  նրա  համար,
Որ  հեշտ  չէ  ոչինչ,
Եվ  նրա  համար,
Որ  շարունակում  եմ ապրել,
Նորից  ու նորից  լցվում  եմ  լույսով:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոբելյան բանախոսություն
Երգի Հայը խելագարվեց,
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի՛նքն էր ուղեղի տեղ։
Եվ մարդիկ,
Այս անգամ էլ
Ո՛չ թե Աստծուն խաչ հանեցին,
Այլ՝
Ե՚րգը խաչեցին Աստըծո վրա։
Աղոթքը գույնի նևրոզն է։
Ու երբ ավարտեց իր վերջին գույնը,
Աստված որոշեց համբարձվել...
Մարդիկ տեսա՛ն այդ ամենը, ընկալեցին,
Հիշեցին,
Աակայն
Չհավատացին...
Եվ այդ պատճառով էլ կարծեցին,
Թե՝
Օրհան Փամուքը ... խելագարվե՜լ է...
1984 թ.,22 հունիսի
Նախօրեին
Ռադիոն հայտնում էր,որ
Հետևյալ օրը
Մարդկային ճակատագրերի երկայնքով մեկ
Սպասվում է +45° հիշողություն ու հիշատակ,
Որ 39-ին երդված օրիորդների նշանի մատանու
կորած ակերի տեղում կնկատվեն արցունքի կաթիլներ,
Որ գերմագնիսական դաշտը բոլորին քարշ կտա
դեպի գերեզմաններ,հուշարձաններ,եկեղեցիներ,
Որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը
խաղաղության սպիներից կբեկվի 45° անկյան տակ,
Որ օդի խոնավությունը գնահատող ինդեքսը կունենա
զոհվածների անմահության և ապրողների կյանքի արժեքը։
Առավոտյան
Ամենաշոշափելի հրեշտակների Օլիմպոսից
Ուղիղ եթերով հաղորդեցին,
Որ Հայոց աշխարհի մշակութային ծննդատանը
Գյումրեցի մի կնոջից լույս աշխարհ է եկել
2000-ականների պոետիս մուսան,
Որին,ի պատիվ իոնական մեղրի,
անվանել են Նեկտար...
Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի...
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը...
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում
Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն։
Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել...
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի՛ ավարտվում,
Որովհետև չի՛ գունավորվում բառով...
Իսկ հիմա
Գլխավոր գույնը այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է...
Որ մուսաները կին չե՛ն դառնում...
Մոդիլիանի
Դուրս գալուց առաջ
Հրեայի թոռը
Ուղեղի ծայրով նշան արեց պանդոկապանուհի Հեբեին,
Եվ վերջինս
Գինու փոխարեն 5000 ֆրանկ էր լցնում
Նրա վիսկիի գավաթի մեջ...
Կուբիզմի էլիպսաձև շունչն ու ծխամորճի ծուխը
Համբուրվում էին երկար,
Ինչպես զուգահեռականն ու միջօրեականը։
Եվ նրանց յուրաքանչյուր հատման կետում
Սառում էին բոլոր ներկաների հայացքները,
Ինչպես չէին թափվում
բեկորները ջարդված հայելու՝
Պաբլոյի ընկերոջ դիմանկարում։
ժան Կոկտոն իր կողքի հղի կնոջով հիանում էր
Դիմացի պատից կախված կտավից ներս...
Դրսում
Ձյունը իր կուսությունն էր կորցնում
Նկարչի սառած բնազդների երկայնքով մեկ
Փղձկացող
թոքախտ արյունով...
Մահվան հրեշտակը
Լիվոռնոյի կենացն էր խմում
Ուտրիլոյի արցունքներով,
Որոնք կուլ էր տալիս՝ իբրև
Դեռևս չհայտնաբերված գույնի կաթիլներ...
Հիտլերը իտալերեն էր թարգմանում
Դավթի սաղմոսները...
ճակատամարտն ավարտված է այլևս։
Եվ հսկա գիշերն,իբրև նվաճող,
Քաղաք է մտնում ու կանգնում նրա
Արնոտ կոպերին։ Բայց մինչդեռ մութի
Զորքերը դաժան բռնաբարում են
Կիսակործան քաղաքի
Վերջին-կիսամեռ ստվերներին,
Հսկա գիշերը հաղթած Պյուռոս է.
Քաղաքի արնոտ թարթիչներն
Իբրև խաչքարեր գրկած՝
Տառապալից հաղթանակից հետո
Տխրահանդեսն է իր տոնում...
Շուտով քաղաքի ավերակներում
Գիշերվա հոգնած մարմինն ու հոգին
Պիտի նվաճեն
Բոց-երազնե՚րը անմեռ պոետի...
Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ։
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ։
Քանզի
այս էլ քանի՜ տարի է,որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա...
Երազանքները... երազանքները հոգու թևերն են,
Որ թևածում են դեռ հոգուց էլ վեր։
Կենսագրությունը ճակատագըրի միայն մի ստվերն է.
Երևում է, երբ լույսեր կան վառած։
Խոստովանքները ներման լավագույն դերախաղերն են,
Որոնք խաղից էլ երկար են տևել։
Ու... կտրատները վերադարձների երեխաներն են,
Որոնք ծնվում են ... ծնողից առաջ...
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետև այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսե՛լ էր Հանճարը։
Ալ-Մա՚արին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլևս
Աչքերն այնքան էլ կարևոր չէին։
Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի
Նա դեռ չի՛ էլ մեռել։
Ես մարդկանց ձախո՛վ եմ բարևում,
Որովհեւոև
Աջով արդեն բարևե՛լ էմ Աստծուն...
Բանաստեղծությունն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջո՜ւմ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալի՛քն է...
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հեքիաթնե՚րը պատմեմ
իմ մանկության...
Ու ես ցնդա՜ծ աշնան նման
Փո՜ւլ եմ գալիս հրաշքիս դեմ...
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ՝
Շշնջում եմ.
«Հեքիա՚թը հենց դո՛ւ ես,խենթո՚ւկ։»...
Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չե՚մ հիշում,
Նա խնդմևդո՜ւմ է վրաս
ողջ գիշեր՝
մինչև լուսաբաց...
Հետո
Կոպերի արանքում պահած զնգոցը խինդի՝
ներս է մտնում նինջի խորան։
Թե քնո՚ւմ է երգս,միայն աչքերը բա՚ց...
Պոեզիա
Դարերի
ճաքած ողնաշարն ի վար
Քարիտի
ուռած կրծքերից հոսող՝
Մա՚արու աչքից,
Վան Բեթհովենի
լսողությունից,
Դանթեի վախից,
Կալլասի ձայնից
Եվ
Չարենցի գի՜ժ ուղեղից
Եփած
զվարթո՜ւն կոկտեյլ...
Դիլիջանուհի
Խորանի մեջ՝
Աչքեր՝ լուսին արտասանող,
Եվ աստղեր են
Թևում ղողանջներով մոմե։
Խորանից դուրս՝
Ծաղկած կարոտի պես անհողմ՝
Ասուպներ են
Բուրում՝ որպես կենսակայմեր...
Աստղաժպիտներ են
Պարում կանաչն ի վար՝
Վերադարձի նման արցունքորեն
Խնդուն,
Եվ կանաչում նիրհող
Վարսանդներից օրվա-
Ինքն իրեն հերքում է
Մի
Կո՜ւյս
Ցտեսություն...
Ամառները՝ փլվող շիկնանք,
Ինչպես թաղանթները
Ռոդենյան «Դանայուհու» գլխուղեղի...
Աշունները՝ բախտից հոգնածորե՜ն փնթի,
Իրենք իրենց երանգից դուրս՝
Ոնց բարոկկո ոճով ճղված՝
նկարչուհու կրծկալ...
Ձմեռները՝ պտղաջրեր առաջ՝
Հրեշտակի կանաչ երազների միջից
Ինքնահերքվող վարսանդների
Սփրթնած տևողություն...
Բայց դեռ գարո՜ւնն եմ ես
Անփոխադարձ սիրո...
Ես եղա՛ հանուն կարոտի,դարձի։
Իմ արցունքերորդ տառատեսակով
Անվանդ կոպին ի՛նձ տպագրեցի՝
քո թարթիչների տպաքանակով...
Բայց հավատիդ պիթիա՛ն,որ մեղրամիսներ էր
խոստացել քո կեսօրներին,
Բախտիս բնավորության կույս գույներից
արգանդներ էր քաղում
Եվ չակերտներ բացելու պես արնոտում էր
էջերը իմ աղոթքների՝
քո թարթիչների տպաքանակով...
Շարական
Նա ժպտում է՝
Որպես ջրվեժ՝ թարթիչների կողերն ի վար,
Թարթիչների կողերից
Կո՜ւյս կարապներ են շատրվանում։
Օվկիաններ են փոթորկածուփ
Խայտանքները կարոտուհու,
Օվկիաններում աչքեր կան որբ,
Որոնք բախտի բախտն են ներկում։
Ջրվեժների ձայների մեջ
Պիթիանե՜ր են զարթնում կյանքից,
Նրանց կոպից
Երազի լո՜ւյս աղավնիներ են ճառագում։
Ֆլեյտահար ցավի ուսից
Վարսանդներ են ծափահարվում
Ու պոետի լանդշաֆտներին
Աճում՝ որպես նեկտարություն...
Բանաստեղծության պատուհանի տակ
Ես յուրաքանչյուր
Դարավերջից մինչև դարասկիզբ
Սերենադներ եմշռայլում հարբած...
Ու մինչդեռ շուրջս
Թաղանթներ ծամող
ժամանակները պոռնիկ
Սիրտս գրավելու համար
Մեռնելու չափ չբեր իրենց ներքնազգեստի՝
Բնազդները կորցրած
Երանգներն են փոխում,
Ամենասիրածս գույնը աշխարհում
Բանաստեղծությո՚ւնն է...
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ՝
Հաջորդ վայրկյանին ծնկելով կրկին,
Միայն ծնվելի՚ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ։
Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքները փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց։
Կյանքը չի՛ սիրում պոեմևեր կարդալ,
Բախտը պաշտո՜ւմ է բանաստեղծներին,
Ես՝ սրանց միջև և՛ բեմահարթակ,
Ե՚վ միակ հերոս, և՛ դերերգ դերի։
Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ՝
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից...
ԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Բանաստեղծ Արտեմ Հարությունյան
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը արդի հայ գրականության հեղինակավոր դեմքերից է, որպես` գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր, դասախոս Երեվանի Պետական Համալսարանի: Նա միաժամանակ լավատեղյակ է ռուս, ամերիկյան, անգլիական եվ ֆրանսիական գեղարվեստական գրականություններին, այդ լեզուների իմացությամբ ու գրականագիտական ուսումնասիրություններով: Թարգմանաբար լավատեղյակ է նաեվ իսպանական բանաստեղծությանը: Արդեն շուրջ 45 տարիներ է ինչ նա դասախոսում է Երեվանի Պետական Համալսարանի օտար գրականության բաժնում: Նա նման ընդարձակ լավատեղյակությամբ մշակել է եվ իր գրական ճաշակը, գրելու ձիրքը, այլեվ իր գեղարվեստական մտածողությունը, այդ բերումով հատկապես նա մեր ժամանակակից գեղարվեստական գրականության հանրածանոթ դեմքերից է:
Նրա գրական ստեղծագործությունները էպիկական շնչով են տարողունակություն ստանում,հաճախ դառում են պոեմներ: Քաղաքացիական անհատականությունը պարթեվահասակությամբ է քայլում գրականագիտական եվ բանաստեղծական ասպարեզներում: Ստեղծագործությունները հագեցված են ազգային ու միջազգային պատմական ավանդությունների, հարաբերությունների ենթահողային գեղարվեստականությամբ սնված  ծավալներով, մտածողության ու ճաշակի տարողու-նակություններով, որոնցով նրա գեղագիտական իրագործումների երկերում արտացոլվում են ինքնատիպության շնորհները: Հայոց Ցեղասպանության սրտավերքը չի սպիացել նրա կրծքում, կրում է կորցրած հայրենիքի ցավը: Արցախի ազատագրության հերոսական պատերազմի զոհերի սեվասիրտ կակաչները եվ հաղթանակների ալ վարդերը բուրում են նրա բազմաթիվ ստեղծագործություններում: Միջազգային պատմական դեմքերի, հերոսների պատմական ժառանգության մասին ակնարկներով՝ խորհրդածում է, թե ինչքանով է աղերսվում իր ապրած կեսդարյա սոցիալիզմի քարոզված ինչպիսիության հետ, ապրած իրականության հետ: Նորօրյա կյանքի եվրոամերիկյան առօրեական գովազդային օրինակների նշումներով պատումը ոճավորում, միջավայրը դարձնում է ճշմարտացի: Ներհուն ու լավատեղյակ մտավորականի հմուտ գրչով բանաստեղծ է նա, ունի առողջ հումոր ու մարդկային վեհանձնություն:
Հայ գրականության ազգային ավանդույթների հիմքի վրա բազմամշակույթ գեղարվեստական գրականությունների փորձառության գունեղ երանգներից հյուսել է իր գրական ստեղծագործական նարոտը, դրանց ճաշակավոր համադրությունից կամարել է իր բանաստեղծական աշխարհի ծիածանը, որ մեր ընթացիկ գրականության մեջ հառնում է ուրույն նկարագրով: Նրա ամերիկյան երկարատեվ փորձառությունը ավելի երանգել է նրան նոր աշխարհի ճաշակներով, գրական սեռի ու կարգի ձեվույթներով:
Գերիրապաշտ ընդհանրացումների պահերում, երբեմն քմհաճույքի ծայրահեղ արտացոլումներ է շերտավորում, սակայն պատումով, զգացումով ու տրամաբանությամբ հասնում է կյանքի իրական ընդարձակությանը, այդպիսով է խուսափում գեղարվեստական աբսուրդի, անմտապատկերության, անհեթեթության գահավեժից: Օտար անունների տառադարձման մեջ դժբախտաբար օրինապահ չէ. հրատարակած հատորներում թույլ է տվել վթարներ, երկվություններ: Նա լինելով Երեվանի Պետական Համալսարանի օտար գրականության դասախոս, կարեվոր ու անհրաժեշտ է դրանք ճշտել:
Բանաստեղծները ընդհանրապես իրենց բանաստեղծությունները կապում են վերնագրին.մասնավորաբար բանաստեղծությունը եզրակացնում են վերնագրային աղերսվածությամբ: Արտեմ Հարությունյանը ընդհանրապես այդպես չէ. ինչ որ դարձել է նրա գեղագիտական մտապատկերային համակարգի մի հատկանիշը: Իր բանաստեղծության խորագրի տակ շաղ է տալիս գեղարվեստական մտապատկերների բազմազան ծաղկեփունջեր, դրանք երբեմն իմաստով ընդարձակում են պոեմի բովանդակությունը, ծավալը. երբեմն անկապակից լինելով ծավալում են բնամիտը, թեման. բայց միշտ աղերսվում են ստեղծագործության վերնագրի հետ: Այդ բացատրությամբ կարելի է ասել, որ յուրաքանչյուր ստեղծագործության բնամիտը, թեման նրա վերնագիրն է: Տարաբնույթ մտապատկերները համախմբվում են նույն խորագրի տակ, նույն միջավայրի, տարածքի, ժամանակի, ենթակայության, փորձառույթի պատկանելու բերումով. բնամիտը դարձնում են ամբողջական: Հեղինակի համար յուրաքանչյուր բանաստեղծության խորագիր կյանքի մի օր է, ուր տեղի են ունենում ամենազանազան իրադարձություններ, դեպքեր, վաստակ ու կորուստ, որոնք կարող են իրար հետ կապակից լինել, կամ անկապակից. այլ ժամանակակից են մտապատկերային հաճախականությամբ: Վերնագիրը հեղինակի բնամիտն է, թեման. մնացյալը՝ նրա տառապանքներն են. մեր տառապանքներն են, զգացված եվ քողազերծված. գուցե եվ դիմազերծված: Զգացումների, մտածումների եվ դիտումների մի լայնածավալ տեսանկյունով է պատկերում տող առ տող,կապակից, թե անկապակից, որ դեգերումներ են խորագրի մթնոլորտում, շուրջբոլորը, նրան հաղորդելու բնամիտ... Երբեմն էլ մտորումների կամ հաստատումներիմի ցրիվ է, որ այնուամենայնիվ մնում են վերնագրային պարունակում, կանխակալ մտածումով արված: Այդ կանխակալությունն է հեղինակի ստեղծագործական ցատկահարթակը, հեղինակային գեղարվեստական մտապատկերային ինքնեկությունը: Նրա ստեղծագործական եռանդը երբեմն էլ թույլ է տալիս բնազդական ներդրումների, բացականչության, կանչի ու արձագանքի, պատգամի ու նշանախոսքի միջարկություններ: Ինքնազգացողոթյան ինչոր յուրահատուկ բնազդ ունի:
Արտեմ Հարությունյանը բազմազան թեմաներով ցուցաբերում է քաղաքացիական
իր կողմորոշումները, պաշտպանում է իրավունքը ընդդեմ բռնության: Գրում է քաղաքական նյութերով, որոնց դժվար է երկարատեվ հնչեղություն ապահովել ժամանակային դիպուկության բերումով: Նա այդ դժվարինը հաճախ հաղթահարում է բնամիտը, թեման իր հավերժական տվյալներով շնչավորելով, պատկերելով: Աշխարհիկ իրավիճակի հատկությամբ է նա քաղաքացիական ու քաղաքական, զգացական ու տրամաբանական, անհատական ու ազգային, բնազդական ու նպատակային... Հեղինակի համար բանաստեղծությունը հասարակական, ընկերային, քաղաքական գիտակցության ձեվ է. նման բնամիտով, նման գեղարվեստական հատկություններով մասնատրված
բանաստեղծական հրապարակագրություն է, որի մեջ արտացոլում է հեղինակի
բարձր մտածողությունը, ստեղծագործական ժողովրդայնությունը, ազգայնությունը, գաղափարական կապն ու հարազատությունը: Ոճային լեզվամտածողական յուրահատուկ անհատականությամբ է նա շահում բանաստեղծական հասարակական արժեք. ոգեվորում է, ներշնչում է, խթանում է մտքի ալեվորում: Նա անմիջական է տպավորապաշտությամբ, ու հարատեվում է իրապաշտությամբ: Մարդ իր փրկությամբ է ապրում իր կյանքը: Դա պատմական իմաստով է գոյապահել օրինակ հայոց Արցախին. նա արցախցի է. նա շուշիական արմատներով Ստեփանակերտի սրտի մի կտորն է, եվ որպես բանաստեղծ բաբախում է Հայաստանի կրծքում:
Գլենդել, Կալիֆորնիա
2010-01-13
ՀԻՆ ԵՐԿՐԻ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ
Ապրում էի արեւի մեջ` յոթերորդ հարկում,
դիմացը դաշտեր էին:
Արեւը խիտ էր ու տաք,
ու նյութը հոսում էր մաշկիս վրա:
Հոսում էին ծաղիկները գետերի վրա`
արեւի գետերի մեջ...
...Դրսու՛մ սպասիր, կգամ,
սպասի՛ր, մինչեւ հայրս քիմիական ներկով
ներկի մազերս արեւի գույն:
Արեւի՛ն նայիր, մինչեւ որ գամ...
Այնքան լուսանկարեցի արեւը փողոցի մեջտեղից,
որ մեքենայի տակ ընկա:
Ուղղակի արեւը ուրիշ ոչ մի տեղից չէր երեւում,
ուղղակի առաջինը ես տեսա արեւը:
Մեծ, կլոր, կարմիր էր`
հունվարի հալոցք-երկնքի ֆոնին:
Իսկ մեքենաների վարորդները սեղմում էին,
սեղմում էին շչակները,
ցուցամատն ու բութն էին տնկում,
իբր գիժ եմ,
իսկ ես իսկապես հիմար վիճակում էի...
Եվ աղոթում էի, որովհետեւ երգել էի ուզում...
Հետո լավ էի:
Ես նույնքան լավ էի զգում ինձ
թռչող մեքենաների շրջապատում,
որքան երբ նրանք դեռ գետնին էին...
Տիեզերքի մի կետում,
շարժական մի կետում
ուսերով, մեջքով, ոտքերով` ծառի բնին:
Հերթական արեւը, հերթական տերեւը,
հերթական մեղուն, հերթական տողը...
Միայն ոտքերն էին նրանը
ու կրունկների կտկտոցը:
Գլուխը ծառ էր:
...Մինչեւ նրան հասնելը
կլանվեց կայծակը ուրիշ դաշտերի,
ուրիշ ծառերի մեջ:
Ուրիշ տեղ ուշացավ որոտը
ու չհասավ լույսին:
...Առավոտյան նա համբուրեց ծառը...
-...Բոլորը մեռած են:
Ես եմ մնացել արեւի ծաղիկ,-
ասում է տատս,
ու դռները բացվում են իրենք իրենց,
բանաստեղծությունները գրվում են
անցյալ ժամանակով...
«Նույն ժամային գոտու՞մ ենք,-
մտքում հարցնում եմ տատիս,-
անցյալ ժամանակն ավելի գրավիչ է»...
«Աշխարհը բաղկացած է քամուց,
երկնքից ու քարերից»,-
մտքում ասում եմ տատիս:
-...Ձիու քարը շուտ էր եկել:
Թե ինչու՞ էր ծռվել քարը...,-
հիշում է տատս:
«Ժամանակի հետ հատակը փափկում է
գորգի տակ»,- մտքում ասում եմ տատիս:
-...Երեւի թոն էր եկել տակը,-
շարունակում էր տատս:
«...Գորգից փոշի է բարձրանում»...
-...Թե՞ ուրիշ մի բան էր եղել,
չգիտեմ` ինչից էր...
«...Զուգահեռ գծեր են կապույտ պատերի վրա»:
«...Տունը տրոհվել է դռների, շրիշակների,
մանրահատակի»...
«Մանրահատակը շարժվում է»:
«...Բայց կամաց-կամաց վարժվում եմ.
սկսում եմ տեսնել
պատերի միայն այն մասերը,
որոնք ավելի գեղեցիկ են»:
«...Ամեն ինչ ճռճռում է:
Ես խեղդում եմ իմ մեջ ձայները»...
-Գնամ կողպեմ դուռը,
որ ձայները դուրս չգան...
Քրոջս ականջը կլանեց ավտոբուսների,
միկրոավտոբուսների,
մարդատարների, բեռնատարների ձայները
ու սկսեց խշշալ, ինչպես
խեցին ծովի ձայնից:
«Սկզբում հոգնեցին ականջներս»,-
մտածեց նա`
կարոտելով ժամացույցի ձայնը,
որ չէր լսվում:
«Ձեւացրու, թե չես լսում,
ձեւացրու, թե չես ուզում քնել:
Տերեւները ձյան պես գալիս են ամպերից,
բայց ամպերն այսօր չեն ազդել մեքենաների վրա,
աթոռով ձի քշողների վրա էլ չեն ազդել.
բոլորը արթուն են,
մեքենաները մեքենաներ են տեղափոխում,
բռնակները շարժվում են ընթացքից`
կախված օդում,
մենակ լինելու ժամին
մետրոյի հասարակության մեջ...
Ձայնախլացուցիչ է պետք ականջների համար:
...Մի տեղ լռություն էր կիսով չափ
առավոտ, երբ հոգնած արթնացա:
«Ինչ-որ բան ինձ հետ կապ ունի,
բայց հեռու է»,- մտածեցի:
«Հայլուրը» խանձվում է տանը`
կաթսաների կողքին.
ուժեղ թշշում է»,-
երազում ասացի հարեւանուհուս,
իսկ զարթնելուց հետո դուրս եկա
խլացող լուսամուտների
ու լուսանցիկ կոպերի սենյակից:
«Երբ արեւի ձայնը հասնի ինձ
ձայնամեկուսիչ ապակիների միջով,
ես կփակեմ, հետո կբացեմ աչքերս,
կկոցեմ աչքերս եւ կլինեմ
անձայնանցիկ երազների ու փողոցի միջեւ,
իսկ իջնելիս քաղաքը նորից կխշշա.
քաղաքի շրջադարձերից բացվում են
քաղաքի թեքությունները
գնչուական երկրի,
որտեղ ամեն ինչ սկսել է գնալ
ժամացույցի ավանդական կտկտոցից հեռու»...
Քրոջս ականջը կլանեց
գնչուների շարժումի ձայնը,
բայց քույրս բժշկի չգնաց...
Վերմակի տակ ճխլվելուն ու առավոտը մոռանալուն
խանգարում էր մի բան. առավոտ էր:
Անսովոր էր, որ օր էր,
անսովոր էր, որ լույս էր:
Մարդիկ մոռանում էին պատասխանել նամակներին
կամ չէին ուզում,
պարբերաբար մոռանում էին բառերի գրության ձեւերը...
...Մի օր, երբ սերիալների բոլոր հերոսները
կորցրին հիշողությունը,
սկսեցին քայլել` խոտերը, փշերը հաշվելով:
Քնում էին պատշգամբում` ոտքի վրա:
Երկու սերերի միջեւ ընկած տարածքում
նայում էին ետ ու առաջ:
Դառնում էին ավելի լուրջ ու մոռանում էին բոլոր հաշիվները:
Բոլոր ծանոթները նույն ժամին էին դուրս գալիս,
որ հանդիպեին իրար պատահաբար:
Եվ լավ է, որ վաղը հինգշաբթի է,
լավ է, որ բոլորի համար էլ հինգշաբթի է վաղը...
Երթուղայինը խցկվել էր ժամանակի մեջ,
անիվի ծայրին էր ելել
ու թափով թռչում էր...
Ինտելեկտուալների հին սովորությամբ
բանակցում էի կանգառի համար,
երբ ուղղակի կյանքս պիտի տայի:
Ես քնքուշ չէի, ափսոս, արդեն վաղուց,
ու դատարկությունս միայն տանս պատերի համար էր...
Ինչի՞ց է` մարդիկ լաց չեն լինում...
Անձրեւից շենքերը չէին ճկվում.
ստիպված էի շրջանցել պատերը:
Շենքերի անկյուններում` ալեհավաքներ,
անկյունների տակ, մեջ`
պատերը շրջանցող տնտեսուհիներ,
պատուհան պատուհանից,
պատուհաններ` ուսերի շուրջ,
պատերից դուրս` գլուխ,
գլուխ, պատեր, ուսեր,
ձեռքեր, գլուխ...
Մարդիկ իրար վրա...
Անձրեւից շենքերը չէին ճկվում.
այս անգամ շրջանցեցի պատը:
Անձրեւը հավաքում էի ափիս մեջ,
հետո բաց էի թողնում 5-րդ հարկից.
ոչ մի կերպ չէր պաշտպանում քեզ հոսանքալարը...
«Բառերով չես առնում օդի համը,
բայց քթով առնում ես»,-
մտածեցի ես
այդ աշնանն առաջին անգամ
գոլորշի արտաշնչելիս`
այն օրը,
երբ ոչ թե արեւը ծագեց,
այլ երկինքը:
«Նորքում այսօր ամեն ինչ թաց է»,-
մտածեցի`
շոշափելով խոտերը ձեռքի հետ:
«...ու ամեն ինչ տխուր ընկնում է»,-
մտածեցի,
երբ թերթերը բացվեցին հանդիսավոր
ու թռան պատահական քամիներից
ճռճռալով,
երբ դու երերացիր ու ասացիր.
-Լավ եմ, ոչինչ, նորմալ...
Ես ինքս եմ,
ոչ ոք էլ չէ`
ճանապարհը կորցրած,
քայլում եմ այնպես,
կարծես մրսում եմ:
Ճոճվի՛ր փողոցում
մինչեւ տուն հասնելդ...
Բոլոր կորած մարդիկ հավաքվում են այնտեղ`
Հանրապետության հրապարակի ժամացույցի տակ,
ու մտքում ձայն են տալիս իրար.
արի՛ այնտեղ ապրենք,
մինչեւ կգտնենք մեր տունը...
Այստեղ երազների ողջ համալիրն է
եւ պղպջակի մեծության մի ժպիտ...
...Այնքան վստահ էր քայլում անձրեւի տակ, որ մտածեցի` նրանից լավ ոչ ոք չի կարող
պաշտպանել ինձ:
Գժվելու աշուն
Օրը տղա լիներ, սիրեի...
Նամակները փոխակերպվեցին զանգերի,
չեկած զանգերը նամակներ դարձան,
իրարով փոխարինեցինք տառերը,
օրվա բոլոր ժամերին ասացինք
բարի լույս,
ասացինք`
թող վաղ առավոտ
կամ ուշ գիշեր լինի,
մինչեւ հստակ կճշտենք ժամերը...
Մի օր,
երբ մոռանաս լինել,
թափ տալ տերեւները,
տուն գնալ,
կնկատես,
որ ջրափոսի կենտրոնը
աշխարհի կենտրոնին չի համընկնում...
«Կոտրել եմ աշխարհը,
եւ հիմա հավաքել-կպցնել չի լինում»,-
մտածեցի ես
պահմտոցի խաղացողներին վերեւից նայելիս:
Ճմռթում եմ ափիս մեջ թղթե ինքնաթիռս.
թուղթ ճմռթելու սովորական ձայն է,
ինքնաթիռային` ոչինչ:
Հիասթափությունից
հրում-հեռացնում եմ իրարից
հատակն ու պատը:
Ուղեղս միշտ ինձ հետ տանում էի.
այնքան հարմար էր:
Մի զույգ կոշիկ ընթանում էր ինձ հետ`
ձեռքիս տոպրակի մեջ:
Հայելիները հեռացնում էին դեմքս,
հետո մոտեցնում էին աչքս, քիթս, կզակս, տոպրակս...
Արեւը լուսանկարում էր մեզ տարբեր դիրքերից:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայրենիք
Զուր էի սիրտս պաշտպանում
Դու լավագույն
Դիպուկահարն էիր
Քո թիրախը իմ գլուխն էր
Իսկ իմ սիրտը
Հենարանն էր
Քո ոտքի
Քո սերը ինձ դատապարտեց մահվան
Քո սերը ինձ աքսորեց մենության կղզի
Ափսոս
Շատ ափսոս
Համաներում եղավ
Իսկ խարանը դատապարտվածի
Մնաց ճակատիս
Թողեցի ծխելը
Թողեցի խմելը
Թողեցի սերը ընդմիշտ
Երբ մեռած էի
Վառեցի
Այգուս չորացած խոտերը
Բույրը անուշ էր
Հուշեր արթնացող
Միայն չիմացա
Քանի մրջույն ու միջատ
Հրավառության զոհ դարձավ
Գարուն
Շարունակ չեմ կարող քո մասին մտածել
Բայց մշտապես սպասում եմ քեզ
Դու գալիս ես
Քեզ դիմավորում եմ
Ես զբաղվում եմ իմ գործերով
Դու գնում ես
Քեզ ուղեկցում եմ
Եվ հրաժեշտից հետո
Դատարկ դահլիճից
Լսվում է բուռն ծափահարություն
Ես խոնարհվում եմ
Խստապահանջ հանդիսատեսի առաջ
Ու խորը շնչում եմ
Եվս մի ներկայացում
Փայլուն ավարտվեց
Զինվորական ծառայությունից
Ազատվելու համար
Գիժ ձևացա
Չհավատացին
Ինչ գժություններ ասես որ չարեցի
Չհավատացին
Նույնիսկ սիրահարվեցի
Չհավատացին
Ստիպված
Բանաստեղծություններ գրեցի
Անշուշտ սատանաները ինձ խաբեցին
Ես չգիտեի
Ես չեի ուզում
Ես սխալմամբ
Բոլորովին պատահական
Այն էլ շշուկով
Արտաբերեցի
«Ես քեզ սիրում եմ»
Երկինք ու գետին իրար խառնվեց
Որտեղ  խավար էր
Արևը ծագեց
Որտեղ արև էր
Իսպառ խավարեց
Եվ մորեխների  սև ամպը իջավ
Սրտիս ոսկեհուր ցորենի արտին
Գրողը տանի
Այս տարի էլ
Սովի մատնվեցինք
Մահվան հերթ
Ցուրտ ու խավար տարիներին
Հերթի եմ կանգնել`
Հացի համար,
Նավթի համար,
Ջրի համար
և...
Մշտապես տուն եմ վերադարձել
Ձեռնունայն ու գլխիկոր
Խեղճ ես խեղճ ասում էին տնեցիները
Է~հ ինչ անեմ...
Ուզում էի
հերթը` հերթ լինի,
Օրենքը` օրենք,
Արդարությունը` արդարություն...
Հիմա նորից
Ամեն օր
հերթի եմ կանգնում
Մահվան հերթի...
Եվ ամեն օր տուն եմ վերադառնում
Ձեռնունայն ու գլխիկոր
Բայց տնեցիներն ու ընկերներս չգիտեն
Ուր եմ գնում և
Ինչի հերթ է
Վախենում եմ
նորից նախատեն ու ասեն`
Խեղճ ես խեղճ
Ասում են դրախտը համբերատարներինն է...
Ասում են...
Արևածաղիկների կանաչ ծիլերը
Վեր են բարձրանում,
Շուտով նրանք կվառեն
Իրենց լույսերը
Եվ արևները կժպտան ինձ,
Երբ պառկած կլինեմ հողին:
Աստվածների մոտ գնալուց առաջ
Համբուրում եմ արևածաղիկներին
Նրանք արևի
Առաքյալներն են:
Անառակ որդու պես
Վերադառնում եմ քո գիրկը
«Օ՜ բնություն, օ՜մայր»
Բայց չեմ զղջում
Հեռացումս
Սերը
Համբույր է
Համբույրը
Մատնություն
Այդպես սկսվեց քրիստոնեությունը
Եվ նա
Ով
Հանուն Հոր
Եվ հանուն
Փառապանծ հարատևմանը
Աստվածայինի
Ընդունեց անվարան
Անեծքը
Համայն մարդկության
Ավարտեց իր առաքելությունը
Երբ ձիթենյաց այգում
Պարանոցին օղակեց պարանը
Եվ սիրո հավերժական վայելքը
Պարգևեց նրան
Ով գամված էր խաչին
Համբույր
Սեր է
Սերը
Մատնություն
ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Նոր տարվա հեքիաթ
Ամանորին քիչ ժամանակ էր մնացել: Ձմեռ պապը մի անգամ եւս մանրազնին պրպտեց Մոսկվայում լույս տեսած «Աշխարհի քարտեզը», բայց դարձյալ չկարողացավ գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քրտինքի կաթիլները սառած կախվել էին բեղ-մորուքից, արդեն հույսը լիովին կտրած, կանգնել էր Վրաստանի Սադախլո բնակավայրի մոտ, երբ կարմրած քթով մեկը հանկարծ տնկվեց առաջն ու հարցրեց.
- Ապեր, էդ ի՞նչ ես կորցրել:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- խեղճ-խեղճ պատասխանեց Ձմեռ պապը:
- Վա՜յ, ցավդ տանեմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ասե՞ղ է, որ կորցնես: Մի կլորիկ գումար տուր, ավիացիոննի բենզինով աշխատող այս ավտոյովս ձեռաց թռցնեմ Ղարաբաղ:
- Բայց ինչո՞ւ այդ երկիրը քարտեզի վրա չկա,- զարմացած հարցրեց Ձմեռ պապը:
- Նայած ում քարտեզի վրա: Տեսնես ովքեր են կազմել էդ տիտռիկ քարտեզդ... Մեր քարտեզում, օրինակ, շատ լավ էլ կա...
- Բայց այդ ի՞նչ երկիր է, որ մեկի կազմած քարտեզում կա, մյուսում՝ չկա:
- Էդ նրանից է, ախպերս, որ Ղարաբաղը կամ Արցախը, այսպես կոչված, չճանաչված երկիր է... Մի խումբ շանորդիներ չեն ուզում տեսնել, ճանաչել այդ երկիրը...
Մինչ ճանապարհին ապարանցի Գարուշը Ձմեռ պապի համար «քաղպարապմունք» էր անցկացնում, վերից ու վարից պարզաբանում «Ղարաբաղյան հարցը», արդեն մոտեցել էին Ստեփանակերտի մատույցներին: Այդ պահին վերջապես տեղ հասավ նաեւ Ձմեռ պապի անձնական թռչող կառքը, որի անիվը մինչ այդ Հարավային Օսեթիայի մոտերքում փայթել էր ականից:
Ապարանցի Գարուշը ստացավ հասանելիք կլոր գումարը, հետն էլ երկու լիտր մաքուր թթօղի եւ հրաժեշտ տվեց Ձմեռ պապին: Վերջինս չափ գցեց ճեպընթաց կառքն ու մի քանի վայրկյանում հասավ Ստեփանակերտի նախադռանը, որտեղ պետավտոտեսչության անցակետում նրան կանգնեցրեց մի ոստիկան:
- Էդ ի՞նչ արագությամբ ես սուրում, հապա մի պրավադ ցույց տուր:
- Ստեփանակերտ եմ գնում, Ամանորի նվերներ պիտի բաժանեմ ժողովրդին,- ասաց Ձմեռ պապը:
- Ամանոր-մամանոր չգիտեմ, արագ քշելու համար պիտի տուգանեմ: Մի հազարանոց ցնծա...
- Բարեկամս, ուշանում եմ: Ամանորի այս նվերը վերցրու եւ բաց թող ինձ...
- Ամանորն ո՞վ է, չեմ ճանաչում:
- Սա էլ ձեզ հազար դրամը...
- Չէ՜, քիչ է, շատ թունդ էիր քշում, պրավադ պիտի ծակեմ,- ձեռ չէր քաշում ոստիկանը:
«Այս երկրում, ինչպես երեւում է, դրամաշորթներ են ապրում»,- ոստիկանից մի կերպ գլուխն ազատելով, մտածեց Ձմեռ պապը, եւ երբ հասել էր քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր բազմաթիվ մարդիկ էին հավաքվել շլացուցիչ լուսավորված տոնածառի շուրջ, մոտերքում նկատեց մի ծառի տակ նստած, հենակներով մի աղքատի:
- Բարեկամս, շնորհավոր Նոր տարի: Այս նվերը ձեզ, սա էլ մի քիչ փող է...
- Չէ, շնորհակալություն, Ձմեռ պապ, հենց այնպես ոչինչ չեմ կարող վերցնել,- ասաց հենակներով մարդը,- օրվա հացը ես վաստակում եմ մարդկանց կշռելու համար: Թույլ տվեք ձեզ կշռեմ:
Մարդուն չվիրավորելու համար, Ձմեռ պապը կշռվեց ու մտածեց. «Այս ի՜նչ ազնիվ մարդիկ են ապրում այս երկրում»:
Հետո նա իր մոտ եղած բազմաթիվ նվերներից մի քանի մեծ կապ թաքուն դրեց հրապարակի մեջտեղում գտնվող տոնածառի տակ ու շարունակեց ճանապարհը:
Շենքերից մեկում բնակարանի դուռը բացեց ծխախոտը ատամների արանքում սեղմած, փորն առաջ ցցած մի տղամարդ ու արհամարհանքով հարցրեց.
- Էդ նվերովդ ո՞ւմ ես ուզում խաբել: Ես բիզնեսմեն եմ, քո ձեռքուոտների մատների քանակով սուպերմարկետներ ու առեւտրի սրահներ ունեմ: Չէի՞ր կարող գոնե մի սովորական խանութ նվեր բերել...
«Այս երկրում ոնց-որ աչքածակներ էլ կան»,- մտորեց Ձմեռ պապն ու սեղմեց հարեւան շենքի դռներից մեկի զանգի կոճակը:
- Մտեք,- լսվեց ներսից:
Ձմեռ պապը կամաց բացեց դուռն ու սենյակի կենտրոնում նկատեց գրասեղանի հետեւում նստած փողկապավոր մի պարոնի:
- Ներեցեք, սա բնակարա՞ն է, թե՞...
- Ի՞նչ հարցով ես եկել,- լսվեց գրասեղանի հետեւից:
- Ձմեռ պապն եմ, նվերներ եմ բերել:
- Անձդ վկայող փաստաթղթեր ունե՞ս, նվերներ բաժանելու համար վերադասից թույլտվություն ունե՞ս: Եթե չունես, նստիր, երկու օրինակից մի դիմում գրիր, որ թույլ տամ նվերներդ բաժանես...
«Այս երկրում նաեւ բյուրոկրատներ են ապրում»,- պաշտոնյայի բնակարանից դուրս գալով, մտածեց Ձմեռ պապը եւ, երբ հասավ թատրոնի շենքի մոտ, դռների առջեւ նկատեց ձեռքերը գրպաններում, թզուկի պես կարճահասակ, ինքնագոհ մի մարդու:
- Պարոն, ես այս թատրոնի տեր ու տիրակալն եմ, իսկ դու ո՞վ ես: Ճիշտն ասած, դեմքդ շատ ծանոթ է երեւում, Լիր արքա՞ն ես:
- Չէ, Ձմեռ պապն եմ:
- Չէ՜ մի, էշի պոզեր... Եթե դու Ձմեռ պապն ես, ուրեմն՝ ես էլ Անգլիայի թագուհին եմ... Հա՜, ճանաչեցի... Սոս Սարգսյանն ես:
- Սոս Սարգսյանը մեծ դերասան է, հարգում եմ նրան, բայց ես Ձմեռ պապն եմ:
- Դե լա՜վ, պոչ մի խաղացրու: Աշոտ Ղազարյանն ես...
- Դա ո՞վ է, անունը լսած չկամ:
- Ուրեմն՝ Թոխատյանն ես...
- Դրան էլ չեմ ճանաչում: Ես Ձմեռ պապն եմ:
- Որ էդպես պինդ կպել ես քո Ձմեռ պապին, ես էլ Ձյունանուշն եմ,- ասաց միջահասակ մարդը, գրպանից մի կեղծամ հանեց, դրեց գլխին ու սկսեց ցատկոտել Պապի շուրջը:
«Այս երկրում, ինչպես տեսնում եմ, ծաղրածուներ էլ են ապրում»,- մտմտաց Ձմեռ պապն ու մտավ թատրոնի ճեմասրահ, որտեղ երեխաները պար էին բռնել տոնածառի շուրջ եւ աշխույժ երգում էին. «Տոնածառ, ջան տոնածա՜ռ...»:
Փոքրիկներն այնպես երջանիկ էին, այնքան լավ էին երգում ու պարում, որ նրանց դիտելով, Պապի հոգնածությունն անցավ: «Այս երկրում բայց ի՜նչ սքանչելի երեխաներ են ապրում»,- բացականչեց Ձմեռ պապն ու միացավ փոքրիկների շուրջպարին: Հետո նա Ամանորի նվերներ բաժանեց երեխաներին եւ, թռչող իր կառքը նստելով, սուրաց վեր, շա՜տ վեր ու այնտեղից այդ երկրի փոքրիկ բնակիչների համար բյուր նվերներ սփռեց երկնակամարով մեկ: Նվերներն ուրախ զնգացին հանկարծ, ողողվեցին լույսով ու դարձան երկնքից կախված աստղեր, որոնք հավերժ պիտի ժպտան «Աշխարհի քարտեզի» վրա հազիվ նշմարվող Արցախ-Ղարաբաղ կոչվող այդ երկրի փոքրիկ բնակիչներին...
- Շնորհավոր Նոր տարի, մարդիկ, շնորհավոր Նոր տարի, աշխարհ,- վերեւից ուրախ կանչեց Ձմեռ պապն ու սուրաց, անհետացավ արդեն պատմություն դարձած դարերի ու հազարամյակների խորքում:
Սարդը
Սենիկ Հավկիթյանը շատ նրբազգաց ու պատվախնդիր մարդ է, եւ այնպիսի բարակ սիրտ ունի, որ հաճախ վախենում ես որեւէ սրիկայի մասին վատ բան ասել, որովհետեւ նա իր սրտին շատ մոտ է ընդունում դա: Երբ առաջին անգամ պամֆլետ գրեցի ոմն պաշտոնյայի մասին, որն իր աշխատավայրն երբեմն շփոթում է սեփական բնակարանի հետ, եւ ինչ կա-չկա իր առանձնասենյակում, թռցնում-տանում իրենց տուն, Սենիկ Հավկիթյանը շատ խիստ նեղացավ ինձնից: «Չնայած անունը չես գրել, բայց ես գիտեմ, որ ինձ ես նկատի ունեցել»,- հեռախոսագծի հակառակ ծայրից լսեցի վերջինիս դժգոհ ձայնը:
Մի ամիս հետո նա բռնեցրեց ինձ փողոցում եւ, իմիջիայլոց, ասաց. «Երեկ թերթում կարդացի պատմվածքդ: Անմիջապես հասկացա, որ դարձյալ ինձ ես նկատի ունեցել»: Մնացի տարակուսած, որովհետեւ իմ այդ պատմվածքի հերոս էի ընտրել մեկին, որն իր ղեկավարած հիմնարկում աջ ու ձախ ինտրիգներ է սարքում, բոլորին լարում իրար դեմ, որպեսզի ժամանակ չունենան մտածելու իրեն գահընկեց անելու մասին:
Դրանից հետո ես սկսեցի ավելի զգույշ լինել իմ հերոսների հետ, որպեսզի Սենիկ Հավկիթյանը հանկարծ չկարծի, թե ես իրեն եմ նկատի ունեցել: Սակայն ամենեւին ոչինչ չէր փոխվում: Հենց որ տպագրվում էր իմ այս կամ այն ստեղծագործությունը որեւէ կաշառակերի, բյուրոկրատի կամ գողի մասին, Սենիկ Սիսակովիչն անմիջապես զանգում էր ինձ եւ նեղացած քրթմնջում. «Քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ անընդհատ ինձ դաղում ես»:
Այնուհետեւ տարբեր ժամանակներում ես գրեցի աչքածակի եւ աթոռամոլի, ստորաքարշ պաշտոնյայի եւ աներես շողոքորթի, բոլոր բարեկամ-ազգականներին իր ղեկավարած հիմնարկում տեղավորած չինովնիկի եւ իշխանությունների առջեւ չորս վերջավորությունների վրա տրտինգ տվող մարդուկի, ամեն տարի ոչ մեկին պետք չեկող ծանրաքաշ գրքեր տպագրող պոետի եւ մեծագլուխ փոքրոգի ստահակի, կարիերիստի եւ աջ ու ձախ կնոջ պես բամբասող տղամարդու մասին, ու ամեն անգամ Սենիկ Հավկիթյանը դժգոհում եւ խռովում է ինձնից, գտնելով, որ ես խայտառակում եմ իրեն:
Նա իմ մասին թաքուն չարախոսում ու լուտանքներ էր շաղ տալիս եւ ինձ մեղադրում բազմաթիվ մեղքերի մեջ: «Հիմա էլ գրել ես, որ ես ինձ շրջապատել եմ ոչնչություններով ու մանր-մունր թփերով, որպեսզի նրանց մեջ բարձր երեւամ,- կրկին ու կրկին դառնացած բողոքում էր Հավկիթյանը,- անուն-ազգանունը դիտմամբ փոխել ես, որ ես գլխի չընկնեմ, թե ինձ ես նկատի ունեցել, բայց քո ամեն մի տողից, յուրաքանչյուր բառից պարզ երեւում է, որ քո այդ Սաքո Գրիգորիչը ես եմ»:
Երբ մի անգամ նա ինձ ասաց, որ հակառակ իր լավաթյուններին, ես իրեն դարձրել եմ իմ անձնական թշնամին, ես անկեղծորեն խոստովանեցի, որ իրեն ոչ միայն թշնամի չեմ համարում, այլեւ իր մասին այնքան եմ մտածում, որքան, ասենք, փողոցով խռխռացնելով անցնող այն բեռնատարի կամ փողկապավոր այն գիշերանոթի մասին: Իմ այս սրտաբաց խոստովանությունը նույնպես նրան դուր չեկավ եւ նա, «Ինձ վիրավորում ես» խոսքերը մրթմրթալով, թթված հեռացավ:
Մի օր հանկարծ ինքս ինձ համար պարզեցի, որ Սենիկ Հավկիթյանը դժգոհում է իմ այն ստեղծագործություններից, որոնց հերոսը սրիկա է կամ, մեղմ ասած, տականքի մեկն է: Կասկածներս ստուգելու համար ես գրեցի մի մարդու մասին, որին ոչ ոք չի սիրում, եւ նա ծանր բեռ է դարձել ոչ միայն իր ղեկավարած հիմնարկի, այլեւ ողջ երկրի համար, ու երբ նա մահանում է եւ նրա հոգին ընկնում է դժոխք, այնտեղ բոլոր մեղավոր հոգիները վրդոված բողոքի ցույց ու հանրահավաքներ են կազմակերպում՝ մեր հերոսին իրենց «երկրից» դուրս շպրտելու կոչերով...
Իմ այդ ստեղծագործությունը տպագրվելու հաջորդ օրը հնչեց հեռախոսազանգը, եւ հեռախոսագծի մյուս ծայրում դարձյալ Սենիկ Սիսակովիչն էր՝ իր դժգոհ քրթմնջոցով:
Իր վարք ու բարքով նա դարձել էր յուրատիպ կենդանի թիրախ. ինչ սրիկայի խփում ես՝ նրան է կպչում, ինչ շան վրա քար ես շպրտում՝ նա է վայնասուն բարձրացնում:
Վերջապես ես հասկացա, որ Սենիկ Հավկիթյանը ոտուգլուխ աղտոտված տիպ է, որ նրա մեջ մարդկային ու լուսավոր ոչինչ չկա, որ նրան ամենեւին չի փրկի  ամեն օր ժավելով լողանալն անգամ, որովհետեւ նրա հոգու վրա տարիներ շարունակ այնքան կեղտ էր կպել-կարծրացել, որ փլավքամիչով անգամ այն հնարավոր չէ զատել... Նա իրեն կապել է պաշտոնական իր աթոռին եւ մեծ փուչիկի պես օրորվում է նրա վերեւում: Նա նման է մեր երկրի մակերեւույթին կպած հսկա մի սարդի, որից սկիզբ են առնում մարդկային բոլոր արատներն ու այլանդակությունները:
Ժողովրդական իմաստությունն ասում է. «Կուզին գերեզմանը կուղղի»: Հոգով կուզը, սակայն, հանդերձյալ աշխարհում անգամ չի ուղղվի:
Չարի վերջը
Շաղգամ Սապոկյանը բյուրոկրատ է: Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով: Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, եւ այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը: Տարիների վրա տարիներ են գումարվել, եւ ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետեւ՝ լայն ու շքեղ բազկաթոռ:
Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը: Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը եւ, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլեւս ուտելու բան չի մնացել:
Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ: Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել: Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...
Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլեւս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է: Լուրն այնպիսի արագությամբ ու թեթեւությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբեւէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից: Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս...
Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.
- Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել... Հրեշը ոտքերը տնկել է, եւ դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում...
Եվ սկսվե՜ց: Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.
- Նրա տիրումե՛րը... Այդ տականքը զրպարտություններ էր գրում եւ մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը:
- Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ:- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը: Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել եւ թերթերում տպագրել...
- Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք:
- Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է: Աչքերիդ մեջ նայելով խաբում էր եւ երդվում զավակների արեւով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը:- Մահը նրա համար փրկություն էր: Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել... Ստահակի բախտը բերեց:
- Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել եւ ինձ առաջարկել պարելով հանվել...
«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձեւանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը: «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել: Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաեւ իրեն:
- Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը:
- Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր: Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է...
Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը: Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է: Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երեւաց դիահերձող բժիշկը, եւ գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց: Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թեւքով սրբեց ու ասաց.
- Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է... Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել: Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը... Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի: Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը: Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք...
Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց եւ, ի վերջո, որոշեց.
«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել,
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին,
երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել եւ, վերջապես,
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել եւ դարձնել արձան:
Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել: Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար: Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան...»:
Բյուրոկրատի արձանն այսօր էլ կա: Որտե՞ղ է այն: Ձեր մեջ: Ձեր մեջ է այն, պարոնայք բյուրոկրատներ, ու քանի դուք կաք, ապրելու եւ փոխանցվելու է նոր սերունդների:
Բյուրոկրատիան անմա՞հ է: Գուցե անմահ է, բայց երբ մարդ ազատ է ու իրեն զգում է որպես իր երկրի Տերը, նրա մերձակայքում ու շրջապատում չի կարող բյուրոկրատ լինել:
Կաղամբը
Մեծի նրա չափանիշը ծավալն է, արտաքին չափսերն ու կշիռը: Մեծ ու ծանրակշիռ գրողը նրա կարծիքով նա է, ով առնվազն 120 կգ քաշ ունի եւ կարողանում է հաստափոր գրքեր տպագրել (200 էջանոց գրքերին նա «բրոշյուր» է անվանում), մեծ պաշտոնյան՝ ով մեծ ու բարձր աթոռի վրա է նստում եւ այլն:
Դեռ մանկությունից երազում էր «մեծ մարդ» դառնալ եւ հիմնովին նետվեց այդ գաղափարի մեջ: Ինչպես մեծն Օտյանը կասեր՝ ոչ թե գաղափարը մտավ նրա գլուխը, այլ նա ինքը մտավ գաղափարի մեջ։ Եվ գոմաղբի մեջ ընկած կարտոֆիլի պես սկսեց «աճել»: Արդեն 6-րդ դասարանում այդ ասպարեզում հասել էր զգալի նվաճումների. գլխի չափերով առաջին տեղն էր գրավում ոչ միայն համադասարանցիների մեջ, այլեւ ողջ դպրոցում, իսկ մի քանի տարի հետո՝ նաեւ քաղաքում:
Տարիներ անցան: Մեծացավ այն քաղաքը, որտեղ նա էր ապրում: Մեծացավ ու պարարտացավ նաեւ նրա գլուխը: Այլեւս հնարավոր չէր տարբերել՝ որն է գլուխը, որը՝ նստուկը: Ինքն էլ էր հաճախ շփոթում, երբեմն գլխիվայր նստում՝ թյուրիմացության մեջ գցելով մարդկանց: Իսկ երջանիկ մի օր էլ հանկարծ պարզեց, որ ինքը եւս կարող է ծանրա-կշիռ գրքեր տպագրել: Ամեն տարի առնվազն 15-20 կիլոգրամ գիրք էր տպագրում: Տանն այլեւս ազատ տեղ չէր մնացել:
- Այս տարի 24 կիլոգրամ գիրք եմ տպագրել,- մի անգամ հպարտությամբ հայտնեց ծանոթ-բարեկամներին,- դա 4 կիլոգրամով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդս: Եթե այսպես շարունակեմ, մի քանի տարի հետո ավելի մեծ եմ լինելու, քան Լերմոնտովն ու Մայակովսկին, Թումանյանն ու Տերյանը...
- Դու արդեն մեծ ես Բայրոնից, Պուշկինից, Իսահակյանից ու Չարենցից, դու հանճար ես,- սկսեցին ոգեւորել նրա ճոխ սեղանի փշրանքներով գոյություն քարշ տվող մանկլավիկները:
- Գիտեմ,- համեստորեն խոստովանեց նա,- բայց այդ «հանճարն» արդեն ինձ վրա նեղ է գալիս։ Չեմ հասկանում, ինչո՞ւ մարդիկ մի ավելի մեծ կոչում չեն ստեղծում, ասենք՝ գերհանճար, ամենահանճար...
Իր նազիր-վեզիրներին հանձնարարեց, որ դպրոցներին հրահանգ ուղարկեն՝ գրական միջոցառումներում արտասանել միայն իր բանաստեղծությունները։ Հեռավոր մի գյուղի խարխուլ պահեստից կարտոֆիլ կշռելու հսկա մի կշեռք բերեց տուն, որով մեկ առ մեկ կշռում էր իր գրքերն ու ոգեւորված ծափ զարկում. «Վերջին տասը տարում տպագրած իմ բոլոր գրքերը կշռել եմ: Ինձ հետ միասին 257 կիլո է: Ես արդեն անցել եմ հայրենի ու համաշխարհային շատ ու շատ մեծերից»...
Ամեն տարի խոշոր պլանով լուսանկարում էր խաշ գցելու ծավալներ ընդունած մեծ գլուխն ու հպարտությամբ զետեղում իր գրքերի վրա կամ, թանկագին մասունքների պես, իր մակագրությամբ, նվիրում ծանոթ-բարեկամներին:
Եվ մի օր մարդիկ նկատեցին, որ նրա գլխի տարբեր մասերից սկսել են ինչ-որ բաներ դուրս գալ: Սկզբում ոչինչ չէին հասկանում, իսկ ոմանք մինչեւ անգամ սկսեցին կատակներ անել՝ «Դդումի վրա պոզեր են բուսնում... Մեծ գլուխը երկունքի մեջ է...»։ Բայց կես տարի հետո նրանք զարմանքով նկատեցին, որ «մեծ մարդու» գլխի տեղը հսկա մի կաղամբ է աճել:
Զարմանահրաշ լուրը կայծակի արագությամբ սուրաց երկրով մեկ եւ տարածվեց ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր ծեգերից խոշոր գիտնականներ, հանրահայտ գյուղատնտեսներ եկան՝ իրենց աչքերով տեսնելու եւ պարզելու այդ հրաշքը: Բոլորը միաձայն խոստովանեցին, որ իրենց ողջ կյանքում այդպիսի խոշոր կաղամբ չեն տեսել: Նրանցից ոմանք այդ գլուխ-կաղամբից փոքրիկ թեւիկներ կտրեցին եւ ուղարկեցին իրենց երկրների գիտահետազոտական ինստիտուտներին՝ լաբորատոր ստուգումների համար: Եվ երբ մի ծեր գյուղատնտես փորձում էր փոքրիկ կաղամբաթեւ կտրել իր երկրի համար, չգիտես որտեղից մի աղջնակ հայտնվեց ու թախանձագին ասաց.
- Քեռի Կաղամբ, մայրիկս խնդրել է, որ մի թեւ էլ մեզ տաս՝ տոլմա փաթաթելու համար...
Ծեր գյուղատնտեսն իր ձեռքի կաղամբաթեւից մի փոքր կծեց՝ համը ստուգելու համար, բայց հանկարծ զզվանքով դեմքը ծամածռեց.
- Թո°ւհ, ինչ զզվելի համ ունի։ Այս ճիվաղի մեջ որքան չարություն, մաղձ ու թույն կա՝ տվել է զազրելի գլխին եւ կաղամբ դարձրել...
Ու բոլոր հայտնի գիտնականները հիասթափված շուռ տվեցին գլուխներն ու հաջորդ օրը մեկնեցին իրենց երկրները: Սակայն այդ ամենը մարդ-կաղամբին ամենեւին չանհանգստացրեց: Կարեւորն ու տեսանելին ոչ թե բովանդակությունն է, այլ ձեւը, արտաքինը: Թող որ անհամ ու գարշելի է, բայց իր կաղամբն ամենամեծն է աշխարհում:
Նա հասել էր իր նպատակին: Նա արդեն «մեծ» էր:
ՄԻ ԱՌԱՎՈՏ
Արթնացա սովորականից ավելի առօրեական մի զգացումով: Զարմանալիորեն հանգիստ էի քնել գիշերը, աներազ. մի բան, որ վերջերս ավելի հաճախ էր պատահում: «Հավանաբար, կյանքս հունի մեջ է ընկնում արդեն»,- անտարբերությամբ մտածեցի: Ժամացույցն անտարբեր իր սլաքներն էր առաջ տանում: Վեր կացա, հագնվեցի: Ախորժակով մտածեցի սառնարանում իրենց վախճանին սպասող խաղողի ու երշիկի մասին: Հաճույքով ձգվեցի ողջ մարմնով` տարածելով թևերս և մտածելով ցնցումներից ապահովագրված կյանքի մասին: Քթիս տակ ինչ-որ անորոշ երգ երգելով մտա բաղնիք, ատամներս խոզանակելով վերադարձա ննջասենյակ: Մոտեցա լուսամուտին, մի կողմ քաշեցի վարագույրը և բարևելու հանգույն ժպտալով` նայեցի երկնքին: Պայծառ առավոտ էր` կյանքիս հազարավոր առավոտներից մեկը: Հետո, սովորությանը հնազանդ, նայեցի դիմացս: Մեխանիկորեն շարունակեցի խոզանակել` չզգալով քերծված լնդերս մրմռացնող ցավը: Լեռը չկար: Վախեցա: Վախի, ապշանքի, քնից նոր արթնացածի ճնշող ապրումներից հիմարացած` շարունակում էի խոզանակել ատամներս և լնդերս: Հետո, վերջապես հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, կարմրած խոզանակը դրեցի լուսամուտագոգին` շարունակելով նայել դիմացս: Լեռն իսկապես չկար:
Մտքովս անցավ, որ ամպամած օր է. նայեցի երկնքին և հիշեցի, որ մի քանի վայրկյան առաջ պայծառ առավոտ էր: Եվ իսկապես. պայծառ առավոտ էր: Երազ չէր: Խղճացի ինքս ինձ` կրկին նայելով դիմացս: «Չէի սպասում, որ քեզ հետ էլ այսպիսի բան կպատահեր», - ասացի: Մտածում էի, որ խենթացել եմ: Կեղծ հույսի փրփուրներից կառչած` մտածեցի, որ րոպեական խենթացում է: Ապա հասկացա, որ դա ոչնչով մխիթարական չէ: Նորից նայեցի դիմացս. լեռը դեռ չկար: Ստիպված շարունակեցի նայել լեռան թողած դատարկությանը: «Հիմա ի՞նչ եմ անելու»,- մտածեցի: Մտքովս անցավ հագնվել ու իջնել բակ. գուցե պատահմամբ տեսնեի հարևաններից որևէ մեկին ու առաջարկեի միասին բարձրանալ բնակարանս` անհետացած լեռան կողմը մի հայացք գցելու համար: Փոշմանեցի: Վախս սաստկացավ. պատկերացրեցի, որ հարևաններս ինձ ուղիղ գժանոց կուղեկցեն` չմոռանալով կարեկցորեն օրորել մեծ, բազմազբաղ գլուխները: Հուսահատությունից ցանկացա արտասվել. լացս չէր գալիս: «Ի՞նչ անեմ»,- մտածեցի: Շարունակում էի նայել այնտեղ, ուր վերջին անգամ տեսել էի լեռանը: «Վերադարձի՛ր»,- մտովի գոռացի: Հետո հասկացա, որ իսկապես սկսում եմ խենթանալ` կանչելով անհետացած լեռանը: Նստեցի հատակին: Այլևս չէի կարողանում նայել կորած լեռան կողմը:
Տատս պատմում էր, թե անտանելիորեն անսովոր երևակայություն եմ ունեցել: Չգիտեմ` ինչն էր դրդում նրան այդպես արտահայտվել. մանկությունիցս գրեթե ոչինչ չեմ հիշում: Դրան հակառակ, կարող եմ ասել, որ հիմա էլ երևակայությունս անտանելորեն ինքնագլուխ է. ինձանից անկախ` մշտապես հորինել եմ անհեթեթ կամ ողբերգական իրավիճակներ ու մտածել, թե ինչերի եմ ընդունակ նման պահերին: Հիշեցի, որ կորուստի, ողբերգականություն ներշնչող երևակայական իրավիճակներում սովորաբար ապավինել խմիչքին և թմրանյութերին` իրական կյանքում անտարբեր լինելով դրանց հանդեպ:  Տհաճություն զգացի. թվաց, թե աշխարհում ոչինչ չի  կարող նպաստել, որ մոռանամ կամ չեղյալ հայտարարեմ կորուսյալ լեռանը: Բավականին անսովոր իրավիճակ էր: Փորձեցի վեր կենալ, նայել լուսամուտից, հետո, ծնկներս դեռ ինչպես հարկն է չծալած` արագորեն նստեցի հատակին: Անընդունելի էր միտքն այն մասին, որ վերստին կտեսնեմ լեռանը` ասես երբեք չի հեռացել այդտեղից: Անընդունելի էր միտքն այն մասին, որ վերստին չեմ տեսնի լեռանը` հանգրվանած իր ողջ շուքով ու անշարժությամբ: Այն մասին, որ կարող էի տեսնել անճանաչելիորեն ձևափոխված  լեռանը կամ օտար մի լեռ, չմտածեցի. երևակայությունս չհերիքեց: Էլ չէի վախենում, որ խելագարվել եմ. հանկարծ մտքովս անցավ, որ խելագարվել եմ, թե ոչ` կարևոր չէ: Կարևորն այն էր, որ լեռը չկար, կամ ինձ թվաց, թե չկար. ամեն դեպքում, ես ի զորու էի հանգիստ, անշտապ տրամաբանել ու վերհիշել: Այս մտքով խաբելով ինքս ինձ` սրտի թրթիռով կանգնեցի ծնկներիս, վիզս ձգելով` նայեցի լուսամուտից դուրս. լեռն առաջվա պես չկար: Անուժ` պառկեցի հատակին: «Լավ է, առաստաղն իր տեղում է»,- հայտնեցի ինձ: Ապա հասկացա, որ ոչինչ, ոչինչ չի արդարացնում ու չի մեղմացնում կատարվածը: Հետո ի՞նչ, որ առաստաղն իր տեղում է, որ պատերն իրենց տեղում են: Լե՛ռը չկա:
Քաղց զգացի: Ալարում էի վեր կենալ. բացի այդ, չնայած քաղցիս, զզվանքով մտածեցի  ուտելիքի մասին: «Հիմա ի՞նչ եմ անելու»,- կրկին մտածեցի: Ուղեղս էլ չէր աշխատում:  Ափսոս, չէի կարող նորից քնել: «Միգուցե իջնեմ խանութ, ոգելից խմիչք առնեմ».- սակայն այս մտքին զուգընթաց` կրկին զզվանք զգացի որևէ ուտելիքի կամ խմելիքի հանդեպ: Կանգնեցի և սրտի դողով նորից նայեցի բացակա լեռանը. ես զգում էի լեռան թողած դատարկության լեռնային ծանրությունը: Հետո, կրկին անիմաստ հույսով տարված, երևակայեցի, որ լեռանը ետ բերելու համար անհրաժեշտ է կանգնել ու ողջ կյանքի ընթացքում նայել նրա լքած վայրին: Նման զոհողության ես ունակ չէի հաստատ. ողջ կյանքս  կանգնել ու նայել լուսամուտից դուրս: Ո՛չ, այս տարբերակով չես վերադարձնի նրան:
Գուցե քարերո՞վ փակեմ պարուհանը,- առաջարկեցի: Հնարավոր է, որ լեռը չի երևում միայն այս լուսամուտից, և դժբախտությունը վերացնելու համար հարկավոր է վերացնել լուսամուտը: Այս միքտն ավելի խճճեց ամեն ինչ: Ի՞նչու լեռը չի երևում միայն իմ լուսամուտից: Իսկ գուցե ինձ համար է դադարել այն երևալ: Առանց կողմնակի օգնության չէի կարող պարզել, և ոչ ոքի օգնությանը չէի դիմի պարզելու համար: Լավ, ասենք թե պարզեցի ինչ-որ բան. մի՞թե դա չեղյալ է դարձնում կատարվածը: Ակնհայտորեն, խնդիրը վերաբերում էր միայն ու միայն ինձ ու լեռանը: Նույնիսկ եթե այն անհետացել է տիեզերքի ու աշխարհի աչքից ևս. իմ խնդիրը միայն ես պետք է լուծեմ: Ինչպես եթե քաղցած եմ` նշանակություն չունի, որ շատերն են քաղցած կամ շատերն են կուշտ, կամ կարող եմ սնվել շատերի հետ միաժամանակ. քաղցս հագեցնելը իմ առանձնահատուկ խնդիրն է: Կարող են ասել, որ իմ քաղցած լինելը միայն ինձ է վերաբերում և չի կարող համեմատվել լեռան անհետանալու փաստի հետ, ինչն ամենքին է վերաբերում: Չնայած, ինձ չի հետաքրքրում, թե ինչ կարող են ասել, որովհետև հանկարծ հասկացա. լեռը (կամ լեռանը անհետացնողը) փորձում է ինձ: Այս մտքից որոշ թեթևություն զգացի. ուրեմն կարելի էր կատարվածը քննարկել որպես առօրեական խնդիր: Թեթևության զգացումս տհաճություն պատճառեց, որովհետև դրանից խնդիրը չթեթևացավ: Եվ առհասարակ, լեռան անհետացումը սովորական խնդիր չէ՛:
Մի՛ վիճեք, խնդրում եմ: Դա չի՛ փրկի մեզ:
Զարմացած նկատեցի, որ վերսկսել եմ զրուցել ինքս ինձ հետ. վաղուց էի դադարել միայնակիս սովորությունները: «Լավ, ի՞նչ անեմ»,- հարցրեցի ինձ: «Ի՞նչ»,- կրկնեցի, թե՞ պատասխանեցի: Նկատեցի, որ այս ամբողջ ընթացքում հայացքս չէի կտրել լեռան անհետացման վայրից. սկսեցի մտածել, որ լեռը չի անհետացել: Լեռը պարզապես փոխել է իր տեսքը. անտեսանելի է դարձել: Սակայն գիտությունը հաստատում է, որ անտեսանելի ոչինչ չկա. մարդկային աչքն է անընկալ պարզապես: «Ի՞նչով կարելի է վերահայտնաբերել լեռանը»,- հարցրեցի: Հիշեցի, որ առաջներում մարդիկ երրորդ աչք են ունեցել. գուցե ա՞յդ աչքով: Կամ X-ճառագայթներով:  Կամ քիմիական միջոցներով: Մի որևէ կերպ: Անհետացած լեռան բացակա հայացքը ճնշում էր ինձ: «Իսկ  լեռան հայացքը ի՞նչպես կարելի է հայտնաբերել»: Սակայն, եթե ես զգում եմ այդ հայացքի ազդեցությունը, ուրեմն արդեն այն հայտնաբերված է: Հայացքի ազդեցությունը զգում եմ. հետևաբար զգում եմ լեռան ազդեցությունը նաև. հետևաբար լեռը հայտնաբերված է: Կարծես թե խնդիրը լուծվեց:
Իրականում խնդիրն ավելի խճճված դարձավ: Ի՞նչ է նշանակում. լեռը կա, ես զգում եմ նրա հայացքը, ես զգում եմ նրան, ես տեսնում եմ նրա գտնվելու վայրը, ես չեմ տեսնում նրան: Եվ սա էլ մի կողմ. ի՞նչ է նշանակում. լեռը միշտ կար, բայց հանկարծ չի երևում: Ես լսել եմ իմ տատերից, որ այդ լեռն ու ժամանակը միասին են ստեղծվել, այսինքն` լեռը հին է աշխարհից,  հին է տիեզերքի չափ: Ես ամեն գիշեր տեսել եմ, թե ինչպես է լեռանը դանդաղորեն թագադրում Կենդանակերպի իշխող համաստեղությունը. այս լեռը միակն է, ում գագաթից և ստորոտից կլոր տարին կարելի է տեսնել Տասներկուսի ամբողջական շքերթը: Ես հիշում եմ, որ նույնիսկ հեքիաթ եմ կարդացել այն մասին, իբր Արեգակին ճամփա ցույց տվող տասներկու համաստեղությունները ստեղծել են լեռան ստորոտում ապրած առաջին մարդիկ: Կարճ ասած` լեռն առանձնահատուկ է իր բնույթով ու գտնվելու (ավելի ճիշտ` անհետանալու) վայրով, բայց դա հո՞ չի նշանակում, որ մի սովորական օր այն պետք է անհետանա: Ես լսել եմ նույնիսկ, որ այդ լեռը եղել է աշխարհի մայրը. համենայն դեպս, այդպես կոչել են նրան, և որ աստվածներն արգելել են խաթարել նրա գագաթի նախաստեղծ մաքրությունը: Աստվածներին արգելքին, իհարկե, ոչ ոք չի  հնազանդվում մեր օրերում. ես ինքս էլ հնարավորության դեպքում կփորձեի մագլցել լեռը` առանց սրբապղծությունից վախենալու. ո՞վ կարող է հավատալ հեքիաթներին մեր ժամանակներում: Բայց այս բոլորը չեն արդարացնում անհետացած լեռանը կամ լեռան անհետանալը: Այս ամենը դուրս է սովորականից և դատապարտելի է: Ես չեմ հասկանում լեռանը:
Հասկացա, որ սկսել եմ լեռան մասին մտածել` ինչպես կենդանի էակի. այս միտքն անախորժություն պատճառեց ինձ: «Գուցե ողջ խնդիրն ինձանում է»,- մտածեցի: «Գուցե իսկապես խելագարվել եմ, և լեռանն էլ ոչինչ չի պատահել. ես եմ ինձանից հորինում»: Հանկարծ մեկ ուրիշ, ավելի շշմեցուցիչ միտք հարվածեց ինձ. իսկ գուցե ոչ մի լեռ էլ չկա՞ իրականում: Հնարավո՞ր է, որ ես վաղուց եմ խելագարվել, և ամեն ինչ իմ հիվանդ ուղեղի զառացանքն է. տատերիս հեքիաթները, լեռան առասպելական շնորհները, տասներկու համաստեղությունների  և Արեգակի կանոնակարգված ընթացքը, լեռան երևումն ու անհետացումը: Ո՞վ կասի: Ի՞նչպես ճշտել` լեռը գոյություն ունի՞, թե՞... Սակայն ի՞նչ է նշանակում, թե լեռը գոյություն ունի: Եթե ինձանից բացի մեկ ուրիշն էլ է տեսել նրան, դա չի կարող նշանակել, որ լեռը գոյություն ունի: Եթե նույնիսկ ողջ մարդկությունն է տեսել նրան, ոչինչ չի նշանակում: Եվ եթե ես հիմա չեմ տեսնում լեռանը, մի՞թե դա նշանոկում է, որ այն անհետացել է կամ որ եղել է:
Ոչ, այսպես չի լինի: Զգում եմ, որ խախտվում է մտքերիս տրամաբանական ընթացքը: Լե՛ռն է պատճառը.   համոզված եմ: Լեռան գոյությունը կամ չգոյությունը. կարևոր չէ: Իմ մեջ ապրող լեռան տեսիլն է պատճառը, իսկ լեռը կա, թե՞ ոչ` երկրորդական հարց է:
Ուրեմն, նոր մի խնդիր է առաջանում. ի՞նչու հատկապես ես ու լեռը: Ինչու լեռը (կամ լեռանը անհետացնողը) ինձ ընտրեց: Ես չե՛մ ցանկանում ընտրյալ լինել, ես չե՛մ ցանկանում տարբերվել: Ինձ պե՛տք չէ:  Բայց այս ո՞ւմ եմ դիմում: Ի՞նչ անեմ:
Հանգիստ: Հանգի՛ստ: Առանց խուճապի: Կարևորը սառնասրտությունը պահպանելն է: Նորից նայեցի այն վայրին, որտեղ վերջին անգամ տեսել էի անհետացած լեռանը: Դատարկ էր: Հանկարծ մտածեցի. ի՞նչ կլիներ, եթե աշխարհը գլխիվայր շուռ գար: Պետք է որ լեռն էլ գլխիվայր շուռ գար` անցներ գետնի տակ: Լեռը կա, սակայն գետնի տակ է և գլխիվայր է:
Բայց ո՛չ: Եթե ողջ աշխարհը գլխիվայր շուռ գար, ես ոչինչ չպետք է զգայի, չնայած ինքս էլ կդառնայի գլխիվայր շուռ տված: Իսկ եթե միայն լեռն է գլխիվայր շուռ եկել, կրկին նույն հարցն է առաջանում. ի՞նչու հատկապես ես, ի՞նչու հատկապես այս լեռը: Զգում եմ, որ դոփում եմ տեղում` ավելի ու ավելի կորցնելով մտածողությանս հստակությունը: Ինքս ինձ առաջարկեցի մի բան ուտել  կամ խմել, չնայած չէի կարողանում երևակայել, որ այսուհետ կկարողանամ որևէ բան ուտել: Մի անգամ էլ նայեցի լուսամուտից և քայլեցի դռան կողմը: Հանկարծ աչքս ընկավ լուսամուտին հանդիպակաց պատի խոռոչին` փորված մահճակալիս գլխավերևում: Մի ժամանակ, լսել եմ, տատս այդ խոռոչում է պահել իր տատերի սրբությունները: Մեռնելիս պատվիրել է, որ հենց իմ մահճակալը դնեն այդ պատի տակ. այն ժամանակ, ասում են, ես դեռ օրորոցում էի քնում, չնայած վաղուց էի դուրս եկել այդ տարիքից: Բավականին տարօրինակ երեխա եմ եղել: Տատս, իբր, ասել է, որ այդտեղ պահված է իր վերջին մեկնությունը. նա գուշակի պես մի բանի համբավ է ունեցել: Նա խստորեն պատվիրել է, որ ոչ ոք չհամարձակվի ժամանակից շուտ բացել այն, իսկ ժամանակը երբ գա` արդեն պետք չի լինի. իբր այսպիսի բաներ է ասել: Խոռոչը երբեք էլ փակ չի եղել, սակայն շատ խորն էր. նոր միայն զարմացա` մտածելով պատի անսովոր հաստության մասին: Երբեք չէի անդրադարձել մահճակալիս գտնվելու վայրին կամ մարգարեական տեսիլքներով ինքն իրեն ոգևորող տատիս տարօրինակություններին. պարզապես ինձ արտակարգ լավ էի զգացել լուսամուտին հանդիպակաց այդ պատի տակ քնելով:
Ցատկեցի թափթփված, արդեն պաղած անկողնուս վրա, ծնկեցի պատի դիմաց: Առանց երկմտելու` ձեռքս մեկնեցի խոռոչի մթությանն ընդառաջ: Այն ժամանակ չհասկացա, ինձ հաշիվ չտվեցի, թե ինչու այդպես վարվեցի: Հիմա գիտեմ, որ տատս հուշեց:
Մարմինս սարսռացնելով` մի պստիկ սարդ վազեց բազուկիս վրայով: Փչեցի, թռցրեցի` ձեռքս միաժամանակ ինչ-որ տաքության հանդիպեց: Շոշափելով ճանկեցի և դուրս քաշեցի: Ու՜ուֆ: Լա՛վ պրծանք: Շրջվեցի` հայացքս չկտրելով գտածոյից: Գիրք էր` անճանաչելիորեն փոշեծածկ: Թեթևացած և տարակուսած` բարձրացրեցի հայացքս` մոռացած կատարվածը, և սովորության բերումով լուսամուտից դուրս նայեցի: Այն, ինչ տեսա, միանգամից չհասավ գիտակցությանս, սակայն ակնթարթի անսահման փոքր ժամանակահատված անց շամփրեց ողջ էությունս: Լեռը վերադարձել էր:
Չնկատելով, որ ձեռքումս ամուր բռնել եմ մարդկային մարմնի պես հաճելի ջերմություն ունեցող փոշեթաթախ գիրքը, նետվեցի լուսամուտի մոտ: Լայն բացեցի փեղկերն ու քիչ մնաց դեպի լեռը նետվեի: Լեռը վերադարձել էր: Ասես չէր էլ հեռացել:
Բայց ի՞նչպես: Ի՞նչպես եղավ, որ մի կարճ պահ շեղվեց միտքս, ու նա եկավ: Հիշեցի, որ ուտելու ինքնահարկադրանքով շրջվել էի դռան կողմը, սակայն աչքի պոչով նկատել պատի հնամենի խոռոչն ու գիրք հայտնաբերել այնտեղից: Զարմանքով նկատեցի, որ ամուր բռնել եմ գիրքը, և որ գիրքը սիրած մարդու ձեռքի ջերմությամբ է փոխադարձում ինձ: Բարձրացա, նստեցի լուսամուտագոգին` ոտքերս կախելով ներքև, առանց մտածելու, որ հարևաններս կտեսնեն: Անհանգստանալով, թե չլինի հանկարծ կորցնեմ լեռան հայացքը, բացեցի գիրքը: Մեռած հիշողությունս սառը ջրի պես ողողեց ողջ էությունս: Հիշեցի: Ամեն ինչ հիշեցի: Սա տատերիս և վերջին տատիս սուրբ գիրքն է. վերջին տատս նրան բերել էր գետի այն ափից: Մանկությանս մոռացված իրադարձությունները անձրևի պես տեղացին գլխիս: Տատս ինձ համար կարդում էր այս գիրքը, կարդում էր գլխավերևումս նստած: Հիշեցի, որ ես մի տեսակ քաշվում էի այս հի՜ն, տարօրինակ գրքից, նույնիսկ նրա խոսուն պատկերներից էի երկյուղում: Աննպատակ ու կարծես պատահմամբ բացեցի գրքի վերջին էջերից մեկը: Հուզմունքով ճանաչեցի տատիս տգեղ ու արտակարգ հրապուրիչ, ասես քարի վրա ասեղով ճանկռտած գրությունները: Հեշտությամբ կարդացի իմ անունը. անվանս դիմաց գրված էր.
ձագո՛ւկս, երբ կգտնես այն, ինչ կկորցնես, կհիշե՛ս, որ կյանքը չեն կորցնում, կորցնում են կյանքում, և կհիշե՛ս, որ կյանքում չեն գտնում. կյանքում տրվում է: Կհիշե՛ս. այն, ինչ աչքերիդ առաջ է հիմա, տեսնում են լոկ մի անգամ, սակայն աչքերում  մնում է ընդմիշտ: Երբ կկորցնես և կգտնես, կհիշե՛ս, որ քեզ տրվել է տեսնել երկրորդ անգամ, կհիշե՛ս, որ քեզ տրվել է գնահատել առօրյայում չգնահատվածը: Եվ կհիշե՛ս, որ այն, ինչ կկորցնես և կգտնես, առավել է այս կյանքից, հին է այս կյանքից, կարևոր է այս կյանքից
Փակեցի տատերիս ձեռքերի ջերմությունը պահպանած գիրքը: Նայեցի լեռանը: Հասկացա ամեն ինչ: Հասկացա, որ եթե չենք ընկալում այն, ինչ ունենք, կորցնում ենք: Եթե արժանի ենք նրան, ինչը ունեցել ենք և կորցրել, տրվում է վերստին և մեկընդմիշտ: Եթե արժանի չենք նրան, ինչը  կորցրել ենք, չենք նկատում կորուստը: Ես ունեցել եմ լեռան հայացքը` առանց հասկանալու, որ ունեմ: Ես կորցրել եմ լեռանը և գտել վերստին: Այսուհետ ես անբաժան եմ լինելու նրանից: Ես պետք է այսուհետ արժանի լինեմ նրան, ինչ տրվել է ինձ: Հիմա հասկացա, թե ինչու պետք է միայնակ լուծեի իմ խնդիրը: Հարևաններս էլ մարդ են ինձ պես, սակայն արդյո՞ք ունեն լեռանը: Ես դա չգիտեմ, սակայն գիտեմ, որ նրանց հետ էլ երբևէ պատահելու է ա՛յն, ինչ ինձ հետ պատահեց այս առավոտ:
ԳՆՈՒՄ ԵՄ ԷԴՅՈՒԴԻ (Բ. Մաս)
Գնում եմ էտյուդի
Քարերը վարդագույն են
Ծառերը վարդագույն են
Սարը
Երկինքը
Ամպերը վարդագույն են
Կարմիր
Կարմիր
Կարմիր առագաստներով
Միայնակ մի նավակ
Լողում է ցորենի վարդագույն ծովում
Մոտենում եմ կարմիր կակաչին
Առագաստները շիկնում են սիրուց
Ու ինքն իրեն մրմնջում է
Միացիր իմ սև խոռոչին
Լողա ինձ հետ
Իմացության փոթորկուն ծովում
Կյանքը
Տեսնելու հաճույքն  է
Կյանքը
Զգալու հաճույքն  է
Կյանքը
Ապրելու հաճույքն է
Տխրության անձր¨ի տակ կանգնած
Գնում եմ էտյուդի
Պայծառ
Արևոտ օր է
Քիչ հեռվում
«Քառասուն մանկանց»
Փոքրիկ եկեղեցին է
Կողքը
Երփներանգ լաթերով զարդարված
Երազանքների չորացած ծառը
Մենք
Ներք¨ում ենք
Կանաչ եղեգներով
Կանաչ լճակների մոտ
Կանայք
Բանջար են հավաքում
Տեղ- տեղ
Մի քանի կով են արածում
Ավելի հեռվում
Գյուղական տներն են
Բարդիների անկանոն շարքը
Ցորենի ոսկե ծփանքը
Կենտրոնում
Վարսաթափ
Հսկա ուռենին
Ավելի հեռվում
Եր¨ում են
Արագածի սպիտակ գագաթները
Նկարում եմ
Գորտերը կռռում են
Մերթ ընդ մերթ
Բառաչում են կովերը
Ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ է
Խմում եմ
Նայում եմ Աստծուն
Նայում է ինձ
Ժպտում եմ
Ժպտում է
-Էս ինչ սիրուն ես արարել
Տեր
-Նայիր ինքդ քեզ
Այդ դու ես սիրուն
Եվ տերը
Դու ես
Գնում եմ էտյուդի
Աշուն է
Խշխշան առավոտ
Անտառը բացել է
Իր ոսկե դռները
Ճամփաս պատված է ոսկով
Ծառերը պատված են ոսկով
Գլխիս թափվում է
Ոսկե
Ոսկե
Ոսկե անձրև
Պառկում եմ ոսկիների մեջ
Նայում եմ ամպամած երկնքին
Հետո
Ականջս հպում եմ հողին
Հեռվից քառասմբակ
Արշավում է քամու ավազակախումբը
Քիչ ժամանակ է մնացել
Արագ
Կտավիս վրա
Հավաքում եմ
Իմ բաժին ոսկիները
Եվ քամուն անհայտ
Գաղտնուղիով
Գնում եմ հյուղակը
Բարի կախարդի
Էլ տեղ չունեմ գնալու
Արդեն գիշեր է
Հեքիաթն է կանչում
Պիտի գիշերեմ
Աշնան հորինած
Հեքիաթի գրկում
Նկարիչ` Հովնան Կարապետյանին
Գնում եմ էտյուդի
Զվարթնոցի ավերակներում
Նկարակալի մոտ նստած է Հովնանը
Չի նկարում
Սևեռուն նայում է
Քարե  զարդանախշերին
Ձեռքը երկարում
Քարից պոկում է
Կարմիր մի մեծ նուռ
Հոտոտում է
Համտեսում է
Դարերի շունչը
Հետո դիրիժորի պես
Կանգնում է նկարակալի առաջ
Ձեռքը վրձինի հետ վեր է բարձրանում
Ներկերը
Փոխվում են գույնների
Գույնները
Փոխվում են երգչախմբի
Եվ հանկարծ
Տարածվող երգի ալիքներից
Քարե թևատարած արծիվները
Պոկվելով քարերից
Վեր են խոյանում
Ճախրում են օդում
Իրենց ուսերին տանելով
Ավերակները տաճարի
Արծիվները ճախրում են
Դեղնավուն երկնքում
Երգում է գույնների
Երգչախումբը
Քարե զարդանախշերը
Կանաչ ծիլեր են արձակում
Խաղողի ոսկե ողկույզները
Կախվում են
Դպրության դարպասներից
Նռները պայթում են
Եվ հատիկները
Ճառագող արևի ճաճանչների տակ
Անձր¨ում են
Տիր աստծո մոռացված մեհյանում
Մեկը ձայնում է
«Մահականացուների ժամանակը
Կարճ է ¨ անհայտ»
Մենք բոլորս
Անառակ որդիներ ենք
Միթե մահը
Պիտի ապահովվի մեր վերադարձը
Գնում եմ էտյուդի
Ծառերը հեռվից ձեռքով են անում
Սարերը հեռվից ձեռքով են անում
Կապույտ երկինքը ճերմակ ամպերով
Ձեռքով է անում
Դաշտի երկայնքով
Վազում է առուն
Ծարավ կակաչին հասնելու համար
Ինձ նկատելով
Մի պահ կանգնում է
Ասում է արի ձեռքով բար¨ենք
Ու անակնկալ
Թռջում է դեմքս
Օձիքս
Կուրծքս
Ու քրքջալով փախչում է հեռու
Ծառին ասում եմ
Դեռ նույն գիժն է
Բայց ինչ էլ լինի
Ես ձեզ սիրում եմ
Ոչինչ եթե ես
Քո կանաչ
Կանաչ
Կանաչ մատյանում
Չհիշատակվեմ
Սարին ասում եմ
Գիտեմ որ մի օր
Էլ չեմ գա ձեզ մոտ
Հոգիս ուրիշ տեղ
Լուռ կթևածի
Բայց դու գլուխդ
Միշտ բարձր պահիր
Ոչինչ եթե ես
Քո ամուր կամքում չհամատեղվեմ
Ամպին ասում եմ
Թող լեցուն լինի
Կուրծքդ բարեբեր լույս անձր¨ներով
Քեզ նորից ու նոր
Բարի վերադարձ
Ոչինչ եթե ինձ
Քո ճամփորդության կապույտ ցուցակում
Դեռ չես գրանցել
Ջրին ասում եմ
Խնդրում եմ ներես
Հրաշք ես
Կյանք ես
Ու հավերժական
Ու թեև գիտեմ
Ինձ շատ ես սիրում
Բայց նա¨ գիտեմ
Որ ես տեղ չունեմ քո մաքրության մեջ
Բայց ինձնից հետո
Դեռ մեկը կգա
Մեկը առավել խենթ ու խելագար
Ու ձեզ կսիրի
Իր Աստծո նման
Գնում եմ էտյուդի
Ոլորապտույտ ճանապարհով
Իջնում եմ ձորը
Մեջքը ցցուն
Առողջ ցուլի պես
Հին կամուրջը
Կանգնած է գետի մեջտեղում
Գետը
Թիկնապահ ծառերի ուղեկցությամբ
Արքայավայել
Հանդարտ ու խաղաղ
Գնում է դեպի
Իր հեռավոր աթոռանիստը
Դիմացս
Հեռվում
Ժայռերից կառչած ծառերը
Ամուր գրկած
Գյուղական մի քանի տնակ
Կախվել են ձորից
Ու նայում են մշտահոլով հրաշքին
Թռչկոտելով քարափների վրայով
Մոտենում եմ
Գետի մեջ ցցված
Անհնազանդ
Չնկարվող փշատենուն
Կամաց
Կամաց
Զգում եմ Արարչի շունչը
Նշմարում եմ
Սոհրաբի տեսած ոտնահետքը
Ժայռերի մոտ
Մի մեծ թզենու տակ
Նստած է Աստված
Ձայնում է
-Հոգնեցի վեր¨ներից
Երբեմն ուզում եմ Մարդ լինել
Բացում եմ էտյուդնիկս
Ու մտածում եմ
«Ծերուկը ցնդել է
Կամ էլ խոսք է քաշում
Եր¨ի չի պատկերացնում
Մարդ լինելու դաժանությունը»
Ժպտում է
-Ուզում եմ ձեզ նման վայելել
Ներկապնակի վրա
Գույները շուրջպար են բռնել
«Կյանքը միայն վայելք չէ»
-Թեկուզ
Պատասխանում է Աստված
-Լավ
Ասում եմ
Հիմա մի քանի րոպե անշարժ մնա
Ուզում եմ դիմանկարդ հավերժացնել
Նկարում եմ
Նկարում եմ երկինքը
Ժայռերը
Թզենին
Գետի ջրերում լողացող ար¨ին
Խմում եմ ծիրանի օղի ու
Մտածում եմ
«Մարդը երբեմն կարող է աստվածանալ
Բայց դու
Աստված իմ
Դու Դատապարտված ես միշտ Աստված մնալ»
-Լավ
Ասում է Աստված
Ձեզանից պրծում չկա
Ցույց տուր նկարդ
Ասում եմ
-Հաջող չստացվեց
-Ոչինչ
Ասում է Աստված
Կար¨որը արարման խորհուրդն է
Եթե ինչ-որ բան թերի է մնացել
Տանը կնայես հայելուն
Ու կավարտես
Դիմանկարս
Դե ես գնացի
-Ուր
Ասում եմ
Ժպտում է
-Գնում եմ էտյուդի
Գնում եմ էտյուդի
Կանգնում եմ
Աշխարհի ամենաբարձր
Ջրվեժի կողքին
Նայում եմ գահավիժող ջրերին
Հետո ճախրելու նման
Բացում եմ թ¨երս
Ու նետվում եմ
Անդունդի խորքը
Ջրվեժները նույնպես
Չունեն
Անկարգելներ
Գնում եմ էտյուդի
Մահվան հետ ժամադրված եմ
Ասացի
Չուշանաս
Կգաս ճիշտ ժամանակին
Չեմ  սիրում
Անպարտաճանաչ մարդկանց
Տխուր ժպտաց
Հիմա տեսնում եմ նրան
Գլուխը ափերի մեջ
Միայնակ նստած է
Հին փշատենու տակ
Մոտենում եմ
Տափաշիշը դեմ եմ տալիս
Խմիր
Ասում եմ
Ծիրանի օղի է
Կթեթ¨անաս
Էհ
Ասում է
Ու խմում է
Խմում է ամբողջ շշի կեսը
Ասում եմ
Կարգին խմող ես
Սուս
Ասում է
Դուք ինձ խմող էլ կդարձնեք
Ծխող էլ կդարձնեք
Իսկ հիմա էլ
Ամեն մի ճիճու
Ինձ դարձրել է իր հարճը
Եվ ոնց ուզում է
Որտեղից ուզում է
Երբ ուզում է
Բռնաբարում է
Ոչ ոք ինձ չի սիրում
Ոչ ոք ինձ չի գնահատում
Ախր ես
Միլիոնավոր տարի
Այս երկրի
Ու տիեզերքի
Ամենաանհրաժեշտ
Պայմաներից մեկն եմ եղել
Ինչպես
Ծնունդը
Իսկ հիմա
Ինձ դարձրել եք փալաս
Մահ
Մահ
Ամենուրեք մահ
Ավերածություն
Կարծես էլ ուրիշ գործ չունեք
Լսիր
Տես ոնց են ծլվլում թռչունները
Տես ինչ սիրուն են ամպերը
Երկինքը
Ծառը
Ծաղիկը
Հողը
Այս ջինջ մաքուր օդը
Տես
ինչպես են սլանում ձիերը
Սայլերը ոնց են ճռռում
Նավերը ինչպես են ճեղքում ալիքները
Տես
Ինչ սիրուն են
Սարերը
Բլուրները
Այս փոքրիկ առուն
Էն գետը
Ծովերը
Էն գյուղը ծառերի գրկում
Էն քաղաքը Աստծո ձեռքի տակ
Չեմ հասկանում
Էլ ինչ եք ուզում
Ախր
Վայելեք
Վայելեք
Աստծո բարիքները
Ապրեք
Կյանքը
Ողջ մնալու մեջ չէ
Եվ մահը
Մեռնելու
Մի վերծանեք
Այն
Ինչը ձեզ հարկավոր չէ
Խմում է
Դու խոսում ես Աստծո կամքին հակառակ
Չէ որ կյանքն էլ
Մահն էլ Աստծո կամոք է
Չկա մահ
Ասում է մահը
Ես չկամ
Ամեն ինչ հարաբերական է
Ամեն ինչ փոփոխական է
Հավերժորեն
Իսկ Աստված
Միայն արարող է
Արարիչ
Դուք եք մահը
Ու մահ տարածողը
Իսկ հիմա
Նայիր շուրջդ
Եվ տես
Թե որտեղ է
Մահվան մանգաղը
Եվ ում ձեռքում է
Մահը դուք եք
Դուք
Լավ
Ասում եմ
Մի գոռա
Իմ ականջից ավելի հարմար
Ականջ չգտար
Քո ելույթն ու
Բարոյախոսական ճառը
Լավ կլիներ
ՄԱԿ-ում արտասանեիր
Իսկ հիմա
Դիրքավորվիր
Ուզում եմ քեզ նկարել
Դու ինձ վաղուց ես նկարել
Այսօր իմ դեմքը այլանդակված է
Մի նկարիր
Քեզ երբ եմ նկարել
Ուշադիր եղիր
Եվ զգուշ
Քո ինքնադիմանկարում
Նաև ես կամ
ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆ
Չեմ հիշում,
Շատ բաներ չեմ հիշում...
Միայն հիշում եմ,
Որ շատ բաներ եմ մոռացել:
Հսկայական մոռացությունների հիշողություն:
Մի փշրանք հիշողություն,
Որ տարածվում է մտքումս
Որպես տաքության ու շոգի ծածանումը
Հեռու ենթադաշտում:
Թիթեռների ինչ-որ թրվռոց էր,
Շողերի ինչ-որ գունավորում,
Որ մարում են
Հիշողությանս հետ:
Բանե՜ր, որ քաղցր էին
Եվ հիմա չեմ հիշում,
Բայց դեռ զգում եմ նրանց համը...
Ես սիրաբանում էի քո երիտության հետ,
Քո գեղեցկության հետ,
Քաղցր, փափուկ ու տաքուկ...
Ես դա հիշում եմ
Այսօրվա իմ մրսկոտությամբ...
Քաղցր էր,փափուկ ու տաքուկ...
Եվ չեմ հիշում մյուս մոռացածներս:
Հեռավորության մի ծավալ է,
Անըմբռնելի մի բովանդակություն,
Ուզում եմ հասնել...
Բայց չեմ հիշում.
Խարխափումս չի հասնում թռիչքի:
Հասունության տարիներիս կուտակումով,
Որ հավատարմության ու վստահելիության
Շքեղությամբ են փայլեցրել ինձ
Հասել եմ,ահա,
Վաստակավոր մոռացության,
Միամտության,
Մտավոր հանգստի:
Չեմ հիշում մոռացկոտությունս...
Չեմ հիշում...
Գլենդել, Կալիֆորնիա
2010-01-07